Գնորդների գնացուցակների փոփոխում

Ուղղորդիչ:  Գնային քաղաքականություն > Հաշվետվություններ և մատյաններ >

Գնորդների գնացուցակների փոփոխում

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաշվետվությունում արտացոլվում են նշված օրվա դրությամբ գործող Գնորդների գնացուցակներ փաստաթղթով սահմանված ապրանքների գները։ Գնորդների գնացուցակների փոփոխում հաշվետվության միջոցով հնարավոր է ոչ միայն ստանալ տեղեկատվություն գնորդների համար սահմանված գործող գների վերաբերյալ, այլ նաև սահմանել նոր գներ՝ կիրառելով երկխոսության պատուհանում առկա Կարգավորման գործակից և Կլորացման պատիկություն դաշտերը։

Հաշվետվությունը համակարգում տեսանելի է, եթե նշված է Դրույթների Ընդհանուր էջի Գնորդի գնացուցակի օգտագործում ստուգավանդակը:

Հաշվետվությունը ստեղծելու համար լրացվող երկխոսության պատուհանի Ընդհանուր էջը բաղկացած է հետևյալ դաշտերից․

 

Դաշտ

Նշանակություն

Ամսաթիվ

Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտ է: Հաշվետվության մեջ երևում են նշված օրվա դրությամբ գործող Գնորդների գնացուցակներ փաստաթղթով սահմանված ապրանքների գները

Գնորդի խումբ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գնորդի խումբ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդի խմբեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ, հակառակ դեպքում` բոլոր գնորդի խմբերին պատկանող գնորդների համար Գնորդի գնացուցակներ փաստաթղթով սահմանված գները։ Դաշտն ակտիվ է, եթե Գնորդ և Վաճառքի գոտի դաշտերը դատարկ են։

Գնորդ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գնորդ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ, հակառակ դեպքում` բոլոր գնորդների համար Գնորդի գնացուցակներ փաստաթղթով սահմանված գները։ Դաշտն ակտիվ է, եթե Գնորդի խումբ և Վաճառքի գոտի դաշտերը դատարկ են։

Վաճառքի գոտի

Կարելի է նշել մեկ կամ մի քանի վաճառքի գոտի։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Վաճառքի գոտիներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն այն գնորդների համար Գնորդի գնացուցակներ փաստաթղթով սահմանված գները, որոնց կցված է տվյալ վաճառքի գոտին, հակառակ դեպքում՝ բոլոր գնորդների համար սահմանված գները։ Դաշտն ակտիվ է, եթե Գնորդի խումբ և Գնորդ դաշտերը դատարկ են։

Ապրանք

Կարելի է նշել մեկ կամ մի քանի ապրանք։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ապրանքներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ, հակառակ դեպքում` բոլոր ապրանքների՝ Գնորդի գնացուցակներ փաստաթղթով սահմանված գները։

Կարգավորման գործակից

Գործակից, որից կախված կհաշվարկվի հաշվետվությունում արտացոլվող Նոր գին սյան արժեքը՝ Ընթացիկ գին սյան արժեքը բազմապատկելով նշված գործակցով։

Կլորացման պատիկություն

Գնի կլորացման պատիկությունը, որից կախված կհաշվարկվի հաշվետվությունում արտացոլվող Նոր գին սյան արժեքը՝ Ընթացիկ գին սյան արժեքը կլորացնելով նշված պատիկությամբ։

 

Հաշվետվության ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են.

Բացել.բացել/խմբագրել Գնորդների գնացուցակներ փաստաթուղթը:

Հաստատել նոր գները. ընթացիկ տող(եր)ի Նոր գին սյան հիման վրա ստեղծել նոր Գնորդի գնացուցակ փաստաթուղթ։

Գնորդների գնացուցակի փակում․ ընթացիկ տող(եր)ի համար ստեղծել Գնորդների գնացուցակի փակում փաստաթուղթը։