Հաշվետվությունների վերլուծական բաժինը նախատեսված է կազմակերպության ֆինանսական դրության հիմնական ցուցանիշների վերաբերյալ վերլուծական հաշվետվությունների և դիագրամների ստացման համար:
Համակարգում առկա են հետևյալ հաշվետվությունները.
•Լավագույն վաճառվող միավորներ,
•Դեբիտորական և կրեդիտորական պարտքեր
Յուրաքանչյուր հաշվետվություն ստեղծելուց առաջ բերվում է համապատասխան դիալոգ պատուհանը, որտեղ նշվում են այն պարամետրերը, ըստ որոնց պետք է ստեղծել տվյալ հաշվետվությունը:
Համակարգի կողմից տրամադրվում են ստանդարտ բանաձևեր, որոնք կիրառվում են վերը նշված հաշվետվությունների լրացման ժամանակ: Այս բանաձևերը հարմարեցված են համակարգի կողմից տրամադրվող ստանդարտ հաշվային պլանին: Օգտագործողը կարող է բանաձևերը խմբագրել և հարմարեցնել իր կողմից խմբագրված հաշվային պլանին: