Շարժական մասի փաստաթղթեր

Ուղղորդիչ:  Ադմինիստրատորի գործիքներ >

Շարժական մասի փաստաթղթեր

Previous pageReturn to chapter overviewNext page

Շարժական մասի փաստաթղթեր մատյանում արտացոլվում են շարժական մասում ստեղծված, սակայն դեռ գրասենյակային մաս չուղարկված Վաճառքի պատվերները և դրանց հիման վրա ավտոմատ ստեղծված Ապրանքների պահուստավորումները։ Հաշվետվությունում տվյալներն արտացոլվում են Ապրանքների պահուստավորումներ պարամետրն ակտիվ լինելու դեպքում։

Այս մատյանը ստեղծելու համար բերվող երկխոսության պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում մատյանում արտացոլվում են միայն տվյալ ժամանակահատվածում ստեղծված, հակառակ դեպքում՝ բոլոր փաստաթղթերը։

Առևտրային գործակալ

Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Առևտրային գործակալներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում մատյանում արտացոլվում են միայն տվյալ, հակառակ դեպքում՝ բոլոր առևտրային գործակալների կողմից ստեղծված փաստաթղթերը։ Հնարավոր է ընտրել մեկ կամ մի քանի արժեք։

Գնորդ

Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում մատյանում արտացոլվում են միայն տվյալ, հակառակ դեպքում` բոլոր գնորդներին վերաբերող փաստաթղթերը։ Հնարավոր է ընտրել մեկ կամ մի քանի արժեք։

Բաժին

Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Բաժիններ տեղեկատուում սահմանված արժեքները։ Հնարավոր է ընտրել մեկ կամ մի քանի արժեք։ Բաժին դաշտը տեսանելի է, եթե ծրագրի Դրույթների Ընդհանուր էջի Բաժինների հաշվառում ստուգավանդակը նշված է։

 

Շարժական մասի փաստաթղթեր թղթապանակի ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են.

Բացել. բացել/դիտել փաստաթուղթը: