Այս հաշվետվությունը նախատեսված է պահեստի մուտքի օրդերների և ստացված ծառայությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու համար: Հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանը ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ժամանակահատված |
Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Հաշվետվության մեջ կընդգրկվեն այն գործողությունները, որոնք գրանցվել են այդ ժամանակահատվածում: |
Տեսակ |
Փաստաթղթի տեսակը: Դաշտին կից ընտրման ցուցակում կարելի է նշել փաստաթղթի մեկ տեսակ` Պահեստի մուտքի օրդեր կամ Ստացված ծառայություններ: Մատյանում կընդգրկվեն նշված տեսակի փաստաթղթերի ցուցակները: |
Մատակարար |
Լրացվում է մատակարարը, որի կողմից ստացվել են ապրանքները կամ ծառայությունները: Այս դաշտը դատարկ լինելու դեպքում հաշվետվությունը ստեղծվում է ըստ բոլոր մատակարարների: |
Նյութական արժեք կամ ծառայություն |
Լրացվում է նյութական արժեքի կամ ծառայության կոդը, որի համար ստեղծվում է հաշվետվությունը: Այս դաշտը դատարկ լինելու դեպքում հաշվետվությունը ստեղծվում է ըստ բոլոր նյութական արժեքների կամ ծառայությունների: |
Փաստաթղթի վիճակ |
Փաստաթղթի վիճակը: Մատյանում կընդգրկվեն Սևագիր, Հեռացված կամ Գրանցված վիճակում գտնվող փաստաթղթերը: Դաշտը դատարկ լինելու դեպքում` կընդգրկվեն բոլոր փաստաթղթերը: |
Հաշվետվության ընթացիկ տողի փաստաթղթին վերաբերվող գործողություններն են.
•Դիտել տպելու ձևը. դիտել փաստաթղթի տպվող տեսքը:
•Խմբագրել. խմբագրել փաստաթուղթը:
•Հեռացնել. հեռացնել փաստաթուղթը:
•Պատմություն. բերվում է հաշվետվություն փաստաթղթի գրանցման և խմբագրման վերաբերյալ: Ցուցադրվում է, թե որ Օգտագործողի կողմից, որ համակարգչից և երբ են կատարվել փոփոխությունները: