Ապրանքների զեղչերի փոփոխման պատմություն

Ուղղորդիչ:  Գնային քաղաքականություն > Հաշվետվություններ և մատյաններ >

Ապրանքների զեղչերի փոփոխման պատմություն

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաշվետվությունում արտացոլվում են Ապրանքների զեղչեր փաստաթղթի ստեղծման կամ փակման արդյունքում ապրանքների զեղչերի հետ կատարված փոփոխությունները։

Հաշվետվությունը ստեղծելու համար լրացվող երկխոսության պատուհանի Ընդհանուր էջը բաղկացած է հետևյալ դաշտերից․

 

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Հաշվետվության մեջ երևում են նշված ժամանակահատվածում՝ Ապրանքների զեղչեր փաստաթղթի ստեղծման, խմբագրման, փակման կամ հեռացման արդյունքում ապրանքների զեղչերի հետ կատարված փոփոխությունները։

Գնորդի զեղչի խումբ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գնորդի զեղչի խումբ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդի զեղչի խմբեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ գնորդի զեղչի խմբին պատկանող, հակառակ դեպքում` բոլոր գնորդի զեղչի խմբերին պատկանող գնորդների համար սահմանված Ապրանքների զեղչեր փաստաթղթի հետ կատարված փոփոխությունները։ Դաշտն ակտիվ է միայն Գնորդ և Վաճառքի գոտի դաշտերում արժեք չնշելու դեպքում։

Գնորդ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գնորդ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ, հակառակ դեպքում` բոլոր գնորդների համար սահմանված Ապրանքների զեղչեր փաստաթղթի հետ կատարված փոփոխությունները։ Դաշտն ակտիվ է միայն Գնորդի զեղչի խումբ և Վաճառքի գոտի դաշտերում արժեք չնշելու դեպքում։

Վաճառքի գոտի

Կարելի է նշել մեկ կամ մի քանի վաճառքի գոտի։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Վաճառքի գոտիներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն այն գնորդների համար Ապրանքների զեղչեր փաստաթղթի ստեղծման կամ փակման արդյունքում ապրանքների զեղչերի հետ կատարված փոփոխությունները, որոնց կցված է տվյալ վաճառքի գոտին, հակառակ դեպքում՝ բոլոր գնորդների զեղչերի փոփոխությունները։ Դաշտն ակտիվ է միայն Գնորդի զեղչի խումբ և Գնորդ դաշտերում արժեք չնշելու դեպքում։

Ապրանքի զեղչի խումբ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի ապրանքի զեղչի խումբ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Զեղչի խմբեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ, հակառակ դեպքում` բոլոր զեղչի խմբերին պատկանող ապրանքների զեղչերի փոփոխությունները՝ կատարված Ապրանքների զեղչեր փաստաթղթի ստեղծման կամ փակման արդյունքում։

Ապրանք

Կարելի է նշել մեկ կամ մի քանի ապրանք։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ապրանքներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ, հակառակ դեպքում` բոլոր ապրանքների զեղչերի փոփոխությունները՝ կատարված Ապրանքների զեղչեր փաստաթղթի ստեղծման կամ փակման արդյունքում։

 

Հաշվետվության ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են․

Բացել. դիտել Ապրանքների զեղչեր/Ապրանքների զեղչերի փակում փաստաթուղթը:

Պատմություն. բերվում է հաշվետվություն Ապրանքների զեղչեր/Ապրանքների զեղչերի փակում փաստաթղթի գրանցման և խմբագրման վերաբերյալ։