Ապրանքների սանդղակային զեղչերի փոփոխման պատմություն

Ուղղորդիչ:  Գնային քաղաքականություն > Հաշվետվություններ և մատյաններ >

Ապրանքների սանդղակային զեղչերի փոփոխման պատմություն

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաշվետվությունում արտացոլվում են Ապրանքների սանդղակային զեղչեր փաստաթղթի ստեղծման կամ փակման արդյունքում ապրանքների զեղչերի հետ կատարված փոփոխությունները։

Հաշվետվությունը ստեղծելու համար լրացվող երկխոսության պատուհանի Ընդհանուր էջը բաղկացած է հետևյալ դաշտերից․

 

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Հաշվետվության մեջ երևում են նշված ժամանակահատվածում՝ Ապրանքների սանդղակային զեղչեր փաստաթղթի ստեղծման, խմբագրման կամ հեռացման արդյունքում ապրանքների սանդղակային զեղչերի հետ կատարված փոփոխությունները։

Գնորդի սանդղակային զեղչի խումբ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գնորդի սանդղակային զեղչի խումբ։Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդի սանդղակային զեղչի խմբեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ, հակառակ դեպքում` բոլոր գնորդի սանդղակային զեղչի խմբերին պատկանող գնորդների համար Ապրանքների սանդղակային զեղչեր փաստաթղթի հետ կատարված փոփոխությունները։ Դաշտն ակտիվ է միայն Գնորդ և Վաճառքի գոտի դաշտերում արժեք չնշելու դեպքում։

Գնորդ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գնորդ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ, հակառակ դեպքում` բոլոր գնորդների համար սահմանված Ապրանքների սանդղակային զեղչեր փաստաթղթի հետ կատարված փոփոխությունները։ Դաշտն ակտիվ է միայն Գնորդի սանդղակային զեղչի խումբ և Վաճառքի գոտի դաշտերում արժեք չնշելու դեպքում։

Վաճառքի գոտի

Կարելի է նշել մեկ կամ մի քանի վաճառքի գոտի։Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Վաճառքի գոտիներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն այն գնորդների համար Ապրանքների սանդղակային զեղչեր փաստաթղթի հետ կատարված փոփոխությունները, որոնց կցված է տվյալ վաճառքի գոտին, հակառակ դեպքում՝ բոլոր գնորդների սանդղակային զեղչերի փոփոխությունները։ Դաշտն ակտիվ է միայն Գնորդի սանդղակային զեղչի խումբ և Գնորդի դաշտերում արժեք չնշելու

Սանդղակային զեղչի պայմանական ապրանք

Կարելի է նշել մեկ կամ մի քանի սանդղակային զեղչի պայմանական ապրանք։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Սանդղակային զեղչի պայմանական ապրանքներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն միայն տվյալ, հակառակ դեպքում` բոլոր սանդղակային զեղչի պայմանական ապրանքների սանդղակային զեղչերի փոփոխությունները։

 

Հաշվետվության ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են․

Բացել. դիտել Ապրանքների սանդղակային զեղչեր փաստաթուղթը:

Պատմություն. բերվում է հաշվետվություն Ապրանքների սանդղակային զեղչեր փաստաթղթի գրանցման և խմբագրման վերաբերյալ։