Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտեր

Ուղղորդիչ:  Վաճառքներ > Փաստաթղթեր >

Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտեր

Previous pageReturn to chapter overviewNext page

Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտն օգտագործվում է գնորդների հետ տարվող հաշվարկների գույքագրման արդյունքների ճշտությունը և հիմնավորվածությունը ձևակերպելու համար: Ակտում ցուցադրվում են երկու կազմակերպության փոխադարձ հաշվարկները ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման և վճարումների վերաբերյալ: Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ հնարավոր է ստեղծել ինչպես համանուն թղթապանակից, այնպես էլ Ըստ Գնորդի Շրջանառություն հաշվետվության կոնտեքստային ցանկից՝ Ստեղծել փոխադարձ հաշվարկների ստուգման ակտեր հրամանի միջոցով։

Փաստաթղթի տեսքը հետևյալն է.

 

ReconciliationStatements

 

Փաստաթղթի Գլխավոր մասը պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Փաստաթղթի N

Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ փաստաթղթի համարը։ Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում:

Ամսաթիվ

Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը:

Բաժին

Բաժինը սահմանվում է Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի համանուն տեղեկատուում և կցվում առևտրային գործակալին։ Բաժին դաշտը տեսանելի է, եթե ծրագրի Դրույթների Ընդհանուր էջի Բաժինների հաշվառում ստուգավանդակը նշված է։

Գնորդ

Գնորդը, որի համար ստեղծվում է Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտը: Կարող է ընդունել արժեքներ Գնորդներ տեղեկատուից։

Ժամանակահատված

Ժամանակահատվածը, որի համար ստեղծվում է Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտը։

Մեկնաբանություն

Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: Կարող է ընդունել արժեքներ Ստանդարտ մեկնաբանություններ տեղեկատուից:

 

Դաշտերի արժեքները նշելուց հետո Լրացնել կոճակը սեղմելիս Մեր հաշվարկները էջում կերևան տվյալ Գնորդի հետ նշված ժամանակահատվածում կատարված բոլոր գործարքների ամսաթիվը, բաժինը, հիմք փաստաթուղթը, մեկնաբանությունը և գումարը, իսկ Սկզբնական մնացորդ և Վերջնական մնացորդ բաժիններում կլրացվեն Գնորդների մնացորդների վերաբերյալ տվյալները։

 

Սկզբնական մնացորդ բաժնում կլրացվեն հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Սկզբնական մնացորդ

Նշված ժամանակահատվածի սկզբում տվյալ Գնորդի սկզբնական մնացորդը, որը հավասար է Գնորդի Պարտք - Կանխավճար - Վերադարձ։

Պարտք

Նշված ժամանակահատվածի սկզբում տվյալ Գնորդի չմարված վաճառքների մնացորդը:

Կանխավճար

Նշված ժամանակահատվածի սկզբում տվյալ Գնորդի Կանխավճարի մնացորդը:

Վաճառքի վերադարձ

Նշված ժամանակահատվածի սկզբում տվյալ Գնորդի Վերադարձի մնացորդը:

 

Վերջնական մնացորդ բաժնում կլրացվեն հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Սկզբնական մնացորդ

Նշված ժամանակահատվածի վերջում տվյալ Գնորդի վերջնական մնացորդը, որը հավասար է Գնորդի Պարտք - Կանխավճար - Վերադարձ։

Պարտք

Նշված ժամանակահատվածի վերջում տվյալ Գնորդի չմարված վաճառքների մնացորդը։

Կանխավճար

Նշված ժամանակահատվածի վերջում տվյալ Գնորդի Կանխավճարի մնացորդը:

Վաճառքի վերադարձ

Նշված ժամանակահատվածի վերջում տվյալ Գնորդի Վերադարձի մնացորդը:

 

Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ թղթապանակի ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են.

Ավելացնել. ավելացնել նոր փաստաթուղթ:

Բացել. բացել/խմբագրել փաստաթուղթը:

Դիտել տպելու ձևը. դիտել փաստաթղթի տպվող տեսքը:

Հեռացնել. հեռացնել փաստաթուղթը:

Պատճենել. ստեղծել նոր նմանատիպ փաստաթուղթ` ընթացիկ փաստաթղթի տվյալներով լրացված:

Պատմություն. բերվում է հաշվետվություն փաստաթղթի գրանցման և խմբագրման վերաբերյալ:

Ուղարկել b2b.armsoft հարթակ. Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտը գործընկերոջն ուղարկելու հնարավորություն: Պարտադիր պայման է Դրույթների b2b.armsoft հարթակ էջում Հարթակի մասնակից դաշտի, իսկ Գնորդի քարտում Գնորդի Հարթակի մասնակից դաշտի լրացված լինելը: Փաստաթուղթը b2b.armsoft հարթակով ուղարկելիս հնարավոր է ընտրել տպելու ձևանմուշը, ինչպես նաև ուղարկելիս կամ ստանալիս հաստատել էլեկտրոնային ստորագրությամբ։