Ցուցակ

Ուղղորդիչ:  Աշխատանքային միջավայր >

Ցուցակ

Previous pageReturn to chapter overviewNext page

ՀԾ-Առևտուր 7 համակարգում ցուցակը օգտագործվում է բազմասյուն տվյալների գրառումները ցուցադրելու համար: Համակարգի հետ աշխատելիս օգտագործողն անընդհատ առընչվելու է ցուցակների հետ, ուստի կարևոր է լավ հասկանալ այն օգտագործելու բոլոր միջոցները: 

Բոլոր տեղեկատուներում, մատյաններում և հաշվետվությունների մեծ մասում գրառումները ցուցադրվում են ցուցակով:

Որպես օրինակ դիտարկենք փաստաթղթերի մատյանը, որի յուրաքանչյուր տողը փաստաթուղթ է.

 

UI.grid

 

Ցուցակի ընթացիկ տողի համարը, բոլոր և նշված տողերի քանակը ցուցադրվում են գլխավոր պատուհանի ներքևում գտնվող կարգավիճակի վահանակի ձախ մասում: Ընթացիկ տողը տարբերվում է ֆոնի գույնով և ձախ կողմից պատկերվում է սլաք:

Օգտագործողը ցուցակի հետ կարող է կատարել հետևյալ գործողությունները.

•սահմանել սյան դասավորությունները,

•կամայական սյունով կատարել Խմբավորում,

•ֆիլտրել անհրաժեշտ տվյալները,

•ընտրել տողերը և թարմացնել ցուցակի տվյալները,

•ցույց տալ հանրագումարները,

•դիտել ցուցակի տպելու ձևը և կարգավորել տպելու դրույթները,

•արտահանել Excel XLS կամ XLSX ֆորմատով,

•թաքցնել սյունը, տեղափոխել սյունը և փոխել սյան չափը

•ցուցակի կոնտեքստային ցանկից պատճենել ընթացիկ արժեքը: