Գործակալի ստեղծած և փաստացի գրանցված փաստաթղթերի համեմատում

Ուղղորդիչ:  Ադմինիստրատորի գործիքներ >

Գործակալի ստեղծած և փաստացի գրանցված փաստաթղթերի համեմատում

Previous pageReturn to chapter overviewNext page

Գործակալի ստեղծած և փաստացի գրանցված փաստաթղթերի համեմատում հաշվետվությունում արտացոլվում են Շարժական մասում Առևտրային գործակալի կողմից ստեղծված և ուղարկված Վաճառքի պատվեր, Վաճառք և Վաճառքի վերադարձ փաստաթղթերի դաշտերի և աղյուսակների տվյալների համեմատումը փաստացի գրանցված փաստաթղթերի հետ։

Այս հաշվետվությունը ստեղծելու համար բերվող երկխոսության պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունը արտացոլվում են միայն տվյալ ժամանակահատվածում ստեղծված, հակառակ դեպքում՝ բոլոր փաստաթղթերի համեմատումը։

Տեսակ

Ստեղծված փաստաթղթի տեսակը։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Վաճառքի պատվեր, Վաճառք և Վաճառքի վերադարձ արժեքները։ Հնարավոր է ընտրել մեկ կամ մի քանի արժեք։

Առևտրային գործակալ

Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Առևտրային գործակալներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ, հակառակ դեպքում՝ բոլոր առևտրային գործակալների կողմից ստեղծված փաստաթղթերը։ Հնարավոր է ընտրել մեկ կամ մի քանի արժեք։

Գնորդ

Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ, հակառակ դեպքում` բոլոր գնորդներին վերաբերող փաստաթղթերը։ Հնարավոր է ընտրել մեկ կամ մի քանի արժեք։