Ապրանքների զեղչերի փոփոխում

Ուղղորդիչ:  Գնային քաղաքականություն > Հաշվետվություններ և մատյաններ >

Ապրանքների զեղչերի փոփոխում

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաշվետվությունում արտացոլվում են նշված օրվա դրությամբ գործող Ապրանքների զեղչեր փաստաթղթով սահմանված ապրանքների զեղչերի տոկոսները։ Ապրանքների զեղչերի փոփոխում հաշվետվության միջոցով հնարավոր է ոչ միայն ստանալ տեղեկատվություն գործող զեղչերի վերաբերյալ, այլ նաև սահմանել նոր զեղչեր՝ կիրառելով երկխոսության պատուհանում առկա Կարգավորման գործակից և Կլորացման պատիկություն դաշտերը։ Հաշվետվությունը ստեղծելու համար լրացվող երկխոսության պատուհանի Ընդհանուր էջը բաղկացած է հետևյալ դաշտերից․

 

Դաշտ

Նշանակություն

Ամսաթիվ

Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտ է: Հաշվետվության մեջ երևում են նշված օրվա դրությամբ գործող Ապրանքների զեղչեր փաստաթղթով սահմանված զեղչերը։

Գնորդի զեղչի խումբ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գնորդի զեղչի խումբ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդի զեղչի խմբեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ գնորդի զեղչի խմբին պատկանող, հակառակ դեպքում` բոլոր գնորդի զեղչի խմբերին պատկանող գնորդների համար Ապրանքների զեղչեր փաստաթղթով սահմանված զեղչերը։ Դաշտն ակտիվ է միայն Գնորդ և Վաճառքի գոտի դաշտերում արժեք չնշելու դեպքում։

Գնորդ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գնորդ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ, հակառակ դեպքում` բոլոր գնորդների համար Ապրանքների զեղչեր փաստաթղթով սահմանված զեղչերը։ Դաշտն ակտիվ է միայն Գնորդի զեղչի խումբ և Վաճառքի գոտի դաշտերում արժեք չնշելու դեպքում։

Վաճառքի գոտի

Կարելի է նշել մեկ կամ մի քանի վաճառքի գոտի։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Վաճառքի գոտիներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն այն գնորդների համար Ապրանքների զեղչեր փաստաթղթով սահմանված զեղչերը, որոնց կցված է տվյալ վաճառքի գոտին, հակառակ դեպքում՝ բոլոր գնորդների համար սահմանված զեղչերը։ Դաշտն ակտիվ է միայն Գնորդի զեղչի խումբ և Գնորդ դաշտերում արժեք չնշելու դեպքում։

Ապրանքի զեղչի խումբ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի ապրանքի զեղչի խումբ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Զեղչի խմբեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն այն գնորդների համար Ապրանքների զեղչեր փաստաթղթով սահմանված զեղչերը, որոնց կցված է տվյալ միայն տվյալ, հակառակ դեպքում` բոլոր զեղչի խմբերին պատկանող ապրանքների համար Ապրանքների զեղչեր փաստաթղթով սահմանված զեղչերը։

Ապրանք

Կարելի է նշել մեկ կամ մի քանի ապրանք։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ապրանքներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ, հակառակ դեպքում` բոլոր ապրանքների՝ Ապրանքների զեղչեր փաստաթղթով սահմանված զեղչերը։

Կարգավորման գործակից

Գործակից, որից կախված կհաշվարկվի հաշվետվությունում արտացոլվող Նոր զեղչի տոկոս սյան արժեքը՝ Ընթացիկ զեղչի տոկոս սյան արժեքը բազմապատկելով նշված գործակցով։

Կլորացման պատիկություն

Զեղչի տոկոսի կլորացման պատիկությունը, որից կախված կհաշվարկվի հաշվետվությունում արտացոլվող Նոր զեղչի տոկոս սյան արժեքը՝ Ընթացիկ զեղչի տոկոս սյան արժեքը կլորացնելով նշված պատիկությամբ։

 

Հաշվետվության ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են.

Բացել.բացել/խմբագրել Ապրանքների զեղչեր փաստաթուղթը:

Հաստատել նոր զեղչերը. հաստատել ընթացիկ տող(եր)ի Նոր զեղչի տոկոս սյան հիման վրա ստեղծել նոր Ապրանքների զեղչեր փաստաթուղթ:

Փակել զեղչերը․ ընթացիկ տող(եր)ի համար ստեղծել Ապրանքների զեղչերի փակում փաստաթուղթը։