Ապրանքների զեղչերի փակում

Ուղղորդիչ:  Գնային քաղաքականություն > Փաստաթղթեր >

Ապրանքների զեղչերի փակում

Previous pageReturn to chapter overviewNext page

Փաստաթուղթը նախատեսված է Ապրանքների զեղչեր փաստաթղթով սահմանված զեղչերը փակելու համար։

Ապրանքների զեղչերի փակում փաստաթուղթը հնարավոր է ստեղծել նաև Ապրանքների զեղչերի փոփոխում մատյանից։

Փաստաթղթի Գլխավոր մասը պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Փաստաթղթի N

Ապրանքների զեղչերի փակում փաստաթղթի համարը։ Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ բաժնում:

Ամսաթիվ

Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտ է: Սահմանվում է Ապրանքների զեղչերի փակում փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը:

Առևտրային գործակալ

Եթե փաստաթուղթը ստեղծված է Ապրանքների զեղչերի փոփոխման հայտի հիման վրա, ապա այս դաշտում համակարգն ավտոմատ լրացնում է այն Առևտրային գործակալի անվանումը, ում կողմից շարժական մասից ուղարկվել է տվյալ հայտը։

Մեկնաբանություն

Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: Կարող է ընդունել արժեքներ Ստանդարտ մեկնաբանություններ տեղեկատուից։

 

Ապրանքների զեղչերի փակում փաստաթղթի տեսքը հետևյալն է.

 

ProdDiscClose

 

Ապրանքների զեղչերի փակում ցուցակում լրացվում է գնորդի տեսակը (բոլոր գնորդներ, գնորդի զեղչի խումբ կամ գնորդ տարբերակներից մեկը), գնորդը/զեղչի խումբը՝ կախված գնորդի տեսակ սյան արժեքից, գնորդի/զեղչի խմբի անվանումը, ապրանքի տեսակը (բոլոր, զեղչի խումբ կամ ապրանք), ապրանքի/զեղչի խմբի անվանումը: Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու add16, ընթացիկ տողը հեռացնելու Trash-icon16, ընթացիկ տողը պատճենելու doc_copy_16 կոճակներ: Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:

 

Ապրանքների զեղչերի փակում թղթապանակի ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են.

Ավելացնել. ավելացնել նոր փաստաթուղթ:

Բացել. բացել/խմբագրել փաստաթուղթը:

Դիտել տպելու ձևը. դիտել փաստաթղթի տպվող տեսքը:

Հեռացնել. հեռացնել փաստաթուղթը:

Պատճենել. ստեղծել նոր նմանատիպ փաստաթուղթ` ընթացիկ փաստաթղթի տվյալներով լրացված:

Պատմությունբերվում է հաշվետվություն փաստաթղթի գրանցման և խմբագրման վերաբերյալ

 

note Նշում

Ապրանքների զեղչերի փակում փաստաթուղթը կարելի է ներմուծել MS Excel-ի ProductsDiscountsClose.xlsm ֆայլի միջոցով, որը գտնվում է ImportTemplates գրադարանում (Օրինակ՝ C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Sales Management 7\ImportTemplates):