Վաճառքների վերլուծություն

Ուղղորդիչ:  Վաճառքներ > Հաշվետվություններ և մատյաններ > Վաճառքների վերլուծություն >

Վաճառքների վերլուծություն

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաշվետվությունը նախատեսված է կազմակերպության վաճառքները/վերադարձերը վերլուծելու համար։ Հաշվետվությունը կանչելու համար բերվող երկխոսության պատուհանի Ընդհանուր էջն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվության մեջ կընդգրկվեն տվյալ ժամանակահատվածում կատատված Վաճառքները/Վերադարձերը, հակառակ դեպքում՝ բոլոր Վաճառքները/Վերադարձերը:

Բաժին

Կարելի է նշել մեկ կամ մի քանի բաժին։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Բաժիններ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ բաժին(ներ)ին, հակառակ դեպքում` բոլոր բաժիններին վերաբերող Վաճառքները/Վերադարձերը։ Բաժին դաշտը տեսանելի է, եթե ծրագրի Դրույթների Ընդհանուր էջի Բաժինների հաշվառում ստուգավանդակը նշված է։

Ապրանք

Կարելի է նշել մեկ կամ մի քանի ապրանք: Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ապրանքներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ ապրանք(ներ)ի, հակառակ դեպքում` բոլոր ապրանքների Վաճառքները/Վերադարձերը:

Ապրանքի խումբ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի ապրանքի խումբ: Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ապրանքի խմբեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ ապրանքի խմբ(եր)ին, հակառակ դեպքում` բոլոր ապրանքի խմբերին պատկանող ապրանքների Վաճառքները/Վերադարձերը:

Արտադրող

Ապրանքի արտադրողը։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Արտադրողներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում տեղեկատուում արտացոլվում է միայն տվյալ, հակառակ դեպքում՝ բոլոր Արտադրողների ապրանքները։

Գնորդ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գնորդ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ գնորդ(ներ)ի, հակառակ դեպքում` բոլոր գնորդների Վաճառքները/Վերադարձերը։

Գնորդի խումբ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գնորդի խումբ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդի խմբեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ գնորդի խմբ(եր)ի, հակառակ դեպքում` բոլոր գնորդի խմբերի Վաճառքները/Վերադարձերը։

Առևտրային գործակալ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի առևտրային գործակալ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Առևտրային գործակալներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ առևտրային գործակալ(ներ)ի, հակառակ դեպքում` բոլոր առևտրային գործակալների անունով ձևակերպված Վաճառքները/Վերադարձերը։

Վաճառքի գոտի

Կարելի է նշել մեկ կամ մի քանի վաճառքի գոտի։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Վաճառքի գոտիներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ վաճառքի գոտի(ներ)ում, հակառակ դեպքում` բոլոր վաճառքների գոտիներում Վաճառքները/Վերադարձերը։

Գնորդի վաճառքի գոտի

Կարելի է նշել մեկ կամ մի քանի վաճառքի գոտի։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Վաճառքի գոտիներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ վաճառքի գոտի(ներ)ում, հակառակ դեպքում` բոլոր վաճառքի գոտիների գնորդների Վաճառքները/Վերադարձերը։

Գտնվելու վայր

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գտնվելու վայր։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գտնվելու վայրեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ գտնվելու վայր(եր)ին, հակառակ դեպքում` բոլոր գտնվելու վայրերին պատկանող Գնորդների Վաճառքները/Վերադարձերը։

Առաքիչ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի առաքիչ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Առևտրային գործակալներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ առաքիչ(ներ)ի, հակառակ դեպքում` բոլոր առաքիչերի անունով ձևակերպված Վաճառքները/Վերադարձերը։

Վճարման տեսակ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի վճարման տեսակ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Վճարման տեսակներ տեղեկատուում սահմանված արժեքները: Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունը կկազմվի` հաշվի առնելով միայն տվյալ վճարման տեսակ(ներ) ունեցող Վաճառքները/Վերադարձերը, հակառակ դեպքում` բոլոր Վաճառքները/Վերադարձերը:

Փաստաթղթի խումբ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի փաստաթղթի խումբ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Փաստաթղթի խմբեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունը կկազմվի` հաշվի առնելով միայն տվյալ փաստաթղթի խմբին պատկանող Վաճառքները/Վերադարձերը, հակառակ դեպքում` բոլոր Վաճառքները/Վերադարձերը:

Գործողություն

Ընտրման ցուցակում առաջարկվում են Ի պահ հանձնում, Ի պահից վերադարձ, Նվեր, Վաճառք և Վերադարձ տարբերակները։ Դաշտում որևէ արժեք չնշելու դեպքում հաշվետվությունում կարտացոլվեն Վաճառք և Վերադարձ փաստաթղթերում արտացոլված` վերը նշված բոլոր գործողությունները, հակառակ դեպքում հաշվետվության մեջ արտացոլվող գործողությունները կֆիլտրվեն դաշտի արժեքից կախված:

Փաստաթղթի վիճակ

Ընտրման ցուցակում առաջարկվում են Սևագիր և Գրանցված տարբերակները։ Դաշտին Սևագիր արժեքը տալու դեպքում հաշվետվությունում կարտացոլվեն միայն Սևագիր վիճակ ունեցող Վաճառքները/Վերադարձերը, Գրանցվածի դեպքում՝ միայն Գրանցված Վաճառքները/Վերադարձերը։ Դաշտում արժեք չնշելու դեպքում հաշվետվությունում կարտացոլվեն և՛ Սևագիր, և՛ Գրանցված Վաճառքները/Վերադարձերը:

 

Մանրամասն էջն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Ցույց տալ նաև քանակներն ըստ լրացուցիչ չ/մ-ի

Ստուգավանդակը նշելու դեպքում հաշվետվության մեջ կավելանա Քանակ լրացուցիչ չափման միավորով սյունը:

Ցույց տալ ապրանքի զեղչը

Ստուգավանդակը նշելու դեպքում հաշվետվության մեջ առանձին սյան տեսքով կերևա ապրանքի զեղչի տոկոսը:

Կոմպլեկտներն ըստ բաղադրիչների

Ստուգավանդակը նշելու դեպքում հաշվետվությունում Կոմպլեկտ համարվող ապրանքների Վաճառքները/Վերադարձերը կներկայացվեն ըստ բաղադրիչների:

Կոմպլեկտ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի կոմպլեկտ ապրանք։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ապրանքներ տեղեկատուում սահմանված այն արժեքները, որոնց Կոմպլեկտ է ստուգավանդակը նշված է։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում կարտացոլվեն միայն նշված կոմպլեկտի բաղադրիչների, հակառակ դեպքում՝ բոլոր կոմպլեկտների բաղադրիչների Վաճառքները/Վերադարձերը։

Կոմպլեկտի խումբ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի կոմպլեկտի խումբ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ապրանքի խմբեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ կոմպլեկտի խմբ(եր)ին, հակառակ դեպքում` բոլոր կոմպլեկտի խմբերին պատկանող կոմպլեկտների բաղադրիչների Վաճառքները/Վերադարձերը։

Ցուց տալ հարկային տվյալները

Ստուգավանդակը նշելու դեպքում հաշվետվությունում կարտացոլվեն նաև Արտահանված է հարկային ծրագիր, Սերիա և համար, Դուրս գրման ամսաթիվ, Գնորդի ստորագրման ամսաթիվ, Տպվել է ՀԴՄ կտրոն, ՀԴՄ կտրոնի N, ՀԴՄ կտրոնի ամսաթիվ և ՀԴՄ կտրոնում տպվել է գնորդի ՀՎՀՀ-ն սյուները։

Ցուց տալ հարկերը

Ստուգավանդակը նշելու դեպքում հաշվետվությունում կարտացոլվեն նաև Այդ թվ. ԱԱՀ, Այդ թվում ակցիզ և Այդ թվում բնապահպանական հարկ սյուները։