ՀԾ-Հաշվապահ համակարգում հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկանքը լրացվում է Հաշիվ-Ապրանքագիր, Պահեստի մուտքի օրդեր, Ստացված ծառայություններ, Հավելյալ ծախսերի բաշխում փաստաթղթերի և ՀՄ-ի ձեռքբերում փաստաթղթի հիման վրա: Որպեսզի փաստաթուղթն արտացոլվի տեղեկանքում, այն պետք է գտնվի գրանցված վիճակում: Սևագիր փաստաթղթերը չեն արտացոլվում տեղեկանքում: Տեղեկանքի լրացման համար պարտադիր չէ գրանցել փաստաթղթի հաշվապահական ձևակերպումները:
Հաշիվ-Ապրանքագիր փաստաթուղթն արտացոլվում է տեղեկանքում, երբ Անվանացուցակ էջի ԱԱՀ-ի հաշվարկի ձև դաշտում նշված է 1 - ԱԱՀ-ով կամ 2 - ԱԱՀ-ն այդ թվում արժեքը:
Պահեստի մուտքի օրդեր փաստաթուղթն արտացոլվում է տեղեկանքում, երբ Նյութական արժեքների ցուցակ էջի ՆԱ-ի ձեռքբերման տեսակ դաշտում նշված է 1 - Մատակարարից` Հ/Ա-ով, իսկ ԱԱՀ-ի հաշվարկի ձև դաշտում` 1 - ԱԱՀ-ով արժեքը:
Ստացված ծառայություններ փաստաթուղթն արտացոլվում է տեղեկանքում, երբ Անվանացուցակ էջում Ծառայության ձեռք բերման տեսակ դաշտում նշված է 1 - Մատակարարից` Հ/Ա-ով, իսկ ԱԱՀ-ի հաշվարկի ձև դաշտում 1 - ԱԱՀ-ով:
Հավելյալ ծախսերի բաշխում փաստաթուղթն արտացոլվում է տեղեկանքում, երբ Նյութական արժեքների ցուցակ էջում Հավելյալ ծախսի ձեռք բերման տեսակ դաշտում նշված է 1 - Մատակարարից` Հ/Ա-ով, իսկ ԱԱՀ-ի հաշվարկի ձև դաշտում 1 - ԱԱՀ-ով:
ՀՄ ձեռքբերում փաստաթուղթն արտացոլվում է տեղեկանքում, երբ Ընդհանուր էջում ԱԱՀ-ի հաշվարկի ձև դաշտում նշված է 1 - ԱԱՀ-ով: