ABC վերլուծություն

Ուղղորդիչ:  Վաճառքներ > Հաշվետվություններ և մատյաններ > Վաճառքների վերլուծություն >

ABC վերլուծություն

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաշվետվության միջոցով հնարավոր է տեղեկանալ լավագույն և ամենավատ վաճառվող ապրանքների մասին։ Վերլուծությունը կարող է կատարվել տարբեր սխեմաների միջոցով։ Հաշվետվությունը ստեղծելու համար բերվող երկխոսության պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում վերլուծության գործընթացին կմասնակցեն միայն տվյալ ժամանակահատվածում կատատված Վաճառքները/Վերադարձերը, հակառակ դեպքում՝ բոլոր Վաճառքները/Վերադարձերը:

Բաժին

Կարելի է նշել մեկ կամ մի քանի բաժին։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Բաժիններ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում վերլուծության գործընթացին կմասնակցեն միայն տվյալ բաժ(ի)ն(ներ)ին, հակառակ դեպքում` բոլոր բաժիններին վերաբերող Վաճառքները/Վերադարձերը։ Բաժին դաշտը տեսանելի է, եթե ծրագրի Դրույթների Ընդհանուր էջի Բաժինների հաշվառում ստուգավանդակը նշված է։

Վերլուծության սխեմա

Պարտադիր լրացվող դաշտ է։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի ABC վերլուծության սխեմաներ տեղեկատուում սահմանված արժեքները․ համակարգում լռությամբ առկա է ապրանքների Վաճառք(ներ)ի/Վերադարձ(եր)ի Դասական վերլուծության սխեման։

Գործողություն

Կարելի է նշել մեկ գործողություն։ Ընտրման ցուցակում առաջարկվում են Վաճառք և Վերադարձ տարբերակները: Դաշտին Վաճառք արժեքը տալու դեպքում ապրանքների դասակարգումը կիրականացվի Վաճառքների, Վերադարձ արժեքի դեպքում՝ Վերադարձերի վերլուծության արդյունքում։ Դաշտում որևէ արժեք չնշելու դեպքում ապրանքների դասակարգման համար հաշվի կառնվեն և՛ Վաճառքները, և՛ Վերադարձերը։

Վերլուծության պարամետր

Պարտադիր լրացվող դաշտ է։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Հասույթ, Քանակ, Քաշ և Ծավալ տարբերակները։ Դաշտին Հասույթ արժեքը տալու դեպքում ապրանքների դասակարգումը կիրականացվի Վաճառքների/Վերադարձերի Հասույթի, Քանակ արժեքը տալու դեպքում՝ Քանակի, Քաշ արժեքը տալու դեպքում՝ Քաշի, Ծավալ արժեքը տալու դեպքում՝ Ծավալի վերլուծության արդյունքում։

Ապրանքի խումբ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի ապրանքի խումբ: Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ապրանքի խմբեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում վերլուծության արդյունքում կդասակարգվեն միայն տվյալ ապրանքի խմբ(եր)ին, հակառակ դեպքում` բոլոր ապրանքի խմբերին պատկանող ապրանքները։

Վաճառքի գոտի

Կարելի է նշել մեկ կամ մի քանի վաճառքի գոտի։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Վաճառքի գոտիներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվության կազմման համար հիմք կծառայեն միայն տվյալ Վաճառքի գոտ(իներ)ում, հակառակ դեպքում` բոլոր Վաճառքների գոտիներում կատարված Վաճառքները/Վերադարձերը։

 

Հաշվետվության ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են.

Բացել. բացել/խմբագրել ընթացիկ Ապրանքի քարտը։