Վաճառքների համեմատական

Ուղղորդիչ:  Վաճառքներ > Հաշվետվություններ և մատյաններ > Վաճառքների վերլուծություն >

Վաճառքների համեմատական

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաշվետվությունը նախատեսված է երկու տարբեր ժամանակահատվածներում կատարված Վաճառքները/Վերադարձերը համեմատելու համար: Հաշվետվությունը հնարավոր է կանչել խմբավորված ըստ  ապրանքների, գնորդների, առևտրային գործակալների և այլն: Հաշվետվությունը կանչելու համար բերվող երկխոսության պատուհանի Ընդհանուր էջն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված 1

Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Հաշվետվության մեջ կընդգրկվեն տվյալ ժամանակահատվածում կատատված Վաճառքները/Վերադարձերը:

Ժամանակահատված 2

Ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվության մեջ կհամեմատվեն և' Ժամանակահատված 1-ում, և' Ժամանակահատված 2-ում կատարված Վաճառքները/Վերադարձերը, հակառակ դեպքում՝ միայն Ժամանակահատված 1-ում կատարված Վաճառքները/Վերադարձերը:

Ժամանակահատված 3

Ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվության մեջ կհամեմատվեն և' Ժամանակահատված 1-ում, և' Ժամանակահատված 2-ում, և' Ժամանակահատված 3-ում կատարված Վաճառքները/Վերադարձերը, հակառակ դեպքում՝ Ժամանակահատված 1-ում/Ժամանակահատված 2-ում կատարված Վաճառքները/Վերադարձերը:

Տրոհել ըստ

Ժամանակի չափման միավոր, ըստ որի կտրոհվեն Ժամանակահատված 1-ը, Ժամանակահատված 2-ը և Ժամանակահատված 3-ը: Ընտրման ցուցակում առաջարկվում են Օր, Շաբաթ, Ամիս տարբերակները: Դաշտում որևէ արժեք չնշելու դեպքում հաշվետվությունում ընդհանրացված տեսքով կարտացոլվեն Ժամանակահատված 1-ում, Ժամանակահատված 2-ում և Ժամանակահատված 3-ում կատարված Վաճառքները/Վերադարձերը, հակառակ դեպքում Վաճառքները/Վերադարձերը Տրոհել ըստ դաշտում նշված ժամանակի չափման միավորից կախված կտրոհվեն:

Ապրանք

Կարելի է նշել մեկ կամ մի քանի ապրանք: Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ապրանքներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ ապրանք(ներ)ի, հակառակ դեպքում` բոլոր ապրանքների Վաճառքները/Վերադարձերը:

Ապրանքի խումբ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի ապրանքի խումբ: Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ապրանքի խմբեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ ապրանքի խմբ(եր)ին, հակառակ դեպքում` բոլոր ապրանքի խմբերին պատկանող ապրանքների Վաճառքները/Վերադարձերը:

Գնորդ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գնորդ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ գնորդ(ներ)ի, հակառակ դեպքում` բոլոր գնորդների Վաճառքները/Վերադարձերը։

Գնորդի խումբ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գնորդի խումբ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդի խմբեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ գնորդի խմբ(եր)ի, հակառակ դեպքում` բոլոր գնորդի խմբերի Վաճառքները/Վերադարձերը։

Գնորդի վաճառքի գոտի

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գնորդի վաճառքի գոտի։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Վաճառքի գոտիներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ վաճառքի գոտում գտնվող գնորդների, հակառակ դեպքում` բոլոր գնորդների Վաճառքները/Վերադարձերը։

Բաժին

Կարելի է նշել մեկ կամ մի քանի բաժին։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Բաժիններ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ բաժին(ներ)ին, հակառակ դեպքում` բոլոր բաժիններին վերաբերող Վաճառքները/Վերադարձերը։ Բաժին դաշտը տեսանելի է, եթե ծրագրի Դրույթների Ընդհանուր էջի Բաժինների հաշվառում ստուգավանդակը նշված է։

Առևտրային գործակալ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի առևտրային գործակալ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Առևտրային գործակալներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ առևտրային գործակալ(ներ)ի, հակառակ դեպքում` բոլոր առևտրային գործակալների անունով ձևակերպված Վաճառքները/Վերադարձերը։

Փաստաթղթի վաճառքի գոտի

Կարելի է նշել մեկ կամ մի քանի վաճառքի գոտի։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Վաճառքի գոտիներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ վաճառքի գոտ(իներ)ում, հակառակ դեպքում` բոլոր վաճառքների գոտիներում Վաճառքները/Վերադարձերը։

Գտնվելու վայր

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գտնվելու վայր։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գտնվելու վայրեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ գտնվելու վայր(եր)ին, հակառակ դեպքում` բոլոր գտնվելու վայրերին պատկանող Գնորդների Վաճառքները/Վերադարձերը։

Ոլորտ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի ոլորտ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ոլորտներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ ոլորտն(եր)ին, հակառակ դեպքում` բոլոր ոլորտներին պատկանող Գնորդների Վաճառքները/Վերադարձերը։

Գործողություն

Ընտրման ցուցակում առաջարկվում են Նվեր, Վաճառք և Վերադարձ տարբերակները։ Դաշտում որևէ արժեք չնշելու դեպքում հաշվետվությունում կարտացոլվեն Վաճառք և Վերադարձ փաստաթղթերում արտացոլված` վերը նշված բոլոր գործողությունները, հակառակ դեպքում հաշվետվության մեջ արտացոլվող գործողությունները կֆիլտրվեն դաշտի արժեքից կախված:

Փաստաթղթի վիճակ

Ընտրման ցուցակում առաջարկվում են Սևագիր և Գրանցված տարբերակները։ Դաշտին Սևագիր արժեքը տալու դեպքում հաշվետվությունում կարտացոլվեն միայն Սևագիր վիճակ ունեցող Վաճառքները/Վերադարձերը, Գրանցվածի դեպքում՝ միայն Գրանցված Վաճառքները/Վերադարձերը։ Դաշտում արժեք չնշելու դեպքում հաշվետվությունում կարտացոլվեն և՛ Սևագիր, և՛ Գրանցված Վաճառքները/Վերադարձերը:

Կոմպլեկտներն ըստ բաղադրիչների

Ստուգավանդակը նշելու դեպքում հաշվետվությունում Կոմպլեկտ համարվող ապրանքների Վաճառքները/Վերադարձերը կներկայացվեն ըստ բաղադրիչների:

Կոմպլեկտ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի կոմպլեկտ ապրանք։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ապրանքներ տեղեկատուում սահմանված այն արժեքները, որոնց Կոմպլեկտ է ստուգավանդակը նշված է։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում կարտացոլվեն միայն նշված կոմպլեկտի բաղադրիչների, հակառակ դեպքում՝ բոլոր կոմպլեկտների բաղադրիչների Վաճառքները/Վերադարձերը։

Կոմպլեկտի խումբ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի կոմպլեկտի խումբ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ապրանքի խմբեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ կոմպլեկտի խմբ(եր)ին, հակառակ դեպքում` բոլոր կոմպլեկտի խմբերին պատկանող կոմպլեկտների բաղադրիչների Վաճառքները/Վերադարձերը։

 

Վաճառքների համեմատական հաշվետվության Խմբավորել, Ցույց տալ էջն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Խմբավորել ըստ ապրանքների

Ստուգավանդակը նշելու դեպքում հաշվետվությունում Վաճառքները/Վերադարձերը կխմբավորվեն ըստ ապրանքների:

Խմբավորել ըստ ապրանքի խմբերի

Ստուգավանդակը նշելու դեպքում հաշվետվությունում Վաճառքները/Վերադարձերը կխմբավորվեն ըստ ապրանքի խմբերի:

Խմբավորել ըստ արտադրողի

Ստուգավանդակը նշելու դեպքում հաշվետվությունում Վաճառքները/Վերադարձերը կխմբավորվեն ըստ ապրանքի արտադրողի:

Խմբավորել ըստ գնորդի

Ստուգավանդակը նշելու դեպքում հաշվետվությունում Վաճառքները/Վերադարձերը կխմբավորվեն ըստ գնորդի:

Խմբավորել ըստ գնորդի խմբի

Ստուգավանդակը նշելու դեպքում հաշվետվությունում Վաճառքները/Վերադարձերը կխմբավորվեն ըստ գնորդի խմբի:

Խմբավորել ըստ բաժինների

Ստուգավանդակը նշելու դեպքում հաշվետվությունում Վաճառքները/Վերադարձերը կխմբավորվեն ըստ բաժինների: Խմբավորել ըստ բաժինների դաշտը տեսանելի է, եթե ծրագրի Դրույթների Ընդհանուր էջի Բաժինների հաշվառում ստուգավանդակը նշված է։

Խմբավորել ըստ առևտրային գործակալների

Ստուգավանդակը նշելու դեպքում հաշվետվությունում Վաճառքները/Վերադարձերը կխմբավորվեն ըստ առևտրային գործակալների:

Խմբավորել ըստ առաքիչների

Ստուգավանդակը նշելու դեպքում հաշվետվությունում Վաճառքները/Վերադարձերը կխմբավորվեն ըստ առաքիչների:

Խմբավորել ըստ վաճառքի գոտիների

Ստուգավանդակը նշելու դեպքում հաշվետվությունում Վաճառքները/Վերադարձերը կխմբավորվեն ըստ վաճառքի գոտիների:

Խմբավորել ըստ գտնվելու վայրերի

Ստուգավանդակը նշելու դեպքում հաշվետվությունում Վաճառքները/Վերադարձերը կխմբավորվեն ըստ գտնվելու վայրերի:

Ցույց տալ քանակը

Ստուգավանդակը նշելու դեպքում հաշվետվությունում կարտացոլվեն Վաճառքների/Վերադարձերի քանակները:

Ցույց տալ գումարը

Ստուգավանդակը նշելու դեպքում հաշվետվությունում կարտացոլվեն Վաճառքների/Վերադարձերի գումարները:

Ցույց տալ չզեղչված գումարը

Ստուգավանդակը նշելու դեպքում հաշվետվությունում կարտացոլվեն Վաճառքների/Վերադարձերի չզեղչած գումարները։

Ցույց տալ ծավալը

Ստուգավանդակը նշելու դեպքում հաշվետվությունում կարտացոլվեն Վաճառքների/Վերադարձերի ծավալները:

Ցույց տալ քաշը

Ստուգավանդակը նշելու դեպքում հաշվետվությունում կարտացոլվեն Վաճառքների/Վերադարձերի քաշերը:

Հաշվի առնել լրացուցիչ զեղչը

Հաշվի առնել լրացուցիչ զեղչ և Ցույց տալ գումարը ստուգավանդակները միաժամանակ նշելու դեպքում հաշվետվությունում կարտացոլվեն Վաճառքների/Վերադարձերի` լրացուցիչ զեղչի տոկոսով զեղչված գումարները: Ստուգավանդակը նշելիս Ցույց տալ գումարը ստուգավանդակն ավտոմատ կակտիվանա:

Ցույց տալ զրոյական տողերը

Ստուգավանդակը նշելու դեպքում հաշվետվությունում կարտացոլվեն նաև Վաճառքների/Վերադարձերի զրոյական արժեքներով տողերը:

 

Հաշվետվությունը ստանալու համար պարտադիր պայման է երկխոսության պատուհանի Խմբավորել, Ցույց տալ էջում և' Խմբավորելու, և' Ցույց տալու համար առնվազն մեկ պայմանի նշված լինելը:

 

Հաշվետվության ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են.

Բացել. բացել/խմբագրել ընթացիկ փաստաթուղթը: