Ֆինանսական հաշվետվություններ

Ուղղորդիչ:  Հաշվապահություն > Հաշվետվություններ >

Ֆինանսական հաշվետվություններ

Previous pageReturn to chapter overviewNext page

Համակարգում առկա են հետևյալ տիպի ֆինանսական հաշվետվությունները.

Ձև N1 Հաշվապահական հաշվեկշիռ

Ձև N2 Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն

Ձև N3 Սեփական կապիտալում փոփոխությունների մասին հաշվետվություն

Ձև N4 Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվություն

Ձև N5 Ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություն

ԱԱՀ-ի հաշվարկ

Տեղեկանք հարկային հաշիվների վերաբերյալ

Յուրաքանչյուր հաշվետվություն ստեղծելուց առաջ բերվում է համապատասխան դիալոգ պատուհանը, որտեղ նշվում են այն պարամետրերը, ըստ որոնց պետք է ստեղծել տվյալ հաշվետվությունը:

Համակարգի կողմից տրամադրվում են ստանդարտ բանաձևեր, որոնք կիրառվում են վերը նշված հաշվետվությունների լրացման ժամանակ: Այս բանաձևերը հարմարեցված են համակարգի կողմից տրամադրվող ստանդարտ հաշվային պլանին: Օգտագործողը կարող է բանաձևերը խմբագրել և հարմարեցնել իր կողմից խմբագրված հաշվային պլանին:

 

 

note Նշում

Հնարավոր է, որ Տեղեկանք հարկային հաշիվների վերաբերյալ հաշվետվության մեջ որոշ դաշտեր ներկված լինեն կարմիր կամ դեղին գույներով: Հաշիվ-ապրանքագիր, Ստացված ծառայություններ, Պահեստի մուտքի օրդեր, Հավելյալ ծախսերի բաշխում, ԱԱ-ի ձեռքբերում և շահագործման հանձնում և ՀՄ-ի ձեռքբերում փաստաթղթերը գրանցելու համար բերվող պատուհաններում կան որոշ դաշտեր, որոնք պարտադիր չեն լրացման համար: Եթե փաստաթուղթը գրանցելիս այդ դաշտերը չեն լրացվում, ապա հաշվետվության մեջ նրանց համապատասխան վանդակները մնում են դատարկ և ներկվում կարմիր գույնով: Հաշվետվության մեջ ընդգրկվում են դիալոգ պատուհանում նշված ժամանակահատվածում գրանցված փաստաթղթերը, սակայն հաշվետվությունում` Հաշիվ ապրանքագրի ամսաթիվը սյունում գրանցվում է ոչ թե փաստաթղթի գրանցման, այլ նրանում լրացված ձեռքբերման փաստաթղթի (հարկային հաշվի) ամսաթիվը: Այդ ամսաթիվը կարող է հաշվետվության դիալոգ պատուհանում նշված ժամանակահատվածից դուրս լինել: Այդ դեպքում համապատասխան վանդակը ներկվում է դեղին:

 

Տես ավելին`

Երբ են ԱԱՀ-ի տեղեկանքում երևում կարմիր կամ դեղին գույնով ներկված դաշտեր

Ինչպե՞ս գրանցել մեկ հաշիվ-ապրանքագրով ձեռք բերված ապրանքները, նյութերը և ՀՄ-ները, որ ԱԱՀ տեղեկանքում երևան մեկ տողում

Ո՞ր փաստաթղթերն են արտացոլվում ԱԱՀ տեղեկանքում

Տեղեկանք հարկային հաշիվների վերաբերյալ - Էլեկտրոնային տեսքով ներկայացումը ՀԾ-Հաշվապահ համակարգում