Շահագործման հանձնման ակտ

Ուղղորդիչ:  Հիմնական Միջոցներ > Փաստաթղթեր >

Շահագործման հանձնման ակտ

Previous pageReturn to chapter overviewNext page

Շահագործման հանձնման ակտ փաստաթուղթը նախատեսված է ձեռք բերված և դեռևս շահագործման չհանձնված հիմնական միջոցները շահագործման հանձնելու գործողությունները գրանցելու համար: Փաստաթղթի պատուհանը կազմված է 2 էջերից` Գույքահամարներ և Գործառնություններ

Գլխավոր մասի դաշտերը հետևյալն են.

Դաշտ

Նշանակություն

Ամսաթիվ

Շահագործման հանձնման ակտ փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը:

Փաստաթղթի N

Շահագործման հանձնման ակտ փաստաթղթի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից paytik կոճակը:

Հանձնող ստորաբաժանում

Ստորաբաժանումը, որտեղից ՀՄ-ն հանձնվում է շահագործման: Պարտադիր լրացվող է:

Հանձնող ՆՊԱ

ՀՄ-ն հանձնող նյութական պատասխանատու անձը: Պարտադիր լրացվող է:

Ընդունող ստորաբաժանում

Ստորաբաժանումը, որտեղ ՀՄ-ն ընդունվելու է շահագործման: Պարտադիր լրացվող է:

Ընդունող ՆՊԱ

ՀՄ-ն ընդունող նյութական պատասխանատու անձը: Պարտադիր լրացվող է:

Մեկնաբանություն

Լրացվում է մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ:

Գույքահամարներ էջի տեսքը հետևյալն է.

Htm.Exploitation.FixedAssets.Operations.FAPIO1

 

Այս էջում Բոլորը նշել կոճակները վերաբերում են ցուցակում առկա բոլոր ՀՄ-ների մաշվածության հայտանիշին: Կոճակներն առանձնացված են ըստ հաշվառումների` ֆինանսական, հարկային և հետաձգված հասույթ (Հանրային հատված):

Ընթացիկ հայտանիշով կոճակը սեղմելիս մաշվածության հայտանիշը մնում է անփոփոխ։

Մաշվող են կոճակը սեղմելիս ցուցակում նշվում են Մաշվող է դրոշակները, և փաստաթղթի գրանցումից սկսած ՀՄ-ի համար կհաշվարկվի մաշվածություն:

Մաշվող չեն կոճակը սեղմելիս ցուցակում հանվում են Մաշվող է դրոշակները, և փաստաթղթի գրանցումից սկսած ՀՄ-ի համար մաշվածություն չի հաշվարկվի:

Գույքահամարներ էջում լրացվում է նաև շահագործման հանձնվող ՀՄ-ների ցուցակը:

Սյուն

Նշանակություն

Գույքահամար

ՀՄ-ի գույքային համարը:

Անվանում

ՀՄ-ի անվանումը:

Սկզբնական արժեքի հաշիվ

ՀՄ-ի սկզբնական արժեքի հաշիվը: Կարելի է խմբագրել:

Մաշվածության հաշիվ

ՀՄ-ի մաշվածության հաշվառման հաշիվը: Կարելի է խմբագրել:

Ծախսի հաշիվ

ՀՄ-ի մաշվածության ծախսագրման հաշիվը: Կարելի է խմբագրել:

Հետաձգված հասույթների հաշիվ (Հանրային հատված)

ՀՄ-ի հետաձգված հասույթների հաշիվը: Կարելի է խմբագրել:

Հետաձգված հասույթների ընթացիկ մասի հաշիվ (Հանրային հատված)

ՀՄ-ի հետաձգված հասույթների ընթացիկ մասի հաշիվը: Կարելի է խմբագրել:

Հասույթների հաշիվ (Հանրային հատված)

ՀՄ-ի հասույթների հաշիվը: Կարելի է խմբագրել:

Մաշվող է (Ֆինանս.)

Դրոշակը նշելու դեպքում փաստաթղթի գրանցումից սկսած ՀՄ-ի համար ֆինանսական հաշվառմամբ կհաշվարկվի մաշվածություն:

Մաշվող է (Հարկ.)

Դրոշակը նշելու դեպքում փաստաթղթի գրանցումից սկսած ՀՄ-ի համար հարկային հաշվառմամբ կհաշվարկվի մաշվածություն:

Մաշվող է (Հետաձգված հասույթ (Հանրային հատված))

Դրոշակը նշելու դեպքում փաստաթղթի գրանցումից սկսած ՀՄ-ի համար հետաձգված հասույթի հաշվառմամբ կհաշվարկվի մաշվածություն, և կախված ՀՄ- ձեռքբերման եղանակից հետաձգված հասույթը պայմանների կատարմանը զուգընթաց կվերագրվի հաշվետու ժամանակաշրջանի հասույթներին:

Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու add16 և հեռացնելու Trash-icon16 կոճակներ:

Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում: 

Փաստաթուղթը գրանցելու հետ միասին, գործողությանը մասնակից ՀՄ-ների համար, անհրաժեշտության դեպքում հաշվարկվում է նաև Մաշվածք գրանցվող փաստաթղթի ամսաթվով:

Գործառնություններ էջի տեսքը հետևյալն է.

Htm.Exploitation.FixedAssets.Operations.FAPIO2

Այս էջում ձևակերպվում են փաստաթղթի գործառնությունները: Գործառնություններ էջում նախատեսված են հետևյալ կոճակները.

Պատկեր

Նշանակություն

add16Fone

Ավելացնել տվյալ փաստաթղթին անհրաժեշտ նոր գործառնություն:

copy16

Գործառնությունների ցուցակում ավելացնել նոր տող` պատճենելով ընթացիկ տողի արժեքները:

Trash-icon16

Գործառնություններից հեռացնել ընթացիկ տողը:

Trash_icon_deleteAll

Հեռացնել բոլոր լրացված գործառնությունների տողերը: Բոլոր գործառնությունները հեռացնելուց հետո, հասանելի է դառնում նյութական արժեքների ցուցակի հիման վրա գեներացնել գործառնությունները wand-icon կոճակը:  

wand-icon

Գործառնությունների գեներացման կոճակը հասանելի է, երբ ոչ մի գործառնության տող լրացված չէ: Մաշվածության հաշվարկի առկայության դեպքում առաջարկվում է ձևակերպում`դեբետում լրացնելով ծախսի հաշիվը, կրեդիտում` մաշվածության հաշիվը: Գործառնության գոնե մեկ տողի առկայության դեպքում այս կոճակի փոխարեն հայտնվում է Գործառնությունների խմբագրման ռեժիմ (թույլատրվածlock_open_16-արգելվածlock_16) կոճակը: Գործառնությունը գեներացնելուց հետո այն խմագրելու համար հարկավոր է անցում կատարել Գործառնությունների խմբագրման ռեժիմին:

 

Փաստաթուղթը գրանցվում է Հիշել save16 Հիշել և փակել save_close16 , Հիշել և նոր save_new16  կոճակները սեղմելիս, այն տարբերությամբ, որ Հիշել և փակել կոճակը սեղմելիս պատուհանը փակվում է, իսկ Հիշել և նոր կոճակը սեղմելիս թույլատրվում է լրացնել ու գրանցել հերթական փաստաթուղթը: Սևագիր Draft16 կոճակի միջոցով փաստաթուղթը հիշվում է սևագիր վիճակում, այսինքն այն չի արտացոլվում համակարգի ոչ մի հաշվառման մեջ: Դա ծառայում է միայն փաստաթղթի դաշտերում մուտքագրված արժեքները հիշելու, իսկ այնուհետև փաստաթուղթը լրացուցիչ ստուգելուց հետո գրանցելու համար:

Շահագործման հանձնման ակտ փաստաթուղթը կարելի է գրանցել նաև Բոլոր ՀՄ-ներըՇահագործման չհանձնված ՀՄ-ներ մատյաններից` կոնտեքստային ցանկից ընտրելով Շահագործման հանձնման ակտ հրամանը: