Գնորդների գների փոփոխման պատմություն

Ուղղորդիչ:  Գնային քաղաքականություն > Հաշվետվություններ և մատյաններ >

Գնորդների գների փոփոխման պատմություն

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաշվետվությունում արտացոլվում են Գնորդների գնացուցակ փաստաթղթի ստեղծման կամ փակման արդյունքում ապրանքների գների հետ կատարված ժամանակագրական փոփոխությունները։

Հաշվետվությունը համակարգում տեսանելի է, եթե նշված է Դրույթների Ընդհանուր էջի Գնորդի գնացուցակի օգտագործում ստուգավանդակը:

Հաշվետվությունը ստեղծելու համար լրացվող երկխոսության պատուհանի Ընդհանուր էջը բաղկացած է հետևյալ դաշտերից․

 

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Հաշվետվության մեջ երևում են նշված ժամանակահատվածում Գնորդների գնացուցակ փաստաթղթի հետ կատարված փոփոխությունները։

Գնորդի խումբ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գնորդի խումբ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդի խմբեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ, հակառակ դեպքում` բոլոր գնորդի խմբերին պատկանող գնորդների համար սահմանված Գնորդների գնացուցակ փաստաթղթի հետ կատարված փոփոխությունները։

Գնորդ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գնորդ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ, հակառակ դեպքում` բոլոր գնորդների ունեցած Գնորդների գնացուցակ փաստաթղթի հետ կատարված փոփոխությունները։

Ապրանքի խումբ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի ապրանքի խումբ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ապրանքի խմբեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ, հակառակ դեպքում` բոլոր ապրանքի խմբերին պատկանող ապրանքների գների փոփոխությունները՝ կատարված Գնորդների գնացուցակ փաստաթղթի ստեղծման կամ փակման արդյունքում։

Ապրանք

Կարելի է նշել մեկ կամ մի քանի ապրանք։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ապրանքներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ, հակառակ դեպքում` բոլոր ապրանքների գների փոփոխությունները՝ կատարված Գնորդների գնացուցակ փաստաթղթի ստեղծման կամ փակման արդյունքում։

 

Հաշվետվության ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են․

Բացել. դիտել Գնորդների գնացուցակ/Գնորդների գնացուցակի փակում փաստաթուղթը:

Պատմություն. բերվում է հաշվետվություն Գնորդների գնացուցակ/Գնորդների գնացուցակի փակում փաստաթղթի գրանցման և խմբագրման վերաբերյալ։