Բանաձևերի տեղեկատուն է: Բանաձևերի ցուցակը տրամադրվում է համակարգի կողմից: Օգտագործողը կարող է խմբագրել տեղեկատուի ընթացիկ տողը կամ դիտել նշված տողերի բանաձևերը հաշվետվության տեսքով, ինչպես նաև ավելացնել սեփական բանաձևերը: Ավելացվող բանաձևի կոդի առաջին երկու նիշերը չեն կարող լինել 01-07 միջակայքում: Օգտագործողը կարող է հեռացնել միայն իր ավելացրած բանաձևերը:
Բանաձևեր տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Կոդ |
Պարտադիր լրացվող դաշտ է, իրենից ներկայացնում է բանաձևի կոդը: Այս դաշտը խմբագրման ենթակա չէ: |
Անվանում |
Պարտադիր լրացվող դաշտ է, իրենից ներկայացնում է բանաձևի անվանումը, ենթակա է խմբագրման: |
Բանաձև |
Լրացվում է բանաձևը: |
Կոնտեքստային ցանկից ընտրելով Դիտել բանաձևը հրամանը` կարելի է տեսնել, թե տվյալ տողում ինչ բանաձև է գրված:
Հաշվարկել հրամանի միջոցով հնարավոր է հաշվարկել բանաձևի թվային արժեքը և դիտել դրա հիման վրա կառուցված դիագրամը: Այս հրամանն ընտրելիս բացվում է դիալոգ պատուհան, որտեղ լրացվում են հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ժամանակահատված |
Եթե հաշվարկվող բանաձևը վերադարձնում է շրջանառություն, ապա բանաձևը հաշվարկվում է նշված ժամանակաշրջանի համար, իսկ եթե բանաձևը վերադարձնում է մնացորդ, ապա որպես մնացորդի ամսաթիվ վերցվում է նշված ժամանակահատվածի վերջի ամսաթվիվը: |
Բերել դիագրամ |
Բերվում է նշված տողերի դիագրամը տվյալ ամսաթվի համար: Նշում: Այս դաշտն ակտիվ չէ, եթե նշված տողերը տասից ավելի են: |
Դիագրամի տեսակ |
Ընտրվում է դիագրամի չորս տեսակներից որևէ մեկը ( - սյունակաձև, - գծաձև , - եռաչափ բլիթաձև, - բլիթաձև): |
Տարեկան/Ամսական |
Դրոշակը միացնելով. •եթե ժամանակահատվածը մեկ տարվա մեջ է, ապա դիագրամը կցուցադրվի ըստ ամիսների, •եթե ժամանակահատվածն ընդգրկում է մեկից ավելի տարիներ, կցուցադրվի ըստ տարիների, իսկ վերջին տարին` բացված ըստ ամիսների: Նշում: - եռաչափ բլիթաձև և - բլիթաձև տեսակի դիագրամների համար այս հայտանիշն անտեսվում է: |
Ավելացնել հրամանը թույլ է տալիս, օգտվելով համակարգում նախատեսված ֆունկցիաներից, կազմել նոր բանաձևեր:
Համակարգում նախատեսված են ֆունկցիաներ, որոնց կիրառմամբ կազմվում է արտահայտություն և լրացվում է Բանաձև դաշտը: Այս բանաձևերը կիրառվում են ֆինանսական հաշվետվությունները ստեղծելիս: Ստորև բերվում է համակարգում նախատեսված ֆունկցիաների և նրանց պարամետրերի ցուցակը.
Ֆունկցիա |
Վերադարձվող արժեքը և պարամետրերի նկարագրությունը |
Սինթետիկ հաշիվների հաշվառում |
|
RemCr(Accounts, [RemDate], [Cur]) |
Վերադարձնում է Accounts ցուցակում նշված հաշիվների կրեդիտային մնացորդների գումարը դրամով, RemDate պարամետրով նշված օրվա վերջի դրությամբ: Հաշվարկը կատարվում է ըստ բոլոր արտարժույթների կամ Cur արտարժույթի: |
RemDb(Accounts, [RemDate], [Cur]) |
Վերադարձնում է Accounts ցուցակում նշված հաշիվների դեբետային մնացորդների գումարը դրամով, RemDate պարամետրով նշված օրվա վերջի դրությամբ: Հաշվարկը կատարվում է ըստ բոլոր արտարժույթների կամ Cur արտարժույթի: |
RemCrS(Accounts, [RemDate], [Cur]) |
Վերադարձնում է Accounts ցուցակում նշված հաշիվների կրեդիտային մնացորդների գումարը դրամով, RemDate պարամետրով նշված օրվա սկզբի դրությամբ: Հաշվարկը կատարվում է ըստ բոլոր արտարժույթների կամ Cur արտարժույթի: |
RemDbS(Accounts, [RemDate], [Cur]) |
Վերադարձնում է Accounts ցուցակում նշված հաշիվների դեբետային մնացորդների գումարը դրամով, RemDate պարամետրով նշված օրվա սկզբի դրությամբ: Հաշվարկը կատարվում է ըստ բոլոր արտարժույթների կամ Cur արտարժույթի: |
TurnCr(Accounts, [StartDate], [EndDate], [Cur]) |
Վերադարձնում է Accounts ցուցակում նշված հաշիվների կրեդիտային շրջանառության գումարը դրամով` նշված ժամանակահատվածում: Հաշվարկը կատարվում է ըստ բոլոր արտարժույթների կամ Cur արտարժույթի: |
TurnDb(Accounts, [StartDate], [EndDate], [Cur]) |
Վերադարձնում է Accounts ցուցակում նշված հաշիվների դեբետային շրջանառության գումարը դրամով` նշված ժամանակահատվածում: Հաշվարկը կատարվում է ըստ բոլոր արտարժույթների կամ Cur արտարժույթի: |
TurnDbCr(AccDb, AccCr, [StartDate], [EndDate], [CurDb], [CurCr]) |
Վերադարձնում է դեբետ AccDb և կրեդիտ AccCr հաշիվներով նշված ժամանակահատվածում գրանցված թղթակցությունների գումարը դրամով: Հաշվարկը կատարվում է ըստ բոլոր արտարժույթների կամ CurDb և CurCr արտարժույթների: |
TurnDbCrExt(AccDb, AccCr, CurDb, CurCr, [StartDate], [EndDate]) |
Վերադարձնում է դեբետ AccDb և կրեդիտ AccCr հաշիվներով նշված ժամանակահատվածում գրանցված թղթակցությունների գումարը համապատասխանաբար CurDb կամ CurCr արտարժույթներով: |
CurRemCr(Cur, Accounts, [RemDate]) |
Վերադարձնում է Accounts ցուցակում նշված հաշիվների կրեդիտային մնացորդների գումարը Cur արտարժույթով, RemDate պարամետրով նշված օրվա վերջի դրությամբ: |
CurRemDb(Cur, Accounts, [RemDate]) |
Վերադարձնում է Accounts ցուցակում նշված հաշիվների դեբետային մնացորդների գումարը Cur արտարժույթով, RemDate պարամետրով նշված օրվա վերջի դրությամբ: |
CurRemCrS(Cur, Accounts, [RemDate]) |
Վերադարձնում է Accounts ցուցակում նշված հաշիվների կրեդիտային մնացորդների գումարը Cur արտարժույթով, RemDate պարամետրով նշված օրվա սկզբի դրությամբ: |
CurRemDbS(Cur, Accounts, [RemDate]) |
Վերադարձնում է Accounts ցուցակում նշված հաշիվների դեբետային մնացորդների գումարը Cur արտարժույթով, RemDate պարամետրով նշված օրվա սկզբի դրությամբ: |
CurTurnCr(Cur, Accounts, [StartDate], [EndDate]) |
Վերադարձնում է Accounts ցուցակում նշված հաշիվների կրեդիտային շրջանառության գումարը Cur արտարժույթով` նշված ժամանակահատվածում: |
CurTurnDb(Cur, Accounts, [StartDate], [EndDate]) |
Վերադարձնում է Accounts ցուցակում նշված հաշիվների դեբետային շրջանառության գումարը Cur արտարժույթով` նշված ժամանակահատվածում: |
CurTurnDbCr(Cur, AccDb, AccCr, [StartDate], [EndDate]) |
Վերադարձնում է դեբետ AccDb և կրեդիտ AccCr հաշիվներով նշված ժամանակահատվածում գրանցված թղթակցությունների գումարը Cur արտարժույթով: |
Գործընկերների հաշվառում |
|
RemCrAn(Partners, [RemDate], [Account], [Cur]) |
Վերադարձնում է Partners ցուցակում նշված յուրաքանչյուր գործընկերոջ կրեդիտային մնացորդների գումարը դրամով, RemDate պարամետրով նշված օրվա վերջի դրությամբ: Հաշվարկը կատարվում է ըստ բոլոր հաշիվների կամ Account սինթետիկ հաշվի, ինչպես նաև ըստ բոլոր արտարժույթների կամ Cur արտարժույթի: |
RemDbAn(Partners, [RemDate], [Account], [Cur]) |
Վերադարձնում է Partners ցուցակում նշված յուրաքանչյուր գործընկերոջ դեբետային մնացորդների գումարը դրամով, RemDate պարամետրով նշված օրվա վերջի դրությամբ: Հաշվարկը կատարվում է ըստ բոլոր հաշիվների կամ Account սինթետիկ հաշվի, ինչպես նաև ըստ բոլոր արտարժույթների կամ Cur արտարժույթի: |
CurRemCrAn(Cur, Partners, [RemDate], [Account]) |
Վերադարձնում է Partners ցուցակում նշված յուրաքանչյուր գործընկերոջ կրեդիտային մնացորդների գումարը Cur արտարժույթով, RemDate պարամետրով նշված օրվա վերջի դրությամբ: Հաշվարկը կատարվում է ըստ բոլոր հաշիվների կամ Account սինթետիկ հաշվի: |
CurRemDbAn(Cur, Partners, [RemDate], [Account]) |
Վերադարձնում է Partners ցուցակում նշված յուրաքանչյուր գործընկերոջ դեբետային մնացորդների գումարը Cur արտարժույթով, RemDate պարամետրով նշված օրվա վերջի դրությամբ: Հաշվարկը կատարվում է ըստ բոլոր հաշիվների կամ Account սինթետիկ հաշվի: |
TurnCrAn(Partners, [StartDate], [EndDate], [Account], [Cur]) |
Վերադարձնում է Partners ցուցակում նշված յուրաքանչյուր գործընկերոջ կրեդիտային շրջանառության գումարը դրամով` նշված ժամանակահատվածում: Հաշվարկը կատարվում է ըստ բոլոր հաշիվների կամ Account սինթետիկ հաշվի, ինչպես նաև ըստ բոլոր արտարժույթների կամ Cur արտարժույթի: |
TurnDbAn(Partners, [StartDate], [EndDate], [Account], [Cur]) |
Վերադարձնում է Partners ցուցակում նշված յուրաքանչյուր գործընկերոջ դեբետային շրջանառության գումարը դրամով` նշված ժամանակահատվածում: Հաշվարկը կատարվում է ըստ բոլոր հաշիվների կամ Account սինթետիկ հաշվի, ինչպես նաև ըստ բոլոր արտարժույթների կամ Cur արտարժույթի: |
CurTurnCrAn(Cur, Partners, [StartDate], [EndDate], [Account]) |
Վերադարձնում է Partners ցուցակում նշված յուրաքանչյուր գործընկերոջ կրեդիտային շրջանառության գումարը Cur արտարժույթով` նշված ժամանակահատվածում: Հաշվարկը կատարվում է ըստ բոլոր հաշիվների կամ Account սինթետիկ հաշվի: |
CurTurnDbAn(Cur, Partners, [StartDate], [EndDate], [Account]) |
Վերադարձնում է Partners ցուցակում նշված յուրաքանչյուր գործընկերոջ դեբետային շրջանառության գումարը Cur արտարժույթով` նշված ժամանակահատվածում: Հաշվարկը կատարվում է ըստ բոլոր հաշիվների կամ Account սինթետիկ հաշվի: |
RemCrByAnGroup(PartnerGroups, [RemDate], [Account], [Cur]) |
Վերադարձնում է PartnerGroups ցուցակում նշված գործընկերոջ խմբերին պատկանող բոլոր գործընկերների կրեդիտային մնացորդների գումարը դրամով, RemDate պարամետրով նշված օրվա վերջի դրությամբ: Հաշվարկը կատարվում է ըստ բոլոր հաշիվների կամ Account սինթետիկ հաշվի, ինչպես նաև ըստ բոլոր արտարժույթների կամ Cur արտարժույթի: |
RemDbByAnGroup(PartnerGroups, [RemDate], [Account], [Cur]) |
Վերադարձնում է PartnerGroups ցուցակում նշված գործընկերոջ խմբերին պատկանող բոլոր գործընկերների դեբետային մնացորդների գումարը դրամով, RemDate պարամետրով նշված օրվա վերջի դրությամբ: Հաշվարկը կատարվում է ըստ բոլոր հաշիվների կամ Account սինթետիկ հաշվի, ինչպես նաև ըստ բոլոր արտարժույթների կամ Cur արտարժույթի: |
CurRemCrByAnGroup(Cur,PartnerGroups, [RemDate], [Account]) |
Վերադարձնում է PartnerGroups ցուցակում նշված գործընկերոջ խմբերին պատկանող բոլոր գործընկերների կրեդիտային մնացորդների գումարը Cur արտարժույթով, RemDate պարամետրով նշված օրվա վերջի դրությամբ: Հաշվարկը կատարվում է ըստ բոլոր հաշիվների կամ Account սինթետիկ հաշվի: |
CurRemDbByAnGroup(Cur,PartnerGroups, [RemDate], [Account]) |
Վերադարձնում է PartnerGroups ցուցակում նշված գործընկերոջ խմբերին պատկանող բոլոր գործընկերների դեբետային մնացորդների գումարը Cur արտարժույթով, RemDate պարամետրով նշված օրվա վերջի դրությամբ: Հաշվարկը կատարվում է ըստ բոլոր հաշիվների կամ Account սինթետիկ հաշվի: |
TurnCrByAnGroup(PartnerGroups, [StartDate], [EndDate], [Account], [Cur]) |
Վերադարձնում է PartnerGroups ցուցակում նշված գործընկերոջ խմբերին պատկանող բոլոր գործընկերների կրեդիտային շրջանառության գումարը դրամով` նշված ժամանակահատվածում: Հաշվարկը կատարվում է ըստ բոլոր հաշիվների կամ Account սինթետիկ հաշվի, ինչպես նաև ըստ բոլոր արտարժույթների կամ Cur արտարժույթի: |
TurnDbByAnGroup(PartnerGroups, [StartDate], [EndDate], [Account], [Cur]) |
Վերադարձնում է PartnerGroups ցուցակում նշված գործընկերոջ խմբերին պատկանող բոլոր գործընկերների դեբետային շրջանառության գումարը դրամով` նշված ժամանակահատվածում: Հաշվարկը կատարվում է ըստ բոլոր հաշիվների կամ Account սինթետիկ հաշվի, ինչպես նաև ըստ բոլոր արտարժույթների կամ Cur արտարժույթի: |
CurTurnCrByAnGroup(Cur,PartnerGroups, [StartDate], [EndDate], [Account]) |
Վերադարձնում է PartnerGroups ցուցակում նշված գործընկերոջ խմբերին պատկանող բոլոր գործընկերների կրեդիտային շրջանառության գումարը Cur արտարժույթով` նշված ժամանակահատվածում: Հաշվարկը կատարվում է ըստ բոլոր հաշիվների կամ Account սինթետիկ հաշվի: |
CurTurnDbByAnGroup(Cur,PartnerGroups, [StartDate], [EndDate], [Account]) |
Վերադարձնում է PartnerGroups ցուցակում նշված գործընկերոջ խմբերին պատկանող բոլոր գործընկերների դեբետային շրջանառության գումարը Cur արտարժույթով` նշված ժամանակահատվածում: Հաշվարկը կատարվում է ըստ բոլոր հաշիվների կամ Account սինթետիկ հաշվի: |
TurnDbCrAn([PartnerDb], [PartnerCr], [StartDate], [EndDate], [AccountDb], [AccountCr], [CurDb], [CurCr]) |
Վերադարձնում է PartnerDb և PartnerCr գործընկերների կամ բոլոր գործընկերների AccountDB և AccountCr հաշիվների կամ բոլոր հաշիվների CurDb և CurCr արժույթներով կամ բոլոր արժույթներով թղթակցությունները` նշված ժամանակահատվածում, ներկայացված ԱԴՄ-ով: |
CurTurnDbCrAn(Cur, PartnerDb, PartnerCr, [StartDate], [EndDate], [AccountDb],[AccountCr]) |
Վերադարձնում է PartnerDb և PartnerCr գործընկերների AccountDB և AccountCr հաշիվների կամ բոլոր հաշիվների Cur արժույթներով թղթակցությունները` նշված ժամանակահատվածում: |
GetPartNameByCode(PartnerCode, [FullName]) |
Վերադարձնում է PartnerCode Գործընկերոջ անվանումը կամ լրիվ անվանումը լրացնելով: |
GetPartCodeByTaxCode(TaxCode) |
Վերադարձնում է տրված ՀՎՀՀ-ով Գործընկերոջ կոդը: |
GetPartCodeBySettlAcc(SettlAcc) |
Վերադարձնում է տրված հաշվարկային հաշվով Գործընկերոջ կոդը: |
Նյութական արժեքների հաշվառում |
|
MTRemSum(([RemDate], [Storages], [MTGroup], [Materials]) |
Վերադարձնում է RemDate օրվա վերջում Storages ցուցակում նշված պահեստներում Materials ցուցակում նշված ապրանքների MTGroup խմբերին պատկանող ապրանքների մնացորդներիի գումարը։ |
MTGroupRemSum(MTGroups, [RemDate], [Storages]) |
Վերադարձնում է RemDate օրվա վերջում Storages ցուցակում նշված պահեստներում MTGroups խմբերին պատկանող ապրանքների մնացորդների գումարը: |
MTRemCount(Materials, [RemDate], [Storages]) |
Վերադարձնում է RemDate օրվա վերջում Storages ցուցակում նշված պահեստներում Materials ցուցակում նշված ապրանքների մնացորդների քանակը։ |
MTGroupRemCount(MTGroups, [RemDate], [Storages]) |
Վերադարձնում է RemDate օրվա վերջում Storages ցուցակում նշված պահեստներում MTGroups խմբերին պատկանող ապրանքների մնացորդների քանակը։ |
MTRemPriceSum(PriceType, [RemDate], [Storages], [MTGroup], [Materials]) |
Վերադարձնում է RemDate օրվա վերջում Storages ցուցակում նշված պահեստներում Materials ցուցակում նշված ապրանքների կամ MTGroup խմբերին պատկանող ապրանքների մնացորդների գումարը հաշվարկված մեծածախ կամ մանրածախ դրամային վաճառքի գներով։ |
MTGroupRemPriceSum(PriceType, MTGroups, [RemDate],[Storages]) |
Վերադարձնում է RemDate օրվա վերջում Storages ցուցակում նշված պահեստներում MTGroups խմբերին պատկանող ապրանքների մնացորդների գումարը հաշվարկված մեծածախ կամ մանրածախ դրամային վաճառքի գներով։ |
MTTurnInSum([StartDate], [EndDate], [Storages],[MTGroup], [Materials], [Partners]) |
Վերադարձնում է StartDate, EndDate ժամանակահատվածում Storages ցուցակում նշված պահեստներում Materials ցուցակում նշված ապրանքների կամ MTGroup խմբերին պատկանող ապրանքների մուտքերի գումարը` Partners ցուցակում նշված գործընկերներից։ |
MTGroupTurnInSum(MTGroups, [StartDate], [EndDate], [Storages]) |
Վերադարձնում է StartDate, EndDate ժամանակահատվածում Storages ցուցակում նշված պահեստներում MTGroups խմբերին պատկանող ապրանքների մուտքերի գումարը։ |
MTTurnInCount([StartDate], [EndDate], [Storages], [MTGroup], [Materials], [Partners]) |
Վերադարձնում է StartDate, EndDate ժամանակահատվածում Storages ցուցակում նշված պահեստներում Materials ցուցակում նշված ապրանքների կամ MTGroup խմբերին պատկանող ապրանքների մուտքերի քանակը` Partners ցուցակում նշված գործընկերներից։։ |
MTGroupTurnInCount(MTGroups, [StartDate], [EndDate], [Storages]) |
Վերադարձնում է StartDate, EndDate ժամանակահատվածում Storages ցուցակում նշված պահեստներում MTGroups խմբերին պատկանող ապրանքների մուտքերի քանակը։ |
MTTurnOutSum([StartDate], [EndDate], [Storages],[MTGroup], [Materials]) |
Վերադարձնում է StartDate, EndDate ժամանակահատվածում Storages ցուցակում նշված պահեստներում Materials ցուցակում նշված կամ MTGroup խմբերին պատկանող ապրանքների ապրանքների ելքերի գումարը։ |
MTGroupTurnOutSum(MTGroups, [StartDate], [EndDate], [Storages]) |
Վերադարձնում է StartDate, EndDate ժամանակահատվածում Storages ցուցակում նշված պահեստներում MTGroups խմբերին պատկանող ապրանքների ելքերի գումարը։ |
MTTurnOutCount([StartDate], [EndDate], [Storages],[MTGroup], [Materials]) |
Վերադարձնում է StartDate, EndDate ժամանակահատվածում Storages ցուցակում նշված պահեստներում Materials ցուցակում նշված ապրանքների կամ MTGroup խմբերին պատկանող ապրանքների ելքերի քանակը։ |
MTGroupTurnOutCount(MTGroups, [StartDate], [EndDate],Storages]) |
Վերադարձնում է StartDate, EndDate ժամանակահատվածում Storages ցուցակում նշված պահեստներում MTGroups խմբերին պատկանող ապրանքների ելքերի քանակը։ |
MTTurnOperSum(OpType,[StartDate], [EndDate], [Storages], [MTGroup], [Materials]) |
Վերադարձնում է StartDate, EndDate ժամանակահատվածում Storages ցուցակում նշված պահեստներում Materials ցուցակում նշված ապրանքների OpType * տեսակի գործողությունների գումարը։ |
MTGroupTurnOperSum(MTGroups,OpType,[StartDate], [EndDate], [Storages]) |
Վերադարձնում է StartDate, EndDate ժամանակահատվածում Storages ցուցակում նշված պահեստներում Materials ցուցակում նշված ապրանքների կամ MTGroups խմբերին պատկանող ապրանքների OpType * տեսակի գործողությունների գումարը։ |
MTTurnOperCount(OpType,[StartDate], [EndDate], [Storages],[MTGroup], [Materials]) |
Վերադարձնում է StartDate, EndDate ժամանակահատվածում Storages ցուցակում նշված պահեստներում Materials ցուցակում նշված ապրանքների կամ MTGroups խմբերին պատկանող ապրանքների OpType * տեսակի գործողությունների քանակը։ |
MTGroupTurnOperCount(MTGroups,OpType,[StartDate], [EndDate], [Storages]) |
Վերադարձնում է StartDate, EndDate ժամանակահատվածում Storages ցուցակում նշված պահեստներում MTGroups խմբերին պատկանող ապրանքների OpType * տեսակի գործողությունների քանակը։ |
MTTurnMoveSum(StorageIn, StorageOut, [StartDate], [EndDate], [MTGroup], [Materials]) |
Վերադարձնում է StartDate, EndDate ժամանակահատվածում StorageIN պահեստից StorageOut պահեստ տեղափոխված Materials ցուցակում նշված կամ MTGroup խմբերին պատկանող ապրանքների գումարը։ |
MTTurnMoveCount(StorageIn, StorageOut, [StartDate], [EndDate], [MTGroup], [Materials]) |
Վերադարձնում է StartDate, EndDate ժամանակահատվածում StorageIN պահեստից StorageOut պահեստ տեղափոխված Materials ցուցակում նշված կամ MTGroup խմբերին պատկանող ապրանքների քանակը։ |
MTMoveSum(Materials, StorageIn, StorageOut,[StartDate], [EndDate]) |
Վերադարձնում է StartDate, EndDate ժամանակահատվածում StorageIn պահեստ StorageOut պահեստից տեղափոխված Materials ցուցակում նշված ապրանքների գումարը։ |
MTGroupMoveSum(MTGroups,StorageIn, StorageOut, [StartDate], [EndDate]) |
Վերադարձնում է StartDate, EndDate ժամանակահատվածում StorageIn պահեստ StorageOut պահեստից տեղափոխված MTGoups խմբերին պատկանող ապրանքների գումարը։ |
MTMoveCount(Materials,StorageIn,StorageOut,[StartDate],[EndDate]) |
Վերադարձնում է StartDate, EndDate ժամանակահատվածում StorageIn պահեստ StorageOut պահեստից տեղափոխված Materials ցուցակում նշված ապրանքների քանակը։ |
MTGroupMoveCount(MTGroups,StorageIn,StorageOut,[StartDate], [EndDate]) |
Վերադարձնում է StartDate, EndDate ժամանակահատվածում StorageIn պահեստ StorageOut պահեստից տեղափոխված MTGoups խմբերին պատկանող ապրանքների քանակը։ |
MTSaleSum([Materials], [StartDate], [EndDate], [Storages], [Partners]) |
Վերադարձնում է StartDate, EndDate ժամանակահատվածում Storages ցուցակում նշված պահեստներից Partners ցուցակում նշված գործընկերներին Materials ցուցակում նշված ապրանքերի վաճառքների գումարը։ |
MTSaleSumByPRGroup(Materials,[StartDate],[EndDate],[Storages],[PRGroup]) |
Վերադարձնում է StartDate, EndDate ժամանակահատվածում Storages ցուցակում նշված պահեստներից PRGroup խմբին պատկանող գործընկերներին Materials ցուցակում նշված ապրանքների վաճառքների գումարը։ |
MTGroupSaleSumByPRGroup(MTGroups,[StartDate],[EndDate],[Storages],[PRGroup]) |
Վերադարձնում է StartDate, EndDate ժամանակահատվածում Storages ցուցակում նշված պահեստներից PRGroup խմբին պատկանող գործընկերներին MTGroups խմբերին պատկանող ապրանքների վաճառքների գումարը։ |
GetMTNameByCode(Code, [FullName]) |
Վերադարձնում է Code կոդով ՆԱ-ի անվանումը կամ լրիվ անվանումը: |
GetMTCodeByName(Name, [FullName]) |
Վերադարձնում է ՆԱ կոդը` ելնելով անվանումից կամ լրիվ անվանումից։ |
* OpType պարամետրը կարող է ընդունել հետևյալ արժեքներ` E - Ելք, I - Մուտք, O - Հավելյալ ծախսեր, M - Տեղաշարժ, R - Իրացում, T - Իրացում(Մանրածախ), P - Վերագնահատում, K - ՆԱ կոմպլեկտավորում, Q - ԱԱ-ի շահագործման հանձնում: |
|
Այլ |
|
GetCompanyName() |
Վերադարձնում է կազմակերպության անվանումը: |
GetCompanyAddress() |
Վերադարձնում է կազմակերպության իրավաբանական հասցեն: |
GetCompanyTIN() |
Վերադարձնում է կազմակերպության ՀՎՀՀ: |
GetCompanyManagerName() |
Վերադարձնում է կազմակերպության ղեկավարի անուն, ազգանուն, հայրանունը: |
GetCompanyManagerPost() |
Վերադարձնում է կազմակերպության ղեկավարի պաշտոնը: |
GetCompanyGenAccName() |
Վերադարձնում է կազմակերպության հաշվապահի անուն, ազգանուն, հայրանունը: |
GetCompanyGenAccPost() |
Վերադարձնում է կազմակերպության հաշվապահի պաշտոնը: |
GetCompanyStateRegN() |
Վերադարձնում է կազմակերպության պետական ռեգիստրի գրանցման համարը: |
GetCompanyStateRegDate() |
Վերադարձնում է կազմակերպության պետական ռեգիստրի գրանցման ամսաթիվը: |
GetCompanyBussAddress() |
Վերադարձնում է կազմակերպության գործունեության հասցեն: |
GetCompanyPhone() |
Վերադարձնում է կազմակերպության հեռախոսահամարը: |
GetServiceNameByCode(ServiceCode) |
Վերադարձնում է ծառայության անվանումը լրացնելով ծառայության կոդը: |
GetServiceCodeByName(ServiceName) |
Վերադարձնում է ծառայության կոդը լրացնելով ծառայության անվանումը: |
StartDate() |
Վերադարձնում է հաշվետու ժամանակաշրջանի սկզբի ամսաթիվը: |
EndDate() |
Վերադարձնում է հաշվետու ժամանակաշրջանի վերջի ամսաթիվը: |
CurrentDate() |
Վերադարձնում է ընթացիկ ամսաթիվը: |
f(formula,[StartDate], [EndDate]) |
Այս ֆունկցիան իրականացնում է formula կոդով բանաձևի կանչը նշված ժամանակահատվածում: |
IIF(պայման, արտ1, արտ2) |
Նշված պայման-ը բավարարելու դեպքում վերադարձնում է արտ1 արտահայտության հաշվարկված արժեքը, իսկ հակառակ դեպքում` արտ2-ինը: |
ASRound(number, precision) |
Վերադարձնում է number թվի կլորացված արժեքն ըստ precision կլորացման աստիճանի: Եթե այն ոչ բացասական է, ապա կլորացվում է թվի կոտորակային մասը, հակառակ դեպքում կլորացվում է թվի ամբողջ մասը: Օրինակ` AsRound(1200.425, 2) = 1200.43, ASRound(599645.15, -3) = 600000: |
Նշված ֆունկցիաներում Accounts,Analytics,AnalyticGroups ցուցակները տրվում են հետևյալ կերպ` "111,22,333":
բերենք բանաձևի օրինակներ.
RemDb("111,113,115")-RemCr("112,114,1241") ; RemDbS("131")-RemCrS("132,1361") ; f("01/010")+f("01/020") ;
RemDbByAnGroup("01, 02" , , "22", "USD")