Ապրանքների տեղաշարժ

Ուղղորդիչ:  Պահեստ > Փաստաթղթեր >

Ապրանքների տեղաշարժ

Previous pageReturn to chapter overviewNext page

Ապրանքների տեղաշարժ փաստաթուղթը նախատեսված է կազմակերպության մի պահեստից մյուսը ապրանքների տեղափոխումը գրանցելու համար։ Երբ ապրանքները տեղափոխվում են մանրածախ պահեստ, առաջանում է պահանջ նշել վաճառքի գները։ Փաստաթղթում ֆիքսված գները հետագայում հանդիսանալու են հիմք` մանրածախ պահեստում վաճառքի և հաշվառման համար։ Վաճառքներ գրանցելիս այս գները փոփոխել չի թույլատրվում։ Վաճառքի գների փոփոխություն կատարելու համար նախատեսված է Ապրանքների վերագնահատում (Մանրածախ) փաստաթուղթը։ Երբ ապրանքները տեղափոխվում են մանրածախ պահեստից, համակարգն ավտոմատ լրացնում է տվյալ պահեստում տվյալ ապրանքի համար սահմանված վաճառքի գինը։ Եթե տվյալ ապրանքի համար պահեստում սահմանված են մի քանի վաճառքի գներ, ապա օգտագործողը կարող է ընտրել դրանցից որևէ մեկը։ Համակարգն ավտոմատ լրացնում է սահմանված գներից փոքրագույնը։

Փաստաթղթի գրանցումը կատարվում է պատուհանի միջոցով, որը բաղկացած է 2 էջից` Ընդհանուր և Լրացուցիչ։
Գլխավոր մասի դաշտերը հետևյալն են.

Դաշտ

Նշանակություն

Ամսաթիվ

Ապրանքների տեղաշարժ փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը:

Փաստաթղթի N

Ապրանքների տեղաշարժ փաստաթղթի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից paytik կոճակը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում:

Հիմք փաստաթուղթ

Կարելի է նշել այն փաստաթուղթը, որի հիման վրա կատարվում է տեղաշարժը։ Հիմք փաստաթուղթն ընտրելու համար անհրաժեշտ է բացել փաստաթղթերի մատյանը, որի համար պետք է սեղմել դաշտի աջ կողմում տեղադրված UI.OpenWindows.DownArrow կոճակը։ Նախքան մատյանի պատուհանը բացվելը կհայտնվի դիալոգ պատուհան, որում պետք է նշել հիմք փաստաթղթի գրանցման ժամանակահատվածը, տեսակը և վիճակը։ Հիմք-փաստաթուղթ կարող են հանդիսանալ Պահեստի մուտքի օրդեր, Պահեստի մուտքի օրդեր (Ներմուծում) և Պահեստի մուտքի օրդեր (Մանրածախ) փաստաթղթերը: Հիմք փաստաթուղթն ընտրելու դեպքում համակարգն առաջարկում է լրացնել փաստաթղթի դաշտերը հիմք փաստաթղթի համապատասխան դաշտերի արժեքներով։ Այս փաստաթղթի ձևավորումը մուտքի օրդերի հիման վրա հարմար է օգտագործել այն ժամանակ, երբ, օրինակ, անհրաժեշտ է նոր մուտքագրված բոլոր ապրանքները անմիջապես տեղափոխել մեծածախ պահեստից մանրածախ պահեստ։   

Պահեստ ելքի

Պահեստը, որտեղից ելքագրվում են ապրանքները։ Ընդունում է արժեքներ Պահեստներ տեղեկատուից։

Պահեստ մուտքի

Պահեստը, որտեղ մուտքագրվում են ապրանքները։ Ընդունում է արժեքներ Պահեստներ տեղեկատուից։

Գծիկավոր կոդ (F2)

Ապրանքի գծիկավոր կոդը, օգտագործվում է անվանացուցակում նոր տող գրանցելու համար: Դաշտի արժեքը կարելի է մուտքագրել ստեղնաշարից կամ կիրառել գծիկավոր կոդ կարդացող սկաներ` ապրանքների ընտրման ճշտությունն ապահովելու համար: F2 ստեղնի միջոցով կարելի է արագորեն անցում կատարել այս դաշտ:

 

Ընդհանուր էջի տեսքը հետևյալն է.

 

Warehouse_Documents_Movement

 

Դաշտ

Նշանակություն

Գնի տեսակ

Ցուցակ տիպի դաշտ է։ Այս դաշտի նշանակությունը տարբեր է` կախված ելքի և մուտքի պահեստների տեսակներից։

   1. Եթե ելքի և մուտքի պահեստները երկուսն էլ մեծածախ են, ապա փաստաթղթի տպվող ձևում կպատկերվեն նշված տեսակի գները։

   2. Եթե ելքի պահեստը մեծածախ է, մուտքինը` մանրածախ, ապա ապրանքների ցուցակում ավելանում են Վաճառքի գին և Գումար սյուները և տող գրանցելիս համակարգը որպես վաճառքի գին ավտոմատ լրացնում է նշված տեսակի գինը։ Անկախ ավտոմատ լրացումից` օգտագործողը վաճառքի գները կարող է մուտքագրել ստեղնաշարից։

   3. Եթե ելքի պահեստը մանրածախ է, ապա այս դաշտը փակ է խմբագրման համար։

Մեկնաբանություն

Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: Կարող է ընդունել արժեքներ Արտահայտություններ տեղեկատուից։

Հեղինակ

Նշվում է Փաստաթուղթը ստեղծող Օգտագործողը: Դաշտը առկա է և ենթակա է խմբագրման, եթե Օգտագործողի Փաստաթղթերի դրույթներում նշված չէ Սահմանափակել աշխատանքը այլ օգտագործողներին պատկանող փաստաթղթերի հետ դրոշակը:

 
Անվանացուցակում լրացվում են տեղափոխվող ապրանքների կոդը, անվանումը, չափման միավորը, քանակը, վաճառքի գինը, գումարը և խմբաքանակը։ Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու add16, ընթացիկ տողը պատճենելու copy16 և հեռացնելու Trash-icon16 կոճակներ: Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:

Փաստաթղթի Անվանացուցակում տողեր կարելի է ներմուծել տեքստային ֆայլից։ Դրա համար փաստաթղթի Ժապավենի Այլ բաժնից պետք է ընտրել Ապրանքների ցուցակի ներմուծում հրամանը և նշել տեքստային ֆայլը։ Ապրանքների նույնականացումը կատարվում է գծիկավոր կոդի հիման վրա։ Տեքստային ֆայլը պետք է ունենա *.txt կամ *.dat ընդլանում և պարունակի հետևյալ ֆորմատի տողեր` P; <Ապրանքի գծիկավոր կոդ>; <Քանակ>։ Օրինակ`
P; 123456780001; 10
P; 123456780002; 5
P; 123456780003; 1.5
 
Լրացուցիչ էջի տեսքը հետևյալն է.

Warehouse_Documents_Movement1

Դաշտ

Նշանակություն

Միջնորդ

Լրացվում է միջնորդը, այն կարելի է ընտրել Աշխատակիցներ տեղեկատուից:

Գլխավոր հաշվապահ

Գլխավոր հաշվապահի Ա.Ա.Հ., լրացվում է համակարգի դրույթներից, կարելի է խմբագրել:

Թույլատրեց

Թույլատրողի Ա.Ա.Հ., այն կարելի է ընտրել Աշխատակիցներ տեղեկատուից:

Առաքողի գրանցման գրքի N

Առաքողի գրանցման գրքի համարը։

Էջի N

Առաքողի գրանցման գրքում էջի համարը։

Տողի N

Առաքողի գրանցման գրքի Էջում տողի համարը։

Դուրս գրման եղանակ

Հաշվարկային փաստաթղթի դուրսգրման եղանակը` էլեկտրոնային կամ թղթային:

Սերիա և համար

Հարկային մարմնի կողմից ստացված սերիա-համարը:

Դուրս գրման ամսաթիվ

Հարկային հաշվի դուրսգրման ամսաթիվը:

Տեղափոխման եղանակ

Լրացվում է տեղափոխման եղանակը:

 

Փաստաթղթի Այլ բաժնից բացվող Կարգավորումներ պատուհանով հնարավոր է սահմանել.

 

Դրոշակ

Նշանակություն

Բաշխել ըստ Օգտ. ժամկ.

Դրոշակը նշված լինելու դեպքում ապրանքների ելքագրումը կկատարվի դրանց օգտագործման ժամկետների հիման վրա: Ավելի մոտ օգտագործման ժամկետ ունեցող ապրանքների խմբաքանակը կելքագրվի առաջինը:

Ավտոմատ թարմացնել ապրանքների ընտրման ցուցակները յուրաքանչյուր 15 րոպեն մեկ

Դրոշակը նշված լինելու դեպքում ապրանքների ընտրման ցուցակը թարմացվում է որոշակի պարբերականությամբ:

 

note Նշում

Ապրանքների տեղաշարժ փաստաթուղթը կարելի է ներմուծել MS Excel-ի MoveGroupImport.xlsm ֆայի միջոցով, որը գտնվում է Import գրադարանում (Օրինակ` C:\Program Files\Armenian Software\AS-Trade\Import):