b2b.armsoft հարթակ ենթահամակարգի այս բաժինը նախատեսված է օնլայն խանութի հետ համակցման կարգավորումները կատարելու համար: Համակարգը թույլ է տալիս արագ և հեշտ հրապարակել խանութի ապրանքները, գները և մնացորդները արտաքին ծրագրերում, օրինակ` buy.am օնլայն առևտրի հարթակում:
Հնարավորությունից օգտվելու համար անհրաժեշտ է.
•Որպես օնլայն խանութ` գրանցված լինել buy.am հարթակում,
•Լինել b2b.armsoft հարթակի մասնակից,
•API հասանելիություն բաժնում ավելացնել API բանալի: Վերջինիս Արտաքին ծրագրի ID և API Գաղտնի կոդ տվյալներն օգտագործվելու են buy.am հարթակի Ձեր խանութի հետ համակցման համար:
•Հրապարակման կարգավորումներ բաժնում սահմանել տվյալների արտահանման պարամետրերը:
•Օգտագործողի կողմից տվյալների հրապարակման համար (ոչ ավտոմատ) անհրաժեշտ է կատարել Ապրանքների և մնացորդների հրապարակում գործողությունը: