Բոլոր փաստաթղթերը բաժնում արտացոլվում են հաշվետու ժամանակաշրջանում համակարգում գրանցված բոլոր տեսակի փաստաթղթերը:
Փաստաթղթերի մատյանը կարելի է ձևավորել տարբեր պարամետրերով` օգտագործելով ֆիլտրի հնարավորությունը: Ֆիլտրի վրա սեղմելիս բացվող պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ժամանակահատվածի սկիզբ |
Պարտադիր լրացվող դաշտ է: Մատյանում կընդգրկվեն միայն այդ ամսաթվից հետո գրանցված վաճառքները: Հաշվետվությունը բացելիս ավտոմատ լրացվում ընթացիկ ամսվա առաջին օրը: |
Ժամանակահատվածի վերջի |
Պարտադիր լրացվող դաշտ է: Հաշվետվության մեջ կընդգրկվեն մինչև այդ ամսաթիվը գրանցված վաճառքները: Հաշվետվությունը բացելիս ավտոմատ լրացվում է ընթացիկ օրը: |
Տեսակ |
Փաստաթղթի տեսակը: Դաշտին կից ընտրման ցուցակում կարելի է նշել փաստաթղթի տեսակ: Մատյանում կընդգրկվեն նշված տեսակի փաստաթղթերը, իսկ դաշտը դատարկ լինելու դեպքում` բոլոր տեսակի փաստաթղթերը: |
Արժույթ |
Լրացվում է արժույթը, ըստ որի կառուցվում է մատյանը: |
Աշխատակից |
Մատյանում կընդգրկվեն միայն նշված աշխատակցի հետ կապված փաստաթղթերը: |
Գործընկեր |
Մատյանում կընդգրկվեն միայն նշված գործընկերոջ հետ կապված փաստաթղթերը: |
Ապրանք |
Մատյանում կընդգրկվեն միայն նշված ապրանքի հետ կապված փաստաթղթերը: |
Վիճակ |
Փաստաթղթի վիճակը: Նշվում է, թե ինչ վիճակում գտնվող փաստաթղթերն ընդգրկվեն թղթապանակում։ Ընդունում է 0 - Գրանցված կամ սևագիր, 1 - Սևագիր, 2 - Գրանցված, 3 - Հեռացված արժեքները։ |
Հեղինակ |
Մատյանում կընդգրկվեն միայն նշված Հեղինակի փաստաթղթերը: Դաշտը դատարկ լինելու դեպքում կընդգրկվեն բոլոր հեղինակների փաստաթղթերը: |