Ի պահ հանձնված ապրանքների մնացորդներ

Ուղղորդիչ:  Վաճառքներ > Հաշվետվություններ և մատյաններ > Ըստ գնորդի >

Ի պահ հանձնված ապրանքների մնացորդներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաշվետվությունում արտացոլվում են Գնորդներին Ի պահ տրված ապրանքների մնացորդները:

Հաշվետվությունը ստեղծելու համար բերվող երկխոսության պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Ամսաթիվ

Ամսաթիվ տիպի դաշտ է: Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվության մեջ կընդգրկվեն նշված օրվա դրությամբ, հակառակ դեպքում՝ ընթացիկ օրվա դրությամբ Գնորդ(ներ)ին Ի պահ տրված ապրանքների մնացորդները:

Բաժին

Կարելի է նշել մեկ կամ մի քանի բաժին։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Բաժիններ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունը կկազմվի` հաշվի առնելով միայն տվյալ բաժնին վերաբերող փաստաթղթերը, հակառակ դեպքում` բոլոր փաստաթղթերը: Բաժին դաշտը տեսանելի է, եթե ծրագրի Դրույթների Ընդհանուր էջի Բաժինների հաշվառում ստուգավանդակը նշված է։

Գնորդ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գնորդ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ գնորդ(ներ)ին, հակառակ դեպքում` բոլոր Գնորդներին Ի պահ տրված ապրանքների մնացորդները:

Գնորդի վաճառքի գոտի

Կարելի է նշել մեկ կամ մի քանի վաճառքի գոտի։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Վաճառքի գոտիներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունը կկազմվի` հաշվի առնելով միայն տվյալ Գնորդի վաճառքի գոտուն պատկանող փաստաթղթերը, հակառակ դեպքում` բոլոր փաստաթղթերը:

Ապրանք

Կարելի է նշել մեկ կամ մի քանի ապրանք: Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ապրանքներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ ապրանքների, հակառակ դեպքում` բոլոր Ապրանքների Ի պահ տրման մնացորդները:

Ապրանքի խումբ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի ապրանքի խումբ: Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ապրանքի խմբեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ ապրանքի խմբ(եր)ին, հակառակ դեպքում` բոլոր ապրանքի խմբերին պատկանող Ապրանքների Ի պահ տրման մնացորդները:

 

Հաշվետվության ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են.

Ի պահից վերադարձ. ընթացիկ տողի հիման վրա ստեղծել Վաճառքի վերադարձ փաստաթուղթը: