Ապրանքների գործողություններ ըստ գնորդի

Ուղղորդիչ:  Վաճառքներ > Հաշվետվություններ և մատյաններ > Ըստ գնորդի >

Ապրանքների գործողություններ ըստ գնորդի

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաշվետվությունը նախատեսված է Գնորդների` ապրանքների հետ կատարած գործողությունների (Ի պահ հանձնում, Ի պահից վերադարձ, Փոխանակում, Փոխանակում (վերադարձ), Նվեր, Վերադարձ, Վաճառք) մասին տեղեկատվություն ստանալու համար: Հաշվետվությունը ստեղծելու համար բերվող երկխոսության պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվության մեջ երևում է նշված ժամանակահատվածում Գնորդ(ներ)ի ապրանքների հետ կատարած գործողությունները, հակառակ դեպքում՝ բոլոր գործողությունները:

Բաժին

Կարելի է նշել մեկ կամ մի քանի բաժին։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Բաժիններ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ բաժնին(ներին), հակառակ դեպքում` բոլոր բաժիններին վերաբերող Գնորդ(ներ)ի ապրանքների հետ կատարած գործողությունները: Բաժին դաշտը տեսանելի է, եթե ծրագրի Դրույթների Ընդհանուր էջի Բաժինների հաշվառում ստուգավանդակը նշված է։

Ապրանք

Կարելի է նշել մեկ կամ մի քանի ապրանք: Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ապրանքներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ ապրանք(ներ)ի, հակառակ դեպքում` բոլոր Ապրանքների հետ Գնորդ(ներ)ի կատարած գործողությունները:

Ապրանքի խումբ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի ապրանքի խումբ: Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ապրանքի խմբեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ ապրանքի խմբ(եր)ին, հակառակ դեպքում` բոլոր ապրանքի խմբերին պատկանող ապրանքների հետ Գնորդ(ներ)ի կատարած գործողությունները:

Արտադրող

Ապրանքի արտադրողը։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Արտադրողներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում տեղեկատուում արտացոլվում է միայն տվյալ, հակառակ դեպքում՝ բոլոր Արտադրողների ապրանքները։

Գնորդ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գնորդ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ գնորդ(ներ)ի, հակառակ դեպքում` բոլոր Գնորդների ապրանքների հետ կատարած գործողությունները:

Առևտրային գործակալ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի առևտրային գործակալ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Առևտրային գործակալներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ առևտրային գործակալ(ներ)ի, հակառակ դեպքում` բոլոր առևտրային գործակալների անունով ձևակերպված Գնորդների ապրանքների հետ կատարած գործողությունները:

Վաճառքի գոտի

Կարելի է նշել մեկ կամ մի քանի վաճառքի գոտի։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Վաճառքի գոտիներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ վաճառքի գոտ(իներ)ում, հակառակ դեպքում` բոլոր վաճառքների գոտիներում Ապրանքների հետ կատարած Գնորդ(ների) գործողությունները:

Առաքիչ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի առաքիչ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Առևտրային գործակալներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ առաքիչ(ներ)ի, հակառակ դեպքում` բոլոր առաքիչների անունով ձևակերպված Գնորդների ապրանքների հետ կատարած գործողությունները:

Վճարման տեսակ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի վճարման տեսակ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Վճարման տեսակներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունը կկազմվի` հաշվի առնելով միայն տվյալ վճարման տեսակ(ներ) ունեցող փաստաթղթերը, հակառակ դեպքում` բոլոր փաստաթղթերը:

Փաստաթղթի խումբ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի փաստաթղթի խումբ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Փաստաթղթի խմբեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունը կկազմվի` հաշվի առնելով միայն տվյալ փաստաթղթի խմբին պատկանող փաստաթղթերը, հակառակ դեպքում` բոլոր փաստաթղթերը:

Գործողություն

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գործողություն։ Ընտրման ցուցակում առաջարկվում են Ի պահ հանձնում, Ի պահից վերադարձ, Փոխանակում, Փոխանակում (վերադարձ), Նվեր, Վերադարձ, Վաճառք տարբերակները: Դաշտում որևէ արժեք չնշելու դեպքում հաշվետվությունում կարտացոլվեն ապրանքների հետ կատարած` վերը նշված բոլոր Գործողությունները, հակառակ դեպքում հաշվետվության մեջ բերվող Ապրանքների գործողությունները դաշտի արժեքից կախված կֆիլտրվեն:

Կոմպլեկտներն ըստ բաղադրիչների

Ստուգավանդակը նշելու դեպքում հաշվետվությունում Կոմպլեկտ համարվող ապրանքների հետ կատարած գործողությունները կներկայացվեն ըստ բաղադրիչների:

Կոմպլեկտ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի կոմպլեկտ ապրանք։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ապրանքներ տեղեկատուում սահմանված այն արժեքները, որոնց Կոմպլեկտ է ստուգավանդակը նշված է։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում կարտացոլվեն միայն նշված կոմպլեկտի բաղադրիչների, հակառակ դեպքում՝ բոլոր կոմպլեկտների բաղադրիչների հետ կատարված գործողությունները։

Կոմպլեկտի խումբ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի կոմպլեկտի խումբ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ապրանքի խմբեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ կոմպլեկտի խմբ(եր)ին, հակառակ դեպքում` բոլոր կոմպլեկտի խմբերին պատկանող կոմպլեկտների բաղադրիչների հետ կատարած գործողությունները:

 

Հաշվետվության ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են.

Բացել. բացել/խմբագրել ընթացիկ փաստաթուղթը: