Առևտրային գործունեության ավտոմատացման համակարգ միջին և փոքր կազմակերպությունների համար
ՀԾ-Առևտուր 7 համակարգը հատուկ նախագծվել և մշակվել է առևտրական գործունեությամբ զբաղվող միջին և փոքր ձեռնարկության համար: Համակարգը հնարավորություն է տալիս կառավարել մանրա-մեծածախ առևտրի և պահեստային գործունեությամբ զբաղվող ձեռնարկության բոլոր հիմնական գործընթացները: Համակարգի լայն ֆունկցիոնալ հնարավորությունները ամենևին էլ չեն խոչընդոտում առևտրային համակարգերի երկու կարևոր պահանջներին` արագագործությանը և հուսալիությանը: Համակարգի ներդրումն ու շահագործումը հեշտ են` պարզության և ինտուիտիվ հասկանալի կառուցվածքի շնորհիվ: Համակարգի տեխնիկական պահանջները բարձր չեն, այսինքն կազմակերպությանը սովորաբար անհրաժեշտ չի լինում համակարգի շահագործման համար ձեռք բերել լրացուցիչ համակարգչային տեխնիկա կամ ծրագրային ապահովում: |
Ուսումնական հոլովակներ
ՀԾ-Առևտուր 7 համակարգի նոր հնարավորությունները ներկայացված են ուսումնական հոլովակներում: Հոլովակների օնլայն տեսադարանը կարող եք դիտել YouTube-ում. Դիտել |
Ժամանակակից, գեղեցիկ, հարմար աշխատանքային միջավայր
•Համակարգի աշխատանքային միջավայրը կառուցված է ծանոթ ու հարմար MS-Office ոճով: Սա թույլ է տալիս օգտագործողներին հեշտությամբ սկսել համակարգով աշխատանքը և խուսափել նոր աշխատանքային միջավայրին սովորելու վրա ծախսվող ժամանակից և անհարմարությունից:
•Համակարգն աշխատում է Unicode-ով, ինչը հնարավոր է դարձնում ցանկացած լեզվով մուտքագրված տվյալների հետ աշխատանքը:
•Մուտքագրման ժամանակ կատարվող բազմաթիվ ստուգումներն ապահովում են տվյալների ամբողջականությունն ու ճշտությունը:
•Համակարգն ունի գունային ու տառատեսակների տարբեր թեմաներ: Յուրաքանչյուր օգտագործող կարող է ընտրել համակարգի` իրեն առավելապես հարմար տեսքը:
Ամպային տարբերակ
Ամպային տարբերակի դեպքում տվյալների պահոցները և պահուստային պատճենները գտնվում են ոչ թե կոնկրետ աշխատանքային համակարգչի վրա, այլ հատուկ սերվերային տարածքում:
Ամպային տարբերակը հնարավորություն է տալիս.
•կրճատել համակարգի շահագործման ծախսերը
•ունենալ տվյալներին հասանելիություն 24/7 ռեժիմով
•միանալ տվյալներին անվտանգ և գաղտնագրված կապուղով աշխարհի ցանկացած կետից
•տվյալները պահպանել հուսալի սերվերային տարածքներում (data centre)
Մոբայլ հավելված
Հավելվածը նախատեսված է ամպային տվյալների պահոցներին օնլայն միանալու և տվյալներ դիտելու համար: Շատ հարմար է հատկապես կազմակերպության ղեկավարների համար, քանի որ ցանկացած վայրից կարելի է վերահսկել հաշվառումը, վերլուծել և կայացնել որոշումներ:
Հավելվածը հասանելի է և Android և iOS օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների և պլանշետների համար:
Առևտրի բոլոր բաժինների ամբողջական ավտոմատացում
•Ձեռքբերումներ
•Վաճառքներ
•Պահեստ
•Գներ և գնացուցակներ
•Բազմարժութային հաշվառում
•Խմբաքանակային հաշվառում
•Օգտագործողների աշխատանքի իրավասությունների կառավարում:
Հզոր ու ճկուն հաշվետվական համակարգ
•Հաշվետվություններում տվյալների ֆիլտրման, խմբավորման, հանրագումարների ավելացման, սյուների ընտրման գործիքները թույլ են տալիս անմիջապես աշխատանքի ընթացքում առանց որևէ ջանքի համակարգից ստանալ ցանկացած տվյալ, ցանկացած տեսքով:
•Համակցում Excel-ի հետ: Շնորհիվ նոր լրամշակման, Excel-ում ավելանում են բանաձևեր, որոնք թույլ են տալիս ՀԾ-Առևտուր 7 համակարգից քաղել տվյալներ: Դրանց վրա կիրառելով Excel-ի լայն հաշվարկային ու վերլուծական հնարավորությունները, կարելի է ստանալ պրակտիկորեն կամայական հաշվետվություն:
•Բազմաթիվ ներդրված հաշվետվություններ, որոնք թույլ կտան անընդհատ տիրապետել կազմակերպության վիճակի ամբողջական պատկերին և ընդունել արդյունավետ որոշումներ:
•Գործունեության արդյունավետությունը բնութագրող հիմնական ցուցանիշների գրաֆիկական արտացոլումը մեկ պատուհանում:
Անսահմանափակ քանակությամբ հաշվառումներ վարելու հնարավորություն
ՀԾ-Առևտուր համակարգում կարելի է վարել անսահմանափակ քանակությամբ կազմակերպությունների հաշվառում` անկախ նրանից դուք օգտագործում եք համակարգի ցանցային, թե` մեկ աշխատատեղի տարբերակը:
Ամպային տարբերակում հասանելի պահոցների քանակը կարգավորվում է գնացուցակով:
Համակցում ՀԾ-Հաշվապահ 7 համակարգի հետ
ՀԾ-Առևտուր 7-ի նոր տարբերակն առաջին համակարգն է, որն իր մեջ ուղղակիորեն ներառում է ինտերնետ բանկինգի համակարգ: Սա թույլ է տալիս կառավարել բանկային հաշիվներն անմիջապես հաշվապահական համակարգից, խուսափել տվյալներն այլ համակարգ արտահանելու կամ ներմուծելու լրացուցիչ քայլից:
Համակցումներ առևտրային սարքավորումների հետ
Առևտրային սարքավորումների հետ համակցումները հեշտացնում են առևտրային գործընթացների կազմակերպումը` ապահովելով մուտքագրվող տվյալների ճշտությունը: ՀԾ-Առևտուր 7 համակարգը համակցված է հետևյալ սարքավորումների հետ.
•նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաներ,
•գծիկավոր կոդ և դրոշմավորման (Data Matrix) կոդ կարդացող սկաներներ,
•Ingenico բանկային POS-տերմինալ,
•մագնիսական քարտ կարդացող սարքեր,
•գնապիտակ տպող սարքեր,
•վաճառքի կտրոն տպող սարքեր,
•էլեկտրոնային կշեռքներ,
•գույքագրման տվյալների հավաքագրման տերմինալ:
Բանկային հաշիվների կառավարումը մեկ համակարգից
ՀԾ-Առևտուր համակարգն իր մեջ ուղղակիորեն ներառում է ինտերնետ բանկինգի համակարգ: Սա թույլ է տալիս կառավարել բանկային հաշիվներն անմիջապես հաշվապահական համակարգից, խուսափել տվյալներն այլ համակարգ արտահանելու կամ ներմուծելու լրացուցիչ քայլից:
Համակցում b2b.armsoft հարթակի հետ
ՀԾ-Առևտուր համակարգը համակցված է b2b.armsoft ամպային հարթակի հետ, որը ներառում է մի շարք տեղեկատվական ծառայություններ և թույլ է տալիս փոխանակել էլեկտրոնային փաստաթղթեր անմիջապես առևտրային համակարգից։ Սա բացառում է փաստաթղթերը կազմելիս կամ ներմուծելիս կատարվող սխալները, նվազեցնում է ծախսերը, արագացնում է կարևոր բիզնես գործընթացները։
Համակցում e-Invoicing համակարգ հետ
ՀԾ-Առևտուր համակարգից փաստաթղթերը արտահանվում են էլ. հարկային հաշիվների e-Invoicing համակարգ, ինչպես նաև կատարվում է մատակարարներից ստացված հաշիվների ներմուծում:
Տեղեկատուների, Փաստաթղթերի և Հաշվետվությունների ընդլայնում
ՀԾ-Առևտուր համակարգում հնարավոր է ծրագրավորել տեղեկատուներում և փաստաթղթերում լրացուցիչ դաշտերի ավելացում և դրանց արտացոլումը հաշվետվություններում:
Տվյալների փոխանակում վեբ-սերվիսների օգնությամբ
ՀԾ-Առևտուր-ը տվյալների փոխանակման առումով բաց համակարգ է: Այն կարելի է համակցել այլ բիզնես համակարգերի` օրինակ առևտրական կամ արտադրական լուծումների հետ:
Արտահանում և ներմուծում
Համակարգում ավելացված ներմուծման և արտահանման նոր միջոցները թույլ են տալիս էապես տնտեսել տվյալների մուտքագրման վրա ծախսվող ժամանակը.
•Բոլոր տվյալների արտահանում MS Word, MS Excel և Open Office միջավայրեր:
•Տեղեկատվական տվյալների և փաստաթղթերի արագ ներմուծում համակարգ MS Excel-ի միջավայրից:
•Բոլոր տվյալների արտահանում և ներմուծում XML ֆորմատի ֆայլերի միջոցով:
Համակարգի համակողմանի սպասարկում
Հաճախորդների հետ երկարատև աշխատանքից կուտակած փորձի արդյունքում մենք մշակել ենք նրանց աջակցման տարբեր եղանակներ` համակարգից օգտվելու առավելագույն հարմարավետություն ապահովելու համար
•դասընթացներ տեխնիկապես հագեցած ՀԾ ուսումնական կենտրոնում
•հեռախոսային սպասարկում ՀԾ փորձառու մասնագետների կողմից
•հեռահար սպասարկում ինտերնետի միջոցով անմիջապես պատվիրատուի համակարգչին միացմամբ
•թեմատիկ սեմինարներ, նոր տարբերակների ներկայացումներ:
Մշտապես թարմացվող համակարգ
Պարբերաբար լույս են տեսնում ՀԾ-Առևտուր 7 համակարգի նոր տարբերակներ: Նոր տարբերակներում ավելանում են նոր հնարավորություններ` օգտագործողի աշխատանքը ավելի արդյունավետ դարձնելու համար: Կազմակերպվում են սեմինարներ, որոնց ընթացքում ներկայացվում են ՀԾ-Առևտուր 7 համակարգի նոր տարբերակներում տեղ գտած փոփոխությունները: