Ժամկետանց պարտքերի վերլուծության սխեմաներ

Ուղղորդիչ:  Տեղեկատուների ձևավորում > Գնորդներին վերաբերող >

Ժամկետանց պարտքերի վերլուծության սխեմաներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Ժամկետանց պարտքերի վերլուծության սխեմաներ տեղեկատուի միջոցով ծրագրում հնարավոր է նկարագրել ըստ կետանցման օրերի ժամկետանց պարտքերի վերլուծության սխեմա։

Ժամկետանց պարտքերի վերլուծության սխեմաներ տեղեկատուի տեսքը հետևյալն է.

 

OverdueDebtAnalysisSchemes

 

Ժամկետանց պարտքերի վերլուծության սխեմաներ տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Կոդ

Ժամկետանց պարտքի վերլուծության սխեմայի կոդը։ Պարտադիր լրացվող դաշտ է։ Համակարգն ավտոմատ առաջարկում է այս տեղեկատուի հերթական կոդը։

Անվանում

Ժամկետանց պարտքի վերլուծության սխեմայի անվանումը։ Պարտադիր լրացվող դաշտ է։

 

Ժամկետանց պարտքերի վերլուծության սխեմաներ ցուցակում սահմանվում են կետանցման օրերը։ Աշխատանքը ցուցակներում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակներում բաժնում:

 

Տեղեկատուի կոնտեքստային ցանկում կան հետևյալ հրամանները.

Ավելացնել. ավելացնել նոր տեղեկատու:

Բացել. բացել/խմբագրել տեղեկատուն:

Հեռացնել. հեռացնել տեղեկատուն:

Պատճենել. ստեղծել նոր նմանատիպ տեղեկատու` ընթացիկ տեղեկատուի տվյալներով լրացված: