Գնորդների գործողություններ

Ուղղորդիչ:  Վաճառքներ > Հաշվետվություններ և մատյաններ > Ըստ գնորդի >

Գնորդների գործողություններ

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաշվետվությունը նախատեսված է Գնորդների հետ կապված գործողությունների (Վաճառքի մարում, Վաճառքի մարում կանխավճարով, Վաճառքի մարում վերադարձով,Վաճառքի վճարում, Վճարում գնորդին կանխավճարի դիմաց, Վճարում գնորդին վերադարձի դիմաց, Կանխավճար, Վերադարձ, Վաճառք) մասին տեղեկատվություն ստանալու համար: Հաշվետվությունը ստեղծելու համար բերվող երկխոսության պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվության մեջ երևում է նշված ժամանակահատվածում գնորդ(ներ)ի գործողությունները, հակառակ դեպքում՝ բոլոր գործողությունները:

Գնորդ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գնորդ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ գնորդ(ներ)ի, հակառակ դեպքում` բոլոր գնորդների Գործողությունները:

Գնորդի խումբ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գնորդի խումբ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդի խմբեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ գնորդի խմբ(եր)ի, հակառակ դեպքում` բոլոր գնորդի խմբերի Գործողությունները:

Գնորդի վաճառքի գոտի

Կարելի է նշել մեկ կամ մի քանի վաճառքի գոտի։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Վաճառքի գոտիներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ վաճառքի գոտ(իներ)ում, հակառակ դեպքում` բոլոր վաճառքի գոտիներում Գնորդի կատարած Գործողությունները:

Բաժին

Կարելի է նշել մեկ կամ մի քանի բաժին։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Բաժիններ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ բաժնին(ներին), հակառակ դեպքում` բոլոր բաժիններին վերաբերող Գնորդների Գործողությունները: Բաժին դաշտը տեսանելի է, եթե ծրագրի Դրույթների Ընդհանուր էջի Բաժինների հաշվառում ստուգավանդակը նշված է։

Առևտրային գործակալ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի առևտրային գործակալ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Առևտրային գործակալներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ առևտրային գործակալ(ներ)ի, հակառակ դեպքում` բոլոր առևտրային գործակալների անունով ձևակերպված Գնորդների Գործողությունները։

Փաստաթղթի խումբ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի փաստաթղթի խումբ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Փաստաթղթի խմբեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունը կկազմվի` հաշվի առնելով միայն տվյալ փաստաթղթի խմբին պատկանող փաստաթղթերը, հակառակ դեպքում` բոլոր փաստաթղթերը:

Գործողություն

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գործողություն։ Ընտրման ցուցակում առաջարկվում են Վաճառքի մարում, Վաճառքի մարում կանխավճարով, Վաճառքի մարում վերադարձով,Վաճառքի վճարում, Վճարում գնորդին կանխավճարի դիմաց, Վճարում գնորդին վերադարձի դիմաց, Կանխավճար, Վերադարձ, Վաճառք տարբերակները: Դաշտում որևէ արժեք չնշելու դեպքում հաշվետվությունում կարտացոլվեն վերը նշված բոլոր Գործողությունները, հակառակ դեպքում հաշվետվության մեջ բերվող Գործողությունները դաշտի արժեքից կախված կֆիլտրվեն:

 

Հաշվետվության ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են.

Բացել. բացել/խմբագրել ընթացիկ փաստաթուղթը: