Ապրանքների զեղչերի փոփոխման հայտեր

Ուղղորդիչ:  Գնային քաղաքականություն > Հաշվետվություններ և մատյաններ >

Ապրանքների զեղչերի փոփոխման հայտեր

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաշվետվությունում արտացոլվում են առևտրային գործակալի կողմից շարժական մասից ուղարկված զեղչերի փոփոխման հայտերը։ Առևտրային գործակալների ուղարկված հայտերը հնարավոր է հաստատել կամ մերժել, ընդ որում՝ հայտը հաստատելուց հետո միայն ապրանքի զեղչը սկսում է գործել մշտական։

Առևտրային գործակալները Ապրանքների զեղչերի փոփոխման հայտ կարող են ուղարկել Դրույթների Շարժական սարքեր էջի Թույլ տալ խմբագրել ապրանքի զեղչը ստուգավանդակը նշված լինելու դեպքում։

Հաշվետվությունը ստեղծելու համար լրացվող երկխոսության պատուհանի Ընդհանուր էջը բաղկացած է հետևյալ դաշտերից․

 

Դաշտ

Նշանակություն

Ստեղծման ժամանակահատված

Ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Հաշվետվության մեջ երևում են տվյալ ժամանակահատվածում ստեղծված Ապրանքների զեղչերի փոփոխման հայտերը։

Առևտրային գործակալ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի առևտրային գործակալ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Առևտրային գործակալներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ, հակառակ դեպքում` բոլոր առևտրային գործակալների ստեղծած Ապրանքների զեղչերի փոփոխման հայտերը։

Վիճակ

Ընտրման ցուցակում առաջարկվում են Մշակման ենթակա, Հաստատված և Մերժված տարբերակները։ Դաշտի արժեքից կախված հաշվետվությունում կարտացոլվեն համապատասխան Վիճակ ունեցող հայտերը։

 

Հայտի վիճակից կախված հաշվետվության ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են.

Հաստատել. հաստատել ապրանքի զեղչի հայտը, որի արդյունքում կստեղծվի Ապրանքների զեղչեր փաստաթուղթը։

Մերժել. մերժել ապրանքի զեղչի փոփոխման հայտը։

Հեռացնել․ հեռացնել հաստատված կամ մերժված ապրանքի զեղչի փոփոխման հայտը։