Բեռնամաքսային հայտարարագիրը (ԲՄՀ) նախատեսված է Հայաստանի մաքսային սահմանով ապրանքներ փոխադրելիս վճարվող մաքսատուրքերը, մաքսավճարներն ու ԱԱՀ-ի գումարները մուտքագրելու համար: Փաստաթղթում մուտքագրվող տվյալների համար հիմք է համարվում Մաքսային մարմնին տրված Բեռնամաքսային հայտարարագիրը` գրավոր հայտարարությունը:
Փաստաթղթի պատուհանը բաղկացած է 2 էջից` Ընդհանուր և Ապրանքների ցուցակ:
Գլխավոր մասի դաշտերը հետևյալն են.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը: |
Փաստաթղթի N |
Փաստաթղթի հերթական համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից |
Ընդհանուր էջի տեսքը հետևյալն է.
_1.png)
Դաշտ |
Նշանակություն |
Խումբ |
Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա գործընկերների ցուցակից կարելի է ընտրել միայն տվյալ խմբին պատկանող մատակարարին։ |
Մաքսատուն |
Լրացվում է մաքսատունը, որտեղ կատարվել է ապրանքների մաքսազերծումը։ Եթե Գործընկերներ տեղեկատուում տվյալ մաքսատունը գրանցված չէ, այն կարելի է ավելացնել անմիջապես այս պատուհանից` սեղմելով |
Պայմանագիր |
Գործընկերոջ հետ ունեցած պայմանագրերից որևէ մեկի կոդն է։ Համակարգն ավտոմատ առաջարկում է հիմնական պայմանագիրը։ Մատակարար դաշտի լրացված լինելու դեպքում, այս դաշտը պարտադիր լրացվող է, հակառակ դեպքում այն փակ է։ ԲՄՀ (Ներմուծում) փաստաթղթում թույլատրվում է նշել միայն դրամային պայմանագիր: |
Գումար |
Այս դաշտը խմբագրման ենթակա չէ: Դաշտում լրացվում է ԲՄՀ (Ներմուծում) փաստաթղթում առաջացած գումարների ընդհանուր մեծությունը: |
Պարտք |
Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, այստեղ պատկերվում է գործընկերոջ վերջնական պարտքը նշված պայմանագրի արժույթով։ Դաշտի արժեքը թարմացնելու համար նախատեսված է |
Արժույթ |
Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, այստեղ ավտոմատ լրացվում է ընտրված պայմանագրի արժույթը։ Եթե մատակարարը լրացված չէ, այս դաշտը դատարկ է մնում։ |
Մաքսավճար (դրամ) |
Նշվում է մաքսավճարի գումարը` արտահայտված դրամով։ |
ԲՄՀ-ի N |
Մաքսային մարմնի կողմից տրված բեռնամաքսային հայտարարագրի համարը: |
Մեկնաբանություն |
Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: |
Հեղինակ |
Նշվում է Փաստաթուղթը ստեղծող Օգտագործողը: Դաշտը առկա է և ենթակա է խմբագրման, եթե Օգտագործողի Փաստաթղթերի դրույթներում նշված չէ Սահմանափակել աշխատանքը այլ օգտագործողներին պատկանող փաստաթղթերի հետ դրոշակը: |
Ապրանքների ցուցակ էջի տեսքը հետևյալն է.
_2.png)
Այս էջի տվյալները լրացնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է Ընտրել Հիմք ՊՄՕ-ներ հրամանով ընտրել այն Պահեստի մուտքի օրդեր կամ Պահեստի մուտքի օրդեր (Մանրածախ) փաստաթղթերը, որոնցով ներմուծված ապրանքները մաքսազերծվել են:
ԲՄՀ-ի տողեր դաշտին կից ցուցակում կցուցադրվեն բոլոր այն ԱՏԳԱԱ կոդերը, որոնցով տողեր կան փաստաթղթի ցուցակում: Եթե կան ապրանքներ, որոնց ԱՏԳԱԱ կոդը դատարկ է, ապա ցուցակում կլինի նաև դատարկ կոդով տող:
Այժմ անհրաժեշտ է ցանկից ընտրել ԱՏԳԱԱ-ի տողը, Մաքսային արժեք դաշտում լրացնել այդ ԱՏԳԱԱ-ին համապատասխան հայտարարության մեջ նշված արժեքը: Ըստ անհրաժեշտության` կարելի է խմբագրել ավտոմատ լրացվող Մաքսատուրքի և ԱԱՀ-ի տոկոսներն ու գումարները: Այնուհետև անհրաժեշտ է սեղմել Բաշխել ըստ տողերի հրամանը: Համակարգն ավտոմատ կբաշխի գումարները համապատասխան ԱՏԳԱԱ կոդով ապրանքների վրա` ըստ Պահեստի մուտքի օրդերում ընդհանուր գումարում ունեցած տեսակարար կշռի կամ ընդհանուր քանակում ունեցած տեսակարար կշռի:
Նույն ձևով կատարվում է բոլոր ԱՏԳԱԱ կոդերին համապատասխան բաշխումները:
Ապրանքների ցուցակն ունի հետևյալ սյուները`
Սյուն |
Նշանակություն |
Կոդ |
Ապրանքի կոդն է: |
Անվանում |
Ապրանքի անվանումն է: |
ԲՄՀ-ի տող |
ԱՏԳԱԱ դասակարգչի կոդը: Դաշտը խմբագրվող է, Ապրանքի տեղեկատուում լրացված լինելու դեպքում, ավտոմատ կլրացվի փաստաթղթում: |
ԱՏԳԱԱ |
Ապրանքի տեղեկատուում լրացված ԱՏԳԱԱ դասակարգչի կոդը: Դաշտը խմբագրվող չէ: |
Միավոր |
Չափման միավորը: |
Քանակ |
Մուտքագրվող քանակը: |
ՊՄՕ գումար դրամով |
Հիմք փաստաթղթում ապրանքի դրամային գումարն է, այն հանդիսանում է գումարային բաշխման հիմքը: Բաշխումը կատարվում է տեսակարար կշռի սկզբունքով: |
Մաքսատուրք |
Ապրանքի ինքնարժեքի վրա բաշխված Մաքսատուրքի գումարն է: Դաշտը խմբագրման ենթակա է: |
Գումար ԱԱՀ |
Ապրանքի մակարդակով դեբետային ԱԱՀ-ի գումարն է: Դաշտը խմբագրման ենթակա է: |
Մուտքի ամսաթիվ |
Հիմք փաստաթղթի ամսաթիվը: |
Մուտքի փաստաթուղթ |
Հիմք փաստաթղթի համարը: |
ԲՄՀ (Ներմուծում) փաստաթղթի հիման վրա կարելի է ստեղծել Վճարման հանձնարարական, Դրամարկղի ելքի օրդեր և Բանկի ելք փաստաթղթեր:
ԲՄՀ (Ներմուծում) փաստաթուղթը կարելի է ստեղծել նաև Պահեստի մուտքի օրդեր և Պահեստի մուտքի օրդեր (Մանրածախ) փաստաթղթերի կոնտեքստային ցանկի Ստեղծել փաստաթղթի հիման վրա... հրամանի միջոցով: