Գործակալի ստեղծած փաստաթղթեր

Ուղղորդիչ:  Ադմինիստրատորի գործիքներ >

Գործակալի ստեղծած փաստաթղթեր

Previous pageReturn to chapter overviewNext page

Գործակալի ստեղծած փաստաթղթեր մատյանում արտացոլվում են առևտրային գործակալների կողմից շարժական մասից ստեղծված և գրասենյակային մաս ուղարկված փաստաթղթերը։ Նշված մատյանում առկա փաստաթղթերը խմբագրման կամ հեռացման ենթակա չեն։ Առևտրային գործակալների կողմից շարժական մասից ստեղծված և գրասենյակային մաս ուղարկված փաստաթղթերի խմբագրման և հեռացման արդյունքում Գործակալի ստեղծած փաստաթղթեր մատյանում փոփոխություններ չեն գրանցվի։ Մատյանն արտացոլելու համար լրացվող երկխոսության պատուհանը բաղկացած է հետևյալ դաշտերից․

 

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Ամսաթիվ տիպի դաշտ է: Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում մատյանում արտացոլվում են միայն տվյալ ժամանակահատվածում առևտրային գործակալ(ներ)ի ստեղծած փաստաթղթերը, հակառակ դեպքում՝ բոլոր փաստաթղթերը։

Տեսակ

Առևտրային գործակալ(ներ)ի կողմից ստեղծված փաստաթղթի տեսակը։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են ծրագրում առկա փաստաթղթերի տեսակները։ Հնարավոր է ընտրել մեկ կամ մի քանի արժեք։

Առևտրային գործակալ

Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Առևտրային գործակալներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում մատյանում արտացոլվում են միայն տվյալ, հակառակ դեպքում՝ բոլոր առևտրային գործակալների կողմից ստեղծված փաստաթղթերը։ Հնարավոր է ընտրել մեկ կամ մի քանի արժեք։

Գնորդ

Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում մատյանում արտացոլվում են գործակալի ստեղծած միայն տվյալ, հակառակ դեպքում` բոլոր գնորդներին վերաբերող փաստաթղթերը։ Հնարավոր է ընտրել մեկ կամ մի քանի արժեք։

 

Գործակալի ստեղծած փաստաթղթեր թղթապանակի ընթացիկ տողի կոնտեքստային ցանկում առկա են նաև հետևյալ հրամանները․

Բացել. բացել (դիտել) Գործակալի ստեղծած փաստաթուղթը։

Հեռացնել. հեռացնել փաստաթուղթը