ՀՄ-ի շրջանառություն բացված ըստ գործողությունների

Ուղղորդիչ:  Հիմնական Միջոցներ > Հաշվետվություններ >

ՀՄ-ի շրջանառություն բացված ըստ գործողությունների

Previous pageReturn to chapter overviewNext page

ՀՄ-ի շրջանառություն բացված ըստ գործողությունների հաշվետվությունն ընդգրկում է մանրամասն տվյալներ նշված ժամանակահատվածում հիմնական միջոցների հետ կատարված գործողություններին համապատասխան (Վերակառուցում, Վերագնահատում, Մասնակի լուծարում, Դուրսգրման ակտ) հաշվեկշռային արժեքի և կուտակված մաշվածության աճի կամ նվազման վերաբերյալ: Այս հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանը ունի հետևյալ դաշտերը.

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Պարտադիր լրացվում է ժամանակահատվածը: Հաշվետվությունում կընդգրկվեն միայն այդ ժամանակահատվածում գրանցված գործողությունները:

Հաշվառում

Հաշվետվությունը ստեղծվում է ֆինանսական կամ հարկային, իսկ Հանրային հատված տարբերակում նաև հետաձգված հասույթով հաշվառման համար:

ՀՄ տեսակ

Լրացվում է հիմնական միջոցի տեսակը: Լրացված լինելու դեպքում ստեղծվում է միայն այդ տեսակին պատկանող հիմնական միջոցների վերաբերյալ հաշվետվություն:

Գույքային համար

Լրացվում է հիմնական միջոցի գույքային համարը: Լրացված լինելու դեպքում ստեղծվում է այդ գույքային համարին վերաբերող հաշվետվություն:

Ցանկացած պահի Թարմացնել (CTRL+R) հրամանի միջոցով կստանաք հաշվետվությունը նորացված, ըստ վերնագրում գրված ժամանակահատվածի և դիալոգ պատուհանում լրացված պարամետրերի: