Տարբերակի փոփոխություններ

Ուղղորդիչ:  Առաջին մակարդակ

Տարբերակի փոփոխություններ

Previous pageReturn to chapter overviewNext page

Բացել/Փակել թաքցված տեքստը

2024

Տարբերակ 

Հրապարակման

ամսաթիվ * 

Մեկնաբանություն 

Փոփոխությունների ժամանակահատված

Տարբերակ 7.3.16

01.08.2024

Հիմնական տարբերակ

10.06.2024-12.08.2024

Տարբերակ 7.3.15

01.06.2024

Հիմնական տարբերակ

07.05.2024-10.06.2024

Տարբերակ 7.3.14

01.02.2024

7.3.13-ի շտկումներ

26.03.2024-07.05.2024

Տարբերակ 7.3.13

01.02.2024

7.3.12-ի շտկումներ

01.02.2024-26.03.2024

Տարբերակ 7.3.12

01.02.2024

Հիմնական տարբերակ

08.11.2023-01.02.2024

 

minus2023
minus2022
minus2021
minus2020
minus2019
minus2018
minus2017

 

* Այն պատվիրատուները, որոնց ՀԾ-Առևտուր համակարգի սպասարկումն ավարտվել է հիմնական տարբերակի տրամադրման ամսաթվի դրությամբ, ավելի թարմ տարբերակները ստանալու համար պետք է կնքեն սպասարկման պայմանագիր:

 

 

 Տարբերակ 7.3.16 (10.06.2024-12.08.2024)

 

Նոր հնարավորություններ

 

ՀԴՄ օպերատոր և ՀԴՄ օպերատորի գաղտնաբառ դաշտերը Օգտագործողի վրայից տեղափոխվել են Դրամարկղեր տեղեկատու:

Դրամարկղեր տեղեկատուում ավելացել է Կցված ՀԴՄ սարքից ՀԴՄ օպերատորները և բաժինները դիտելու հնարավորություն:

Դրամարկղեր տեղեկատուում ավելացել է Կցված ՀԴՄ սարքից փորձնական ՀԴՄ կտրոն տպելու հնարավորություն:

 

7.3.16-2

 

Ավելացել է արագ հասանելիության ստեղնի միջոցով վաճառք իրականացնելիս ընթացիկ տողի չափման միավորը հիմնականից լրացուցիչ և հակառակը փոխելու հնարավորություն։ Դրա համար Օգտագործողի լրացուցիչ դրույթների և իրավասությունների Վաճառք (Կտրոն) էջի Հրամաններում ավելացել է նոր տող` «Հիմնական և լրացուցիչ չ/մ փոփոխություն»:

Ապրանքների գույքագրում և Ապրանքների գույքագրում (Մանրածախ) փաստաթղթերում ավելացել է չափման միավորի կոդ սյունը:

Բանկի մուտք փաստաթղթում ավելացել է նոր գործողության տեսակ` Գումարի մուտքագրում բանկային հաշվից, որը հնարավորություն է տալիս կազմակերպության մի բանկային հաշվից գումարը տեղաշարժել մյուս բանկային հաշիվ:

Բանկի ելք փաստաթղթում ավելացել է նոր գործողության տեսակ` Գումարի ելք դեպի բանկային հաշիվ, որը հնարավորություն է տալիս կազմակերպության մի բանկային հաշվից գումարը տեղաշարժել մյուս բանկային հաշիվ:

Վաճառքների վերլուծություն հաշվետվության ցուցադրվող սյուներից կարելի է հեռացնել Մեկնաբանություն սյունը:

TTurnCashIn(), TTurnCashOut(), TTurnBankIn(), TTurnBankOut Excel-ի բանաձևերում ավելացել է OPType` գործողության տեսակ ընտրելու հնարավորություն:

Ավելացել է ըստ գործընկերոջ խմբերի վաճառքի գումարի հաշվարկման Excel-ի բանաձև` TPrGroupSaleSum:

Նոր ապրանք ավելացնելիս կարելի է առանց հիշել կոճակը սեղմելու մուտքագրել ապրանքի գինը:

Ավելացել է Web service-ում` SOAP տարբերակում Հատկությունների տեսակների անվանումները ստանալու հնարավորություն:

Ավելացել է Գործընկերոջ պարտքի տեղափոխում փաստաթղթի excel-ից ներմուծման հնարավորություն։ Ֆայլի անունը PartnerRemMoveImport է: 

Ավելացել է Հավելյալ ծախսերի բաշխում իրականացնելուց հետո ցուցակը խմբագրելու հնարավորություն:

Ադմինիստրատորի գործիքներ ենթահամակարգում ավելացել է նոր գործիք` Ներմուծել տվյալներ ՀԾ-Հաշվապահից: Այն հնարավորություն է տալիս ՀԾ-Հաշվապահ համակարգից արտահանված նյութական արժեքներ տեղեկատուի XMԼ ֆայլը ներմուծել ՀԾ-Առևտուր համակարգ:

 

7.3.16-1

 

Վաճառքներ ենթահամակարգում ավելացել է նոր տեղեկատու` Էլ. կշեռքներ, տերմինալներ (Off-line), որտեղ կարող եք մուտքագրել կազմակերպությունում առկա կշեռքների ու տերմինալների վերաբերյալ ինֆորմացիա` համապատասխան կարգավորումներով: 

Վաճառքներ ենթահամակարգում ավելացել է նոր գործողություն` Արտահանել (Էլ. կշեռք, տերմինալ), որը հնարավորություն է տալիս խմբային արտահանել տվյալներ մի քանի սարքավորումների ֆորմատով:

 

 

 

Լուծված խնդիրներ

 

Պահեստի մուտքի օրդեր (Ներմուծում) փաստաթղթի տպման ձևանմուշում Վերջին ձեռքբերման գին սյունն ավելացնելիս, անկախ գնից 0 լրացվելու խնդրի կարգավորում:

Օգտագործողի սահմանափակումներից թույլ տալ բոլոր տողերը վաճառել 100% զեղչով դրույթը պասիվ վիճակում, Վաճառակետ (POS) ենթահամակարգով վաճառք իրականացնելիս 100 զեղչ կիրառել թույլատրելու խնդրի կարգավորում:

Երկու գծիկավոր կոդ (հիմնական և լրացուցիչ) ունեցող ապրանքը Վաճառակետ (POS) ենթահամակարգով վաճառելիս ապրանքի տողն ավելացնելուց հետո չափման միավորը փոխելիս նորից նախորդ անցկացված գծիկավոր կոդն անցկացնելիս, քանակը փոփոխված չափման միավորով տողին ավելացնելու խնդրի կարգավորում։

Վաճառողի աշխատատեղի պարամետրերում Տեսակ դաշտը Սենսորային էկրան (Ընտրյալներ) նշված լինելու դեպքում Վաճառակետ (POS) ենթահամակարգով վաճառք իրականացնելիս որևէ քաշային ապրանքի կշեռքից ստացված գծիկավոր կոդն անցկացնելուց հետո, Ընտրյալների ցանկից ընտրված ցանկացած ապրանքի քանակը քաշային ապրանքի քանակը ժառանգելու խնդրի կարգավորում:

Ինտերնետ բանկից ներմուծված գործառնության հիման վրա Դրամարկղի մուտքի օրդեր փաստաթուղթ ստեղծելիս, հիմնական դրամարկղը փաստաթղթում ժառանգելուց հետո դրամարկղ դաշտը չխմբագրվող դառնալու խնդրի կարգավորում:

Ֆիքսված գումարի զեղչի աշխատանքի կարգավորում:

 

 

 

 Տարբերակ 7.3.15 (07.05.2024-10.06.2024)

 

Նոր հնարավորություններ

 

Ոչ ադմինիստրատոր օգտագործողների համար Դրույթների սարքավորումներ բաժինը դարձել է հասանելի:

Պիտակի ձևանմուշում ավելացել է ապրանքի արտաքին կոդ դաշտը կցելու հնարավորություն:

Վաճառք (Հաշիվ-Ապրանքագիր) փաստաթղթի անվանացուցակ էջում բացվող ապրանքների ընտրման պատուհանում ավելացել է վաճառքի գին սյուն:

Վաճառք (Կտրոն) փաստաթղթում անկախիկ վճարման պատուհանում Ingenico ընտրված լինելու դեպքում, ավելացել է Վերադարձ (Կտրոն) փաստաթղթում միացված սարքը դատարկելու ու առանց ստուգման վերադարձի ՀԴՄ կտրոն տպելու հնարավորություն:

Պահեստի ելքի օրդեր փաստաթղթում ավելացել է ընթացիկ տողի վահանակի ցուցադրման հնարավորություն:

 

7.3.15-1

 

Վաճառք (կտրոն) փաստաթղթի ընթացիկ տողի վահանակում ապրանքի մնացորդը ցույց է տալիս 3 նիշի ճշտությամբ:

Ավելացել է Փոխանցման հաշիվ փաստաթղթի հիման վրա Ապրանքների տեղաշարժ փաստաթուղթ ստեղծելու հնարավորություն:

Ավելացել է Օգտագործողի Ընտրյալ ապրանքները Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուից խմբային ավելացման հնարավորություն:

 

7.3.15-2

 

Ավելացել է համակցում Վայլդբերիզ օնլայն խանութի հետ, որի համար Ադմինիստրատորի գործիքներ ենթահամակարգում ավելացել է Օնլայն խանութների համակցում բաժինը, Վաճառքներ ենթահամակարգում Օնլայն խանութների ապրանքացանկեր տեղեկատուն, և Օնլայն խանութների փաստաթղթեր մատյանը:

Օգտագործողի Ընտրյալ ապրանքների նշված տողերի համար հնարավոր է խմբագրել Ընտրյալների խումբը:

Ավելացել է օգտագործողի Ընտրյալ ապրանքների խմբային հեռացման հնարավորություն:

Օգտագործողի Ընտրյալ ապրանքներ և ծառայություններում «Վերև», «Ներքև» հրամանների համար ավելացնել արագ հասանելիության ստեղներ (Ctrl+Shift+Սլաքը դեպի վերև, Ctrl+Shift+Սլաքը դեպի ներքև):

Դրույթներում ավելացել են նոր պարամետրեր` «Ցույց տալ գծ. կոդը ապրանքների ընտրման ցուցակում» և «Թույլ տալ փոխել ընտրյալ ապրանքների քարտի բարձրությունը»: Այս պարամետրերը հասանելի են նաև ոչ ադմինիստրատոր օգտագործողներին:

Ավելացել են Վաճառակետ (POS) ենթահամակարգի Վաճառքի պատուհանի նոր աշխատանքային միջավայրեր` Սենսորային էկրան (Ընտրյալներ) և Սենսորային էկրան, որոնք ավելի հարմար են ընտրյալների հետ աշխատանքի համար: Այս կարգավորումները տրվում են Դրույթների Սարքավորումներ էջից:

 

7.3.15-3

 

Բանկի մուտք և Բանկի ելք փաստաթղթերում դրամային հաշվի և գործընկերոջ արտարժութային պայմանագրի դեպքում գումար դաշտը դարձել է խմբագրվող:

Վաճառքների վերլուծություն հաշվետվությունում պայմանագրի կոդի փոխարեն արտացոլվում է պայմանագրի անվանումը:

Վաճառատեղ (POS) ենթահամակարգի վաճառքի պատուհանում ավելացել են նոր կոճակներ՝ Քանակ+ և Քանակ-, որոնց միջոցով կարելի է ավելացնել կամ պակասեցնել ընթացիկ տողի ապրանքի քանակը:

Վաճառք (Կտրոն) փաստաթղթով կանխիկ վճարման եղանակով վաճառք գրանցելիս` անկանխիկ ՊՕՍ տրամադրող բանկը կդատարկվի, որպեսզի ՀԴՄ կտրոններ մատյանում կանխիկ վճարման եղանակով վաճառքների տողերի դիմաց ՊՕՍ բանկը չլրացվի:

Եթե դրամարկղի վրա 1 ՊՈՍ տերմինալ է նշված, ապա Վաճառակետ ՊՈՍ պատուհանում անկանխիկ վճարման եղանակն ընտրելիս գումարը միանգամից լրացվում է Անկանխիկ տողում, առանց լրացուցիչ պատուհան բացելու։

Վեբ սերվիսում «GetECRChecksList» ֆունկցիան վերադարձնում է նաև պահեստի և դրամարկղի կոդերը:

 

 

Լուծված խնդիրներ

Վաճառք (Կտրոն) փաստաթղթով կանխիկ վաճառք իրականացնելիս անկանխիկ դաշտի հիմնական POS տերմինալը ARCUS 2 POS ընտրված լինելու դեպքում, այդ վաճառքի հիման վրա Վերադարձ գնորդից ստեղծելիս ՀԴՄ կտրոն տպելու ժամանակ Ingenico-ին հարցում ուղարկվելու խնդրի կարգավորում:

e-Invoicing ենթահամակարգի Սևագիր մատյաններում ոչ միայն սևագրերը ցուցադրելու խնդրի կարգավորում։

e-Invoicing ենթահամակարգի Դուրս գրված հաշիվներում ապրանքի հաշիվ վավերագրի մեջ ապրանքացանկում տեսակը ծառայություն երևալու խնդրի կարգավորում։

Տվյալների պահոցի տարբերակի թարմացման ուղղումներ:

Վաճառք (Կտրոն) փաստաթղթում գնորդ նշված լինելու դեպքում տվյալ վաճառքը e-Invoicing արտահանելիս առաջացող խնդրի կարգավորում:

 

 

 Տարբերակ 7.3.14 (26.03.2024-07.05.2024)

 

Նոր հնարավորություններ

 

Դրամարկղ տեղեկատուում միացված սարքը ՀԴՄ-ի POS-տերմինալ նշված լինելու դեպքում Վաճառակետ (POS)-ում բերվում է դրամարկղի վրա նշված առաջին պոսի տվյալները:

Թարմացել է 2201 ԱՏԳՏ դասակարգչի դրոշմավորման ամսաթիվը:

 

 

Լուծված խնդիրներ

Lրացուցիչ չափման միավորի համար Գծիկավոր կոդ սահմանված չլինելու դեպքում Վաճառակետ (POS)-ում ապրանքը խմբագրելիս առաջացող սխալի կարգավորում:

Դրույթում ԱԱՀ-ի հաշվարկի ձևը ԱԱՀ-ն այդ թվում նշված լինելու դեպքում Ստացված հաշիվների մատյանից ճշգրտող հաշվի հիման վրա Վերադարձ մատակարարին փաստաթուղթ ստեղծելիս գումարների սխալ հաշվարկման կարգավորում:

Դրամարկղի մուտքի օրդեր փաստաթղթում Գործ. տեսակը Պլաստիկ քարտով վճարում, կանխավճարի ՀԴՄ կտրոնի տպում տարբերակն ընտրված լինելու դեպքում կանխավճարի ՀԴՄԿ տպելուց հետո փաստաթուղթը սևագրելիս Գործընկեր դաշտը խմբագրման ենթակա չդառնալու խնդրի կարգավորում:

 

 

 Տարբերակ 7.3.13 (01.02.2024-26.03.2024)

 

Նոր հնարավորություններ

 

Փոխանցման հաշիվ փաստաթղթում ավելացել է ընթացիկ տողի վահանակ:

 

7.3.15

 

Կատարվել են ապրանքների դրոշմավորման հետ կապված լրամշակումներ:

Դրամարկղ տեղեկատուի դաշտերը դարձել են խմբագրվող նաև ադմինիստրատորի իրավասություն չունեցող օգտագործողների համար:

Օգտագործողի փաստաթղթերի դրույթներում ավելացել է «Բացել դրոշմավորման պատուհանը» հայտանիշը, որը նշված լինելու դեպքում վաճառքի փաստաթղթում դրոշմավորման ենթակա ապրանք ավելացնելիս ավտոմատ բացվում է դրոշմավորման պատուհանը:

Օգտագործողի փաստաթղթերի դրույթներում ավելացել է «Ստուգել դրոշմանիշի և գծիկավոր կոդի համապատասխանությունը» հայտանիշը, որը նշված լինելու դեպքում վաճառքի փաստաթղթում դրոշմավորման ենթակա ապրանքի DataMatrix կոդը կարդալիս ստուգվում է գծիկավոր կոդի հետ համապատասխանությունը:

ՀԾ-Առևտուր «ՍՏԱՐՏ»-ում ավելացել է Օգտագործողի ուղղորդիչը:

 

Լուծված խնդիրներ

Ստացված հաշիվները eInvoicing-ից ուղիղ կապով ներմուծելիս առաջացող սխալի կարգավորում:

Ճշգրտող հաշվի սերիա համար վերագրելիս առաջացող սխալի կարգավորում:

Առանց Դրամարկղ ֆիլտրած Դրամարկղի մնացորդներ հաշվետվությունում օգտագործողին ոչ հասանելի դրամարկղերի մնացորդները ցուցադրելու խնդրի կարգավորում:

Հաշիվների սերիա համարները վերագրելիս, տվյալ ISN-ով հեռացված փաստաթուղթ գոյություն ունենալու դեպքում առաջացող խնդրի կարգավորում:

Գնորդի վրա անձը հաստատող փաստաթղթի տեսակն ու համարը լրացված լինելու դեպքում Վաճառք (Կտրոն) փաստաթուղթը eInvoicing արտահանելիս առաջացող խնդրի կարգավորում:

Դրամարկղի մուտքի օրդեր փաստաթղթի արժույթը AMD նշված լինելու դեպքում Փոխարժեք և ԱԴՄ-ով դաշտերը կպասիվանան:

Վաճառք (Կտրոն) փաստաթղթում Գնի տեսակ դաշտը լռությամբ նշված չլինելու դեպքում ապրանքն ավելացնելուց հետո գներ կոճակով գնի տեսակ ընտրելիս գինը սխալ հաշվարկելու խնդրի կարգավորում:

 

 

 

 Տարբերակ 7.3.12 (08.11.2023-01.02.2024)

 

Նոր հնարավորություններ

 

Բոնուսների, Դրամարկղերի և Հաշիվների մնացորդներ հաշվետվությունների համար ավելացել է նոր արագացված տարբերակ:

Դրոշմավորման ենթակա ապրանքների դեպքում միայն DataMatrix կոդը սկաներով անցկանցելիս կարդում է նաև գծիկավոր կոդը:

Գործընկերներ տեղեկատուում ավելացել է անձը հաստատող փաստաթղթի տեսակը նշելու հնարավորություն:

Դրույթներում առանձնացվել է ԱԱՀ-ի տեսակ մանրածախ դաշտ, որտեղ նշվող ԱԱՀ-ի տեսակը լռությամբ կառաջարկվի Վաճառք (Կտրոն) և Վերադարձ (Կտրոն) փաստաթղթերում:

Վաճառք (Հաշիվ-ապրանքագիր) փաստաթղթում ապրանքների ցուցակը ԿՈԴ(F8) բացելիս ցուցադրվում են նաև վաճառքի գները: Այս հնարավորությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է Վաճառք (Հաշիվ-ապրանքագիր) փաստաթղթի կարգավորումներում ակտիվացնել Ցույց տալ գին սյունը ապրանքների ընտրման ցուցակներում դրոշակը:

 

7.3.11

 

Պահեստի մուտքի օրդեր փաստաթղթի տպելու ձևանմուշում ավելացել է փաստաթղթի տողի Նկարագրություն դաշտը կցելու հնարավորություն:

Պահեստի մուտքի օրդեր և Պահեստի մուտքի օրդեր (Մանրածախ) փաստաթղերում Հ/Ա-ի համար դաշտի կողքին ավելացել է ամսաթիվ (ա/թ) դաշտը: Դաշտն ավելացել է նաև տվյալ փաստաթղթերի Excel-ի ներմուծման ֆայլերում:

Պահեստի մուտքի օրդեր (Ներմուծում) փաստաթղթի Ապրանքների ցուցակում ավելացել է Նկարագրություն դաշտ, որը թույլ կտա պահպանել ապրանքների վերաբերյալ լրացուցիչ ինֆորմացիա:

Դրոշմավորման կոդերը կարդալու ժամանակ նիշերի քանակը ստուգվում է ՀԴՄ պրոտոկոլ 0.7.2-ին համապատասխան:

Arcus2-ի համակցման մեջ ավելացել է ArcusID ուղարկելու հնարավորություն:

e-Invoicing ենթահամակարգի Օնլայն մատյաններից վերադարձի փաստաթղթերը դիտելիս, ապրանքների ցուցակում տողերի ISN-ներում ցուցադրվում է հիմք փաստաթղթի համապատասխան տողի ISN-ը:

Վաճառք (Կտրոն) և Վերադարձ (Կտրոն) փաստաթղթերի Անկանխիկ վճարման պատուհանում Միացված սարք կոճակի բացվող ցուցակում ցուցադրվում է Դրամարկղում լրացված POS-տերմինալի Անվանում դաշտի արժեքը, իսկ դրա դատարկ լինելու դեպքում` POS-տերմինալում նշված Գործընկերոջ անվանումը:

Վերադարձի ՀԴՄ կտրոն տպելիս ՀԴՄ գրանցման համարը վերցվում է հիմք փաստաթղթից, իսկ հիմք փաստաթղթում դատարկ լինելու դեպքում` Դրամարկղ տեղեկատուից:

Ավելացել է Դրամարկղի մուտքի օրդերից գնորդի ՀՎՀՀ-ով ՀԴՄ կտրոն տպելու հնարավորություն, որն ակտիվ է միայն անկանխիկ գործարքների դեպքում:

Նախկինում ներմուծված ստացված հաշիվների դեպքում հաշվի ամսաթվով Ստացված հաշիվների մատյանը կանչելիս դրանց չցուցադրվելու խնդրի կարգավորում:

InvoiceGroupImport և InvoiceGroupImport_From_e-Invoicing ֆայլերում ավելացել է գնորդի անձը հաստատող փաստաթղթի տեսակ և անձնագրի համար դաշտերը ներմուծելու հնարավորություն:

 

 

Լուծված խնդիրներ

Հաշիվները e-Invoicing արտահանելիս ԱԱՀ-ի գումարը ստորակետից հետո 5 նիշով արտահանելու խնդրի կարգավորում:

Արագագործության խնդիրների կարգավորումներ:

Հաշիվները e-Invoicing արտահանելիս Անձը հաստատող փաստաթղթի տեսակը ավտոմատ չլրացվելու խնդրի կարգավորում:

Դատարկ գնորդով Վաճառք(Կտրոն) փաստաթուղթը e-Invoicing արտահանելիս առաջացող սխալի կարգավորում:

e-Invoicing-ից ներմուծված Ստացված հաշիվ փաստաթղթի մեջ ապրանքների և ծառայությունների ներքին կոդերը համապատասխանեցնելուց և գրանցելուց հետո մատակարարի անվանացանկում ներքին կոդերի չավելացման խնդրի կարգավորում:

Հեռացված փաստաթղթերի մատյանում Ապրանքների ինքնարժեքի վերանգահատում փաստաթղթի առկայության դեպքում Ապրանքներ տեղեկատուից ապրանքի տողը ջնջելիս հայտվող սխալի հաղորդագրության կարգավորում:

Գործընկերների խմբի տողի վրայից մանրամասները դիտելուց առաջացող սխալի կարգավորում:

Հիմնական և լրացուցիչ չափման միավոր ունեցող ապրանքի վաճառքի ժամանակ ապրանքի գծիկավոր կոդն անցկացնելիս և համապատասխան արագ հասանելիության ստեղնը (/) և քանակը նշելիս մյուս չափման միավորի չանցման խնդրի կարգավորում:

InvoiceGroupImport ֆայլում ըստ գումարի ներմուծելիս սխալ հաշվարկի կարգավորում:

Վաճառք (Կտրոն) փաստաթղթի հիման վրա (որի մեջ ապրանքը 2 տողով է` նույն գնով և նույն խմբաքանակով) Վերադարձ գնորդից փաստաթուղթ ստեղծելիս (որտեղ տվյալ ապրանքը 1 տողով է), Ապրանքի քարտ հաշվետվությունում կրկնակի քանակով և մնացորդով արտացոլելու խնդրի կարգավորում:

Նոր e-invoicing արտահանված տեղափոխման փաստաթղթի սերիա-համարների վերագրման ժամանակ սերիա-համարի տառը կրկնակի գրանցվելու խնդրի կարգավորում:

Ուղիղ կապով Նոր e-invoicing հաշիվ-ապրանքագրերը արտահանելիս բնապահպանական հարկվող չհարկվող տողերում հարկի գումարը 0 լրացվելու հետևանքով դրանց հիման վրա արտահանված Վերադարձ գնորդից փաստաթղթերը (Ճշգրտող հաշիվները) ստորագրելիս առաջացող խնդրի կարգավորում:

Նախկինում ներմուծված ստացված հաշիվները հաշվի ամսաթվով Ստացված հաշիվների մատյանը կանչելիս չցուցադրվելու խնդրի կարգավորում:

Օգտագործողի փաստաթղթերի դրույթներում զեղչված գնի տեսակ նշված լինելու և գործընկերոջ վրա զեղչի տոկոս նշված լինելու դեպքում Վաճառակետ (POS) ենթահամակարգում վաճառք գրանցելիս գործընկերոջ վրա նշված տոկոսը հաշվի չառնելու խնդրի կարգավորում: Լուծվել է Վաճառք (Կտրոն) փաստաթղթի նման, այսինքն նշված պայմանների դեպքում գերակա է գործընկերոջ վրա նշված զեղչի տոկոսը:

Բունուսների մնացորդներ հաշվետվությունում որոշ դեպքերում ավել տողեր ցուցադրվելու խնդրի կարգավորում:

Նոր ստեղծված տվյալների պահոցով ծրագիր մուտք գործելուց հետո դրույթները բացելիս առաջացող խնդրի կարգավորում:

16.67% ԱԱՀ-ի դեպքում Վաճառք (Կտրոն) փաստաթղթի նոր e-invoicing արտահանելիս առաջացող սխալի կարգավորում:

Վաճառակետ (POS) ենթահամակարգի վաճառքի պատուհանում մաքրել գնորդի քարտը գործողության ժամանակ, եթե օգտագործողի վրա դրված է ավտոզեղչի դրոշակը, անվանացանկում գների չթարմանալու խնդրի կարգավորում:

 

 

 Տարբերակ 7.3.10 (07.09.2023-08.11.2023)

 

Նոր հնարավորություններ

 

Ամբողջականության ստուգման մեջ առանձնացվել է «Ֆիզիկական կառուցվածքի ստուգում» կետը:

Ստեղնաշարով աշխատող սկաների դեպքում Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուում և Վաճառքների վերլուծություն հաշվետվությունում F2+գծ. կոդ+Enter հրամանի դեպքում կգտնի տվյալ գծիկավոր կոդով ապրանքը կամ ծառայությունը:

Վաճառքների վերլուծություն հաշվետվության դիալոգ պատուհանում «Ցույց տալ զեղչերը» դրոշակն ակտիվացնելու դեպքում ցուցադրվում է «Սկզբնական գումար» սյունը, որը չզեղչված գումարն է:

Գործընկերոջ պայմանագրի Կասեցնել, Վավերականության ժամկետի սկիզբ և վերջ դաշտերը ոչ բոնուսային պայմանագրերի դեպքում նույնպես կգործեն:

Պահեստի մուտքի փաստաթղթերում Գնի տեսակ և մատակարար նշված լինելու դեպքում խմբային ավելացման պատուհանի Մատակարարի անվանացանք էջում ավելացել է «Գին» սյունը:

Վեբ սերվիսում ավելացել է ՊՄՕ (Մանրածախ) փաստաթուղթը:

Փոխանցման հաշվի տպման տեսքում ավելացել է ապրանքի նկար կցելու հնարավորություն:

Լավագույն վաճառվող ապրանքներ հաշվետվությունում ապրանքների ցանկը հնարավոր կլինի կանչել 20-ից ավել (մինչև 100) ապրանքների համար:

Վաճառք (Կտրոն) և Վաճառք (Հաշիվ-ապրանքագիր) փաստաթղթերի տպման տեսքերում հնարավոր է կցել Ապրաքներ և ծառայություններ տեղեկատուի Երկիր դաշտը:

GoodsServicesImport ապրանքների ներմուծման Excel ֆայլում ավելացել է նոր էջ, որի միջոցով կկարողանաք ապրանքները ավելացնել սեգմենտին:

Պահեստի մուտքի օրդեր (Ներմուծում) փաստաթղթում ավելացել է վերջին ձեռքբերման գին սյունը:

 

7.3.10.1

 

Վաճառքի փաստաթղթերի համար ավելացվել է նոր տպման ձևանմուշ, որում արտացոլվում են նաև անվանացուցակի տողերի նույնացուցիչները:

e-Invoicing ենթահամակարգի Օնլայն աշխատանք բաժնում փաստաթղթերի Անվանացուցակում ավելացվել է Տողի նույնացուցիչ սյունը:

 

Լուծված խնդիրներ

Պատվեր մատակարարին փաստաթուղթը գրանցելուց հետո առաջացող սխալի կարգավորում:

Վերադարձ (Կտրոն) փաստաթուղթը գրանցելու ժամանակ առաջացող սխալի կարգավորում:

ՊՄՕ և ՊԵՕ փաստաթղթերը ստեղծելու ժամանակ «Պահեստ» դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում «Պահանջել է» և «Ընդունեց» դաշտերը ավտոմատ կերպով չլրացվելու խնդրի կարգավորում:

Վաճառքի պատուհանում դատարկ տող ավելացնելուց հետո դրոշմավորում կոճակը սեղմելիս առաջացող սխալի կարգավորում:

Վերադարձ կտրոն փաստաթղթում տողը ստեղնաշարի վրայի «-» կոճակով հեռացնելիս առաջացող սխալի կարգավորում:

GoodsServicesUpdate ֆայլով Զեղչի % դաշտը 3-ից ավել նիշով թարմացնելու հետևանքով հետագայում տվյալ ապրանքի կամ ծառայության տեղեկատուն խմբագրելիս առաջացող սխալի կարգավորում:

Առաջին անգամ ծրագիր մուտք գործելիս տվյալների պահոցը հայատառ գրանցել թույլատրելու խնդրի կարգավորում:

Ստացված հարկային հաշիվները E-invoicing-ից ներմուծելիս Անվանացուցակում տեսակ դաշտը դատարկ ներմուծելու խնդրի կարգավորում:

Վերադարձ գնորդից փաստաթուղթը նոր e-Invoicing արտահանելիս առաջացող խնդիրների շտկումներ:

Ապրանքների տեղաշարժ տեսակի փաստաթղթերի սերիա-համարների չվերագրման խնդրի կարգավորում:

Մատակարարի անունից դուրս գրված ստացված հաշվի ներմուծման դեպքում ստորագրված է դրոշակը չդրվելու խնդրի կարգավորում:

Դրույթում ԱԱՀ-ի տեսակը ԱԱՀ-ն այդ թվում նշված լինելու դոպքում, Ապրանքների մնացորդներ հաշվետվությունից Վերադարձ Մատակարարին ստեղծելիս ԱԱՀ-ի հաշվարկի ձև դաշտում ավտոմատ ԱԱՀ-ով տարբերակը նշված լինելու փոխարեն այժմ նշվում է ԱԱՀ-ն այդ թվում տարբերակը:

Բոնուսային համակարգի կիրառման ժամանակ որոշ դեպքերում վերահաշվարկ չիրականացնելու խնդրի կարգավորում:

Մենեջերի իրավասության հաստատման պատուհանում մենեջերի քարտի սխալ մուտքագրման հաղորդագրության մեջ ավելացել է քարտի կոդը:

Վաճառակետ (POS) ենթահամակարգում առանց հիմք վերադարձ փաստաթուղթ ստեղծելիս առաջացող խնդիրների կարգավորում:

 

 

 Տարբերակ 7.3.9 (24.07.2023-07.09.2023)

 

Նոր հնարավորություններ

 

ՀԴՄ կտրոններ մատյանում ավելացվել է հնարավորություն տեսնել փաստաթղթում նշված անկանխիկ վճարան մանրամասները:
 

7.3.9.2

Զեղչ նկարագրելիս 8-Նվեր (վաճառվող ապրանքացանկից նվազագույն գնի չափով զեղչ) եղանակի դեպքում ավելացվել է հնարավորություն.

 - նվազագույն գնով ապրանքը զեղչել նշված տոկոսի չափով, 

 - զեղչի գումարը նվազեցնել զեղչվող ապրանքի արժեքից, այլ ոչ թե բաշխել համամասնորեն` վաճառվող մնացած ապրանքների արժեքից:

 

7.3.9.3

 

Դրամարկղ տեղեկատուի POS-տերմինալներ էջում ավելացվել է Գործընկեր ավելացնելու, խմբագրելու հնարավորություն:

 

7.3.9.1

 

Վերադարձ մատակարարին փաստաթղթում ավելացել է Ընթացիկ տողի վահանակը:

 

7.3.9.4

 

ՊՄՕ-ի ընթացիկ տողի վահանակում ցուցադրվում է ապրանքի բնութագիրը:

ՊՄՕ և ՊՄՕ (Մանրածախ) փաստաթղթերի ապրանքների ցուցակում ավելացել է նկարագրություն սյուն, որը կարելի է օգտագործել ապրանքների վերաբերյալ լրացուցիչ ինֆորմացիա մուտքագրելու համար:

 

Լուծված խնդիրներ

Վաճառակետ (POS) պատուհանում Կանխավճարի մարման համար ընտրված գնորդի պահպանման կարգավորում:

Վաճառակետ (POS) պատուհանում հետաձգված վերադարձը շարունակելիս զեղչի տողի պահպանման կարգավորում:

Վաճառակետ (POS) պատուհանում բոնուսի մարումով վաճառքի և վերադարձի գրանցման կարգավորումներ:

Վաճառք (Կտրոն) փաստաթղթի Անկանխիկ պատուհանում Միացված սարք ընտրված չլինելու դեպքում առաջացող խնդրի կարգավորում:

Վաճառք (Հաշիվ-ապրանքագիր) փաստաթղթի Excel-ից ներմուծման InvoiceGroupImport.xlsm ֆայլով զեղչի տոկոսոով վաճառքի ներմուծման կարգավորում:

e-Invoicing համակարգի նոր` վեբ տարբերակից ներմուծված հաշվարկային փաստաթղթի հիման վրա ստեղծված փաստաթղթում ԱԱՀ-ի հաշվարկի ձևի լրացման կարգավորում:

Նվերների կոմպլեկտի և ծննդյան օրվա առթիվ նկարագրված զեղչերի հետ կապված խնդիրների կարգավորում:

Վաճառակետ (POS) պատուհանով զեղչի գնի տեսակով վաճառքի ժամանակ առաջացող սխալի կարգավորում:

 

 

 

 Տարբերակ 7.3.8 (13.06.2023-24.07.2023)

 

Նոր հնարավորություններ

 

Ավելացել է Գործընկերների մնացորդներ հաշվետվությունից` բացված ըստ պայմանագրերի նշիչով, Բանկի մուտք փաստաթուղթ ստեղծելու հնարավորություն:

Վաճառակետ POS պատուհանում ավելացվել է սկաներով մենեջերի քարտը կարդալու հնարավորություն:

Ավելացել է զեղչերի հաշվարկի նոր պայման, որը հաշվարկվում է արտաքին մոդուլի օգնությամբ:

 

Լուծված խնդիրներ

Հավաստիության ամսաթիվը տեղափոխելիս ՊԵՕ, Տեղաշարժ և Կոմպլեկտավորում փաստաթղթերի գումարները չթարմացվելու հետ կապված խնդրի կարգավորում:

Վաճառք (Կտրոն) փաստաթղթի անկանխիկ վճարման դիալոգ պատուհանում կատարված փոփոխությունների պահպանման հետ կապված խնդրի կարգավորում:

Փոխանցման հաշիվ փաստաթղթում COM ռեժիմով աշխատող սկաներով ապրանքի գծիկավոր կոդը չկարդալու խնդրի կարգավորում:

Վերադարձ գնորդից և Վերադարձ (կտրոն) փաստաթղթերը սևագրելիս և գրանցելիս բոնուսի հաշվարկի փոփոխման խնդրի կարգավորում:

Գործընկերների շրջանառությունը` բացված ըստ գործողությունների նշումով կանչելիս` Բանկի մուտք փոստաթղթով կատարված վճարումները կերևան վճարում գնորդից սյան մեջ, այլ ոչ թե պարտքի այլ նվազում սյան մեջ:

Գործընկերոջ խմբի կոդը փոփոխելուց հետո Զեղչեր տեղեկատուում դրանց չթարմանալու խնդրի կարգավորում:

Հերթափոխի հաշվետվության մեջ Վերադարձ բաժնում ավելացել է բոնուսով և Կանխավճարով մարման տողերը, ինչպես նաև համապատասխան դաշտերն ավելացել են ձևանմուշի Field list-ում:

 

 Տարբերակ 7.3.7 (25.03.2023-13.06.2023)

 

Նոր հնարավորություններ

 

Գործընկերների, ապրանքների և ծառայությունների խմբերի կոդերը խմբագրելիս, եթե գոյություն ունեն տվյալ խմբին պատկանող գործընկերներ կամ ապրանքներ և ծառայություններ, բերվում է զգուշացնող հաղորդագրություն:

Վաճառքներ ենթահամակարգում ավելացել է նոր հաշվետվություն` Վաճառքների միջին գին, որը նախատեսված է նշված ժամանակահատվածում վաճառված ապրանքների միջին վաճառքի գները տեսնելու և դրանց հիման վրա համապատասխան գնի տեսակով գներ ձևավորելու համար:

Ավելացել է պիտակի վրա ապրանքի վաճառքի միջին գինը տպելու հնարավորություն:

Ավելացել է ստացված հաշվի միջից մատակարարի ապրանքացանկ տեղեկատուն բացելու հնարավորություն:

7.3.7.1

 

Օգնության ներդիրի հեռահար սպասարկում մասում ավելացել է Telegram-ի կոճակը: 

 

7.3.7.2

 

Վաճառք (Կտրոն) փաստաթղթում և Վաճառակետ (POS) պատուհանում ավելացվել է ապրանքների դրոշմավորման հնարավորություն:

 

7.3.7.3

7.3.7.4

 

Գործընկերների մնացորդներ հաշվետվության մեջ սյուներում ավելացվել է գործընկերոջ կարգավիճակի և դեբիտորական պարտքի սահմանաչափի սյուներ։

Ավելացել է Գներ տեղեկատուից նշված տողերի համար գների խմբային հեռացման հնարավորություն: 

Պատվեր մատակարարին փաստաթղթի ձևանմուշում ավելացել է բնութագիր կցելու հնարավորություն:

 

 

e-invoicing

Կատարվել է համակցում Հաշվետվությունների Ներկայացման Էլեկտրոնային Համակարգի (e-Invoicing) հետ: e-Invoicing-ի նոր վեբ տարբերակը գտնվում է վրիպազերծման և հղկման փուլում։ Կարող են լինել ծրագրային և տեխնիկական խնդիրներ։ Խնդրում ենք, լրացուցիչ ստուգել արտահանված տվյալների ճշտությունը։

 

 

Լուծված խնդիրներ

Պահեստի մուտքի օրդեր (Մանրածախ) փաստաթուղթը XML արտահանելիս միջնորդ դաշտի անվանումը արտահանելու կարգավորում:

Վերադարձ գնորդից փաստաթղթում մատակարարի գործունեության հասցեն սլաքով բացելիս սխալի հաղորդագրության և ծրագրի փակվելու խնդրի կարգավորում:

Ապրանքերի և Ծառայությունների խմբի կոդի խմբագրման դեպքում Ապրանքեր և Ծառայություններ տեղեկատուում խմբի կոդի չթարմացման խնդրի կարգավորում:

Զեղչով վաճառքի հիման վրա Վերադարձ (Կտրոն) փաստաթղթով վերադարձ անելու և կոճակով քանակը նվազեցնելու դեպքում փաստաթղթի ընդամենը գումարի սխալ լրացման խնդրի կարգավորում:

Զեղչի տեսակը "Միանվագ վաճառքի տողի քանակ" նշված լինելու դեպքում զեղչի հաշվարկման խնդրի կարգավորում:

ՊՄՕ(Մանրածախ) փաստաթղթում "Արտահանել XML" գործողությունը կատարելուց հետո առաջացող սխալի կարգավորում:

Խմբային ավելացում անելիս "Ցույց տալ միայն գնացուցակում ներառվածները" դրոշակի սխալ աշխատանքի կարգավորում:

Ոչ ադմին օգտագործողին պահեստը հասանելի լինելու, լռությամբ պահեստ նշված լինելու և Վաճառք (Կտրոն) փաստաթղթում պահեստը փոխելու հնարավորություն չունենալու դեպքում Ապրանքների Մնացորդներ հաշվետվության աջ կլիկի կոնտեքստային ցանկից Վաճառք (Կտրոն) ստեղծելիս իրավասության հետ կապված խնդրի կարգավորում:

Ապրանքի տեղեկատուում Չափման միավոր դաշտը ակտիվ լինելու դեպքում գծիկավոր կոդ ավելացնելիս առաջացող սխալի կարգավորում:

Ապրանքի կամ Ծառայության վրայից գծիկավոր կոդը հեռացնելուց կամ փոփոխելուց հետո, Վաճառք (կտրոն), ՊՄՕ փաստաթղթերում նույն գծիկավոր կոդով փնտրելիս այդ ապրանքը ճանաչելու խնդրի կարգավորում:

Ոչ ադմին օգտագործողով դրամարկղը խմբագրելիս առաջացող սխալի կարգավորում:

Մանրածախ պահեստի դեպքում ապրանքների ինքնարժեքի վերագնահատում փաստաթուղթ ստեծելիս ամբողջականության հետ կապված առաջացող խնդրի կարգավորում:

Ապառիկ վաճառքի հիման վրա վերադարձ (կտրոն) ստեղծելուց հետո Գործընկերոջ պարտքի չնվազման խնդրի կարգավորում:

Ոչ ադմին օգտագործողի իրավասությունների հետ կապված խնդրի կարգավորման նպատակով Պահեստ ենթահամակարգի տեղեկատուներում ավելացնել Հատկության արժեքներ տեղեկատուն։

ՊՄՕ-ից Ձեռքբերման ինքնարժեքի հաշվարկ հաշվետվությունը կանչելու դեպքում հավելյալ ծախսի սյունում աջ կլիկ անելիս առաջավող սխալի կարգավորում:

Վաճառատեղ (POS)-ում կանխավճար ստանալու, մարելու պատուհաններում գնորդի անվանումը կրճատ ցուցադրելու խնդրի կարգավորում:

Վաճառատեղ (POS)-ում անկանխիկ վճարման պատուհանը լայնացված երևալու խնդրի կարգավորում:

Կոմպլեկտավորում փաստաթղթի տպման ձևում որոշ տողերում առաջացող քանակների շեղման կարգավորում:

Ապրանքների ինքնարժեքի վերագնահատում փաստաթուղթը բացելիս երևացող հաղորդագրության ճշգրտում:

Ապրանքների գործողությունների մատյան և Ապրանքների գործողությունների մատյան(Մանրածախ) հաշվետվությունների դիալոգ պատուհանի գործողության տեսակների ցանկից ապրանքների տեղաշարժի պատվեր փաստաթղթի հանում:

Դրամարկղում նշված POS գործընկերոջ կոդը խմբագրելիս Դրամարկղում չթարմանալու և վաճառքի ժամանակ անկանխիկ տարբերակն ընտրելիս առաջացող սխալի կարգավորում:

Վաճառք (Հաշիվ-Ապրանքագիր) փաստաթուղթը մի բազայից մյուսը XML-ով տեղափոխելիս Գնորդ էջի Ղեկավարի պաշտոն դաշտի տեղափոխման հետ կապված խնդրի կարգավորում:

Գործընկերներ տեղեկատուն դիալոգում որևէ գործընկեր նշած կանչելիս, այդ գործընկերոջը խմբագրելիս և հիշելիս առաջացող սխալի կարգավորում:

Ոչ ադմին օգտագործողով ՊՄՕ-ում ապրանք ընտրելիս վերջին ձեռքբերման գնի հաշվարկի հետ կապված խնդրի կարգավորում:

Վաճառք (կտրոն) փաստաթուղթը մի բազայից մյուսը տեղափոխելիս, անկանխիկ մասում Վճարային համակարգ նշված լինելու դեպքում  առաջացող սխալի կարգավորում: 

Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուի մեջ Փնտրել գծ․ կոդով հրամանով դատարկ գծիկավոր կոդով փնտրելիս առաջացող խնդրի կարգավորում:

Վաճառք (Կտրոն) փաստթղթում անկախիկ վճարման դեպքում, Վաճառքների մատյանից փաստաթուղթը խմբագրելիս Անկանխիկ պատուհանում գործընկերոջը դատարկ ցուցադրելու խնդրի կարգավորում:

Դրույթներում "Մանրածախ հաշվառման դրույթը" նշված չլինելու դեպքում Պահեստ ենթահամակարգում փաստաթղթերի ցանկում ՊՄՕ(Մանրածախ) փաստաթուղթը չարտացոլվելու խնդրի կարգավորում:

Վաճառակետ (POS) ենթահամակարգի միջոցով վերադարձ ստեղծելիս զեղչերի, բոնուսների հետ կապված առաջացող խնդիրների կարգավորում:

Անկանխիկ վաճառք (Կտրոն) փաստաթղթի հիման վրա Վերադարձ գնորդից փաստաթուղթ ստեղծելիս դրամարկղի քարտ հաշվետվությունում դատարկ տող ցուցադրելու խնդրի կարգավորում:

Վերադարձ գնորդից փաստաթուղթը ներմուծման excel ֆայլով և Վաճառքների Կառավարում համակարգից արտահանված excel ֆայլով ներմուծելիս, վերադարձի հիմքը նշված չլինելու դեպքում առաջացող սխալների կարգավորում:

Ամպային օգտագործողի կրկնակի ավելացման և իրավասությունների խմբագրման հետ կապված խնդրի կարգավորում:

 

 

 Տարբերակ 7.3.6 (06.02.2023-25.03.2023)

Նոր հնարավորություններ

 

Վերադարձ (Կտրոն), Վերադարձ գնորդից փաստաթղթերում և POS պատուհանում ավելացվել է կանխավճարի օգտագործման վերադարձ դաշտ:
 

7.3.5.4
 

ՀԴՄ POS տերմինալով կտրոն տպելիս ավելացվել է Վճարային համակարգը նշելու հնարավորություն` համաձայն Առևտրային ծրագրերի հետ ՀԴՄ ինտեգրման պրոտոկոլ v․0.7-ի:
 

7.3.6.3

Ավելացվել է հնարավորություն համակարգից ՀԴՄ սարքին ուղարկել համաժամանակեցման հրաման:
 

7.3.6.2
 

Հետևյալ հաշվետվություններում ավելացվել է ԱԴԳՏ/ԱՏԳԱԱ սյունը ցուցադրելու հնարավորություն: 

   - Վաճառքների վերլուծություն,

   - Ապրանքների մնացորդներ,

   - Ապրանքների շրջանառություն,

   - Ապրանքների գործողությունների մատյան:

7.3.6.1

 

Պահեստի մուտքի օրդերի հիման վրա ավելացվել է Վաճառք (Հաշիվ-ապրանքագիր) փաստաթուղթ ստեղծելու հնարավորություն: 

 

Լուծված խնդիրներ
 

Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուից ապրանքի մնացորդի վրա սեղմելիս առաջացող խնդրի կարգավորում:

Վաճառակետ POS պատուհանով վերադարձի գրանցման կամ հետաձգման կարգավորում, երբ հիմք փաստաթղթի համար տպված է ՀԴՄ կտրոն:

Վաճառակետ POS պատուհանով վերադարձ գրանցելիս փաստաթղթի հերթական համարի վերագրման կարգավորում:

Վերադարձ (Կտրոն) փաստաթղթի տպման տեսքում Բոնուսի ընթացիկ մնացորդի ցուցադրման կարգավորում:

Համակարգ ներմուծված Վաճառք (Կտրոն) փաստաթղթում Բոնուսի հաշվարկի կարգավորում:

Գործընկերների մնացորդներ հաշվետվությունը ձևավորելիս ամսաթվի հետ կապված խնդրի կարգավորում:

Բոնուսների խմբային վերանայում փաստաթուղթը գրանցելիս կամ վերագրանցելիս այսուհետ մնացորդների ստուգում չի կատարվի:

Բոնուսների խմբային վերանայում փաստաթղթից Բոնուսների գործողություններ մատյանի ձևավորման կարգավորում:

Բոնուսների գործողությունների մատյանում Հեղինակ դաշտի արտացոլման կարգավորում:

Ապրանքի ինքնարժեքի վերագնահատում փաստաթղթի գրանցման կարգավորում:

Գործընկերոջ պարտքի վերանայում (Խմբային) և Բոնուսների խմբային վերանայում փաստաթղթեր մուտք գործելիս առաջացող սխալի կարգավորում:

Օգտագործողի իրավասությունների կարգավորում, երբ որևէ փաստաթղթին հասանելիություն կա մի ենթահամակարգում, իսկ մյուսից անջատված է հասանելիությունը:

Սևագիր վիճակով Կոմպլեկտավորում փաստաթղթի Excel-ից ներմուծման կարգավորում` կապված կոմպլեկտի բաղադրամասերի տեսակ դաշտի հետ:

Excel-ից դրոշակ տիպի դաշտերի ներմուծման կարգավորում, երբ լրացված է 0 կամ 1:

 
 

 Տարբերակ 7.3.5 (27.09.2022-06.02.2023)

Նոր հնարավորություններ

 

Դրամարկղեր տեղեկատուում նշված Կանխիկի սահմանաչափը այսուհետ կկիրառվի Դրամարկղի մուտքի օրդերով կանխավճարի ՀԴՄ կտրոն տպելիս:

Վաճառք (Կտրոն) փաստաթղթում Գնորդի ընտրման ցուցակում կարելի է փնտրել հեռախոսահամարով. 

 

7.3.5.1

 

Հարկային հաշիվը e-invoicing արտահանման կարգավորումներում ավելացվել է ՀՎՀՀ ունենալը պարտադիր չէ դրոշակ:
 

7.3.5.2
 

e-invoicing համակարգից ներմուծված, հիմք ունեցող փաստաթղթերի համար ցուցադրվում են հիմք փաստաթղթի վերաբերյալ տվյալներ: Դրանք արտացոլվում են նաև Ստացված հաշիվների մատյանում:
 

7.3.5.3
 

Վաճառքների վերլուծությունում ավելացվել է փաստաթղթի դուրս գրման եղանակը տեսնելու հնարավորություն:

Գործընկերների մնացորդներ հաշվետվությունից (ըստ պայմանագրերի բացված) ավելացվել է հնարավորություն ստեղծել Դրամարկղի մուտքի, ելքի օրդերներ և Վճարման հանձնարարագիր:

Ապրանքների գույքագրում փաստաթղթի տպման տեսքում ավելացվել է վաճառքի գինն արտացոլելու հնարավորություն: Անհրաժեշտ է Ադմինիստրատորի գործիքներ -> Տպելու ձևանմուշներում խմբագրել տպելու ձևանմուշը և կատարել կարգավորումներ: 

Տպելու ձևանմուշները հնարավոր է խմբային պատճենել որպես XML ձևանմուշ:

Ավելացվել են համակարգային տպելու ձևանմուշների XML ֆորմատով ձևանմուշները:

Ոչ ադմինիստրատոր օգտագործողի համար Մատակարարի ապրանքացանկից բացվող կոնտեքստային հրամանները հասանելի են:

 

 

Ծրագրային ապահովումներ մշակողների համար
 
Վեբ սերվիս
 

REST տարբերակում ավելացվել է Ապրանքների մնացորդը լրացուցիչ չափման միավորով ստանալու հնարավորություն:

REST տարբերակում ավելացվել է ապրանքի լրացուցիչ չափման միավորով սահմանված գինը ստանալու հնարավորություն:

Ավելացվել է GetECRChecksList մեթոդը (հարցումը), որը վերադարձնում է ՀԴՄ կտրոններ մատյանը`մարումներով:

 

Լուծված խնդիրներ

Պահեստի մուտքի օրդերում Լրացնել վերջին ձեռքբերման գներով կոճակով գումարի և զեղչի տոկոսի լրացման կարգավորում:

Պահեստի մուտքի օրդերում Վերջին ձեռքբերման գնի և Շեղման տոկոսի լրացման կարգավորում:

Պահեստի մուտքի օրդեր, Պահեստի մուտքի օրդեր (Մանրածախ) փաստաթղթերի տպման տեսքում խմբաքանային տվյալների ցուցադրման կարգավորում:

Վերադարձ մատակարարին փաստաթղթի` սևագիր վիճակից գրանցման կարգավորում, երբ փաստաթղթում ընտրված է խմբաքանակ:

Վերադարձ մատակարարին փաստաթղթում գնորդի գործունեության հասցեի լրացման կարգավորում:

Ստացված ծառայություններ փաստաթղթում գնի լրացման կարգավորում, երբ ծառայության համար ընտրված է լրացուցիչ չափման միավոր:

Ապրանքների գույքագրում փաստաթղթում Վաճառքի գումարի լրացման վերահաշվարկի կարգավորում, երբ ապրանքի փաստացի քանակը լրացվում է սկաների միջոցով:

Վաճառք (Կտրոն) փաստաթղթում բոնուսի հաշվարկի կարգավորում, երբ փաստաթղթի ամսաթիվը նշվում է քարտի վավերականության ժամկետից դուրս ամսաթիվ:

Վաճառք (Կտրոն) փաստաթուղթը պատճենելիս Անկանխիկ պատուհանում տվյալների լրացման կարգավորում:

Վաճառք (Կտրոն) փաստաթղթում բոնուսային քարտի վավերականության ժամկետից դուրս ամսաթիվ լրացնելու ստուգումների շտկում:

Կանխիկ տարբերակով ՀԴՄ կտրոն տպելիս առաջացող սխալի կարգավորում, երբ Դրամարկղ տեղեկատուում նշված է Ingenico pos սարքի միացում:

Վաճառակետ (POS) պատուհանում Շարունակել վաճառքը հրամանով բացվող հետաձգված`սևագիր փաստաթղթերում այսուհետ չեն ցուցադրվի ՀԴՄ կտրոնի համար ունեցող փաստաթղթերը:

Վերադարձ գնորդից փաստաթղթի տպման տեսքում Գումարը Առանց ԱԱՀ-ի լրացման կարգավորում:

Բոնուսների վերանայում փաստաթղթով բոնուսի 0-ացման կարգավորում:

Ավտոմատ զեղչերի հաշվարկի կարգավորում կիրակի օրերի դեպքում:

Զեղչի տեղեկատուն XML-ով արտահանել-ներմուծելու կարգավորում:

Ապրանքի տեղեկատուում Գծիկավոր կոդ ավելացնելիս չափման միավորի լրացման կարգավորում:

Ոչ ադմինիստրատոր օգտագործողի համար Մատակարարի ապրանքացանկից բացվող կոնտեքստային հրամանների ցուցադրման կարգավորում:

Ոչ ադմինիստրատոր օգտագործողի կողմից Վաճառք (Կտրոն) փաստաթուղթը խմբագրելիս փաստաթղթի համարի վերագրման շտկում:

Տեղափոխման փաստաթղթերի սերիա-համարների վերագրման կարգավորում`E-invoicing համակարգից արտահանված XML ֆայլի միջոցով:

Տեղափոխման փաստաթղթերը XML ֆայլով E-invoicing համակարգ ներմուծելիս գնի տեսակով գների լրացման կարգավորում:

Տեղափոխման փաստաթղթերը ուղիղ կապով E-invoicing համակարգ ներմուծելիս կազմակերպության անվանման և գտնվելու վայրի լրացման կարգավորում:

E-invoicing համակարգի հետ ուղիղ կապով միացման կարգավորում, երբ Աշխատանքի սկիզբ պատուհանով անցում է կատարվել այլ օգտագործողի:

InvoiceGroupImport_From_e-Invoicing ֆայլով Վաճառք (Հաշիվ-ապրանքագիր) փաստաթղթերի ներմուծման կարգավորում:

IncomeImportGroupImport ֆայլով փաստաթղթի ներմուծման կարգավորում, երբ Մաքսավճար դաշտը դատարկ է:

Որոշ փաստաթղթերում Կապակցված փաստաթղթեր հրամանը չէր ցուցադրվում:

Փաստաթղթի Այլ ներդիրից Անցում փաստաթղթերի մատյան հրամանի աշխատանքի կարգավորում, երբ փաստաթղթում հեղինակը դատարկված է կամ ընտրված է այլ օգտագործող:

Վաճառքների վերլուծությունից փաստաթուղթ ստեղծելու իրավասության կարգավորում:

Ապրանքների գործողությունների մատյանում թղթակցող պահեստի անվանումը ցույց տալու կարգավորում:

Գործընկերների մնացորդներ հաշվետվության դիալոգում որոշ ֆիլտրների աշխատանքի կարգավորում:

Ամբողջականության ստուգում կատարելիս վաճառքի փաստաթղթի և վաճառքների վերլուծության գումարների ստուգման շտկում, երբ վաճառքը կատարվել է ապրանքի լրացուցիչ չափման միավորով:

Փաստաթղթերի XML տեսակի ձևանմուշների աշխատանքի կարգավորում:

Պարամետրի (10170) բացակայության խնդրի լուծում:

 

 

Տարբերակ 7.3.4 (01.08.2022-27.09.2022)

 

Նոր հնարավորություններ 

 

e-invoicing

Ավելացվել է e-invoicing համակարգի հետ ուղիղ կապով միանալու հնարավորություն, ինչի շնորհիվ կարելի է իրականացնել տվյալների տեղափոխություն` առանց փաստաթղթերը XML արտահանել-ներմուծելու, ինչպես նաև կարելի է դիտել հարկային հաշիվները և հաշվարկային փաստաթղթերը անմիջապես ծրագրից: 
e-invoicing համակարգի հետ համակցման բոլոր հնարավորությունները խմբավորված կլինեն e-invoicing նոր ենթահամակարգում:

7.3.4.6

 

 

Փաստաթղթեր

 

Պահեստի մուտքի օրդերի հիման վրա հնարավոր է ստեղծել Ապրանքների ինքնարժեքների վերագնահատում փաստաթուղթ:

Դրամարկղի մուտքի օրդերում հնարավոր է լրացնել գործընկերոջը`քարտի կոդը սկանավորելով:

Դրամարկղի մուտքի և ելքի օրդերներում արտարժութային պայմանագրով Գործընկեր ընտրելու դեպքում գործընկերոջ Գումար դաշտը հնարավոր կլինի խմբագրել:

Դրամարկղի մուտքի և ելքի օրդերներից Ingenico POS տերմինալով կանխավճար ստանալու և ՀԴՄ կտրոն տպելու հնարավորություն:

Վաճառակետ (POS) պատուհանում անկանխիկ կանխավճարի ՀԴՄ տպելիս POS տերմինալն ընտրելու հնարավորություն:
 

7.3.4.4

 

Վաճառք (Կտրոն) փաստաթղթի տպվող տեսքում գնորդի էլ. հասցեն, ծննդյան ամսաթիվը և սեռը արտացոլելու հնարավորություն: Անհրաժեշտ է Ադմինիստրատորի գործիքներ -> Տպելու ձևանմուշներում խմբագրել տպելու ձևանմուշը և կատարել կարգավորումներ:

Վաճառք (Կտրոն) փաստաթղթի Excel-ից ներմուծման BillGroupImport.xlsm ֆայլում ավելացվել է վճարման եղանակը անկանխիկ նշելու հնարավորություն:

Վաճառք (Հաշիվ-ապրանքագիր) փաստաթղթի Excel-ից ներմուծման InvoiceGroupImport.xlsm ֆայլում ավելացվել է ընտրության հնարավորություն` տվյալները ներմուծել հիմք ընդունելով գին, թե գումար սյունը:

 

7.3.4.7

 

Ապրանքացանկ ունեցող փաստաթղթերի տպվող տեսքում հնարավոր է արտացոլել ապրանքի ԱԱՀ-ի հայտանիշը: Անհրաժեշտ է Ադմինիստրատորի գործիքներ -> Տպելու ձևանմուշներում խմբագրել տպելու ձևանմուշը և կատարել կարգավորումներ:

 

Մատյաններ, Գործողություններ, Հաշվետվություններ

 

Ավելացվել է նոր մատյան` Տեղեկատուների պատմություն մատյան, որտեղ արտացոլվում են նշված ժամանակահատվածում տեղեկատուների ավելացման և խմբագրման պատմությունը:
 

7.3.3.3

 

Վաճառքների վերլուծություն հաշվետվությունում այսուհետ կարտացոլվի ապրանքի չափման միավորի կոդը:

Վերլուծություն ենթահամակարգի Վաճառքների դիագրամը հնարավոր է կանչել ըստ պահեստի:
 

7.3.3.8

 

Գործընկերների շրջանառությունում հնարավոր է տեսնել տվյալ ժամանակահատվածում զրոյական շարժ ունեցող գործընկերներին։
 

7.3.4.2
 

Տեղափոխման փաստաթղթերի մատյանում ցուցադրվում է փաստաթղթի տեսակը, ինչպես նաև հնարավոր է ընտրել այն դիալոգ պատուհանում:

ՀԴՄ կտրոններ մատյանի որոշ դաշտերի, սյուների անվանումների փոփոխություններ:

 

Տեղեկատուներ

 

Ավելացվել է հնարավորություն տրամադրել զեղչ շաբաթվա նշված օրերի/ժամերի համար:
 

7.3.4.5

 

Հետևյալ տեղեկատուները Ընդլայնված դրոշակով կանչելիս հնարավոր է տեսնել տեղեկատուի ստեղծման ամսաթիվը.

   - Ապրանքներ և ծառայություններ,

   - Գործընկերներ,

   - Աշխատակիցներ:

Գների ձևավորման պատուհանում ավելացվել է ապրանքների տողերի դրոշակները խմբային ապաակտիվացնելու և ակտիվացնելու հնարավորություն: Այն տողերի համար, որոնց դիմաց դրոշակները դրված չեն լինի գինը չի փոփոխվի:

Պիտակի տպվող տեսքում ավելացվել է ապրանքի հատկության արժեքը արտացոլելու հնարավորություն: Անհրաժեշտ է Ադմինիստրատորի գործիքներ -> Տպելու ձևանմուշներում խմբագրել տպելու ձևանմուշը և կատարել կարգավորումներ:

Պատվեր մատակարարին փաստաթղթի տպվող տեսքում ավելացվել է ապրանքի նկարը արտացոլելու հնարավորություն: Անհրաժեշտ է Ադմինիստրատորի գործիքներ -> Տպելու ձևանմուշներում խմբագրել տպելու ձևանմուշը և կատարել կարգավորումներ:

 

Ադմինիստրատորի գործիքներ

 

Վաճառակետ (POS) պատուհանում ապրանքների մնացորդների ցուցադրումը հնարավոր է սահմանափակել ըստ Օգտագործողի:
 

7.3.4.1

 

Պահուստային պատճեններում արտացոլվում է SQL server-ի տարբերակը:
 

7.3.4.3

 

Պահուստային պատճենների խմբային արտահանման հնարավորություն:

Ադմինիստրատորի կարգավիճակ ունեցող Օգտագործողը այսուհետ կկարողանա մուտք գործել Օգտագործողներ տեղեկատու և խմբագրել Փաստաթղթերի դրույթները:

 

Ծրագրային ապահովումներ մշակողների համար
 
Վեբ սերվիս
 

Ավելացվել է GetProductsListByExternalCodes մեթոդը (հարցումը), որի միջոցով կարելի է ստանալ ապրանքների ցուցակը` ըստ արտաքին կոդի:

Ավելացվել է GetProducersList մեթոդը (հարցումը), որը վերադարձնում է Արտադրողների ցուցակը:

Ավելացվել է GetCountriesList մեթոդը (հարցումը), որը վերադարձնում է Երկրների ցուցակը:

 

Լուծված խնդիրներ

 

Զեղչով Վաճառք (Կտրոն)-ի հիման վրա ստեղծված Վերադարձ (Կտրոն) փաստաթղթի տողում փոփոխություններ անելիս զեղչի վերահաշվարկի շտկում:

Վաճառք (Կտրոն) փաստաթղթում ՀԴՄ կտրոնի համարի վերագրման կարգավորում, երբ ընտրված գնորդի պարտքը գերազանցում է սահմանված չափը:

Ոչ անկանխիկ, սևագիր Վաճառք (Կտրոն)-ում Անկանխիկ պատուհանի տվյալների ցուցադրման կարգավորում:

Վաճառք (Հաշիվ-ապրանքագիր) փաստաթղթի տպման տեսքում Միավոր (Կոդ) դաշտի ցուցադրման շտկում:

Գնի տեսակի Կլորացման աստիճանի ազդեցության կարգավորում Վաճառք (Հաշիվ-ապրանքագիր) փաստաթղթում:

Այսուհետ ավտոմատ զեղչի հաշվարկ կկատարվի միայն այն դեպքում, եթե տվյալ տեսակի փաստաթղթի համար նկարագրված է զեղչ:

Հավաստիության ամսաթվի տեղափոխման ժամանակ Բոնուսների վերանայում փաստաթղթի վերագրանցման կարգավորում, երբ փաստաթղթով վերանայվել է բացասական մնացորդ:

Գործընկերոջ պարտքի վերանայում փաստաթղթի Այլ էջից Կապակցված փաստաթղթեր հրամանի ցուցադրման կարգավորում:

Ապրանքների մնացորդ մուտք փաստաթղթում զրո գնով ապրանքի մուտքագրման հնարավորության կարգավորում, երբ Օգտագործողի դրույթներում իրավասությունը հասանելի է:

Ապրանքների տեղաշարժ փաստաթղթում սկաներով ապրանք մուտքագրելիս առաջացող սխալի կարգավորում, երբ նշված է ըստ Օգտագործման ժամկետի քանակների բաշխման կարգավորումը:

Պահեստի մուտքի օրդերում Վերջին ձեռքբերման գնի ցուցադրման շտկում:

Ապրանք ավելացնելիս կամ պատճենելիս սխալի կարգավորում, երբ Գների տեսակներում կա միանիշ կոդով տեսակ:

Հեռացված փաստաթղթերի մատյանից Ստացված հաշիը գրանցելու հետ կապված կարգավորում:

Տվյալների պահոց ստեղծելիս անվանման մեջ անթույլատրելի արժեք լրացնելու հետ կապված կարգավորում:

 

Տարբերակ 7.3.3 (01.06.2022-01.08.2022)

 

Նոր հնարավորություններ

 
Մոբայլ հավելված

 

Թողարկվել է ՀԾ-Առևտուր համակարգի մոբայլ հավելվածը: Հավելվածը նախատեսված է ամպային տվյալների պահոցներին օնլայն միանալու և տվյալներ դիտելու համար: Շատ հարմար է հատկապես կազմակերպության ղեկավարների համար, քանի որ ցանկացած վայրից կարելի է վերահսկել հաշվառումը, վերլուծել և կայացնել որոշումներ:

Հավելվածի հնարավորություններին կարող եք ծանոթանալ հոլովակի միջոցով. Դիտել
 

MobileApplication

 

ՀԴՄ կտրոնի տպում

 

Դրամարկղեր տեղեկատուում ավելացվել է կանխիկ գործարքների համար սահմանաչափ նշելու հնարավորություն՝ համաձայն 18․01․2022թթ․ ընդունված Անկանխիկ գործառնությունների մասին ՀՀ օրենքի։
 

7.3.3.7

Դրամարկղի ելքի օրդերում ավելացվել է պլաստիկ քարտով ստացված կանխավճարը վերադարձնելու և ՀԴՄ կտրոն տպելու հնարավորություն:

 

7.3.3.4

 

Փաստաթղթեր

 

Պահեստի մուտքի օրդեր և Պահեստի մուտքի օրդեր (Մանրածախ) փաստաթղթերում ավելացվել է հնարավորություն տեսնել ապրանքի վերջին ձեռքբերման գինը և ներկա գնից շեղման տոկոսը: Սյուներն արտացոլվում եմ փաստաթղթի Կարգավորումներից Ցույց տալ Վերջին ձեռքբերման գինը սյունը նշված լինելու դեպքում:
 

7.3.3.5
 

Վաճառք (Կտրոն) փաստաթղթում Անվանում (F9) կոճակով բացվող պատուհանում հնարավոր կլինի անմիջապես փնտրում կատարել` ըստ սյուներում պարունակության:
 

7.3.3.2
 

Վաճառք (Կտրոն) փաստաթղթում ապրանքի տողից բացվող Ավտոընտրության պատուհանում կցուցադրվի նաև Մատակարարի անվանումը:

Վաճառք (Կտրոն) փաստաթղթում բազամապահեստային ռեժիմի դեպքում ընդհանուր պահեստը փոխելիս կբացվի հարցման պատուհան։

Վաճառք (Կտրոն) փաստաթղթի Կարգավորումներ պատուհանում ինտերֆեյսային որոշ փոփոխություններ։

Վաճառք (Հաշիվ-ապրանքագիր) փաստաթղթում Գումար սյան անվանման փոխարեն կցուցադրվի Զեղչված գումար, եթե վաճառքի ժամանակ թույլատրված է զեղչ կիրառել:

Ապրանքների տեղաշարժ և Ապրանքների տեղաշարժի պատվեր փաստաթղթերում ավելացվել է Նկարագրություն սյուն:

 

7.3.3.1

 

 

Մատյաններ, Հաշվետվություններ

 

ՀԴՄ կտրոններ մատյանում գործողություններ կատարելու իրավասություն չունեցեղ օգտագործողը այսուհետ կկարողանա տպել Վերջին կտրոնի կրկնօրինակը:

Վաճառքների վերլուծություն հաշվետվությունում կարտացոլվի Վաճառք (Հաշիվ ապրանքագիր) փաստաթղթում նշված գնորդի պայմանագիրը:

Ապրանքների գործողությունների մատյանում այսուհետ կցուցադրվի փաստաթղթերում լրացված Նկարագրություն սյան արժեքները:

Ապրանքների մնացորդներ հաշվետվությունում այսուհետ կցուցադրվի նաև չափման միավորի կոդը:

Գործընկերների մնացորդներ հաշվետվությունը` Բացված ըստ պայմանագրերի կանչելիս կցուցադրվի նաև Գործընկերոջ պայմանագրի ամսաթիվը:

 

Տեղեկատուներ

 

Գներ տեղեկատուում ավելացվել է ապրանքի խումբը տեսնելու հնարավորություն:

 

Դրույթներ, Օգտագործողի փաստաթղթերի դրույթներ
 

Ավելացվել է Պահեստում ապրանքների մնացորդների հաշվառում մանրածախ գներով կարգավորում: Դրոշակը նշված լինելու դեպքում հնարավոր կլինի պահեստի համար ակտիվացնել ապրանքային մնացորդի հաշվառում մանրածախ գներով:

Վաճառակետ (POS) պատուհանից ապրանքային կտրոն տպելու (F11) հնարավորությունը այսուհետ կարելի է սահմանափակել Օգտագործողի համար:

 
7.3.3.6

 

Ադմինիստրատորի գործիքներ

 

Ամպային տարբերակում Օգտագործողների մուտքի/ ելքի պատմություն հաշվետվության մեջ կցուցադրվի Ծրագրի տեսակը: Օրինակ Մոբայլ տարբերակով մուտք գործելու դեպքում կնշի Մոբայլ հավելված:

 

 

Լուծված խնդիրներ

 

Վաճառակետ (POS) պատուհանով բոնուսին ավելացված գումարը Դրամարկղում չէր արտացոլվում:

Վաճառակետ (POS) պատուհանով գրանցված փաստաթղթի հանրագումարում գծով հեռացված տողի գումարի սխալմամբ արտացոլման կարգավորում:

Վաճառք (Կտրոն) փաստաթղթում վճարման QR կոդ ստեղծելիս առաջացող սխալի կարգավորում:

Գրանցված Վաճառք (Կտրոն) փաստաթուղթը խմբագրելիս գնի տեսակ դաշտի դատարկ ցուցադրվելու սխալի կարգավորում:

Վաճառք (Հաշիվ-ապրանքագրում) և Վերադարձ գնորդիցում գնի լրացման կարգավորում, երբ փաստաթուղթը ԱԱՀ-ով է, գնի տեսակը` այդ թվում ԱԱՀ, ապրանքը` լրացուցիչ չափման միավորով: 

Գրանցված Վաճառք (Հաշիվ-ապրանքագիր) փաստաթղթում Զեղչել կոճակը այլևս չի ցուցադրվի:

Դրամարկղի մուտքի օրդեր, Վաճառք (Կտրոն) կամ Վերադարձ (Կտրոն) փաստաթղթերը պատճենելիս, Դրամարկղին` Օգտագործողի հասանելիության ստուգման կարգավորում:

Ստացված հաշվի հիման վրա ստեղծված Վերադարձ մատակարարին փաստաթղթում Պահեստ դաշտի լրացման կարգավորում:

Պահեստի մուտքի օրդերի և Հավելյալ ծախսերի բաշխում փաստաթղթերի ամսաթվերը փոխելիս Հավաստիության ամսաթվի փոփոխման հետ կապված խնդրի շտկում:

ՊՄՕ (Ներմուծում) փաստաթղթում Գնի տեսակ նշված լինելու դեպքում Գնի լրացման կարգավորում, երբ ապրանքն ավելացվում է Գծիկավոր կոդ (F2)-ի կամ Կոդ (F8)-ի միջոցով:

Փոխանցման հաշվում Օգտագործողի վրա սահմանված գնի տեսակի հետ կապված ԱԱՀ-ի հաշվարկի ձևի լրացման հետ կապված խնդրի կարգավորում։

Դրամարկղի քարտից Դրամարկղի մուտքի օրդեր պատճենելիս փաստաթղթի համարի լրացման կարգավորում:

Վաճառքների վերլուծությունում ապրանքներով խմբավորման շտկում, երբ նշված ժամանակահատվածում առկա են և վաճառքի, և վերադարձի փաստաթղթեր:

ՊՄՕ-ի և ստացված ծառայությունների մատյանում Գումար սյան լրացման կարգավորում, երբ ՊՄՕ և ՊՄՕ (մանրածախ) փաստաթղթերում ԱԱՀ հաշվարկի ձևը նշված է 2․ԱԱՀ-ն այդ թվում։

Ապրանքների մնացորդներ հաշվետվության քարտային տեսքում գումարների ու քանակների ֆորմատների կարգավորում:

Հաշվետվություններից ապրանքի կան գործընկերոջ տեղեկատուին անցում կատարելիս իրավասությունների հետ կապված սխալի կարգավորում:

Լրացուցիչ չափման միավորով ապրանքի տեղեկատուում Հիշել և նոր սեղմելիս նոր ապրանքի լրացուցիչ չափման միավորի լրացման կարգավորում:

Ապրանքի տեղեկատուի միջից Գների ձևավորում գործողության սահմանափակում, երբ օգտագործողը չունի Գներ, Գների տեսակներ, Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուուներում գործողություններ կատարելու հնարավորություն:

Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուի գործողությունների հասանելիությունը սահմանափակելու դեպքում Գների տեսակների գործողությունները նույնպես սահմանափակվում էին:

Գործընկերոջ տեղեկատուի Այլ էջից Անցում տեղեկատու հրամանը սեղմելիս բացվող հաղորդագրության կարգավորում:

ՀԾ-Նորություններ պատուհանը ավտոմատ կակտիվանա յուրաքանչյուր 7 օրը մեկը։

 

 

Տարբերակ 7.3.2 (17.03.2021-01.06.2022)
 

Նոր հնարավորություններ
 

Փաստաթղթեր
 

Ստորև նշված փաստաթղթերում ավելացվել է Փաստացի քանակների ստուգում հրամանով բացվող պատուհան, որը նախատեսված է պահեստ փաստացի ընդունվող/ելքագրվող ապրանքների ստուգման (ձեռքով կամ սկաների օգնությամբ) և հայտնաբերված շեղումների ճշգրտման ավտոմատացման համար: 
 

7.3.2.3
 

- Պահեստի մուտքի օրդեր, Պահեստի մուտքի օրդեր (Մանրածախ), Պահեստի մուտքի օրդեր (Ներմուծում),

- Վաճառք (Հաշիվ-Ապրանքագիր), Վաճառք (Կտրոն), Վաճառք (Մանրածախ),

- Ապրանքների տեղաշարժ:

 

Վերադարձ մատակարարին փաստաթղթի հիման վրա ավելացվել է Դրամարկղի մուտքի օրդեր ստեղծելու հնարավորություն:

Նույն մատակարարի մի քանի Պահեստի մուտքի օրդերների հիման վրա ավելացվել է Դրամարկղի ելքի օրդեր ստեղծելու հնարավորություն:

Դրամարկղի ելքի օրդերից կանխավճարի վերադարձի ՀԴՄ կտրոն տպելիս այսուհետ կստուգվի հիմք փաստաթղթից ՀԴՄ կտրոնի տպված լինելը:

Արտարժույթով Վաճառք (Հաշիվ-ապրանքագիր)-ը հնարավոր է արտահանել E-invoicing համակարգ` փաստաթղթում նշված արտարժույթի դրամային համարժեքով:

Վաճառք (Հաշիվ-ապրանքագիր) փաստաթղթի տպվող տեսքում ավելացվել է ապրանքի ԱՏԳԱԱ կոդը արտացոլելու հնարավորություն: Անհրաժեշտ է Ադմինիստրատորի գործիքներ -> Տպելու ձևանմուշներում խմբագրել տպելու ձևանմուշը և կատարել կարգավորումներ:

Կոմպլեկտավորում փաստաթղթերը ՀԾ-Հաշվապահ համակարգ ներմուծելիս դրանք կներմուծվեն սևագիր վիճակով:

 

Մատյաններ, Հաշվետվություններ
 

Հարկային հաշիվներ մատյանում ավելացվել է հնարավորություն Վերադարձ գնորդից փաստաթղթերի արժեքները տեսնել բացասական նշանով:
 

7.3.2.4

 

Վաճառքների վերլուծություն հաշվետվությունում ավելացվել է հնարավորություն տեսնել վաճառքի փաստաթղթի բնապահպանական հարկի գումարը:

 

Տեղեկատուներ

 

Ապրանքի տեղեկատուի Գներ էջում այսուհետ կցուցադրվեն մինչև 10 գնի տեսակներով սահմանված գները:

 

Ամպային տարբերակ

 

Ամպային պահոցում գտնվելիս կարգավիճակի վահանակի աջ մասում կարտացոլվի ամպի նշան:
 

7.3.2.2
 

Ադմինիստրատորի գործիքներ

 

Օգտագործողի փաստաթղթերի դրույթներում ավելացվել է հնարավորություն սահմանափակել Պատմության վահանակից փաստաթղթերի, տեղեկատուների խմբագրումը:
 

7.3.2.1

 

Արտադրողականություն
 

Վաճառք (Կտրոն) փաստաթղթում արագացվել է գործընկերների, ապրանքների ցանկերի կանչը:
 

Ծրագրային ապահովումներ մշակողների համար
 

Վեբ սերվիսի GetProductPrices ֆունկցիայում ավելացվել է ֆիլտր ըստ ապրանքի գծիկավոր կոդի:

 
Լուծված խնդիրներ

 

Որոշ հաշվետվություններում ու տեղեկատուներում Օգտագործողի անունի փոխարեն ցուցադրվում էր Նկարագրությունը:

Գործողությունների մատյանները որոշ ամսաթվերով կանչելիս սխալի հաղորդագրության կարգավորում:

Վաճառք (կտրոն)-ից ապրանքային կտրոն տպելուց հետո ավտոմատ բացված հաջորդ փաստաթղթի հերթական համարի լրացման կարգավորում:

Ապրանքների մնացորդներից Վաճառք (Կտրոն) ստեղծելիս փաստաթղթի հերթական համարի լրացման կարգավորում:

Վաճառք (Հաշիվ-ապրանքագիր) փաստաթղթում զեղչի տոկոս սյան արժեքը խմբագրելու սահմանափակման կարգավորում, երբ գործում է ավտոմատ զեղչ:

Պահեստի մուտքի օրդեր (ներմուծում) փաստաթղթից պիտակի տպման կարգավորում: 

Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտի տպման տեսքում պարտքերի գումարների արտացոլման կարգավորում:

Հավաստիության ամսաթիվը տեղափոխելիս Փոխանցման հաշիվը սևագիր վիճակի անցման կարգավորում:

Փաստաթուղթ սևագիր դարձնելիս Հավաստիության ամսաթվի հետ ընկնելու կարգավորում:

Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուից Պահեստի մուտքի օրդեր ստեղծելու հնարավորության կարգավորում, երբ Օգտագործողին հասանելի չէ Գնումներ ենթահամակարգը:

Ամպային տվյալների պահոցից պահուստային պատճենների հեռացման կարգավորում:

Վեբ սերվիսի միջոցով բազմապահեստային ռեժիմով Վաճառք (Կտրոն) գրանցելիս առաջացող սխալի կարգավորում:

 

Տարբերակ 7.3.1 (21.10.2021-17.03.2022)

Նոր հնարավորություններ
 

Ամպային տարբերակ
 

Աշխատանքի սկիզբ պատուհանում Հասանելի բանալի հրամանով բացվող պատուհանում այսուհետ կցուցադրվի բանալուն միացումները և գործող ծրագրերը: Այս պատուհանից բանալու Գլխավոր օգտագործողը կարող է հեռացնել այլ օգտագործողների միացումները: 

 

7.3.1.5

 

Տվյալների պահոցը ամպ տեղափոխելու համար պատճենելիս այսուհետ կպահպանվի նաև ըստ ենթահամակարգերի օգտագործողների հասանալիությունը:
 

Փաստաթղթեր
 

Ավելացվել է հնարավորություն ավտոմատ զեղչերի մեխանիզմները կիրառել նաև Վաճառք (Հաշիվ-Ապրանքագիր) փաստաթղթում:
 

7.3.1.6
 

Պահեստի մուտքի օրդեր-ում ավելացվել է Կոդ (F9) կոճակ, որով բացվում է ապրանքների տեղեկատուն: Ցուցակից ընտրված ապրանքը կավելանա փաստաթղթի անվանացուցակում:
 

7.3.1.7
 
 

Վաճառակետ (POS) Վաճառք փաստաթղթից ՀԴՄ կտրոն տպելիս հերթական համար չստանալու դեպքում ՀԴՄ կտրոնի N դաշտին կվերագրվի X-երով արժեք:

Վաճառքի փաստաթղթին վերագրված X-երով ՀԴՄ կտրոնի համարը խմբագրելու դեպքում փաստաթղթի պատմության մեջ կարտացոլվի խմբագրումը: 

Ապակոմպլեկտավորում փաստաթղթում ավելացվել է բաղադրամասերի խմբաքանակի հատկությունները նշելու հնարավորություն:
 

7.3.1.8
 

Ավելացվել է Ստացված ծառայություններ փաստաթղթի Excel-ից խմբային ներմուծման հնարավորություն: Ներմուծման ReceivedServiceGroupImport.xls ֆայլը գտնվում է հետևյալ գրադարանում C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Trade 7\Import:

 
Հաշվետվություններ

 

Հետևյալ հաշվետվություններից ավելացվել է ապրանքի կամ գործընկերոջ տեղեկատուն բացելու հնարավորություն` կոդի վրա հղումով կամ տողի կոնտեքստային ցանկից:

Վաճառքների վերլուծություն

Ապրանքների մնացորդներ

Ապրանքների շրջանառություն

Ապրանքների գործողությունների մատյան

Գործընկերների մնացորդներ

Գործընկերների շրջանառություն

Գործընկերների գործողությունների մատյան:

 
7.3.1.1
 

7.3.1.2

 

Վաճառքների վերլուծություն հաշվետվությունում ավելացվել է շահութաբերության տոկոսը` ըստ վաճառքի գումարի, տեսնելու հնարավորություն: Շահույթը (%) սյունը վերանվանվել է Շահույթը ինքնարժ. (%):

 
7.3.1.4

 

 

Տեղեկատուներ
 

Գործընկերների պայմանագրեր տեղեկատուում ավելացվել է Գործընկերոջ խումբը տեսնելու հնարավորություն:

 

Ադմինիստրատորի գործիքներ
 

Ադմինիստրատորի գործիքներում ավելացվել է Հաշվետվության տեսքեր բաժին, որտեղ ցուցադրվում են բոլոր օգտագործողների համար պահպանված տեսքերը: Հնարավոր է նաև հաշվետվության տեսքը պատճենել այլ օգտագործողի համար:
 

7.3.1.3

 

 

Ադմինիստրատոր օգտագործողի համար այսուհետ կարելի է Պահեստների, Դրամարկղերի դրույթներից անջատել գործողություններ կատարելու հնարավորությունը:

 

Ծրագրային ապահովումներ մշակողների համար
 
Վեբ սերվիս
 

Ավելացվել է ProcessDocument մեթոդը (հարցումը), որի միջոցով կարելի է գրանցել սևագիր վիճակում գտնվող փաստաթուղթը:

Ավելացվել է MakeDraftDocument մեթոդը (հարցումը), որի միջոցով կարելի է սևագիր դարձնել գրանցված վիճակում գտնվող փաստաթուղթը:

ProductListRow ֆունկցիայի մեջ ավելացվել են Չափման միավորների և Գծիկավոր կոդերի ցուցակները:

 

 

Լուծված խնդիրներ
 

Վաճառք (Կտրոն) փաստաթղթով բոնուսին ավելացված գումարի սխալմամբ արտացոլման կարգավորում գործընկերոջ հաշվետվություններում:

Վաճառք (Կտրոն) փաստաթղթի XML ֆորմատից ներմուծման կարգավորում, երբ փաստաթղթում բոնուսին ավելացված գումար կա:

Գծով հեռացված տողով Վաճառք (Կտրոն) փաստաթղթի XML ֆորմատից ներմուծման կարգավորում:

Վաճառակետ (POS) ենթահամակարգից Տվյալների ներմուծում հրամանը սեղմելիս բացվող հաղորդագրության կարգավորում:

Վաճառք (Հաշիվ-Ապրանքագիր) փաստաթղթում Հիշել և նոր հրամանով բացվող փաստաթղթում որոշ դաշտեր լրացված էին մնում սկզբնական փաստաթղթի տվյալներով:

Վաճառք (Հաշիվ-Ապրանքագիր) փաստաթղթի Ելքի սպեցիֆիկացիա պատուհանում ապրանքի Հատկության արժեքի անվանումը ցուցադրելու շտկում:

Կուտակված վաճառքների հիման վրա հաշվարկված ավտոմատ զեղչերի զրոյացման կարգավորում, երբ վաճառքի փաստաթղթում հեռացվում է գնորդը:

Կարգավորում Վերադարձ գնորդից փաստաթղթի Դիալոգ ռեժիմում:

Ապրանքների տեղաշարժ փաստաթղթում Գծիկավոր կոդով (F2) կամ Կոդով (F8) կրկնակի նույն ապրանքը անցկացնելիս առաջացող սխալի կարգավորում:

Ապրանքների տեղաշարժ փաստաթղթում Վաճառքի գին/Գումար դաշտերի արտացոլման կարգավորում ելքի պահեստում Մանրածախ պահեստ ընտրելիս: 

Ապրանքների տեղաշարժ փաստաթուղթը պատճենելիս խմբաքանակների լրացման կարգավորում:

Ապրանքների տեղաշարժ փաստաթղթի տպման տեսքում տողերի դասավորության փոփոխությունը արտացոլելու կարգավորում:

Պահեստի ելքի օրդերում նույն ապրանքը կրկնակի անցկացնելիս քանակի ավելացման կարգավորում:

Ապրանքների գույքագրում փաստաթղթում տող ավելացնելով ապրանքն ընտրելիս առաջացող սխալի կարգավորում:

Վերագնահատում փաստաթղթի գումարի արտացոլման կարգավորում Բոլոր փաստաթղթերը մատյանում:

Դուրս գրված փոխանցման հաշիվների մատյանից աջ կլիկով Ստեղծել փաստաթղթի հիման վրա հրամանով բացվող ցանկի ցուցադրման կարգավորում:

Ստացած ծառայություններ փաստաթուղթը XML-ից ներմուծելիս չափման միավորի հետ կապված կարգավորում:

Ստացված հաշվի հիման վրա Ստացված ծառայություն ստեղծելիս չափման միավորի ցուցադրման կարգավորում: 

Ստացված հաշվի հիման վրա ստեղծված փաստաթղթում ավտոմատ կլրացվի Մատակարար դրոշակով գործընկերը, եթե նույն ՀՎՀՀ-ով առկա է մեկից ավելի գործընկեր:

Որոշ փաստաթղթերի ապրանքացուցակում ապրանքի չափման միավորի ցուցադրման շտկում:

Փաստաթղթի գրանցման կարգավորում, երբ Հեղինակ դաշտը դատարկ է:

Փաստաթուղթ գրանցելիս Հավաստիության ամսաթվի որոշման կարգավորում` հիմնվելով փաստաթղթի ամսաթվի և ընթացիկ հավաստիության ամսաթվի վրա:

Փաստաթղթերի որոշ մատյանների դիալոգ պատուհանում ծառայության հետ կապված փաստաթղթերի ֆիլտրման կարգավորում:

Փաստաթղթերի մատյաններում Հեղինակ դաշտի ցուցադրման կարգավորում:

Վաճառքների վերլուծությունում Ինքնարժեքի գումար (Ներառյալ ԱԱՀ) դաշտի ցուցադրման կարգավորում:

Վաճառքների վերլուծությունում արտարժույթով ինքնարժեքի սխալմամբ արտացոլելու կարգավորում, երբ Օգտագործողին հասանելի չէ ինքնարժեք տեսնեու հնարավորությունը:

Վաճառքների վերլուծությունում գծիկավոր կոդով փնտրելիս նախկին նշումների պահպանման կարգավորում:

Դրամարկղ տեղեկատուի հեռացման ժամանակ առաջացող խնդրի կարգավորում:

Ոչ ադմինիստրատոր օգտագործողի կողմից ստեղծված դրամարկղ տեղեկատուի հետ աշխատանքի կարգավորում:

Գործընկերների պայմանագրեր տեղեկատուից վավերականության ժամկետները խմբային հեռացնելու կարգավորում:

GoodsServicesImport.xlsm ֆայլով գների ներմուծան ստուգում, եթե նշված գնի տեսակը առկա չէ Գների տեսակներ տեղեկատուում:

PartnersImport.xlsm ֆայլով ոչ պարտադիր դաշտերի ներմուծման շտկում:

PartnersImport.xlsm ֆայլով գործընկերներ ներմուծելուց հետո նոր գործընկերոջ կոդի հերթական համարի կարգավորում:

Ամպային օգտագործողի Քարտի համար դաշտի ավելացում:

Ընդլայնումների աշխատանքի հետ կապված կարգավորում:

 

Տարբերակ 7.3.0 (22.02.2021-21.10.2021)

Նոր հնարավորություններ
 

Ամպային տարբերակ

Հայկական ծրագրեր ընկերությունը մշակել է ՀԾ-Առևտուր համակարգի ամպային տարբերակ: Ամպային տարբերակի դեպքում տվյալների պահոցները և պահուստային պատճենները գտնվում են ոչ թե կոնկրետ աշխատանքային համակարգչի վրա, այլ հատուկ սերվերային տարածքում: Ամպային տարբերակը թույլ է տալիս էապես կրճատել շահագործման ծախսերը: Կարիք չկա գնել հզոր և թանկարժեք սերվերային համակարգիչ, ինչպես նաև ծախսեր կատարել տեխնիկական սպասարկման վրա: Տվյալները հասանելի են 24/7 ռեժիմով: Միացումը տվյալներին կատարվում է անվտանգ և գաղտնագրված կապուղով, որի շնորհիվ օգտագործողները կարող են ապահով աշխատել աշխարհի ցանկացած կետից` ինտերնետի առկայության դեպքում:

YouTubeԱմպային տարբերակին կարող եք ծանոթանալ ուսումնական հոլովակում.Դիտել

 

Փաստաթղթեր
 

Պահեստի մուտքի օրդեր, Պահեստի մուտքի օրդեր (Մանրածախ) փաստաթղթերի Այլ բաժնում ավելացվել է հնարավորություն բացել տվյալ խմբաքանակի հետ կապված գործողությունները:
 

7.2.2.1

 

Վաճառք (Կտրոն) փաստաթղթի կարգավորումներում ավելացվել է նոր հայտանիշ` Բաշխել ըստ Օգտ.ժամկ.: Հայտանիշը նշված լինելու դեպքում ապրանքների ելքագրումը կկատարվի դրանց օգտագործման ժամկետների հիման վրա: Ավելի մոտ օգտագործման ժամկետ ունեցող ապրանքների խմբաքանակը կելքագրվի առաջինը: 
 

7.2.2.9
 

Պահեստի ելքի օրդեր և Ապրանքների տեղաշարժ փաստաթղթերի Այլ ներդիրում ավելացվել է Կարգավորումներ բաժինը: Կարգավորումներ բաժնից հնարավոր է նշել  Բաշխել ըստ Օգտ.ժամկ. և Ավտոմատ թարմացնել ապրանքների ընտրման ցուցակները յուրաքանչյուր 15 րոպեն մեկ հայտանիշները:

Ավելացվել է հնարավորություն Կանխավճարի ՀԴՄ կտրոնները տպել Ապրանքային կտրոնի տպիչով:

Վաճառք (Հաշիվ-ապրանքագիր) փաստաթղթի տպվող տեսքում ավելացվել է Վաճառողի անվանումը արտացոլելու հնարավորություն: Անհրաժեշտ է Ադմինիստրատորի գործիքներ -> Տպելու ձևանմուշներում խմբագրել տպելու ձևանմուշը և կատարել կարգավորումներ:

Փոխանցման հաշվում ապրանքների Խմբային ավելացման պատուհանում ավելացվել է Վաճառքի գինը տեսնելու հնարավորություն:
 

7.2.2.6

 

Ապրանքի ինքնարժեքի վերագնահատում փաստաթղթում նոր գները կարելի է ձևավորել հիմնվելով ընտված Գնի տեսակով սահմանված գների վրա: 
 

7.2.2.5
 

Ապրանքների տեղաշարժ փաստաթղթի հիման վրա ավելացվել է Ապրանքների ինքնարժեքի վերագնահատում փաստաթուղթ ստեղծելու հնարավորություն:

Ապրանքների տեղաշարժի պատվեր փաստաթուղթը հեռացնելիս բերվող հաղորդագրության մեջ կնշվի դրա հիման վրա ստեղծված փաստաթղթի տեսակը:

Վերադարձ մատակարարին փաստաթղթի տպվող տեսքում ավելացվել է հնարավորություն արտացոլել զեղչը, զեղչի գինը, վաճառքի գինը և վաճառքի գումարը: Հնարավորությունը կիրառելու համար անհրաժեշտ է Ադմինիստրատորի գործիքներ Տպելու ձևանմուշներում խմբագրել տպելու ձևանմուշը և կատարել կարգավորումներ:

Ապրանքների տեղաշարժ փաստաթղթի տպելու ձևանմուշի Ապրանքների ցուցակ (առանց խմբաքանակների) դաշտերի ցանկում ավելացվել են վաճառքի գին, գումար դաշտերը: Անհրաժեշտ է Ադմինիստրատորի գործիքներ -> Տպելու ձևանմուշներում խմբագրել տպելու ձևանմուշը և կատարել կարգավորումներ: 

 

Ընդհանուր

Դրույթներում` Օնլայն խանութի հետ համակցման կարգավորումներում մնացորդների արտահանման համար կարելի է ընտրել մեկից ավելի պահեստներ:

Կատարվել է Վաճառակետ (POS) ենթահամակարգի դիզայնի փոփոխություն:

Կատարվել են Գլխավոր էջի և Ուղղորդիչի դիզայնի փոփոխություններ:

 

7.2.2.8

 

Մատյաններ, Հաշվետվություններ

 

Փաստաթղթերի մատյաններում փաստաթղթի կոնտեքստային ցանկից կարելի է կանչել դրա հետ կապակցված փաստաթղթերը:
 

7.2.2.7
 

Գնացուցակ հաշվետվության քարտային տեսքում այսուհետ կցուցադրվի նաև Ապրանքի կոդը:
 

7.2.2.2

 

Ապրանքների մնացորդներ հաշվետվությունից ավելացվել է Կոմպլեկտավորում փաստաթուղթ ստեղծելու հնարավորություն:

 

7.2.2.3

 

Արագացվել է Ապրանքների մնացորդներ (ծառատիպ) հաշվետվության ձևավորումը և ցուցակի հետ աշխատանքը:

Բոնուսների մնացորդներ (Բացված ըստ պայմանագրերի) հաշվետվությունից ավելացվել է Բոնուսների խմբային վերանայում փաստաթուղթ ստեղծելու հնարավորություն:

 

7.2.2.4

Տեղեկատուներ

 

Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուից ավելացվել է Պահեստի մուտքի օրդեր (Մանրածախ) ստեղծելու հնարավորություն:

Ավելացվել է ընդլայնված դաշտերով գործընկերներ տեղեկատուի ներմուծման հնարավորություն` PartnersImport.xlsm ֆայլով:

 

Ադմինիստրատորի գործիքներ
 

Տվյալների պահոցներ տեղեկատուում ավելացվել է Տվյալների պահոցի չափը և Ազատ տարածությունը տեսնելու հնարավորություն:

 

Ծրագրային ապահովումներ մշակողների համար
 

Վեբ սերվիսում ավելացվել է DeleteDocument մեթոդը (հարցումը) , որի միջոցով կարելի է հեռացնել գրանցված կամ սևագիր վիճակում գտնվող փաստաթուղթը:

GetProductByCode ու GetProductByBarCode , GetProductById,GetProductByName մեթոդներըը (հարցումները) ապրանքի նկարով կանչելու համար ավելացվել են նոր մեթոդներ վերջում WithImage նշումով, օրինակ` GetProductByCodeWithImage:

Վեբ սերվիսի GetProductRems ֆունկցիայի վերադարձվող արժեքներում ավելացվել է LongName` ապրանքի լրիվ անվանում տվյալը:

 

Լուծված խնդիրներ

 

Ապրանքների ներմուծման GoodsServicesImport.xls ֆայլով Կոմպլեկտի բաղադրամասերի ներմուծման հետ կապված խնդրի կարգավորում, երբ լրացվել է սխալ չափման միավոր:

Ապրանքների գույքագրում փաստաթղթի Excel-ից ներմուծման ֆայլում լրացուցիչ չափման միավորով տվյալների ներմուծման կարգավորում:

Վաճառք (Կտրոն) փաստաթղթում քանակ դաշտում ոչ ամբողջ թիվ լրացնելիս ՀԴՄ կտրոն տպելու հետ կապված խնդրի կարգավորում:

Վաճառք (Կտրոն) փաստաթղթից փաստաթղթից բոնուսային քարտով գործընկեր նոր գործընկեր գրանցելիս բերվում էր սխալի մասին հաղորդագրություն:

Վաճառք (Կտրոն) փաստաթղթում Քանակ + կոճակով ապրանքի քանակի ավելացման կարգավորում, երբ ելքագրումը կատարվում է Ավտոընտրության տարբերակով:

Վաճառակետ (POS) պատուհանով առանց հիմք փաստաթղթի վերադարձ կատարելիս բոնուսների հաշվարկի խնդիր:

Հաշիվ-Ապրանքագիր փաստաթղթի տպման տեսքում գնորդի անձնագրի համարի արտացոլման կարգավորում:

Ստացված հաշիվ փաստաթղթում Հիշել կոճակը սեղմելիս գնորդի գործունեության հասցեի պահպանման կարգավորում:

0 գնով Պահեստի մուտքի օրդերի հիման վրա ստեղծված Վերադարձ մատակարարին փաստաթղթի գրանցման կարգավորում:

Փաստաթղթում Հիշել և նոր հրամանով բացվող փաստաթղթում Հեղինակ դաշտի լրացման կարգավորում:

Ապրանքների մնացորդներ (Մանրածախ) հաշվետվության ցուցադրման կարգավորում, երբ Սյուներ բաժնից ավելացվում է Արտադրողի Անվանում սյունը:

Ապրանքների մնացորդներ հաշվետվության Քարտային տեսքում տվյալների ցուցադրման կարգավորում, երբ Օգտագործողը ապրանքների ինքնարժեքները տեսնելու հնարավորություն չունի:

Նոր ստեղծված օգտագործողի համար Պատճենել իրավասությունները հրամանի աշխատանքի կարգավորում:

Տվյալների պահոցի արխիվացման կարգավորում, երբ արխիվացման ամսաթվից առաջ գրանցված է վաճառք, իսկ այդ ամսաթվից հետո գրանցված է վերադարձ:

Վաճառք (Կտրոն) փաստաթուղթը Վաճառքների կառավարում համակարգ ներմուծելիս փաստաթղթի համարի հետ կապված խնդրի կարգավորում:

 

 

Տարբերակ 7.2.1 (05.11.2020-22.02.2021)

Նոր հնարավորություններ

 

Փաստաթղթեր

 

Ապրանքային բոլոր փաստաթղթերում ավելացվել են նոր հնարավորություններ.

  -  տողերը աճման կամ նվազման կարգով դասավորելու հնարավորություն

 

7.2.1.2

  -  տողերի ֆիլտրման հնարավորություն

 

7.2.1.3
 

  -  տողերի համարակալում

 

7.2.1.4

 

Ավելացվել է հնարավորություն տարբեր ամսաթվերով փաստաթղթերը խմբային տարբերակով տեղափոխել օրվա սկիզբ կամ վերջ:

Ավելացվել է հնարավորություն Պահեստի մուտքի օրդերում Կոդի ընտրման ցուցակում տեսնել ընտրված գնի տեսակով գինը: Անհրաժեշտ է փաստաթղթի կարգավորումներում նշել Ցույց տալ ապրանքների ցուցակը գներով դրոշակը:

 

7.2.1.1

 

Պատվեր մատակարարին փաստաթղթի հիման վրա ավելացվել է Պահեստի մուտքի օրդեր (Մանրածախ) փաստաթուղթ ստեղծելու հնարավորություն:

Պատվեր մատակարարին փաստաթղթում նույն ապրանքը երկրորդ անգամ մուտքագրելու դեպքում կբերվի հուշող հաղորդագրություն:
 

7.2.1.13

 

Պատվեր մատակարարին փաստաթղթի համար ավելացվել է սևագիր ռեժիմ:

Ապրանքների գույքագրման փաստաթղթում ավելացվել է գույքագրումից առաջացած շեղումները վաճառքի գներով, գումարով տեսնելու հնարավորություն:
 

7.2.1.17
 

Բանկի ելք փաստաթղթի հիման վրա ավելացվել է Ստացված ծառայություններ փատաթուղթ ստեղծելու հնարավորություն:

Վաճառք (Կտրոն) փաստաթղթում Անկանխիկ պատուհանում ավելացվել է Լրացնել կոճակ, որի միջոցով կարելի է հեշտությամբ փոխել POS-տերմինալը:
 

7.2.1.6
 

Վաճառք (Կտրոն) փաստաթղթի Մանրը ավտոմատ կառաջարկվի Ավելացնել բոնուսին կոճակով բացվող պատուհանում:
 

7.2.1.14

 

Փոփոխվել է Վաճառակետ (POS)` Վաճառք պատուհանի Անկախիկ բաժնում POS տերմինալների ցուցադրման տեսքը: Կոճակին սեղմելիս ներքևի հատվածում կցուցադրվի բանկի անունը և POS սարքը:
 

7.2.1.9 

 

Վաճառակետ (POS)` Վաճառք պատուհանի Այլ էջում կանխիկ գումարի մնացորդի ցուցադրումը կարելի է սահմանափակել Օգտագործողի Փաստաթղթերի դրույթների Վաճառակետ (POS) էջից:

 

7.2.1.15

 

Այսուհետ Վաճառակետ (POS)` Վաճառք պատուհանը կարելի է գրանցել Ctrl+Enter ստեղների համադրությունը սեղմելով:

Վերադարձ (Կտրոն) ստեղծելիս այսուհետ կլրացվեն հիմք փաստաթղթում լրացված վճարման ձևերը (կանխիկ, անկանխիկ, բոնուսով...):

Վերադարձ գնորդից փաստաթղթում ավելացվել են Մատակարար և Գնորդ էջեր: Փաստաթուղթը E-invoicing համակարգի XML ֆորմատով արտահանելիս, կարտահանվեն Գնորդի գործունեության հասցե և Մատակարարի հաշվարկային հաշիվ դաշտերը:
 

7.2.1.10

 

Փոխանցման հաշվի հիման վրա ավելացվել է Վաճառք (Կտրոն) և Դրամարկղի մուտքի օրդեր փաստաթղթեր ստեղծելու հնարավորություն:

Վաճառքի փաստաթղթերի տպվող տեսքում ավելացվել է գործընկերոջ խմբի կուտակիչ խումբը արտացոլելու հնարավորություն: Անհրաժեշտ է Ադմինիստրատորի գործիքներ -> Տպելու ձևանմուշներում խմբագրել տպելու ձևանմուշը և կատարել կարգավորումներ:

Վաճառք (Կտրոն) փաստաթղթի Excel-ից ներմուծման BillGroupImport.xls ֆայլում ավելացվել է գումարի մարման ձևը (Կանխիկ, Ապառիկ) նշելու հնարավորություն:

Ավելացվել է Ապակոմպլեկտավորում փաստաթղթի Excel-ից խմբային ներմուծման հնարավորություն: Ներմուծման MTDecomplectationGroupImport.xls ֆայլը գտնվում է հետևյալ գրադարանում C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Trade 7\Import:

 

Մատյաններ, Հաշվետվություններ

 

ՀԴՄ կտրոններ մատյանում Վերադարձերի, Դրամարկղի ելքի օրդերների գումարները հնարավոր է տեսնել բացասական նշանով:

 

7.2.1.8

 

Հարկային հաշիվներ մատյանում այսուհետ կցուցադրվեն նաև Վաճառք (Կտրոն) փաստաթղթերը, որոնք հնարավոր է արտանել XML` որպես հարկային/հաշվարկային հաշիվ կամ տեղափոխման փաստաթուղթ e-invoicing համակարգ ներմուծելու համար:

Հարկային հաշիվների մատյանում գործողությունների հասանելություն չունեցող Օգտագործողը այսուհետ կարող է արտահանել փաստաթղթերը XML` e-invoicing համակարգ ներմուծման ֆորմատով:

Ապրանքների մնացորդներ հաշվետվությունից պիտակ տպելիս ավելացվել է հնարավորություն տպել մնացորդի քանակով: Կոտորակային մասով մնացորդը կտպվի ամբողջ թվով:
 

7.2.1.11
 

Ապրանքների մնացորդներ, Ապրանքների մնացորդներ (ծառատիպ), Ապրանքների շրջանառություն հաշվետվություններից ավելացվել է Փոխանցման հաշիվ ստեղծելու հնարավորություն:

Ապրանքների գործողությունների մատյանում ավելացվել է Թղթակցող պահեստ սյուն, որտեղ արտացոլվում է պահեստի հետ Ապրանքների տեղաշարժ փաստաթղթում թղթակցող պահեստը:

Այսուհետ Վաճառքների վերլուծություն հաշվետվությունը Խմբավորել ըստ Գործընկերների տարբերակով կանչելիս Ցույց տալ ինքնարժեքի և վաճառքի գները դրոշակը պասիվ կլինի։

Գործընկերների մնացորդներ` բացված ըստ պայմանագրերի հաշվետվությունից ավելացվել է Գործընկերոջ պարտքի վերանայում փաստաթուղթ ստեղծելու հնարավորություն:

 

7.2.1.12

Գործընկերների շրջանառություն` բացված ըստ գործողությունների հաշվետվությունում Հավելյալ ծախսերի բաշխում փաստաթղթով պարտքի փոփոխությունը կարտացոլվի առանձին սյունով:

Ավելացվել է հնարավորություն ՀԴՄ Z հաշվետվությունը տպել ապրանքային կտրոնի տպիչով:

Excel արտահանում ունեցող բոլոր հաշվետվությունները այսուհետ կարելի է արտահանել նաև PDF տարբերակով:

 
7.2.1.7
 

Excel -ում հաշվետվությունների ձևավորման բանաձևերում ավելացվել է նոր բանաձև GetMaterialsForGivenListCodes:

TMTSaleSum, TMTSaleSumByDescr, TMTGroupSaleSum բանաձևերրը նկարագրելիս ավելացվել է [Discount] պարամետր, որով կարգավորվում է զեղչերի արտացոլումը:

 

Տեղեկատուներ
 

Զեղչեր նկարագրելիս ավելացվել է հնարավորություն տրամադրել զեղչ գնորդի ծննդյան օրվա առթիվ:
 

7.2.1.16
 

Դրամարկղեր տեղեկատուում ավելացվել է POS-տերմինալներ էջ, որտեղ հնարավորություն է տրված ավելացնել դրամարկղին կցված բոլոր POS-տերմինալներն և նշել համապատասխան գործընկերոջը:
 

7.2.1.5
 

Դրամարկղեր տեղեկատուի Վճարային համակարգեր էջում ավելացվել է յուրաքանչյուր բաժնում Գործընկեր և Պայմանագիր նշելու հնարավորություն:

Ավելացվել է Ապրանքների և ծառայությունների խումբ տեղեկատուի կոդի խմբագրման հնարավորություն:

 

Ծրագրային ապահովումներ մշակողների համար
 

Վեբ սերվիսի GetProductPricesWithImages ֆունկցիայում ավելացվել է LikeName ապրանքի անվանման ֆիլտր, ինչպես գործում է GetProductsList ֆունկցիայում:

Վեբ սերվիսում ավելացվել է նոր ֆունկցիա GetProductsListShort, որն ունի GetProductsList ֆունկցիայի պարամետրերը, բայց կվերադարձնի ավելի քիչ ինֆորմացիա:

Ավելացվել է հնարավորություն արտահանել Ընդլայնումները:

 

Լուծված խնդիրներ

 

Վաճառքների վերլուծություն հաշվետվության համար Փոխել պարամետրերը հրամանը սեղմելիս առաջացող խնդրի կարգավորում: 

Ապրանքների մնացորդներ հաշվետվությունից ստեղծված Վերադարձ մատակարարին փաստաթղթում քանակը խմբագրելիս գումարի հաշվարկման շտկում:

Ապրանքների մնացորդներ, Ապրանքների շրջանառություն հաշվետվություններից ստեղծված Պատվեր մատակարարին փաստաթղթի գրանցման կարգավորում:

Վաճառք (Կտրոն) փաստաթղթից Վերադարձ (Կտրոն) կոճակով ստեղծված փաստաթղթում Վաճառող դաշտի արժեքը այսուհետ կվերցվի Վաճառք (Կտրոն) փաստաթղթից: 

Վաճառք (Կտրոն) փաստաթղթում Հիշել և նոր հրամանի աշխատանքի կարգավորում, երբ փաստաթղթում Գնորդ և Կանխավճարի մարում պատուհանում նշված գործընկերները տարբեր են:

Վաճառք (Կտրոն) փաստաթուղթը պատճենելու հետ կապված կարգավորում:

Վերադարձ (Կտրոն) փաստաթուղթը բացելիս սխալի մասին հաղորդագրության կարգավորում, երբ Օգտագործողի համար հասանելի չէ ՀԴՄԿ հրամանը:

Բոնուսով Վերադարձ (Կտրոն) փաստաթղթում տողի քանակի խմբագրման կարգավորում:

Անվանացուցակ ունեցող որոշ փաստաթղթերում Կոդ դաշտը դատարկելու և Enter սեղմելու դեպքում սխալի մասին հաղորդագրություն էր բերում:

Excel, XML ֆայլերից փաստաթղթեր ներմուծելիս Հեղինակ դաշտում օգտագործողի լրացման կարգավորում:

Excel-ից Ապրանքների գույքագրում փաստաթղթի ներմուծման կարգավորում, երբ ապրանքի հաշվառված գումարը բացասական է:

Excel-ից Ապրանքների գույքագրում փաստաթղթի փաստացի քանակների ներմուծման կարգավորում, երբ ապրանքի հաշվառված քանակը և գումարը 0 է:

TGetMTBarCodeByCodeAndUnit բանաձևում Unit պարամետրի ցուցադրման կարգավորում` որպես ոչ պարտադիր լրացվող պարամետր:

TTurnCashIn բանաձևի հաշվարկի կարգավորում:

 

 

Տարբերակ 7.2.0 (15.09.2020-05.11.2020)

Նոր հնարավորություններ

 
Փաստաթղթեր
 

Վաճառք (Կտրոն) փաստաթղթի կարգավորումներում ավելացվել է նոր հայտանիշ` Գնորդ ավելացնելուց կամ խմբագրելուց ցուցադրել հիմնական դաշտերը: Հայտանիշը նշված լինելու դեպքում Գործընկերոջ տեղեկատուն կցուցադրվի հետևյալ տեսքով.

 

7.2.0.1
 

Վաճառակետ (POS)` Վաճառք պատուհանի Այլ կոճակով բացվող հրամաններում ավելացվել է նոր գնորդ ավելացնելու հնարավորություն: 
 

7.2.0.3

 

Այսուհետ Վաճառակետ (POS)` Վաճառք պատուհանից կարելի է Կանխիկի մուտք/ելք կատարել առանց ՀԴՄ կտրոն տպելու` OK կոճակով:
 

7.2.0.4

 

Վաճառք (Կտրոն) կամ Վաճառակետ (POS)` Վաճառք փաստաթղթում չգրանցված քարտ անցկացնելիս այժմ կարելի է հեշտությամբ նոր գնորդ ավելացնել տվյալ քարտով: Օգտագործողի փաստաթղթերի դրույթներում անհրաժեշտ է նշել Թույլ տալ չգրանցված քարտ մուտքագրելիս նոր գնորդի ավելացում դրոշակը: 
 

7.2.0.7
 

Առանց հիմք փաստաթղթի ստեղծված Վերադարձ գնորդից փաստաթուղթը գրանցելիս ավտոմատ կլրացվեն ապրանքների ինքնարժեքը` վերջին ինքնարժեքի գումարով:

Վերադարձ գնորդից փաստաթղթի Լրացնել վերջին ձեռքբերման գներով հրամանը փոխարինվել է Լրացնել վերջին ինքնարժեքով հրամանով:

Դրամարկղի մուտքի օրդերով Անկանխիկ կանխավճար մուտքագրելիս, ավելացվել է POS-տերմինալ ընտրելու հնարավորություն:

 

7.2.0.5
 

Դրամարկղի ելքի/մուտքի օրդերների տպվող տեսքում ավելացվել է փաստաթուղթը ստեղծած Օգտագործողին արտացոլելու հնարավորություն: Անհրաժեշտ է Ադմինիստրատորի գործիքներ -> Տպելու ձևանմուշներում խմբագրել տպելու ձևանմուշը և կատարել կարգավորումներ:

 

Հաշվետվություններ, Մատյաններ

 

Վաճառքների վերլուծություն հաշվետվությունում այսուհետ կցուցադրվի Վերադարձ գնորդից փաստաթղթի հիմք փաստաթղթի ամսաթիվն ու համարը:

Վաճառքների վերլուծություն հաշվետվությունում ավելացվել է Գործունեության հասցե սյուն, որտեղ ցուցադրվում է փաստաթղթում լրացված գնորդի գործունեության հասցեն:

Վաճառքի փաստաթղթից բոնուսին ավելացված գումարը այսուհետ կարտացոլվի Հերթափոխի հաշվետվության Կանխիկը դրամարկղում բաժնում` առանձին տողով:

Բոլոր փաստաթղթերի մատյանի դիալոգ պատուհանում ավելացվել է Սյուներ ներդիր, որը հնարավորություն է տալիս Գործընկերոջ տեղեկատուից լրացուցիչ սյուներ արտացոլել մատյանում:

 

7.2.0.2

 

Արագացվել է Excel-ում հաշվետվությունների ձևավորման հետևյալ բանաձևերի հաշվարկը. TTurnCashIn, TTurnCashOut, TCurTurnCashIn, TCurTurnCashOut, TTurnBankIn, TTurnBankout, TCurTurnBankIn TCurTurnBankout: 

 

 

Տեղեկատուներ
 

Ավելացվել է Գործընկերների խումբ տեղեկատուի կոդի խմբագրման հնարավորություն:

Պիտակի տպվող տեսքում ավելացվել է Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուի Օնլայն խանութ էջի Լրացուցիչ բնութագրերը արտացոլելու հնարավորություն: Անհրաժեշտ է Ադմինիստրատորի գործիքներ -> Տպելու ձևանմուշներում խմբագրել տպելու ձևանմուշը և կատարել կարգավորումներ:

Արագացվել է Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուում օգտագործողի նկարագրած դաշտերի խմբագրումը:

 

Աշխատանքային միջավայր

 

Ցուցակներում Խմբավորել ըստ սյուների գործիքով խմբավորում կատարելիս ավելացվել է խմբավորման տեսքը պահպանելու հնարավորություն:
 

7.2.0.6

 

b2b.armsoft հարթակ

 

Այսուհետ համակարգում բոնուսների հաշվարկին վերաբերող փաստաթուղթ հեռացնելիս կամ սևագիր դարձնելիս Բոնուսային սերվերում կհեռացվի գործարքը (վերագրանցելու դեպքում գործարքը կգրանցվի նաև բոնուսային սերվերում` բացառությամբ հավաստիության ամսաթվի փոփոխման դեպքի):

Վաճառք (Կտրոն) փաստաթղթի միջից նոր գնորդ ավելացնելիս բոնուսային քարտի մասին տվյալները ավտոմատ կարտահանվեն Բոնուսային սերվեր (պարտադիր է լրացնել Քարտի կոդ դաշտը և նշել Բոնուսային քարտ դրոշակը):

Ապրանքների հրապարակման օգնական (b2b.armsoft) հրամանը սեղմելիս այսուհետ կստուգվի օգտագործողի հասանելիությունը Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուի հետ:

 

Ամպային տարբերակ

Հայկական ծրագրեր ընկերությունը մշակել է ՀԾ-Առևտուր համակարգի ամպային տարբերակ: Ամպային տարբերակին անցման դեպքում կազմակերպության տվյալները պահվում են Հայկական ծրագրեր ընկերության սերվերներում, որը հնարավորություն է տալիս պահուստավորել տվյալները ամենօրյա կտրվածքով,  կրճատել բարդ ցանցային լուծումների համար պահանջվող ծախսերը, պաշտպանել տվյալները վիրուսներից: Ամպային տարբերակում գրանցվելու կարգը նկարագրված է Առաջին մուտքը համակարգ էջում:

 

Ծրագրային ապահովումներ մշակողների համար

 

Վեբ սերվիսների միջոցով ավելացվել է հնարավորություն ստանալ բոլոր գծիկավոր կոդերի ցուցակը:

 

Լուծված խնդիրներ
 

Բացասական քանակով վաճառված ապրանքների վերադարձերը չէին արտացոլվում ապրանքային հաշվետվություններում:

Զեղչված տողերով Վերադարձ գնորդից փաստաթուղթը E-invoicing համակարգ ներմուծման հետ կապված կարգավորում:

Վերադարձ գնորդից փաստաթղթում Դրամարկղ դաշտի արժեքը սխալ լրացնելիս հաղորդագրության կրկնության շտկում:

Վերադարձ (Կտրոն) փաստաթղթում Անվ. F9 պատուհանում տողերի ֆիլտրացիայի կարգավորում, երբ Մուտքագրել արժեք (F2) դաշտում նախապես լրացվել է ապրանքի անվանումը կամ դրա մասը:

Վերադարձ (Կտրոն) փաստաթղթում Զեղչված գումարի խմբագրման հետ կապված կարգավորում:

Վաճառակետ (POS)` Վաճառք փաստաթղթից Վերադարձի գրացման կարգավորում, երբ ՀԴՄ տպելու ժամանակ խնդիր է առաջացել:

Վաճառակետ (POS)` Վաճառք փաստաթղթից Կանխիկի մուտք/ելք գրանցելուց Դրամարկղի մուտքի/ելքի օրդերում Հեղինակ դաշտի լրացման կարգավորում:

Վաճառակետ (POS)` Վաճառք փաստաթղթով Վերադարձ գրանցելիս փաստաթղթի համարի վերագրման շտկում:

Փակված հերթափոխով Վաճառակետ (POS)` Վաճառք փաստաթղթի գրանցման կարգավորում:

Վաճառք (Կտրոն) փաստաթուղթն XML արտահանելիս Կանխավճարի օգտագործման մեջ նշված գործընկերը չէր արտահանվում:

Փաստաթղթերի մատյանից սևագիր Վաճառք (Կտրոն) փաստաթղթերի գրանցման կարգավորում, երբ Օգտագործողի Փաստաթղթերի դրույթներում նշված է ավտոմատ զեղչերի հաշվարկ դրոշակ:

Գրացված Հաշիվ-ապրանքագիր փաստաթղթում Մատակարար էջի որոշ դաշտեր խմբագրման ենթակա էին մնում:

Excel ներմուծման ֆայլերով Գործընկերոջ պարտքի վերանայում (Խմբային) և Բոնուսների խմբային վերանայում փաստաթղթերի ներմուծման դեպքում, Գումար դաշտերի ներմուծման շտկում:

Ապրանքներ և ծառայությոններ տեղեկատուից Պահեստի մուտքի օրդեր ստեղծելիս ԱԱՀ-ի հաշվարկի ձևի լրացման կարգավորում, երբ Դրույթներում նշված է Առանց ԱԱՀ:

Պահեստի մուտքի օրդեր և Պահեստի մուտքի օրդեր (Մանրածախ) փաստաթղթերում Վաճառքի գնի հաշվարկի կարգավորում, երբ լրացված են Քանակ, Զեղչի տոկոս և Զեղչված գումար դաշտերը:

Հավելյալ ծախսերի բաշխում փաստաթղթի Excel, Word արտահանման խնդրի կարգավորում:

 

 

Տարբերակ 7.1.7 (01.07.2020-15.09.2020)

Նոր հնարավորություններ

 

Համակցում buy.am հարթակի հետ

 
ՀԾ-Առևտուր համակարգն օգտագործող և buy.am օնլայն առևտրի հարթակում գրանցված խանութները կարող են հեշտ և արագ հրապարակել իրենց տվյալները: Ավելացվել է հնարավորություն ՀԾ-Առևտուր համակարգից buy.am հարթակում հրապարակել ապրանքները, դրանց գները և մնացորդները: 
 

 

7.1.7.6
 

Համակցման հետ կապված մանրամասները նկարագրված են Օնլայն խանութի մնացորդներ բաժնում:
 

Փաստաթղթեր
 

Ապրանքների տեղաշարժ փաստաթղթում ավելացվել է Գներ ձևավորելու հնարավորություն:
 

7.1.7.1
 

Պահեստի մուտքի օրդեր փաստաթղթից Գներ ձևավորելիս կարելի է հիմք ընդունել փաստաթղթում նշված զեղչված գները:

 

7.1.7.2

 

Կոմպլեկտավորում փաստաթղթում ավելացվել է Կոմպլեկտի խմբաքանակի հատկություններ նշելու հնարավորություն:
 

7.1.7.3

 

Պահեստի մուտքի օրդեր (Մանրածախ) փաստաթղթի Լրացնել վաճառքի գները պատուհանում ընտրված Գնի տեսակով գները ավտոմատ կլրացվեն Վաճառքի գին սյան մեջ:

Ավելացվել է ֆայլեր, հղումներ կցելու հնարավորություն հետևյալ փաստաթղթերում:

   - Պահեստի մուտքի օրդեր,

   - Պահեստի մուտքի օրդե (Մանրածախ),

   - Պահեստի մուտքի օրդեր (Ներմուծում):

Ավելացվել է հնարավորություն Վաճառք (Կտրոն)-ի հիման վրա ստեղծել Պահեստի մուտքի օրդեր:

Վաճառք (Կտրոն) փաստաթղթում Գնորդը լրացված լինելու դեպքում Վերադարձ (Կտրոն) կոճակով բացվող ցուցակում կառաջարկվի այդ գնորդին կատարված վաճառքները:

Վերադարձ (Կտրոն) փաստաթուղթ ստեղծելիս ավտոմատ կլրացվի վճարման եղանակը Անկանխիկ, եթե հիմք փաստաթղթում վճարումն ամբողջությամբ անկանխիկ է եղել:

Վաճառքի փաստաթղթում գնորդի կասեցված քարտ կամ վավերականության ժամկետը լրացած քարտ մուտքագրելիս կբերվի հաղորդագրություն:

b2b.armsoft հարթակով Փոխանցման հաշիվ կամ Հաշիվ ապրանքագիր ուղարկելիս կբերվի հաղորդագրություն, եթե գնորդ կազմակերպությունը b2b.armsoft հարթակի մասնակից չէ:

Բոլոր փաստաթղթերի տպելու ձևանմուշներում ավելացվել է փաստաթղթի վիճակը (գրանցված, սևագիր, հեռացված) տպելու հնարավորություն: Անհրաժեշտ է Ադմինիստրատորի գործիքներ -> Տպելու ձևանմուշներում խմբագրել տպելու ձևանմուշը և կատարել կարգավորումներ:

Ավելացվել է Ապրանքների գույքագրում (Մանրածախ) փաստաթղթի Excel-ից խմբային ներմուծման հնարավորություն: Ներմուծման MTStockTakingRetailGroupImport.xls ֆայլը գտնվում է հետևյալ գրադարանում C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Trade 7\Import:
 

Մատյաններ, Հաշվետվություններ

 

Ստացված հաշիվների մատյանում ավելացվել է նշված տողերի հիման վրա փաստաթղթեր ստեղծելու հնարավորություն:

Ապրանքների շրջանառություն հաշվետվությունում այսուհետ կարելի է տեսնել նաև 0 արժեքներով տողերը, որոնք երբևիցե շարժ են ունեցել:
 

7.1.7.4

 

Ապրանքների շրջանառություն հաշվետվությունից Պատվեր մատակարարին ստեղծելիս փաստաթուղթն այսուհետ կբացվի խմբագրման:

Ապրանքների շրջանառություն հաշվետվությունից ավելացվել է պիտակ տպելու հնարավորություն:

Ավելացվել է Վաճառքների վերլուծություն հաշվետվությունից նշված տողերի համար Պահեստի մուտքի օրդեր ստեղծելու հնարավորություն:

 

Տեղեկատուներ

 

Գների ձևավորման պատուհանում ավելացվել է Մեկնաբանություն գրելու հնարավորություն, որը կարտացոլվի Գներ տեղեկատուում:
 

7.1.7.5
 

Զեղչեր տեղեկատուում ավելացվել է զեղչերի կիրառման 2 եղանակ:

   - Նվեր (ապրանքի գնի չափով զեղչ)

   - Նվերների կոմպլեկտ (ապրանքի գնի չափով զեղչ)

Զեղչեր տեղեկատուում հանվել է մինչև 10 զեղչ նկարագրելու սահմանափակումը:

Պիտակ տպելիս այսուհետ քանակը կարելի է նշել եռանիշ:

Ավելացվել է հնարավորություն Գներ տեղեկատուի կոնտեքստային ցանկից բացել Ապրանքի գծիկավոր կոդերը և նշված Գծիկավոր կոդով տպել պիտակ:

Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուում նշված տողերի խմբագրման պատուհանում ավելացվել է Խմբագրում առանց ստուգումների (արագ տարբերակ) դրոշակ:

Կոմպլեկտի բաղադրամասեր տեղեկատուում ավելացվել է տողերը խմբային հեռացնելու հնարավորություն:

Գործընկեր տեղեկատուի Կոդ դաշտի երկարությունը դարձվել է մինչև 20 նիշ:

Դրամարկղեր տեղեկատուում ավելացվել է հնարավորություն ՀԴՄ դրամարկղի կոնտեքստային ցանկից դիտել տպված ՀԴՄ կտրոնի մասին մանրամասներ` լրացնելով ՀԴՄ կտրոնի N և գրանցման N դաշտերը:

Excel-ում հաշվետվությունների ձևավորման բանաձևերում ավելացվել են նոր բանաձևեր.

- TGetMTCoefByCodeAndUnit(MTCode, [Unit])  

- TGetMTCPACodeByCode(MTCode])

- TGetMTGroupCodeByMTCode(MTCode])

- TGetMTGroupNameByMTCode(MTCode])

- TGetMTDescriptionByCode(MTCode)

- TGetMTUnitCodeByBarCode(BarCode)

- TGetMTCodeByMTExternalCode(ExternalCode):

Բանաձևերի աշխատանքը նկարագրված է Հաշվետվությունների ձևավորում EXCEL-ում բաժնում:

 

Լուծված խնդիրներ
 

Վաճառք (Կտրոն)-ում Զեղչի գնի տեսակ ընտրելու դեպքում Հիշել և նոր հրամանով բացվող փաստաթղթում պահպանվում էր ընտրված Զեղչի գնի տեսակը:

Վաճառք (Կտրոն) և Վերադարձ (Կտրոն) փաստաթղթում գնորդի քարտի կոդով թույլ էր տրվում արտարժույթով պայմանագիր ընտրել:

Վաճառք (Կտրոն) և Վերադարձ (Կտրոն) փաստաթղթերի Կանխավճարի մարում պատուհանում թույլ էր տրվում արտարժույթով պայմանագիր ընտրել:

Կարգավորում Վերադարձ (Կտրոն) փաստաթղթում. Անկանխիկ վճարման գործընկերը այսուհետ կվերցվի Օգտագործողի փաստաթղթերի դրույթներից:

Ապրանքային կտրոնի տպիչով մասնակի Վերադարձի ՀԴՄ կտրոն տպելիս այսուհետ կտպվի նաև խմբագրված վաճառքի կտրոնը:

Վերադարձ գնորդից փաստաթղթի գրանցման կարգավորում, երբ Գնորդի պայմանագրի կոդը միանիշ կամ երկնիշ է:

Վերադարձ գնորդից փաստաթղթի ՀԴՄ կտրոնի տպում էջում գումարը լրացնելու կարգավորում, երբ հիմք փաստաթղթում վճարումն անկանխիկ է, իսկ վերադարձը մասնակի է:

Կարգավորում Վերադարձի ՀԴՄ կտրոն տպելիս, երբ վաճառքը կատարվել է մեկ այլ ՀԴՄ սարքով:

Վերադարձ գնորդից փաստաթղթի` e-invoicing համակարգ ներմուծման կարգավորում, երբ փաստաթուղթն արտահանվել է զեղչով:

Վաճառակետ (POS) Վաճառք պատուհանից Գնորդի ՀՎՀՀ-ով ՀԴՄ կտրոն տպելու դեպքում հաջորդ փաստաթղթում պահպանվում էր այդ ՀՎՀՀ-ն:

Վաճառք (Հաշիվ-ապրանքագիր) փաստաթղթում Գնորդի պայմանագրի Զեղչի տոկոսի կիրառության շտկում:

b2b.armsoft հարթակով Փոխանցման հաշիվ ուղարկելիս այսուհետ կբերվի հաղորդագրություն, եթե գնորդը b2b.armsoft հարթակի մասնակից չէ:

Փոխանցման հաշվի հիման վրա Վաճառք (Հաշիվ-ապրանքագիր) ստեղծելիս բնապահպանական վճարով ապրանքների գնի հաշվարկի կարգավորում:

Դրամարկղի ելքի/մուտքի օրդերներով գումարի տեղաշարժ կատարելիս հասանելի դրամարկղերի ստուգման կարգավորում:

Բոնուսների վերանայում փաստաթուղթը սևագիր դարձնելիս և գրանցելիս փաստաթուղթը կրկին արտահանվում էր b2b Բոնուսային սերվեր:

Կարգավորում Հավելյալ ծախսերի բաշխում փաստաթղթի հիման վրա Բանկի ելք փաստաթուղթ ստեղծելիս, երբ հիմք փաստաթղթում ընտրված է արտարժութային պայմանագրով գործընկեր:

Հեռացված փաստաթղթերի մատյանից նշված տողերի համար Հեղինակ դաշտը խմբագրելիս փաստաթղթերի վիճակը փոխվում էր Գրանցված:

Ապրանքների մնացորդներ (Մանրածախ) հաշվետվությունից Վաճառք (Կտրոն) ստեղծելիս գների լրացման կարգավորում:

Ոչ ադմինիստրատոր օգտագործողի համար Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուում մնացորդի ցուցադրման կարգավորում:

Կարգավորում համակարգի ռուսերեն տարբերակում Ապակոմպլեկտավորում փաստաթուղթը սևագիր վիճակից գրանցված դարձնելիս:

Կարգավորում TelCell վճարային համակարգով վճարում կատարելիս, երբ Գաղտնաբառի (token) երկարությունը գերազանցում էր 100 նիշը:

Ցուցակներում խմբավորված տողերի` Excel (Ctrl+F2) արտահանելիս` 0-ով սկսվող արժեքների արտահանման կարգավորում:

 

 

Տարբերակ 7.1.6 (30.03.2020-01.07.2020)

Նոր հնարավորություններ

 

Փաստաթղթեր

 

Ավելացվել է հնարավորություն Վաճառք (Կտրոն) և Վերադարձ (Կտրոն) փաստաթղթերում կարգավորել դաշտերի ցուցադրումը: Կարգավորումը տրվում է Օգտագործողի փաստաթղթերի դրույթներում:

 

7.1.6.10

 

Վաճառակետ (POS)` Վաճառք պատուհանում և Վաճառք/Վերադարձ (Կտրոն) փաստաթղթերում Ընտրյալներ պատուհանում այսուհետ կցուցադրվի նաև ապրանքի վաճառքի գինը:
 

7.1.6.14

 

Ավելացվել է հնարավորություն Վաճառք (Կտրոն) փաստաթղթին կցել ֆայլեր, հղումներ:
 

7.1.6.3
 

Վերադարձ (Կտրոն) փաստաթղթի գումարների բաժնում համապատասխան դեպքերում կարտացոլվեն Բոնուսով մարում և Ստանալ մանրը դաշտեր:

Վաճառք (Հաշիվ-Ապրանքագիր), Վաճառք (Մանրածախ) և Վերադարձ գնորդից փաստաթղթերի անվանացուցակում ավելացվել է Նկարագրություն դաշտ: Դաշտում լրացված արժեքն արտացոլվում է Վաճառքների վերլուծություն հաշվետվությունում:

Վաճառք (Հաշիվ-ապրանքագիր) փաստաթղթում ավելացվել է Զեղչի գնի տեսակ կիրառելու հնարավորություն:

Վաճառք (Հաշիվ-ապրանքագիր) փաստաթղթում ավելացվել է հնարավորություն գնորդին ընտրել` քարտը մագնիսական քարտ կարդացող սարքով կամ սկաներով անցկացնելով:

Վերադարձ գնորդից և Վերադարձ մատակարարին փաստաթղթերում ավելացել է վերջին ձեռքբերման գներով ինքնարժեքը/վաճառքի գինը լրացնելու հնարավորություն: 
 

7.1.6.8

 

Ավելացվել է e-invoicing համակարգում դուրսգրված հաշիվները համակարգ ներմուծելու հնարավորություն: Ներմուծման InvoiceGroupImport_From_e-Invoicing.xlsm ֆայլը գտնվում է հետևյալ գրադարանում C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Trade 7\Import:

Բոլոր փաստաթղթերում արագացվել է Գնորդ կամ Պայմանագիր դաշտերում կցված պայմանագրերի ցանկի ձևավորումը:

 

Վաճառակետ (POS)` Վաճառք պատուհան

 

Զեղչեր տեղեկատուում նկարագրված զեղչերն այժմ կարելի է կիրառել Վաճառք պատուհանում (Ավտոմատ զեղչի հաշվարկ ամեն գործողությունից հետո տարբերակով):

Այլ կոճակով բացվող պատուհանում ավելացվել է Կանխավճարի վերադարձի ՀԴՄ կտրոն տպելու հնարավորություն: 
 

7.1.6.2
 

Այլ կոճակով բացվող պատուհանում ավելացվել է վերջին ՀԴՄ կտրոնի կրկնօրինակը տպելու հնարավորություն:

Այժմ Կանխիկի մուտք/ելք կատարելիս կարելի է գրանցել Դրամարկղի մուտքի/ելքի օրդերը առանց ՀԴՄ կտրոն տպելու: 

Անվանում (F9) հրամանով բացվող պատուհանում ավելացվել է ապրանքների մնացորդները տեսնելու հնարավորություն:
 

7.1.6.1

 

Անկանխիկ պատուհանում ավելացվել է QR կոճակ: Վճարային համակարգն ընտրելուց հետո կոճակով կարելի է բացել QR վճարման պատուհանը:

Հետաձգված վաճառքը կամ վերադարձը շարունակելիս այսուհետ փաստաթուղթը կգրանցվի տվյալ օրվա վերջի վիճակով:

 

Հաշվետվություններ
 

Գործողությունների մատյաններում ավելացվել է փաստաթղթերի Հեղինակ սյունը (Գործընկերների, Դրամարկղերի, Բանկային հաշիվների, Բոնուսների գործողությունների մատյաններ):

 
Տեղեկատուներ
 

Զեղչեր նկարագրելիս ավելացվել է հնարավորություն սահմանափակել զեղչի կիրառությունը միայն նշված Պահեստից վաճառքի դեպքում:

Ավելացվել են զեղչերի կիրառման նոր եղանակներ.
7 - Ֆիքսված գումարի չափով զեղչ,

  8 - Նվեր (վաճառվող ապրանքացանկից նվազագույն գնի չափով զեղչ)

 

7.1.6.7
 

Զեղչերի Պայմաններ բաժնում ավելացվել է Սեգմենտ նշելու հնարավորություն:

Կիրառման կամ Պայմանի սեգմենտ նշելիս կարելի է այն ներառել կամ բացառել զեղչերի հաշվարկից:
 

7.1.6.18

 

Ապրանքներն ըստ սեգմենտների տեղեկատուում այսուհետ կցուցադրվեն ապրանքներին վերաբերող լրացուցիչ սյուներ:

Ապրանքները սեգմենտին ավելացնելիս կարելի է միաժամանակ հեռացնել այն մեկ այլ սեգմենտից (տեղափոխել սեգմենտից մեկ այլ սեգմենտ): Հնարավորությունն առկա է.

   - Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուում,

   - Ապրանքների մնացորդներ հաշվետվությունում,

   - Ապրանքների շրջանառություն հաշվետվությունում:
 

7.1.6.4
 

Ապրանքի (ծառայության) տեղեկատուի Գներ էջում ավելացվել են Նոր գներ դաշտեր:
 

7.1.6.5

 

Ապրանքներ և ծառայություններ, Ապրանքների և ծառայություների խմբեր տեղեկատուներում ավելացվել է Օնլայն խանութ բաժին, որտեղ լրացված տվյալները նախատեսված են Օնլայն խանութում արտացոլելու համար:
 

7.1.6.17
 

Ապրանքի համար լրացուցիչ չափման միավոր նկարագրելիս, այսուհետ Հիմնական չափման միավորի վերահաշվարկի գործակիցը կարելի է սահմանել կետից հետո մինչև 10 նիշի ճշտությամբ:
 

7.1.6.19

Պատվերների ձևավորման պարամետրեր (min-max) տեղեկատուի դիալոգ պատուհանում ավելացվել է ապրանքների խմբով ֆիլտրելու հնարավորություն:
 

7.1.6.9
 

Այսուհետ Գների ձևավորում գործիքով ապրանքների գները հեռացնելիս, կբերվի հաղորդագրություն գների բարեհաջող հեռացման մասին:

Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուի թարմացման` GoodsServicesUpdate.xls ֆայլի միջոցով ավելացվել է հնարավորություն խմբագրել Հատկություն 1 և Հատկություն 2 դաշտերի արժեքները:

Ապրանքներ և ծառայություններ, Գործընկերներ տեղեկատուների Excel-ից թարմացման ֆայլերի միջոցով ավելացվել է կոդերը խմբագրելու հնարավորություն:

 
Ադմինիստրատորի գործիքներ
 

Ավելացվել է Պահուստային պատճենները խմբային հեռացնելու հնարավորություն:

 
Դրույթներ
 

Դրույթների Ընդհանուր բաժնում ավելացվել է դրոշակ`Արագ ֆիլտրման տողի հին եղանակ: Այս հայտանիշը նշելու դեպքում Բերել ֆիլտրման տողը հրամանը կաշխատի նախկին տարբերակով:
 

Վճարային համակարգեր

 

Ավելացվել է հնարավորություն ընդունել հաճախորդի սմարթֆոնով կատարված վճարումը` կարդալով Idram վճարային համակարգի ստատիկ QR կոդը: Կարգավորումները տրվում են Դրամարկղ տեղեկատուում:
 

7.1.6.15

 

PayX վճարային համակարգի համար ավելացվել է հնարավորություն հաճախորդի հեռախոսահամարին sms հաղորդագրությամբ ուղարկել QR կոդի հղումը:

 

7.1.6.16

 

b2b.armsoft բոնուսային սերվեր
 

Ավելացվել է հնարավորություն բոնուսային պայմանագրերը ավտոմատ սինխրոնիզացնել Բոնուսային սերվերի քարտերի հետ, որպեսզի InOne  հավելվածով տրամադրված քարտերը համակարգում արտացոլվեն ավտոմատ կերպով:

 

7.1.6.11

 

Գործընկերոջ պայմանագրի զեղչի տոկոսը փոփոխելիս ավտոմատ կփոփոխվի նաև Բոնուսային սերվերի քարտի տոկոսը:

Բոնուսային սերվերի կանչերում ավելացվել է քարտապանի տվյալների խմբագրման հնարավորություն inOne հավելվածով` անուն ազգանուն, սեռ և ծննդյան օր:

Վաճառակետ (POS) Վաճառք պատուհանով վաճառքից կուտակված բոնուսները և բոնուս քարտին ավելացված գումարները Բոնուսային սերվերում կարտացոլվեն առանձին տողերով:

 

Ծրագրային ապահովումներ մշակողների համար

 
Տվյալների փոխանակում վեբ-սերվիսների միջոցով
 

Ավելացվել են մեթոդներ (հարցումներ), որոնք հնարավորություն են տալիս ստեղծել և կարդալ (Load) հետևյալ փաստաթղթերը.

    - Դրամարկղի մուտքի օրդեր,

    - Բանկի մուտք,

    - Գործընկերոջ պարտքի վերանայում:

 

Լուծված խնդիրներ
 

Վաճառք (Կտրոն), Վաճառակետ (POS) փաստաթղթերում F9 պատուհանում գնի ցուցադրման կարգավորում, երբ ապրանքն ունի 2 չափման միավոր:

Վաճառք (Կտրոն) փաստաթղթից Վերադարձ (Կտրոն) ստեղծելիս ընտրման ցուցակում հեղինակով ֆիլտրելու կարգավորում: 

Վաճառակետ (POS) պատուհանով Վերադարձ գրանցելիս գումարի արտացոլման կարգավորում:

Սևագիր կամ հեռացված Բոնուսների խմբային վերանայում փաստաթուղթը հեռացնելիս առաջացող խնդրի կարգավորում:

Օգտագործողին Ադմինիստրատորի կարգավիճակ տալիս Պահեստների և Դրամարկղերի դրույթների հետ կապված կարգավորում:

 

Տարբերակ 7.1.5 (10.03.2020-30.03.2020)

Նոր հնարավորություններ
 

Փաստաթղթեր

 

Վաճառակետ (POS)` Վաճառք պատուհանի Այլ կոճակով բացվող պատուհանում ավելացվել է Փնտրել գնորդին հրաման, որը հնարավորություն է տալիս գնորդին փնտրել ըստ անվանման, հեռախոսահամարի և այլ տվյալների:
 

7.1.5.11

 

Վաճառակետ (POS)` Վաճառք պատուհանում ավելացվել է հնարավորություն Ընթացիկ տողի վահանակում տեսնել ապրանքի մնացորդը տվյալ պահեստում և ընդհանուր բոլոր պահեստներում:

 

7.1.5.6

 

Անկանխիկ վճարումներ ընդունելիս այսուհետ կարելի է ընտրել նաև MIR քարտատեսակը:

 

7.1.6.13

Ապրանքների տեղաշարժ փաստաթուղթը e-Invoicing համակարգ արտահանելիս այսուհետ կարելի է ընտրել արտահանել ապրանքի անվանումը, թե՞ լրիվ անվանումը:
 

7.1.5.8
 

Ավելացվել է հնարավորություն Վերադարձ գնորդից փաստաթղթին կցել ֆայլեր, հղումներ:
 

7.1.5.10

 

Ապրանքների վերագնահատում (Մանրածախ) փաստաթղթում ավելացվել են հետևյալ հնարավորությունները.

   -  Փաստաթղթից հնարավոր է տպել պիտակ,

   -  Ապրանքների ցուցակում տողեր կարելի է ներմուծել տեքստային ֆայլից:

Հրամանները փաստաթղթի ժապավենի Այլ ներդիրում են:
 

7.1.5.9
 

Պահեստի մուտքի օրդեր և Պահեստի մուտքի օրդեր (Ներմուծում) փաստաթղթերի ներմուծման Excel ֆայլերում ավելացվել է Գումար սյուն, ինչպես նաև կարգավորում, թե ո՞ր տվյալի հիման վրա կատարվի ներմուծումը` Գնի, թե՞ Գումարի:
 

7.1.5.3

 

Վաճառք (Հաշիվ-ապրանքագիր) փաստաթղթում Գնորդի ընտրման ցուցակում ավելացվել է Լրիվ անվանում սյուն:

Այսուհետ փաստաթղթերի անվանացուցակներում սյուների հետ կատարված որոշ փոփոխություններ կհիշվեն: Դրանք են` Ավտոլայնք, Վերնագիրը 2 տողով դրոշակները և սյուների լայնությունները:
 

7.1.5.13

 

Հաշվետվություններ
 

Հաշվետվությունների դիալոգ պատուհանի Սյուներ էջում ավելացվել է Արտադրողի անվանում սյունը:
 

7.1.5.5
 

Ապրանքների մնացորդներ և Ապրանքների շրջանառություն հաշվետվություններում ավելացվել է հնարավորություն խմբագրել նշված ապրանքների տեղեկատուների դաշտերը:
 

7.1.5.1
 

Ավելացվել է հնարավորություն Ապրանքների մնացորդներ հաշվետվությունից ստեղծել Պահեստի մուտքի օրդեր (Մանրածախ) փաստաթուղթ:
 

Տեղեկատուներ
 

Գործընկերներ տեղեկատուում ավելացվել է Կարգավիճակ սյուն, որտեղ կարտացոլվի կազմակերպության կարգավիճակը, օրինակ` գործող, լուծարված, սնանկ և այլն: Տվյալներն ավտոմատ ստացվում են b2b.armsoft հարթակից:

Ավելացվել է Զեղչերի խմբերի կամ խմբեր չունեցող զեղչերի վերջնական միավորման եղանակն ընտրելու հնարավորություն: Կարգավորումը Զեղչերի խմբեր տեղեկատուի կոնտեքստային ցանկում է:
 

7.1.5.4
 

Ապրանքներ ըստ սեգմենտների տեղեկատուում կարելի է խմբագրել նշված տողերի Սեգմենտները:

Պահեստներ (Խանութներ) տեղեկատուում Մանրածախ դրոշակի համար ավելացվել է տեղեկացնող հաղորդագրություն:

 

Ադմինիստրատորի գործիքներ
 

Այժմ փաստաթղթերի մատյաններում խմբային հեռացման հրամանը հասանելի կլինի նաև ոչ ադմինիստրատոր օգտագործողներին:
 

7.1.5.2

 

Վաճառակետ (POS)` Վաճառք պատուհանից կանխավճարի ՀԴՄԿ-ի գրանցումը կարելի է սահմանափակել Օգտագործողի համար:
 

7.1.5.12

 

Օգտագործողի Փաստաթղթերի դրույթներում ավելացվել է հնարավորություն ՀԴՄ կտրոնի վրա, որպես տողի կոդ, տպել Արտաքին կոդ դաշտի արժեքը: Ավելացվել է նաև նախազգուշացնող հաղորդագրություն տպելու դրույթները փոխելու մասին:
 

7.1.5.7

 

Ընդհանուր

 

Այսուհետ հնարավոր է ցուցակներում Բերել ֆիլտրման տողը (Ctrl+Q) հրամանով ֆիլտրում կատարելիս պայման դնել:

 

7.1.5.14

 

Ցուցակներում ավելացվել է հնարավորություն կոնտեքստային ցանկից պատճենել ընթացիկ արժեքը:

 

7.1.5.15

 

Ծրագրային ապահովումներ մշակողների համար

 
Տվյալների փոխանակում վեբ-սերվիսների միջոցով
 

Ավելացվել է հետևյալ մեթոդը (հարցումը)` UpdateMTStockTakingDoc, որը նախատեսված է Ապրանքների գույքագրում փաստաթուղթը խմբագրելու համար:

Ավելացվել է հետևյալ մեթոդը (հարցումը)` LoadInvoiceDoc,  որը նախատեսված է Վաճառք (Հաշիվ-ապրանքագիր) փաստաթուղթը բեռնելու համար:

 

Լուծված խնդիրներ
 

Կարգավորում Վաճառակետ (POS) ենթահամակարգում հերթափոխը փակելիս, երբ առկա է սևագիր Վերադարձ (Կտրոն) փաստաթուղթ:

Վաճառակետ (POS) ենթահամակարգի Վաճառք պատուհանում Շարուն. վաճ. կոճակով բացվող ցանկում չէր ցուցադրվում սևագիր Վերադարձ (Կտորն) փաստաթղթերը:

Վերադարձ (Կտրոն) փաստաթղթում լրացված Նկարագրության արտացոլման կարգավորում Վաճառքների վերլուծություն հաշվետվությունում:

Պահեստի մուտքի օրդեր և Պահեստի մուտքի օրդեր (Մանրածախ) փաստաթղթերից Գների ձևավորման սահմանափակում, երբ Օգտագործողին հասանելի չէ Գներ տեղեկատուն:

Ապրանքի տեղեկատուն հեռացնելիս առաջացող խնդրի կարգավորում, երբ տեղեկատուում նշված են նվազագույն և առավելագույն քանակներ:

 
 

Տարբերակ 7.1.4 (15.10.2019-10.03.2020)

Նոր հնարավորություններ

 

Զեղչային համակարգ
 

Այսուհետ համակարգում կարելի է կիրառել ավտոմատ զեղչերի ճկուն մեխանիզմներ: Զեղչերը նկարագրվում են Զեղչեր տեղեկատուում և կիրառվում Վաճառք (Կտրոն) փաստաթղթում:
 

Փաստաթղթեր
 

Ավելացվել է նոր փաստաթուղթ` Վերադարձ (Կտրոն): Փաստաթուղթը նախատեսված է գնորդից ապրանքների վերադարձը արագ իրականացնելու համար: Պատուհանն իր բովանդակությամբ և ինտերֆեյսով նման է Վաճառք (Կտրոն) փաստաթղթին:
 

Sales_Documents_PosReturn
 

 

Ավելացվել է հնարավորություն Վաճառք (Կտրոն)-ում կիրառել վերջին սահմանված գինը լրացուցիչ չափման միավորով և վերահաշվարկել այն հիմնական չափման միավորի:
 

7.1.4.12
 

Վաճառք (Կտրոն) փաստաթղթից ՀԴՄ կտրոն տպելիս հերթական համար չստանալու հետ կապված խնդրի կարգավորում: Կրկին ՀԴՄԿ (F3) կոճակը սեղմելիս կբերվի զգուշացում:
 

7.1.4.11

 

Վաճառք (Կտրոն) և Վաճառակետ (POS) Վաճառք փաստաթղթում Ընտրյալներ պատուհանից ապրանք ընտրելուց հետո կարելի է անցնել հաջորդ ապրանքի ընտրությանը` առանց պատուհանը փակելու:

Վաճառակետ (POS) Վաճառք փաստաթղթում ավելացվել է հնարավորություն տպել վերջին ՀԴՄ կտրոնի կրկնօրինակը:

Վաճառք (Հաշիվ-ապրանքագիր) և Ապրանքների տեղաշարժ փաստաթղթերում ավելացվել է Ընթացիկ տողի վահանակ, որտեղ ցուցադրվում են ապրանքի մնացորդի մասին տվյալներ:
 

7.1.4.5
 

Վաճառք (Հաշիվ-ապրանքագիր) փաստաթղթի տպվող տեսքում ավելացվել է հնարավորություն արտացոլել գործընկերոջ պայմանագրի կոդը: Անհրաժեշտ է Ադմինիստրատորի գործիքներ -> Տպելու ձևանմուշներում խմբագրել  տպելու ձևանմուշը և կատարել կարգավորումներ:

Փոխանցման հաշիվ փաստաթղթի տպվող տեսքում ավելացվել է հնարավորություն արտացոլել գործընկերոջ պայմանագրի անվանումը: Անհրաժեշտ է Ադմինիստրատորի գործիքներ -> Տպելու ձևանմուշներում խմբագրել տպելու ձևանմուշը և կատարել կարգավորումներ:

Ավելացվել է Պահեստի մուտքի օրդեր (Մանրածախ) փաստաթղթի Excel-ից խմբային ներմուծման հնարավորություն: Ներմուծման IncomeRetailGroupImport.xls ֆայլը գտնվում է հետևյալ գրադարանում C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Trade 7\Import:

Ավելացվել է Ապրանքների մնացորդների մուտք փաստաթղթի Excel-ից խմբային ներմուծման հնարավորություն: Ներմուծման GoodsRemsImport.xls ֆայլը գտնվում է հետևյալ գրադարանում C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Trade 7\Import:

 
 

Մատյաններ, Հաշվետվություններ
 

ՀԴՄ կտրոններ մատյանի կոնտեքստային ցանկից ավելացվել է հնարավորություն տպել ՀԴՄ կտրոնի ձևանմուշ: Սա կարող է օգտագործվել ՀԴՄ սարքի հետ կապը ստուգելու համար:

7.1.4.14

Ավելացվել է հնարավորություն ABC վերլուծություն ըստ ապրանքների հաշվետվությունը կանչել միաժամանակ մի քանի ապրանքների խմբի համար.

 

7.1.4.16

 
Տեղեկատուներ

 

Այժմ հնարավոր է ապրանքները դասակարգել տարբեր սեգմենտներում` զեղչային կամ մարկետինգային մեխանիզմներ կիրառելու համար: Ավելացվել են Ապրանքների սեգմենտներ և Ապրանքները ըստ սեգմենտների տեղեկատուներ.
 

7.1.4.7   7.1.4.8
 

Այսուհետ հնարավոր է ապրանքների Նվազագույն (min) և Առավելագույն (max) քանակները սահմանել ըստ պահեստների:
 

7.1.4.6
 

Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուում ավելացվել է Գծիկավոր կոդ սյուն, որտեղ ցուցադրվում է ապրանքի (ծառայության) ընդհանուր էջի գծիկավոր կոդը: Սյունը ցուցադրվում է, եթե Դիալոգ պատուհանում նշված է Ընդլայնված դրոշակը:

Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուում ավելացվել է հնարավորություն խմբային խմբագրել ապրանքների Բնութագիր դաշտերի արժեքները:
 

7.1.4.10
 

Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուից ավելացվել է նոր տեսակի փաստաթղթեր ստեղծելու հնարավորություն:

7.1.4.4

Ավելացվել է հնարավորություն Գծիկավոր կոդեր տեղեկատուից խմբագրել Ապրանքի (ծառայության) տեղեկատուն:
 

7.1.4.2

 

Գործընկերներ տեղեկատուի կոնտեքստային ցանկից և տեղեկատուի միջից ավելացվել է Վաճառքների վերլուծություն հաշվետվությունը կանչելու հնարավորություն:

 

7.1.4.1
 

Ավելացվել է հնարավորություն Պայմանագրեր տեղեկատուից խմբագրել Գործընկերոջ տեղեկատուն:
 

7.1.4.3

 

Ադմինիստրատորի գործիքներ
 

Ավելացվել է Գործընկերոջ/աշխատակցի քարտի կոդերի նախդիրներն ու կոդերի երկարությունը սահմանելու հնարավորություն: Սկաներով կարդացած գծիկավոր կոդը, եթե սկսվում է լրացված նախդիրներից որևէ մեկով և ունի նշված երկարությունը, համակարգը կկատարի գնորդի կամ վաճառողի ընտրում:
 

7.1.4.9
 

Ավելացվել է հնարավորություն Հավաստիության ամսաթիվը տեղափոխելիս ՊՄՕ-ները ավտոմատ տեղափոխել օրվա սկիզբ, իսկ վաճառքներն ու ՊԵՕ-ները` օրվա վերջ:
 

7.1.4.15
 

Վաճառք (Կտրոն) փաստաթղթի համար ավելացվել է ամեն գործողությունից հետո ավտոմատ զեղչի հաշվարկ կատարելու հնարավորություն:
 

7.1.4.13

 

Օգտագործողի փաստաթղթերի դրույթներում լրացված Պահեստը այսուհետ կառաջարկվի նաև Պահեստի մուտքի օրդեր (Մանրածախ) փաստաթղթում:

Այսուհետ համակարգի թարմացումից հետո Տվյալների պահոց մուտք գործելիս նախապես կստեղծվի Պահուստային պատճեն, այնուհետև տվյալները կհամապատասխանեցվեն տարբերակին:

 

Լուծված խնդիրներ
 

Հաշիվ-Ապրանքագրի հիման վրա Վերադարձ գնորդից ստեղծելու հետ կապված կարգավորում:

Հաշիվ-Ապրանքագրի հիման վրա ստեղծված Փոխանցման հաշվում Ընդհանուր գումար և Գումար ԱԱՀ դաշտերի լրացման կարգավորում:

Հաշիվ-Ապրանքագրում Զեղչի տոկոս նշելիս բնապահպանական հարկի վերահաշվարկի կարգավորում:

Վաճառակետ (POS) ենթահամակարգի Վաճառք պատուհանից ՀԴՄ տպելու կարգավորում, երբ ընտրված է Վճարային համակարգ:

Կարգավորումներ Վերադարձ գնորդից փաստաթղթում ծառայություն մուտքագրելու հետ կապված:

Ապրանքների վերագնահատում (մանրածախ) փաստաթղթի գրանցման հետ կապված կարգավորում:

Ապրանքների տեղաշարժ փաստաթղթի Դիալոգ ռեժիմում ապրանքի լրացուցիչ չափման միավորը ընտրելիս առաջացող սխալի կարգավորում: 

Ապրանքների տեղաշարժի պատվեր փաստաթղթի սևագիր դարձնելու, խմբագրելու հետ կապված կարգավորում:

Ստացված հաշվի հիման վրա ստեղծված Պահեստի մուտքի օրդերը XML ֆորմատով այլ Տվյալների պահոց ներմուծման կարգավորում:

Գործընկերոջ խմբագրված կոդի արտացոլման կարգավորում Գործընկերոջ պարտքի տեղափոխում փաստաթղթում:

Հաճախորդի էկրանի վրա տվյալների ցուցադրման կարգավորում, երբ վաճառքը պատճենված է:

Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուի կոնտեքստային ցանկից Գեներացնել գծիկավոր կոդ հրամանի աշխատանքի շտկում:

Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուում նշված տողերի հաշվառման մեթոդների խմբագրման կարգավորում:

Գործընկերոջ տեղեկատուի Ղեկավարի պաշտոն և Հաշվապահի պաշտոն դաշտերում 50-ից ավելի սիմվոլի գրանցման շկտում:

GoodsServicesImport.xls ֆայլով Գծիկավոր կոդեր ներմուծելիս չափման միավորը տառային արժեքով ներմուծելու հետ կապված խնդրի կարգավորում:

Հերթափոխի փակման պատուհանում հերթափոխի ավարտի ժամ դաշտը դատարկ թողնելիս բերվող հաղորդագրության ճշտում:

Կարգավորում համակարգից ՀԴՄ Z հաշվետվությունը տպելիս, երբ տպվում է մեկ օրվա կտրվածքով:

ԻնտերնետԲանկից ներմուծված գործառնությունների հիման վրա ստեղծված փաստաթղթերում այսուհետ կլրացվի գործառնության տողի ամսաթիվը:

Կարգավորումներ 18.3 ՀԴՄ կտրոն ձևանմուշում:

 

Տարբերակ 7.1.3 (31.05.2019-15.10.2019)

Նոր հնարավորություններ

 
Համակցումներ

 

Ավելացվել է հնարավորություն ընդունել հաճախորդի սմարթֆոնով կատարված վճարումը` օգտագործելով InecoPay վճարային համակարգը:․
 

7.1.3.12

Վճարային համակարգերի կարգավորումներն այժմ հնարավոր է կատարել ըստ Դրամարկղերի:
 

7.1.3.5

 

b2b.armsoft հարթակ

 

Ապրանքները b2b.armsoft հարթակ արտահանելիս ավելացվել է հնարավորություն b2b.armsoft-ում որպես Լրիվ անվանում արտահանել Անվանումը:

 

7.1.3.4

 

Փաստաթղթեր

 

Ավելացվել է ապրանքը 0 գնով կամ 100% զեղչով մուտքագրելու հնարավորություն ՊՄՕ, ՊՄՕ (Մանրածախ), ՊՄՕ (Ներմուծում) փաստաթղթերում: 
 

7.1.3.2

 

Հաշիվ-Ապրանքագիր, Վաճառք (Մանրածախ) և Ապրանքների տեղաշարժ փաստաթղթերը e-invoicing արտահանելիս ավելացվել է Արտահանել ՀԾ-նույնացուցիչը դրոշակը: Այս հնարավորությունն ավելացվել է սերիա-համարների վերագրումը ճշգրիտ կատարելու համար:
 

7.1.3.3

 

Ապրանքների տեղաշարժի պատվեր փաստաթղթի համար ավելացվել է տպելու ձևանմուշ:

Ապրանքների տեղաշարժ փաստաթղթի տպելու ձևանմուշում ավելացնել հնարավորություն ցույց տալ ապրանքի տեղեկատուի ԱԱՀ-ի կարգավիճակը:

  Ավելացվել է հնարավորություն Վերադարձ գնորդից փաստաթղթից գումարը վերադարձնել Ingenico (Arcus2) POS-տերմինալով:

  Ավելացվել է հնարավորություն Վերադարձ գնորդից փաստաթղթում ընտրել Ծառայություն:

  Ավելացվել է Կոմպլեկտավորում փաստաթղթի excel-ից խմբային ներմուծման հնարավորություն: Ներմուծման ComplectationGroupImport.xls ֆայլը գտնվում է հետևյալ գրադարանում C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Trade 7\Import:

  Ավելացվել է Բանկի ելք փաստաթղթերի excel-ից խմբային ներմուծման հնարավորություն: Ներմուծման BankOutImport.xls ֆայլը գտնվում է հետևյալ գրադարանում C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Trade 7\Import:  

 

 
Վաճառք (Կտրոն)

 

Վաճառք (Կտրոն) փաստաթղթի կտրոնի տպիչով (ոչ ՀԴՄ սարքով) տպելու ձևանմուշում ավելացվել է Գնորդի ՀՎՀՀ-ն տպելու հնարավորություն: 

Վաճառք (Կտրոն) փաստաթղթի ապրանքային կտրոն ձևանմուշում ավելացվել է հնարավորություն ցույց տալ յուրաքանչյուր տողի պահեստը:

Վաճառք (Կտրոն) փաստաթղթում ավելացվել է հնարավորություն ապրանքն ընտրելուց հետո ավտոմատ բացել տողի խմբագրման պատուհանը:
 

7.1.3.7
 

Վաճառք (Կտրոն) փաստաթղթում այժմ հնարավոր է առանց ապրանքային տող մուտքագրելու տեսնել բոնուսային քարտին կուտակված բոնուսը Բոնուսի մարում պատուհանում:

Ավելացվել է Ընտրյալ ապրանքները խմբավորելու հնարավորություն:
 

7.1.3.6

 

Ավելացվել է փաստաթղթից պիտակ տպելու հնարավորություն:

 

7.1.3.10

 

Վաճառակետ (POS)` Վաճառք փաստաթուղթ
 

Ավելացվել է վճարային համակարգերի կիրառությամբ վճարումներ ընդունելու հնարավորություն:
 

7.1.3.9
 

Ավելացվել է Ընտրյալ ապրանքները խմբավորելու հնարավորություն:
 

7.1.3.6

 

Սենսորային էկրանով աշխատանքի դեպքում հնարավոր կլինի Ընտրյալ ապրանքներից ապրանքն ընտրել մկնիկի մեկ կտտոցով:

Այսուհետ փաստաթուղթը գրանցելուց հետո կցուցադրվի հուշող հաղորդագրություն գնորդի բանկային քարտը, մանրը վերադարձնելու մասին:
 

7.1.3.11

 

Այլ կոճակով բացվող պատուհանում ավելացվել է հնարավորություն տարանցիկ դրամարկղով ստեղծել գումարի մուտքի/ելքի փաստաթուղթ: 

Այլ կոճակով բացվող պատուհանում այսուհետ կցուցադրվի դրամարկղի ընթացիկ մնացորդը:
 

 7.1.3.8

 

Ավելացվել է Էլ. կշեռքից քանակի մուտքագրման հնարավորություն:

 

Հաշվետվություններ

 

Ավելացվել է Վաճառքների վերլուծություն հաշվետվությունից փաստաթուղթը պատճենելու հնարավորություն:

Վաճառք (Կտրոն) փաստաթղթի Նկարագրություն սյունը այժմ կցուցադրվի Վաճառքների վերլուծություն և ՀԴՄ կտրոնների ապրանքացանկ հաշվետվություններում: (Փաստաթղթում սյունն առկա է, եթե Օգտագործողի Փաստաթղթերի դրույթներում նշված է կարգավորումը):

Ապրանքների շրջանառություն հաշվետվությունից ավելացվել է հնարավորություն ստեղծել Ապրանքների տեղաշարժի պատվեր փաստաթուղթը:

  Ապրանքային փաստաթղթեր պարունակող բոլոր փաստաթղթերի մատյաններում ավելացվել է ապրանքով ֆիլտրելու հնարավորություն:
 

7.1.3.1

 

Excel-ում հաշվետվությունների ձևավորման բանաձևերում ավելացվել են նոր բանաձևեր` TMTSaleQtyByDescr, TMTSaleSumByDescr:

 
Տեղեկատուներ
 

Ապրանքների և ծառայությունների Excel-ից ներմուծման GoodsServicesImport.xls ֆայլում ավելացվել է ապրանքի նկարը ներմուծելու հնարավորություն:
 

Ծրագրային ապահովումներ մշակողների համար

 

Ավելացվել է հնարավորություն Փաստաթղթերում Ապրանքների ցուցակի ներմուծում հրամանը սեղմելիս կիրառել Ընդլայնում:

  Ապրանքները տերմինալի ֆորմատով արտահանման համար ավելացվել է Ընդլայնում գրելու հնարավորություն, ինչի շնորհիվ հնարավոր է արտահանել տարբեր մոդելների տերմինալների ֆորմատներով:

 

Լուծված խնդիրներ

 

Վաճառակետ (POS) ենթահամակարգի Վաճառք փաստաթղթի գրանցման կարգավորում, երբ գործարքը անկանխիկ է և նշված է "Գործարքը կատարել ՀԴՄ-ի POS տերմինալով" դրոշակը:

Վաճառակետ (POS) ենթահամակարգի Վաճառք փաստաթղթում գնի տեսակով գնի լրացման կարգավորում:

Վաճառակետ (POS) ենթահամակարգի Վաճառք փաստաթղթից Վերադարձ գնորդից փաստաթղթի տպելու կարգավորում:

Վաճառք (Կտրոն) փաստաթուղթը գրանցելուց հետո պահեստ սյան արժեքը կարելի էր խմբագրել, եթե ապրանքացանկում կան և' ծառայություն, և' ապրանք:

Վաճառք (Կտրոն) փաստաթղթում Բաշխել ըստ Օգտ. ժամկ. կոճակի հետ կապված կարգավորում, երբ ապրանքն ընտրված չէ:

Վաճառք (Կտրոն) փաստաթղթում զեղչված գնի հաշվարկի շտկում:

Հեռացված տողեր պարունակող Վաճառք (Կտրոն) փաստաթուղթը պատճենելիս Ընդամենը գումարի շտկում:

Վերադարձ գնորդից փաստաթղթի գրանցման շտկում, երբ վերադարձվող ապրանքը ձեռք է բերվել 0-ին մոտ գնով (մեծ քանակ և փոքր գումար):

Ապրանքների տեղաշարժի պատվեր փաստաթղթի xml արտահանելիս կարգավորում:

Գծիկավոր կոդ ունեցող ապրանքի` xml-ից ներմուծման շտկում:

Փաստաթղթերի մատյանում Կոմպլեկտավորում և Ապակոմպլեկտավորում փաստաթղթերի արժույթը դատարկ է բերում, պետք է AMD բերի:

Ծառայության չափման միավորի հեռացման ժամանակ բացվող հաղորդագրության կարգավորում:

Ստացված հաշվի հիման վրա ստեղծված Պահեստի մուտքի օրդերում գումարի լրացման կարգավորում:

 

Տարբերակ 7.1.1 (20.03.2019-31.05.2019)

 

Նոր հնարավորություններ

 
Համակցումներ

 

Ավելացվել է հնարավորություն ընդունել հաճախորդի սմարթֆոնով կատարված վճարումը` օգտագործելով Telcell վճարային համակարգը:

7.1.1.17

Հնարավորությանը կարող եք ծանոթանալ YouTube հոլովակում. Դիտել

 

Ավելացվել է Ingenico (Arcus2) POS-տերմինալների հետ համակցման հնարավորություն: Համակցման համար անհրաժեշտ է դիմել սպասարկող բանկին: 
 

7.1.1.18

 

Ուսուցողական տեսադասընթացներ
 

YouTube-ում հրապարակվել են ՀԾ-Առևտուր համակարգի ուսուցողական տեսադասընթացներ: Հոլովակները հնարավոր է կանչել Գլխավոր էջի Արագ մեկնարկ բաժնից: 
 

7.1.1.7

 

YouTube Դիտել հոլովակները:

 

b2b.armsoft հարթակ
 

Հայկական Ծրագրեր ընկերությունը մշակել է Ապրանքների միասնական տեղեկատու, որտեղ հավաքագրված են մանրածախ և մեծածախ առևտրում կիրառվող ապրանքների վերաբերյալ մանրամասն տվյալներ: ՀԾ-Առևտուր համակարգում ապրանքի գծիկավոր կոդը մուտքագրելով` հնարավոր է ստանալ ապրանքի մասին տվյալներ, մասնավորապես.

- Անվանում,

- Չափման միավոր,

- EAN ֆորմատով գծիկավոր կոդ,

- ԱԴԳՏ/ԱՏԳԱԱ դասակարգիչ,

- ԱԱՀ-ի հաշվառման ձև և այլն:

 

Այժմ հասանելի է 80000-ից ավելի մթերային և տնտեսական ապրանքների ցանկ, որն անընդհատ համալրվում և մշակվում է:

 

7.1.1.11

 
Հնարավորությանը կարող եք ծանոթանալ YouTube հոլովակում. Դիտել

 

Փաստաթղթեր
 

Ավելացվել է հնարավորություն Վաճառք (Կտրոն)-ի Կանխավճարի մարում պատուհանում ընտրել փաստաթղթում նշված Գնորդից տարբերվող գնորդ: Սա հնարավորություն է տալիս նույն վաճառքի փաստաթղթում կիրառել օրինակ և' Գնորդի բոնուսային քարտը, և' նվեր քարտ:

 

7.1.1.1

 

Վաճառք (Կտրոն)-ի տպվող տեսքում ավելացվել է հնարավորություն արտացոլել գործընկերոջ պայմանագրի կոդը: Անհրաժեշտ է Ադմինիստրատորի գործիքներ -> Տպելու ձևանմուշներում խմբագրել տպելու ձևանմուշը և կատարել կարգավորումներ:

Վերադարձ գնորդից փաստաթղթում ավելացվել է Անկանխիկ վերադարձվող գումարը POS-տերմինալ տրամադրող բանկից նվազեցնելու հնարավորություն:
 

7.1.1.14
 

Պահեստի մուտքի օրդերում փնտրված գծիկավոր կոդով ապրանք չհայտնաբերվելու դեպքում, համակարգը կառաջարկի փնտրել այն b2b.armsoft հարթակի Ապրանքների միասնական տեղեկատուում:

 

7.1.1.10
 

Ավելացվել է Բանկի մուտք փաստաթղթերի excel-ից խմբային ներմուծման հնարավորություն: Ներմուծման BankInImport.xls ֆայլը գտնվում է հետևյալ գրադարանում C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Trade 7\Import: 

 

Վաճառակետ (POS)` Վաճառք փաստաթուղթ
 

Ավելացվել են հետևյալ հնարավորությունները.

     1. Կանխավճարով մարում,

     2. Ապառիկ վաճառք,

     3. Այլ կոճակով բացվում է միջանկյալ պատուհան լրացուցիչ կոճակներով,

     4. Վաճառողին նշելու հնարավորություն:

 

7.1.1.2

 

Ավելացվել է կանխավճարի ՀԴՄ կտրոն տպելու հնարավորություն: Հրամանը գտնվում է Այլ կոճակով բացվող պատուհանում:

 

7.1.1.12
 

Ավելացվել է Գնորդի ՀՎՀՀ-ով ՀԴՄ կտրոն տպելու հնարավորություն: ՀՎՀՀ-ն լրացնելու համար անհրաժեշտ է սեղմել համանուն հրամանը` Այլ կոճակով բացվող պատուհանում:
 

7.1.1.3

 

F9 հրամանով բացվող պատուհանում ավելացվել է ապրանքի գծիկավոր կոդով փնտրման հնարավորություն:

F9 հրամանով բացվող պատուհանում սյուների լայնությունը փոփոխելու դեպքում կպահպանվի փոփոխությունը:

Փաստաթղթի համար լռությամբ տպելու ձևանմուշ ընտրված չլինելու դեպքում, փաստաթղթում Տպել (F11) հրամանով կբացվի պատուհան, որտեղ հնարավոր կլինի ընտրել տպելու ձևանմուշը և տպելու քանակը:
 

7.1.1.13

 

Հաշվետվություններ

 

Ապրանքների գործողություններ (Մանրածախ) հաշվետվությունում ավելացվել է ապրանքների ինքնարժեքները տեսնելու հնարավորություն:

Ավելացվել է փաստաթուղթը պատճենելու հնարավորություն Վաճառքների վերլուծություն հաշվետվությունից:

 

Տեղեկատուներ

 

Ավելացվել է ապրանքների խմբային ներմուծման հնարավորություն b2b.armsoft հարթակի Ապրանքների միասնական տեղեկատուից: 
 

7.1.1.15
 

Ապրանքների տեղեկատուում փնտրված գծիկավոր կոդով ապրանք չհայտնաբերվելու դեպքում, համակարգը կառաջարկի փնտրել այն b2b.armsoft հարթակի Ապրանքների միասնական տեղեկատուում:

 

7.1.1.10

 

Ապրանքների` էլ. կշեռքի ֆորմատով արտահանման դիալոգ պատուհանում ավելացվել է պարամետրերը հիշելու հնարավորություն:
 

7.1.1.4

 

Դրույթներ

 

Ավելացվել է հնարավորություն վաճառքի փաստաթղթի համար սահմանել վաճառքի գումարի` բոնուսով մարման առավելագույն տոկոս:
 

7.1.1.9

 

Ծրագրային ապահովումներ մշակողների համար

 
Տվյալների փոխանակում վեբ-սերվիսների միջոցով
 

Ավելացվել է հնարավորություն վեբ-սերվիսում գրանցել փաստաթղթի Հեղինակ դաշտը:

Ավելացվել է հնարավորություն վեբ-սերվիսով Ապրանքների տեղաշարժ փաստաթուղթ գրանցել սևագիր վիճակով:

 

Լուծված խնդիրներ

 

Վաճառք (Կտրոն)-ի տպման տեսքում կանխավճարի գումարի արտացոլման շտկում:

Գրանցված Վաճառք (Կտրոն)-ում զեղչին վերաբերող դաշտերի ցուցադրման հետ կապված շտկում, երբ Դրույթներում նշված չի Վաճառքի ժամանակ կիրառել զեղչ դրոշակը:

Վաճառակետ (POS) ենթահամակարգի Վաճառք պատուհանում սկաներով Գործընկեր լրացնելու հետ կապված կարգավորում:

Վերադարձի ՀԴՄ տպելու հետ կապված շտկումներ, երբ վաճառքի փաստաթղթի համար միացված է հեռացված տողերը ցուցադրելու ռեժիմը:

Բոնուսային սերվեր արտահանված Գործընկերոջ պայմանագրի պատճենման հետ կապված շտկում:

Փոխանցման հաշվում մատակարար բաժնում՝ հաշվարկային հաշիվ դաշտում լրացվում էր կոդը հաշվարկային հաշվի փոխարեն։

Հերթափոխի հաշվետվության մեջ տվյալների արտացոլման կարգավորում, երբ վաճառքի փաստաթղթից տպված չէ ՀԴՄ կտրոն:

Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուում լրացուցիչ չափման միավորի խմբային խմբագրումների հետ կապված շտկում:

Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուում բոնուսի %-ի և բոնուսի միավորի խմբային խմբագրումների հետ կապված շտկում:

Կարգավորում Պահեստի մուտքի օրդերում ապրանքի ինքնարժեքները չտեսնելու հետ կապված, երբ Օգտագործողը ապրանքների ինքնարժեքներին հասանելիություն չունի:

 

 

Տարբերակ 7.1.0 (27.12.2018-20.03.2019)

 

Նոր հնարավորություններ

 

Համակցում վճարային համակարգերի հետ
 

Համակարգում ավելացվել է հնարավորություն ընդունել հաճախորդի սմարթֆոնով կատարված վճարումը` օգտագործելով հետևյալ վճարային համակարգերը․

PayX վճարային համակարգը

7.1.0.11
 

Հնարավորությանը կարող եք ծանոթանալ YouTube հոլովակում. Դիտել

Idram վճարային համակարգը

 

7.1.0.11.1

 

Հնարավորությանը կարող եք ծանոթանալ YouTube հոլովակում. Դիտել

 

 

b2b.armsoft հարթակ

 

Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ փաստաթղթերը b2b.armsoft հարթակի միջոցով ուղարկելիս այժմ հնարավոր է էլեկտրոնային ստորագրությամբ հաստատել դրանք:

 

7.1.0

Ավելացվել է հնարավորություն Ապրանքները հրապարակել b2b.armsoft հարթակում Ապրանքների մնացորդներ հաշվետվությունից։

7.1.0.3

 

Փաստաթղթեր

 

Վաճառք (Կտրոն)-ում ավելացվել է հնարավորություն կիրառել զեղչեր` հիմնվելով ընտրված գնի տեսակով գների վրա: Զեղչի գնի տեսակը փաստաթղթում ավտոմատ կարող է առաջարկվել Օգտագործողի փաստաթղթերի դրույթներից:
 

7.1.0.10
 

Վաճառք (Կտրոն)-ում ավելացվել է հնարավորություն սկաներով մուտքագրված գծիկավոր կոդը փնտրել Հատկություն 1-ի արժեքներում: Այս հնարավորությունն օգտագործվում է ապրանքների` սերիա համարով հաշվառման ժամանակ: 
 

7.1.0.9
 

Համակարգում ավելացվել է հնարավորություն նկարագրել միմյանց փոխարինող ապրանքներ և Վաճառք (Կտրոն)-ում արագ գտնել տվյալ ապրանքին փոխարինող ապրանքները:
 

7.1.0.4

 

Այժմ հնարավոր է Վաճառք (Կտրոն)-ում նշված Ապառիկ գումարը տպել ՀԴՄ կտրոնում` որպես Փոխհատուցում:
 

7.1.0.2
 

ՀԴՄ կտրոն տպելիս փաստաթղթի ամսաթիվը այսուհետ կստուգվի սերվեր համակարգչի ընթացիկ ամսաթվի հետ:

Վաճառակետ (POS) ենթահամակարգի Վաճառք փաստաթղթով հնարավոր է գրանցել Վերադարձ գնորդից նաև այն դեպքում, երբ վաճառքի հիմք փաստաթուղթը անկանխիկ է:

Ավելացվել է հնարավորություն e-Invoicing համակարգից ներմուծված ստացված հաշվի հիման վրա ստեղծել Ստացված ծառայություններ փաստաթուղթը:

Վաճառք (Հաշիվ-Ապրանքագիր) փաստաթուղթը e-Invoicing համակարգ արտահանելիս կտրվի ընտրության հնարավորություն արտահանել ապրանքի անվանումը, թե լրիվ անվանումը:
 

7.1.0.12
 

Տեղափոխման փաստաթղթերի մատյանի դիալոգ պատուհանում այսուհետ չի սահմանափակվի Հեղինակ դաշտի ընտրությունը նաև այն դեպքում, երբ Օգտագործողին սահմանափակված է այլ Օգտագործողների կողմից ստեղծված փաստաթղթերը տեսնելը:

Ապրանքների բոլոր ելքային փաստաթղթերի տպվող տեսքերում ավելացվել է հնարավորություն ապրանքների ցուցակն արտացոլել ըստ խմբաքանակների: Անհրաժեշտ է Ադմինիստրատորի գործիքներ -> Տպելու ձևանմուշներում խմբագրել տպելու ձևանմուշը և կատարել կարգավորումներ:

Դրամարկղի ելքի/մուտքի օրդերների տպվող տեսքում ավելացվել է ելքի/մուտքի դրամարկղը արտացոլելու հնարավորություն: Անհրաժեշտ է Ադմինիստրատորի գործիքներ -> Տպելու ձևանմուշներում խմբագրել տպելու ձևանմուշը և կատարել կարգավորումներ:

 

Տեղեկատուներ

 

Ավելացվել է հնարավորություն Ապրանքի կամ ծառայության տեղեկատուն գրանցելիս ավտոմատ ստուգել Անվանում դաշտի արժեքը մյուս ապրանքների և ծառայությունների անվանումների հետ: Հնարավորությունից օգտվելու համար անհրաժեշտ է Դրույթներում նշել կարգավորումը:
 

7.1.0.5

 

Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուում տվյալների խմբային խմբագրումը կարելի է կատարել ավելի հարմարավետ մեկ պատուհանում:
 

7.1.0.6 
 

Ապրանքի տեղեկատուում ավելացվել է PLU կոդը էլ. կշեռքում դաշտ: Դաշտն օգտագործվում է քաշային ապրանքների դեպքում և լրացվում է էլ. կշեռքում ապրանքի հերթական համարը:

 

7.1.0.7
 

Ավելացվել է հնարավորություն Գծիկավոր կոդեր տեղեկատուից տվյալներն արտահանել Էլ. կշեռքի ֆորմատով:

 

Հաշվետվություններ
 

Ավելացվել է հնարավորություն փաստաթղթերը դարձնել սևագիր անմիջապես հետևյալ հաշվետվություններից.

     - Ապրանքների գործողությունների մատյանից, 

     - Ապրանքների գործողությունների մատյան (Մանրածախ),

     - Վաճառքների վերլուծություն: 

 

Վաճառքների վերլուծությունում ավելացվել է հնարավորություն տեսնել վաճառված ապրանքի միավորի ինքնարժեքը:
 

7.1.0.8
 

Excel-ի բանաձևերում ավելացվել է TGetMTExternalCodeByMTCode բանաձև, որը վերադարձնում է ապրանքի կամ ծառայության արտաքին կոդը` լրացնելով ապրանքի կամ ծառայության կոդը:

 

Ադմինիստրատորի գործիքներ

 

Ավելացվել է տվյալների պահոցի արխիվացման հնարավորություն:

 

Ծրագրային ապահովումներ մշակողների համար

 
Տվյալների փոխանակում վեբ-սերվիսների միջոցով
 

Ավելացվել է հնարավորություն վեբ-սերվիսով գրանցել Վերադարձ գնորդից և Կոմպլեկտավորում փաստաթղթեր:

 

Լուծված խնդիրներ
 

Վաճառքների վերլուծություն հաշվետվությունից ստեղծված Վերադարգ գնորդից փաստաթղթում գնի լրացման կարգավորում, երբ վաճառքն ու վերադարձը կատարվում են ապրանքի` տարբեր չափման միավորներով:

Կարգավորում Հավելյալ ծախսերի բաշխում փաստաթղթում, երբ ԱԱՀ-ի հաշվարկի ձևը Առանց ԱԱՀ կամ Զրոյական ԱԱՀ է, իսկ Բաշխման տեսակը` Քանակային կամ Քանակ*Գործակից:

Մատակարարի ապրանքացանկից Պատվեր մատակարարին ստեղծելիս Հեղինակ դաշտի լրացման կարգավորում:

Պատվեր մատակարարին փաստաթուղթը b2b.armsoft հարթակ ուղարկելիս լրացուցիչ չափման միավորով ապրանքների քանակների վերահաշվարկի շտկում:

Վաճառք (Կտրոն)-ում բոնուս հաշվարկելիս տվյալ փաստաթղթի գործարքը հաշվի չառնելու կարգավորում:

Ապրանքի տեղեկատուն մեկ այլ տվյալների պահոցիից արտահանված XML ֆայլից ներմուծելիս առաջացող խնդրի կարգավորում:

Գործընկերների պարտքի վերանայում (Խմբային) փաստաթղթի Excel-ից ներմուծման հետ կապված կարգավորում, երբ գործընկերոջ պայմանագիրն արտարժութային է:

 

 

Տարբերակ 7.0.11 (29.08.2018-27.12.2018)
 

Նոր հնարավորություններ
 

b2b.armsoft հարթակ
 

Գործընկերներ տեղեկատուում հատուկ կարգավիճակով`Partners_Status ցուցադրվում են b2b.armsoft հարթակում իրենց ապրանքացանկը հրապարակած գործընկեր կազմակերպությունները: Անմիջապես տեղեկատուից կարելի է դիտել գործընկերոջ հրապարակված ապրանքները և անհրաժեշտության դեպքում ներմուծել դրանք Մատակարարի ապրանքացանկեր տեղեկատուում:
 

 7.0.10.11
 

Գործընկերների տեղեկատուում գրանցված գործընկերների ՀՎՀՀ-ները կցուցադրվեն կարմիրով, եթե b2b.armsoft հարթակի Կազմակերպությունների ցանկում չի հայտնաբերվել տվյալ ՀՎՀՀ-ն:

Գլխավոր էջում ավելացվել է b2b.armsoft հարթակում ապրանքների հրապարակման օգնական, որտեղ քայլերով ներկայացված է անհրաժեշտ գործողությունների հերթականությունը:

 

7.0.10.13

 

Փաստաթղթեր

 

Ավելացվել է նոր փաստաթուղթ` Ապրանքների տեղաշարժի պատվեր: Փաստաթուղթը նախատեսված է կազմակերպության մի պահեստից (խանութից) մյուսին ապրանքների տեղափոխման պատվեր ձևավորելու համար:
 

Warehouse_Documents_GoodsTransferOrder

 

Ավելացվել է հնարավորություն Ապրանքների տեղաշարժ փաստաթղթի հիման վրա ստեղծել Վաճառք (Հաշիվ-Ապրանքագիր), Վաճառք (Մանրածախ), Վաճառք (Կտրոն)։ 

Ձեռքբերման փաստաթղթերում ավելացվել է Ընթացիկ տողի վահանակ բաժին, որտեղ ցուցադրվում են ցուցակում ընթացիկ ապրանքի մասին տվյալներ:
 

7.0.10.7

 

Ձեռքբերման փաստաթղթերի Խմբային ավելացում հրամանով բացվող պատուհանում ավելացվել է Մատակարարի ապրանքացանկ էջը, որտեղ ցուցադրվում են փաստաթղթում նշված մատակարարի ապրանքները Մատակարարների ապրանքացանկեր տեղեկատուից:
 

7.0.10.1

 

Փաստաթղթերի Խմբային ավելացում հրամանով բացվող պատուհանում ավելացվել է Լրացուցիչ նշել քանակը դրոշակ: Դրոշակը նշված լինելու դեպքում ապրանք ընտրելուց հետո կբացվի պատուհան քանակը նշելու համար:
 

7.0.10.6
 

Վաճառք կտրոնի Ընթացիկ տողի վահանակում հնարավոր է ցուցադրել ապրանքի Բնութագիրը: Կարգավորումը տրվում է Օգտագործողի փաստաթղթերի դրույթներում:

Վաճառք կտրոնում հնարավոր է փոխել ապրանքի չափման միավորը "/" նշանի օգնությամբ:
 

7.0.10.10
 

Վաճառք կտրոնում Անկանխիկ պատուհանում ավելացվել է Գործարքը կատարել ՀԴՄ-ի POS-տերմինալով դրոշակ:

ՊՄՕ (Մանրածախ) փաստաթղթում այսուհետ հնարավոր է ընտրել ոչ մանրածախ հայտանիշով Պահեստ: Ինչը հնարավորություն կտա անմիջապես ապրանքացուցակում լրացնել Վաճառքի գինը և հիշել դրանք գների տեղեկատուում: 
 

7.0.10.4
 

Այսուհետ Հաշիվ ապրանքագրի հիման վրա ստեղծված Վերադարձ գնորդից փաստաթղթերում ապրանքի գումարային քանակը չի կարող գերազանցել հիմք փաստաթղթի քանակին:

Ավելացվել է հնարավորություն Վերադարձ մատակարարին փաստաթղթի հիման վրա ստեղծել Պահեստի մուտքի օրդեր և Պահեստի մուտքի օրդեր (Մանրածախ):

Վերադարձ մատակարարին փաստաթղթի Ապրանքների ցուցակ էջում ավելացվել է Պահեստ դաշտ, որում լրացված արժեքը կժառանգվի ցուցակում:

Բոնուսային խմբային վերանայում փաստաթղթում ավելացվել են Դրամարկղ և Հերթափոխ դաշտեր:

Փաստաթղթերի տպվող տեսքում ավելացվել է փաստաթղթի Հեղինակին արտացոլելու հնարավորություն: Անհրաժեշտ է Ադմինիստրատորի գործիքներ -> Տպելու ձևանմուշներում խմբագրել տպելու ձևանմուշը և կատարել կարգավորումներ:

 

Տեղեկատուներ
 

Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուում, Դիտել մանրամասները հրամանը սեղմելով, կարելի է տեսնել ընթացիկ տողի մնացորդը: Նման հնարավորություն ավելացվել է նաև Գործընկերների խմբեր տեղեկատուում, ցուցադրվում է տվյալ խմբին պատկանող Գործընկերների ցանկը:

 

7.0.10.3

 

Ապրանք (ծառայություն) և Գործընկեր տեղեկատուի Այլ խմբում ավելացվել են ենթատեղեկատուներ բացելու հրամաններ:
 

7.0.10.5
 

Գների ձևավորում պատուհանում ավելացվել է պարամետրերը հիշելու հնարավորություն:

 
7.0.10.8
 

Ավելացվել է հնարավորություն ձեռքբերման փաստաթուղթ գրանցելուց ապրանքներն ավտոմատ ավելացնել Մատակարարների ապրանքացանկեր տեղեկատուում:

 

7.0.10.2

 

Հատկության արժեք տեղեկատուի կոդի երկրությունը դարձվել է մինչև 20 նիշ:

 

Հաշվետվություններ
 

Ավելացվել է հնարավորություն Ապրանքների մնացորդներ (մանրածախ) հաշվետվությունից ստեղծել Վերադարձ մատակարարին փաստաթուղթ:

Ավելացվել է հնարավորություն Ապրանքների շրջանառություն հաշվետվությունից ստեղծել փաստաթղթեր: Հաշվետվության դիալոգ պատուհանում անհրաժեշտ է նշել Ըստ տարբեր խմբաքանակների կամ Բացված ըստ պահեստների դրոշակը:

 

Ընդհանուր

 

Համակարգից (Տվյալների պահոցից) դուրս գալուց հիշվում է Գլխավոր էջի վերջին օգտագործվող բաժինը:

Ընտրման ցուցակներում տողերի վերաբերյալ տեղեկությունը ցուցադրվում է ցանկի ներքևում:
 

7.0.10.12

 

Վաճառակետ (POS) 

 

Ավելացվել է հնարավորություն տեղափոխել տվյալներ Վաճառակետից Գլխամաս և հակառակ ուղղությամբ: Տվյալների տեղափոխումը կարող է կատարվել ավտոմատ` առանց օգտագործողի միջամտության, կամ օգտագործողի կողմից` համապատասխան հրամաններ սեղմելով.

 - Վաճառակետ (POS) ենթահամակարգի Տվյալների ներմուծում հրամանով Վաճառակետում ավելացվում, խմբագրվում, ինչպես նաև հեռացվում են տեղեկատուները` Գլխամասի տեղեկատուների հետ  համապատասխանեցնելու համար:

- Ադմինիստրատորի գործիքներ ենթահամակարգի Ներմուծել տվյալներ Վաճառակետերից (POS) հրամանով Վաճառակետերից ներմուծվում են ամփոփ փաստաթղթեր վաճառքի և վերադարձի, ինչպես նաև բոնուսների հաշվարկի ու մարման վերաբերյալ:
POS_DataExchange

 

Հերթափոխի բացում, փակում գործողությունները, ինչպես նաև Հերթափոխի հաշվետվությունը ավելացնել են նաև Վաճառքներ ենթահամակարգում:

 

b2b.armsoft բոնուսային սերվեր 

 

Բոնուսային համակարգ ունեցող խանութների ցանցում բոնուսային քարտերի միասնական հաշվառման համար մշակվել է b2b.armsoft բոնուսային միավորների կենտրոն: Այն հնարավորություն է տալիս գնորդի քարտով գործարքի ժամանակ. 

-  օնլայն հարցում կատարել սերվերին ընկերության բոլոր խանութներով վաճառքների և կուտակված բոնուսների վերաբերյալ,

      -  կուտակված կամ օգտագործված բոնուսային միավորները օնլայն գրանցել սերվերում:
 
b2b.armsoft բոնուսային սերվերը համակցված է զեղչային և բոնուսային քարտերի պահպանման InOne հավելվածի հետ:

DiscountServer

 
Լուծված խնդիրներ

 

Ապրանքային փաստաթղթերում տողը խմբագրելիս ցուցադրվող տվյալների շտկում:

Ոչ ադմինիստրատոր օգտագործողի կողմից Պահեստի մուտքի օրդեր փաստաթուղթը կանչելու հետ կապված կարգավորում, երբ օգտագործողին հասանելի չէր Ձեռքբերման ինքնարժեքի հաշվարկ հաշվետվությունը:

Վաճառք կտրոնի Ընթացիկ տողի վահանակում մնացորդի ցուցադրման կարգավորում, երբ ապրանքն ընտրված է լրացուցիչ չափման միավորով:

Վերադարձ մատակարարին փաստաթղթում դիալոգ ռեժիմում ապրանքների մնացորդի ցուցադրման սխալի ուղղում:

Պահեստի մուտքի օրդերից բացված Գների ձևավորում պատուհանում չափման միավորի ցուցադրման կարգավորում, երբ գների ձևավորումը կատարվում է ապրանքի լրացուցիչ չափման միավորի համար:

Ստացված հաշվի հիման վրա Պահեստի մուտքի օրդեր ստեղծելիս գների լրացման շտկում:

Հավելյալ ծախսերի բաշխման կարգավորում, երբ ԱԱՀ-ի հաշվարկի ձևը նշված է Առանց ԱԱՀ կամ Զրոյական ԱԱՀ, իսկ բաշխման տեսակը` Գումարային: 

Պահեստի փաստաթղթերի մատյանում ցուցադրվող տողերի կարգավորում, երբ մատյանի դիալոգ պատուհանում ֆիլտրված է կոմպլեկտավորման փաստաթղթում մուտքագրված ապրանք:

Ապրանքների մնացորդներ հաշվետվությունում ըստ Գնի տեսակի գների ցուցադրման շտկում, երբ Գնի տեսակի կոդը մեկ նիշ է:

Վաճառակետ (POS) ենթահամակարգի Վաճառքի  փաստաթղթի հետ կապված սխալների կարգավորում:

Զրոյական ինքնարժեքով գրանցված վաճառքների արտացոլման կարգավորում ապրանքային հաշվետվություններում:

Վաճառքների վերլուծություն հաշվետվությունից ստեղծված Վերադարձ գնորդից փաստաթղթում Դրամարղ դաշտի լրացման շտկում:

Օգտագործողի քարտի համարի կրկնության ստուգումը Գործընկերների քարտերի և Աշխատակիցների քարտերի կոդերի հետ:

Եթե Օգտագործողի Պահեստների դրույթներում նշված է Վաճառել զրո ինքնարժեքով դրոշակը, վաճառքի փաստաթղթերը չէին արտացոլվում ապրանքային որոշ հաշվետվություններում:

 

Տարբերակ 7.0.8 (04.07.2018-29.08.2018)
 

Նոր ենթահամակարգ` Վաճառակետ (POS)

 

Համակարգում ավելացվել է Վաճառակետ (POS) ենթահամակարգ, որը նախատեսված է մեծ թվով վաճառքի կետեր (դրամարկղեր) ունեցող մանրածախ խանութը ավտոմատացնելու համար: Եթե անհրաժեշտ է արագ սպասարկել հաճախորդների հերթը, օրինակ մթերային խանութներում, ապա խորհուրդ է տրվում օգտագործել այս աշխատատեղը:
 
7.0.7.14

 

YouTube1

Աշխատատեղի հնարավորություններին կարող եք ծանոթանալ ուսումնական հոլովակում. Դիտել

 

Նոր հնարավորություններ
 

Փաստաթղթեր

 

Փաստաթղթերում ավելացվել է ըստ կոդի ապրանք ավելացնելու հնարավորություն: Ստեղնաշարից F2 հրամանով ակտիվացնելով մուտքագրման դաշտը` անհրաժեշտ է լրացնել ապրանքի կոդը և սեղմել F8 հրամանը:
 

7.0.7.3
 

Այսուհետ հնարավոր է կարդալ քաշային ապրանքի գծիկավոր կոդ բոլոր այն փաստաթղթերում, որոնցում կա Գծիկավոր կոդ դաշտ:

Ավելացվել է հնարավորություն անմիջապես փաստաթղթերի միջից բացել տվյալ փաստաթղթին վերաբերող հաշվետվություններ:
 

7.0.7.8

 

Բոլոր փաստաթղթերում ավելացվել է Հեղինակ դաշտ, որը հնարավորություն է տալիս սահմանափակել Օգտագործողներին այլ Օգտագործողներին պատկանող փաստաթղթերի հետ աշխատանքը:

Ավելացվել է հնարավորություն Դրամարկղի մուտքի օրդերից տպել Կանխիկ մուտքի ՀԴՄ կտրոն:

Ավելացվել է հնարավորություն Դրամարկղի ելքի օրդերից տպել Կանխիկ ելքի ՀԴՄ կտրոն, ինչպես նաև Կանխավճարի վերադարձի ՀԴՄ կտրոն:

Ապրանքների տեղաշարժ փաստաթղթի Լրացուցիչ էջի Տեղափոխման եղանակ դաշտին կցված է ընտրման ցուցակ, որտեղ առաջարկվում են Արտահայտություններ տեղեկատուի տողերը:

Ավելացվել է հնարավորություն Վերադարձ գնորդից փաստաթղթից տպել ՀԴՄ կտրոն ապրանքային կտրոն տպող սարքով:

Այսուհետ Վերադարձ գնորդից փաստաթղթի հերթական համարի կրկնություն չի թույլատրվելու:

Վերադարձ գնորդից փաստաթղթում ավելացվել է կուտակված և մարված բոնուսների հետհաշվարկի հնարավորություն:
 

7.0.7.15

 

Փոխանցման հաշիվ փաստաթղթում ավելացվել է Զեղչ նշելու հնարավորություն:

Ապրանքների տեղաշարժ փաստաթղթի տպվող տեսքում ավելացվել է խմբաքանակի հատկություններ արտացոլելու հնարավորություն: Անհրաժեշտ է Ադմինիստրատորի գործիքներ -> Տպելու ձևանմուշներում խմբագրել տպելու ձևանմուշը և կատարել կարգավորումներ:

 

Վաճառք (Կտրոն)
 

Ավելացվել է հնարավորություն Վաճառք կտրոնում նշված գործընկերոջ հաշվետվություններում ցույց տալ վաճառքի գումարի մարման ձևերը: Անհրաժեշտ է Օգտագործողի Փաստաթղթերի դրույթներում նշել Գնորդի փոխհաշվարկներում արտացոլել վաճառքի և մարումների գումարները դրոշակը:

 
7.0.7.7

 

Ավելացվել է հնարավորություն հետևել ՀԴՄ կտրոն տպելու գործընթացին և անհրաժեշտության դեպքում դադարեցնել գործընթացը: Հնարավորությունն օգտագործելու համար անհրաժեշտ է Դրամարկղեր տեղեկատուում նշել Ցույց տալ տպելու գործընթացը դրոշակը:
 

7.0.7.13

 

Ավելացվել է կարգավորում ՀԴՄ կտրոնի վրա զեղչի տոկոսը կամ գումարը տպելու վերաբերյալ: Կարգավորումը տրվում է Օգտագործողի փաստաթղթերի դրույթներում:
 

7.0.7.16
 

Փաստաթղթի Ընթացիկ տողի վահանակում հնարավոր է ցուցադրել ապրանքի քանակային մնացորդը: Կարգավորումները տրվում են Օգտագործողի փաստաթղթերի դրույթներում:

 
7.0.7.1

 

Ավելացվել է կարգավորում վաճառքի գումարը բոնուսով մարելու դեպքում, տվյալ վաճառքից կուտակել բոնուս, թե ոչ:

 

7.0.7.9
 

Ավելացվել է հնարավորություն վաճառվող ապրանքների ինքնարժեքը գրանցել զրո: Նպատակը վաճառքի փաստաթղթերի գրանցումն արագացնելն է:

Ավելացվել է փաստաթղթի ընդհանուր գումարը ավտոմատ կլորացնելու հնարավորություն:
 

7.0.7.10

 

Ավելացվել է հնարավորություն փաստաթղթի անվանացուցակում տողեր ներմուծել տեքստային ֆայլից։  

 
Մատյաններ

 

Ավելացվել է հնարավորություն ՀԴՄ կտրոններ մատյանում տեսնել, թե ինչ տարբերակով է կատարվել գումարի մարումը:

 
7.0.7.6

 

ՀԴՄ կտրոններ մատյանում և ՀԴՄ կտրոնների ապրանքացանկ հաշվետվությունում ավելացվել են Դրամարկղ և Հերթափոխ սյուներ:

Փաստաթղթերի մատյաններում Գործընկերոջ պարտքի վերանայում (խմբային) փաստաթղթի Գումարը այժմ լրացվում է վերանայումների հանրագումարը:

 

Տեղեկատուներ
 

Ավելացվել է հնարավորություն Գործընկերներ, Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուներից խմբային հեռացնել նշված տողերը: 
 

7.0.7.4
 

Ավելացվել է հնարավորություն անմիջապես Ապրանքի (Ծառայության) տեղեկատուում մուտքագրել գինը, տեսնել գործող գինն ու խմբագրել: Կարելի է կանչել նաև Գների մատյանը:
 

7.0.7.2
 

Ապրանքների տեղեկատուն Էլ. կշեռքների ֆորմատով արտահանման համար ավելացվել է Ընդլայնում գրելու հնարավորություն, ինչի շնորհիվ հնարավոր է համակցել տարբեր մոդելների կշեռքներ:

 

Համակարգում ավելացվել է ռուսերեն ինտերֆեյս ունենալու հնարավորություն:

 

7.0.7.11

 

 

Լուծված խնդիրներ

 

Տեղեկանք առկայության մասին հաշվետվությունում ընտրված գնի տեսակով գնի ցուցադրման կարգավորում, երբ հաշվետվությունը կանչված է Լրացուցիչ չափման միավորների համար:

Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուից ստեղծված Պահեստի մուտքի օրդերում Գումարի լրացման կարգավորում, երբ փոխվում է քանակ դաշտը:

Z հաշվետվության մեջ Անկանխիկ գործարքների ցուցադրման կարգավորում: 

Հաշիվ ապրանքագիր և Վաճառք (կտրոն) փաստաթղթերի դիալոգ ռեժիմում վաճառքի գնի լրացման կարգավորում, երբ ընտրված է ապրանքի լրացուցիչ չափման միավոր:

b2b.armsoft հարթակով ստացված Փոխանցման հաշվի հիման վրա ստեղծված Վճարման հանձնարարականում Գումար դաշտի լրացման շտկում:

 

Ծրագրային ապահովումներ մշակողների համար

 
Տվյալների փոխանակում վեբ-սերվիսների միջոցով
 

Վեբ սերվիսով կարելի է ստանալ գործընկերոջ կուտակած բոնուսի մնացորդը:

 

Տարբերակ 7.0.7 (10.04.2018-04.07.2018)
 
Վաճառք (Կտրոն) փաստաթղթում ավելացվել է հնարավորություն ՀԴՄ կտրոնը տպել որպես ծախսը հիմնավորող փաստաթուղթ: Կտրոնի վրա կերևա Գնորդի ՀՎՀՀ-ն:
 
7.0.7.12
 

Տարբերակ 7.0.6 (11.12.2017-10.04.2018)
 

Նոր հնարավորություններ
 

Փաստաթղթեր

 

Այսուհետ հարկային կամ հաշվարկային փաստաթղթերը e-invoicing համակարգի ֆորմատով XML արտահանելիս հնարավոր է արտահանել նաև փաստաթղթում նշված զեղչի տոկոսները:
 

7.0.6.10
 

Ավելացվել է հնարավորւթյուն Վաճառք մանրածախ փաստաթուղթն արտահանել xml ֆորմատով և ներմուծել e-invoicing համակարգ: Հաշիվների սերիա-համարների վերագրում գործողությունը ավելացվել է նաև Վաճառք մանրածախ փաստաթղթի համար:

Վաճառքի փաստաթղթերում բնապահպանական հարկի և ԱԱՀ-ի հաշվարկը համապատասխանեցվել է Հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի պահանջին: 

Հաշիվ ապրանքագիր փաստաթղթում ավելացվել է Հեղինակ դաշտ, որը հնարավորություն է տալիս սահմանափակել Օգտագործողներին այլ Օգտագործողներին պատկանող փաստաթղթերի հետ աշխատանքը: 
 

7.0.6.1
 

Ավելացվել է հնարավորություն կարգավորել Վաճառք կտրոնում ապրանքի չափման միավոր սյան ցուցադրվելը:
 

7.0.6.9
 

Ավելացվել է հնարավորություն Վաճառք կտրոնում կարդալ էլ. կշեռքում հատով հաշվառվող ապրանքի գծիկավոր կոդ:
 

7.0.6.8

 

Վաճառք կտրոն փաստաթղթի արագացման հետ կապված փոփոխություններ:

 
Հաշվետվություններ, Մատյաններ
 

Այժմ հնարավոր է ՀԴՄ X և Z հաշվետվությունները տպել անմիջապես համակարգից:

 
7.0.6.3
 

Պահեստի փաստաթղթերի մատյանի դիալոգ պատուհանում ավելացվել է Ապրանքով ֆիլտր դնելու հնարավորություն:
 

7.0.6.6
 

Ապրանքների գործողությունների մատյանի դիալոգում ավելացվել է Սյուները էջ, որտեղից կարելի է ընտրել լրացուցիչ սյուներ Նյութական արժեքներ տեղեկատուից:
 

7.0.6.4

 
Տեղեկատուներ

 

Գործընկերոջ տեղեկատուում ավելացվել է հնարավորություն նշել Սեռը և Ծննդյան ամսաթիվը:
 

7.0.6.5
 

Գործընկերներ տեղեկատուի Խմբային խմբագրման հնարավորություններում ավելացվել է Մատակարար, Գնորդ և Սեռ դաշտերի խմբագրումը:

 

7.0.6.7
 

Ավելացվել է Գներ տեղեկատուից պիտակ տպելու հնարավորություն:

 

b2b.armsoft հարթակ

 

Այժմ հարթակից ստացված փաստաթղթերը մերժելիս կամ հաստատելիս կարելի է գրել մեկնաբանություն, որը կերևա Ուղարկված և Ստացված փաստաթղթերի մատյանում

 

Ադմինիստրատորի գործիքներ
 

Օգտագործողի փաստաթղթերի դրույթներում ավելացվել է նոր կարգավորում` Թույլ տալ խմբագրել գնի տեսակը:
 

7.0.6.2
 

Օգտագործողի փաստաթղթերի դրույթներում, եթե նշված է Վաճառքը գրանցելիս զեղչել ավտոմատ դրոշակը, ապա Վաճառք կտրոնում Զեղչի հաշվարկը կկատարվի վճարման ձևը ընտրելիս` Կանխիկ, Անկանխիկ կամ Ապառիկ:

Excel-ի բանաձևերում ավելացվել է TGetMTDiscountByCode բանաձև, որը վերադարձնում է ապրանքի տեղեկատուում նշված զեղչի տոկոսը:

 

Ավելացվել է բոնուսների հաշվարկման արտաքին մոդուլ ունենալու հնարավորություն:

Համակարգի ստատուսային վահանակում այժմ ցուցադրվում է բանալու տվյալները:

ՀԾ-Համակարգերի միջև տվյալների փոխանակմանը մասնակցող տվյալների պահոցում անհրաժեշտ է կարգավորել որոշ նոր դրույթներ:
 

Լուծված խնդիրներ
 

Ձեռքբերման ինքնարժեքի հաշվարկի կարգավորում, երբ կատարվել է Հավելյալ ծախսերի բաշխում ապրանքների տեղաշարժ կատարելուց հետո:

Տեղեկանք ապրանքների առկայության մասին հաշվետվության արագացում, երբ դիալոգ պատուհանում ընտրված է Գնի տեսակ: 

Վաճառք (Հաշիվ-Ապրանքագրի) տպման տեսքում Գնորդի ՀՎՀՀ-ի լրացման շտկում: 

Պահեստի մուտքի օրդեր (ներմուծում) փաստաթղթի XML ֆորմատում ապրանքի չափման միավորի լրացման կարգավորում, երբ այդ փաստաթղթի հիման վրա ստեղծված է Հավելյալ ծախսերի բաշխում:

Դրամարկղի ելքի օրդերում Հիշել և նոր հրամանով բացվող նոր փաստաթղթում Հիմք փաստաթուղթ դաշտի լրացման շտկում:

Վաճառք կտրոնում Գնորդի պայմանագրի Գնի տեսակի լրացման կարգավորում, երբ Գնորդը ընտրված է մագնիսական քարտ կարդացող սարքի միջոցով:

Էլեկտրոնային կշեռք տվյալների արտահանման հետ կապված շտկումներ:
 

Ծրագրային ապահովումներ մշակողների համար

 
Տվյալների փոխանակում վեբ-սերվիսների միջոցով

Ավելացվել է հնարավորություն վեբ-սերվիսների միջոցով համակարգում գրանցել Պահեստի Ելքի Օրդեր և Ապրանքների գույքագրում փաստաթղթեր:
 

Տարբերակ 7.0.5 (06.09.2017-11.12.2017)
 

Նոր հնարավորություններ
 
ՀԾ-Առևտուր 7 համակարգի նոր հնարավորություններին կարելի է ծանոթանալ YouTube-ում հրապարակված ուսումնական հոլովակներում: Հոլովակները հնարավոր է կանչել Օգնություն ներդիրից կամ Գլխավոր էջի Արագ մեկնարկ բաժնից:
 

7.0.4.9
 
7.0.4.10
 

Փաստաթղթեր
 

Պահեստի մուտքի օրդեր և Պահեստի մուտքի օրդեր (մանրածախ) փաստաթղթերում ավելացվել է ապրանքների վերջին ձեռքբերման գները լրացնելու հնարավորություն։
 

7.0.4.2 
 

Պահեստի մուտքի օրդեր և Պահեստի մուտքի օրդեր (մանրածախ) փաստաթղթերում ավելացվել է զեղչ նշելու հնարավորություն: Զեղչի դաշտերը ցուցադրվում են, եթե Դրույթներում նշված է Գնման ժամանակ թույլատրել օգտագործել զեղչ դրոշակը:
 

7.0.4.1
 

Ավելացվել է հնարավորություն Վաճառքի փաստաթղթերում բոլոր տողերի վրա կիրառել 100% զեղչ:
 

7.0.4.7
 

Այժմ հնարավոր է Վաճառք կտրոնում կիրառել Գծ.կոդ (F7) և Կոդ (F8) հրամանները, երբ դատարկ է Մուտքագրել արժեք դաշտը:

Այսուհետ Վաճառք կտրոնի որոշ կոճակներ հնարավոր կլինի չցուցադրել` ըստ Օգտագործողի:
 

7.0.4.8
 

Այժմ Վաճառք կտրոնում հնարավոր է փոխել ԱԱՀ-ի հաշվարկի ձևը, եթե Օգտագործողին թույլատրված չէ խմբագրել վաճառքի գինը:

Ապրանքային փաստաթղթերում այսուհետ կցուցադրվի Քանակ դաշտի հանրագումարը:

 
Հաշվետվություններ, Մատյաններ
 

Տեղեկանք ապրանքների առկայության մասին հաշվետվությունան դիալոգ պատուհանում Ցույց տալ գները ըստ գնի տեսակի դաշտում հնարավոր է միաժամանակ ընտրել մի քանի գնի տեսակ:

Ապրանքների շրջանառության մատյան (Մանրածախ) հաշվետվությունը կարելի է կանչել պահեստներով բացված:

 
7.0.4.5
 

Ստացված ծառայությունների մատյան հաշվետվությունը վերանվանվել է ՊՄՕ-ի և ստացված ծառայությունների մատյան. ցուցադրվում են նաև պահեստի մուտքի օրդերների տողերը:

 

Տեղեկատուներ
 

Ավելացվել են արագ հասանելիության նոր ստեղներ.

   - Ապրանքներ և ծառայություններ տեղեկատու - Ctrl+Shift+L

   - Գործընկերներ տեղեկատու - Ctrl+Shift+B

Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուում տող ավելացնելիս Ցույց տալ գնացուցակներում դրոշակը ավտոմատ նշված կլինի:

 
Ադմինիստրատորի գործիքներ
 

Այժմ հնարավոր է Օգտագործողին սահմանափակել Դրամարկղերի հասանելիությունը:
 

7.0.4.3
 

Այժմ հնարավոր է Օգտագործողին սահմանափակել ապրանքային հաշվետվություններ/մատյաններ տեսնելը` ըստ պահեստների:
 

7.0.4.6
 

Ավելացվել է հնարավորությոն սահմանել Օգտագործողի իրավասությունները, հասանելիություններն ու սահմանափակումները` պատճենելով դրանք մեկ այլ Օգտագործողից:
 

7.0.4.4

 

Լուծված խնդիրներ
 

Վաճառք կտրոնի հիման վրա ստեղծված Վերադարձ գնորդից փաստաթղթում ԱԱՀ-ի հաշվարկի ձևը լրացնելու շտկում:

Վաճառք կտրոնում գործընկերոջը Բոնուսի հաշվարկի կարգավորում, երբ Գնորդ դաշտը լրացվում է սկաներով քարտը կարդալու միջոցով:

Մանրածախ պահեստով Վաճառք կտրոնում Վաճառքի գնի լրացման շտկում, երբ անցում է կատարվում լրացուցիչ չափման միավորի:

Կանխավճարի ՀԴՄ կտրոն տպելիս բերվում էր հաղորդագրություն Փաստաթուղթը Ձեր կողմից խմբագրման ընթացքում փոփոխվել է ուրիշի կողմից:

Տեղեկանք ապրանքների առկայության մասին հաշվետվությունից միաժամանակ տարբեր պահեստներից Վաճառք կտրոն ստեղծելու հետ կապված կարգավորում:

 

 

Ծրագրային ապահովումներ մշակողների համար
 

Տեղեկատուների, Փաստաթղթերի և Հաշվետվությունների ընդլայնում

 

ՀԾ-Առևտուր 7 համակարգում կարելի է ծրագրավորել տեղեկատուներում և փաստաթղթերում լրացուցիչ դաշտերի ավելացում և դրանց արտացոլումը հաշվետվություններում:

 

Ավելացվել է ՆԱ խմբեր և Գործընկերների խմբեր տեղեկատուներիի ընդլայնման հնարավորություն:

Ավելացվել է Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուի ընդլայնված դաշտերը Excel-ից ներմուծելու հնարավորություն:

 

YouTube

Ընդլայնումներին կարող եք ծանոթանալ ուսումնական հոլովակում. Դիտել

Տվյալների փոխանակում վեբ-սերվիսների միջոցով 

 

Վեբ-սերվիսների օգնությամբ ՀԾ-Առևտուր 7 համակարգը կարելի է համակցել այլ համակարգերի կամ ինտերնետային կայքի հետ:
 

Վեբ-սերվիսների կանչերում ավելացվել է

Հնարավորություն համակարգից բեռնել

   - Վաճառք կտրոն փաստաթուղթ

   - Գործընկերների մնացորդներ, Վաճառքների մատյան հաշվետվություններ
   - Փաստաթղթերի մատյան

   - Ապրանքների վերջին փոփոխությունները

 

Հնարավորություն համակարգում գրանցել

    - Պահեստի մուտքի օրդեր, Ապրանքների տեղաշարժ փաստաթուղթ

   - Ապրանքներ և Ծառայություններ, Գործընկերներ տեղեկատու:

 

Տարբերակ 7.0.2 (27.07.2017-06.09.2017)

Նոր հնարավորություններ
 

Դրամարկղ/Բանկ ենթահամակարգում ավելացվել է հնարավորություն տեսնել ՀԾ-ԻնտերնետԲանկ համակարգում հաշիվների քաղվածքներն ու մնացորդները` անմիջապես ՀԾ-Առևտուր համակարգի պատուհանում:

Օգտագործողի փաստաթղթերի դրույթներում ավելացվել է հնարավորություն սահմանափակել Վաճառք կտրոն փաստաթղթի Զեղչի տոկոս և Փաստաթղթի N դաշտերի խմբագրումը:  
 

7.0.2
 

Ավելացվել է հնարավորություն Վաճառք (կտրոն)-ից տպել ՀԴՄ կտրոն, եթե փաստաթղթում օգտագործված է բոնուս: 
 

7.0.2.3

 

Օգտագործողի փաստաթղթերի դրույթներում ավելացվել է հիմնական տեղեկատուների կոդերի խմբագրման կարգավորում:
 

7.0.2.4
 

Ավելացվել է հնարավորություն համակցել CAS PR-II տեսակի էլեկտրոնային կշեռքները:

Այսուհետ Տպելու դրույթներում Տպել ամսաթիվը դրոշակը նշված լինելու դեպքում, փաստաթղթերի տպման տեսքում նույնպես կարտացոլվի տպելու ամսաթիվը:

Տվյալների պահոցի կոնտեքստային ցանկի Համակարգային տվյալներ հրամանով այժմ ցուցադրվում են նաև պահոցին վերաբերող վիճակագրական տվյալներ:

Ծավալուն տվյալների` ավելի արագ Excel արտահանման համար ավելացվել է նոր հնարավորություն Արտահանել xlsx (մեծ տվյալներ):
 

7.0.2.2

 

Լուծված խնդիրներ

 

Պահեստի մուտքի օրդեր փաստաթղթից պիտակ տպելու կարգավորում, երբ փաստաթղթում կրկնվող կոդերով տողեր կան:

ՊՄՕ (Ներմուծում) փաստաթղթի հիման վրա ստեղծված Հավելյալ ծախսերի բաշխում փաստաթղթում ներառյալ ԱԱՀ գումարի հաշվարկի շտկում:

Տեղեկանք առկայության մասին հաշվետվությունից Վաճառք կտրոն ստեղծելու շտկումներ:

Ապրանքի ինքնարժեքի վերագնահատումից հետո Տեղեկանք առկայության մասին-ում Պայմանագիր դաշտը լրացնելու կարգավորում:

Վաճառք կտրոնում Կոմպլեկտ հրամանով կոմպլեկտ ավելացնելու շտկում, երբ բաղադրամասերում ծառայություն կա:

Դրամարկղերի գործողությունների մատյանում Գործընկերոջ տվյալների արտացոլման կարգավորում, երբ դիալոգ պատուհանում նշված է Ցույց տալ գործընկերներին դրոշակը:

TMTMoveTurnCount բանաձևի հաշվարկի շտկում, երբ ապրանքի տեղաշարժը կատարված է տարբեր մուտքի խմբաքանակներից: