Տեղեկանք ըստ քարտարանի

Ուղղորդիչ:  Հիմնական Միջոցներ > Հաշվետվություններ >

Տեղեկանք ըստ քարտարանի

Previous pageReturn to chapter overviewNext page

Տեղեկանք ըստ քարտարանի հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

Դաշտ

Նշանակություն

Ամսաթիվ

Պարտադիր լրացման դաշտ է: Հաշվետվությունը ստեղծվում է նշված ամսաթվին հիմնական միջոցների եղած վիճակով:

Հաշվառում

Պարտադիր լրացման դաշտ է: Հաշվետվությունը ստեղծվում է ֆինանսական կամ հարկային, իսկ Հանրային հատված տարբերակում նաև հետաձգված հասույթով հաշվառման համար:

Գտնվելու վայր

Լրացվում է հիմնական միջոցի գտնվելու վայրը: Լրացված լինելու դեպքում ստեղծվում է միայն այդ ստորաբաժանումում գտնվող հիմնական միջոցներին վերաբերվող հաշվետվություն:

Նյութ. պատասխ. անձ

Լրացվում է նյութական պատասխանատու անձը: Լրացված լինելու դեպքում ստեղծվում է միայն այդ աշխատակցի պատասխանատվությանը հանձնված հիմնական միջոցներին վերաբերվող հաշվետվություն:

ՀՄ տեսակ

Լրացվում է ՀՄ-ի տեսակը: Լրացված լինելու դեպքում ստեղծվում է այդ տեսակին պատկանող հիմնական միջոցներին վերաբերող հաշվետվություն:

Վիճակ

Լրացվում է ՀՄ-ի գտնվելու վիճակը` շահագործման չհանձնված, շահագործվող, ժամանակավորապես շահագործումից հանված, դուրս գրված: Լրացված լինելու դեպքում կազմվում է հաշվետվություն նշված վիճակում գտնվող ՀՄ-ների համար:

Գույքային համար

Լրացվում է գույքային համարը: Լրացված լինելու դեպքում ստեղծվում է այդ հիմնական միջոցին վերաբերող հաշվետվություն:

Ընդլայնված

Հայտանիշը նշված լինելու դեպքում հաշվետվության մեջ կընդգրկվեն նաև հետևյալ դաշտերը` Օգ. ծառ. ժամկետ(ամիս), Մն. օգ. ծառ. ժամկետ(ամիս), ՀՄ-ի մուտքի ամսաթիվ, ՀՄ-ի թողարկման տարեթիվը, գործարանային համարը, տեխնիկական անձնագրի համարը, մակնիշը, համառոտ բնութագիրն ու արտադրողը:

Խմբավորել ըստ

Լրացվում է ՀՄ-ների համախառն հաշվեկշռային արժեքների, կուտակված մաշվածությունների և հաշվեկշռային արժեքների խմբավորման տեսակը: Կարելի է խմբավորել ըստ ՀՄ-ների տեսակների, ՀՄ-ների վիճակների կամ առաջին խմբավորումն ըստ ՀՄ-ների վիճակների և երկրոդ խմբավորումն ըստ ՀՄ-ների տեսակների: Դաշտի արժեքը դատարկ լինելու դեպքում խմբավորում տեղի չի ունենում, յուրաքանչյուր տող իրենից ներկայացնում է ՀՄ-ի գույքային համար:

Եթե Խմբավորել ըստ դաշտի արժեքը դատարկ է, ապա հաշվետվությունն ընդգրկում է հետևյալ տվյալները.

Դաշտ

Նշանակություն

Գույքային քարտ

ՀՄ-ի գույքային քարտը:

Գույքային համար

ՀՄ-ի գույքային համարը:

Անվանում

ՀՄ-ի անվանումը:

Հաշվառում

ՀՄ-ի ֆինանսական կամ հարկային հաշվառումը, իսկ Հանրային հատված տարբերակում նաև հետաձգված հասույթով հաշվառումը: Այս սյունը բացակայում է, երբ դիալոգ պատուհանում Հաշվառում դաշտը լրացված է: Այս դեպքում հաշվետվության ֆինանսական կամ հարկային, իսկ Հանրային հատված տարբերակում նաև հետաձգված հասույթով հաշվառում լինելն արտացոլվում է վերնագրում:

Համախառն հաշվեկշռային արժեք

Նշված ամսաթվին ՀՄ-ի համախառն հաշվեկշռային արժեքը, որից հաշվարկվում է մաշվածությունը:

Կուտակված մաշվածություն

ՀՄ-ի կուտակված մաշվածությունը մինչև նշված ամսաթիվը:

Հաշվեկշռային արժեք

ՀՄ-ի համախառն հաշվեկշռային արժեքից պակասեցված կուտակված մաշվածությունը:

Տեսակ

ՀՄ-ի տեսակը:

Գտնվելու վայրը

ՀՄ-ի գտնվելու վայրը` կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանումը:

Նյութ.պատասխ.անձ

ՀՄ-ի նյութական պատասխանատու անձի տաբելային համարը:

Անվանում

Նյութական պատասխանատու անձի անվանումը:

Մնացորդային (չմաշվող) արժեք

ՀՄ-ի մնացորդային արժեքը, որի չափով մաշվածություն չի հաշվարկվելու:

Սկզբնական արժեքի հաշիվ

ՀՄ-ի սկզբնական արժեքի հաշիվը: Սյունը առկա է, երբ Հաշվառում դաշտում նշված է 1. Ֆինանսական:

Մաշվածության հաշիվ

ՀՄ-ի մաշվածության հաշվարկման հաշիվը: Սյունը առկա է, երբ Հաշվառում դաշտում նշված է 1. Ֆինանսական:

Ծախսի հաշիվ

ՀՄ-ի ծախսագրման հաշիվը: Սյունը առկա է, երբ Հաշվառում դաշտում նշված է 1. Ֆինանսական:

Հետաձգված հասույթների հաշիվ (Հանրային հատված)

ՀՄ-ի հետաձգված հասույթների հաշիվը: Սյունը առկա է, երբ Հաշվառում դաշտում նշված է 3. Հետաձգված հասույթ:

Հետաձգված հասույթների ընթացիկ մասի հաշիվ (Հանրային հատված)

ՀՄ-ի հետաձգված հասույթների ընթացիկ մասի հաշիվը:  Սյունը առկա է, երբ Հաշվառում դաշտում նշված է 3. Հետաձգված հասույթ:

Հասույթների հաշիվ (Հանրային հատված)

ՀՄ-ի հասույթների հաշիվը:  Սյունը առկա է, երբ Հաշվառում դաշտում նշված է 3. Հետաձգված հասույթ:

Վիճակ

ՀՄ-ի գտնվելու վիճակը` շահագործման չհանձնված, շահագործվող, ժամանակավորապես շահագործումից հանված, դուրս գրված:

Շահագործման հանձնման ամսաթիվ

ՀՄ-ի շահագործման հանձման ամսաթիվը:

Օգ. ծառ. ժամկետ(ամիս)

ՀՄ-ի ձեռքբերման ժամանակ մուտքագրված օգտակար ծառայության ամիսների թիվը:

Մն. օգ. ծառ. ժամկետ(ամիս)

Նշված ամսաթվին ՀՄ-ի մնացորդային օգտակար ծառայության ամիսների թիվը:

Մուտքի ամսաթիվ

ՀՄ-ի մուտքագրման ամսաթիվը:

Մատակարար

ՀՄ-ի մատակարարի կոդը:

Անվանում

ՀՄ-ի մատակարարի անվանումը:

Մատակարարի հաշիվ

ՀՄ-ի մատակարարի հաշիվը:

Փաստաթղթի N

ՀՄ-ի մուտքագրման փաստաթղթի համարը:

Արտադրող

ՀՄ-ի արտադրողը:

Թողարկման տարեթիվ

ՀՄ-ի թողարկման տարեթիվը:

Գործարանային համար

ՀՄ-ի գործարանային համարը:

Տեխնիկական անձնագիր

ՀՄ-ի տեխնիկական անձնագրի համարը:

Մակնիշ

ՀՄ-ի մակնիշը:

Համառոտ բնութագիր

ՀՄ-ի համառոտ բնութագիրը:

Դուրս գրման եղանակ

ՀՄ-ի ձեռքբերման փաստաթղթի դուրսգրման եղանակը` էլեկտրոնային կամ թղթային:

Ձեռքբերման ամսաթվի N

ՀՄ-ի ձեռքբերման փաստաթղթի համարը:

Ձեռքբերման փաստաթղթի ա/թ.

ՀՄ-ի ձեռքբերման փաստաթղթի ամսաթիվը:

Հաշվետվության կոնտեքստային ցանկից հնարավոր է կանչել ՀՄ-ների փաստաթղթերի մատյանը, ինչպես նաև ստեղծել հետևյալ փաստաթղթերը.

Շահագործման հանձնման ակտ

Մաշվածքի հաշվարկ

Ներքին տեղափոխման ակտ

Շահագործումից հանման ակտ

Օգտակար ծառայության ժամկետի վերանայում

Դուրսգրման ակտ

ՀՄ գույքագրում

 

Շահագործման հանձնման ակտ փաստաթուղթը նախատեսված է ձեռք բերված և դեռևս շահագործման չհանձնված հիմնական միջոցների շահագործման հանձնելու գործողությունները գրանցելու համար: Մաշվածքի հաշվարկ փաստաթուղթը նախատեսված է հիմնական միջոցների մաշվածքը հաշվարկելու համար: Ներքին տեղափոխման ակտ փաստաթուղթը նախատեսված է կազմակերպության ներսում հիմնական միջոցների գտնվելու վայրը, նյութական պատասխանատու անձը կամ հաշիվները փոխելու գործողությունները գրանցելու համար (Ընդունող ստորաբաժանում կամ Ընդունող ՆՊԱ): Շահագործումից հանման ակտ փաստաթուղթը նախատեսված է հիմնական միջոցները ժամանակավորապես շահագործումից դուրս հանելու գործողությունները գրանցելու համար: Օգտակար ծառայության ժամկետի վերանայում փաստաթուղթը նախատեսված է հիմնական միջոցների օգտակար ծառայության ժամկետի, մնացորդային արժեքի  և մաշվածության հայտանիշի վերանայման համար: Դուրսգրման ակտ փաստաթուղթը նախատեսված է հիմնական միջոցների դուրսգրման գործողությունները գրանցելու համար: ՀՄ գույքագրում փաստաթուղթը նախատեսված է կառուցվածքային ստորաբաժանումներում հիմնական միջոցների գույքագրում անցկացնելու համար:

Եթե Խմբավորել ըստ դաշտի արժեքը ընտրված է 1- Խմբավորել ըստ ՀՄ-ների տեսակների, ապա հաշվետվությունն ընդգրկում է հետևյալ տվյալները.

Դաշտ

Նշանակություն

Տեսակ

ՀՄ-ի տեսակը:

Անվանում

ՀՄ-ի տեսակի անվանումը:

Համախառն հաշվեկշռային արժեք

Նշված ամսաթվին համապատասխան տեսակի ՀՄ-ների համախառն հաշվեկշռային արժեքների հանրագումարը:

Կուտակված մաշվածություն

Համապատասխան տեսակի ՀՄ-ների կուտակված մաշվածությունների հանրագումարը մինչև նշված ամսաթիվը:

Հաշվեկշռային արժեք

Համապատասխան տեսակի ՀՄ-ների համախառն հաշվեկշռային արժեքների հանրագումարի և կուտակված մաշվածությունների հանրագումարի տարբերությունը:

   Եթե Խմբավորել ըստ դաշտի արժեքը ընտրված է 2- Խմբավորել ըստ ՀՄ-ների վիճակների, ապա հաշվետվությունն ընդգրկում է հետևյալ տվյալները.

Դաշտ

Նշանակություն

Վիճակ

ՀՄ-ի գտնվելու վիճակը` շահագործման չհանձնված, շահագործվող, ժամանակավորապես շահագործումից հանված, դուրս գրված:

Համախառն հաշվեկշռային արժեք

Նշված ամսաթվին համապատասխան վիճակում գտնվող ՀՄ-ների համախառն հաշվեկշռային արժեքների հանարգումարը:

Կուտակված մաշվածություն

Համապատասխան վիճակում գտնվող ՀՄ-ների կուտակված մաշվածությունների հանրագումարը մինչև նշված ամսաթիվը:

Հաշվեկշռային արժեք

Համապատասխան վիճակում գտնվող ՀՄ-ների համախառն հաշվեկշռային արժեքների հանարգումարի և կուտակված մաշվածությունների հանրագումարի տարբերությունը:

    Եթե Խմբավորել ըստ դաշտի արժեքը ընտրված է 3- Խմբավորել ըստ ՀՄ-ների վիճակների և տեսակների, ապա հաշվետվությունն ընդգրկում է հետևյալ տվյալները.

Դաշտ

Նշանակություն

Վիճակ

ՀՄ-ի գտնվելու վիճակը` շահագործման չհանձնված, շահագործվող, ժամանակավորապես շահագործումից հանված, դուրս գրված:

Տեսակ

ՀՄ-ի տեսակը:

Անվանում

ՀՄ-ի տեսակի անվանումը:

Համախառն հաշվեկշռային արժեք

Նշված ամսաթվին համապատասխան վիճակում գտնվող համապատասխան տեսակի ՀՄ-ների համախառն հաշվեկշռային արժեքների հանարգումարը:

Կուտակված մաշվածություն

Համապատասխան վիճակում գտնվող համապատասխան տեսակի ՀՄ-ների կուտակված մաշվածությունների հանրագումարը մինչև նշված ամսաթիվը:

Հաշվեկշռային արժեք

Համապատասխան վիճակում գտնվող համապատասխան տեսակի ՀՄ-ների համախառն հաշվեկշռային արժեքների հանարգումարի և կուտակված մաշվածությունների հանրագումարի տարբերությունը:

 

Խմբավորված հաշվետվության ցանկացած տողի համար` կոնտեքստայն ցանկի Մանրամասնություններ... հրամանով, կարելի է կազմել հաշվետվություն այն ՀՄ-ների վերաբերյալ, որոնք մասնակցել են այդ խմբավորված արժեքի ձևավորմանը:

Ցանկացած պահի Թարմացնել (CTRL+R) հրամանի միջոցով կստանաք հաշվետվությունը նորացված` ըստ վերնագրում գրված ամսաթվի և դիալոգ պատուհանում լրացված պարամետրերի:

 

Տես ավելին`

Ի՞նչ դեպքերում կարող է առաջանալ շեղում սինթետիկ հաշիվների և հիմնական միջոցների մնացորդների միջև