Ապրանքների տեղաշարժի պատվեր փաստաթուղթը նախատեսված է կազմակերպության մի պահեստից մյուսին ապրանքների տեղափոխման պատվեր գրանցելու համար: Փաստաթղթի գրանցումը չի ազդում հաշվառման մատյանների վրա, գրանցելուց հետո դրա հիման վրա կարելի է ստեղծել Ապրանքների տեղաշարժ կամ Պատվեր մատակարարին փաստաթուղթ:
Գլխավոր մասի դաշտերը հետևյալն են.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը: |
Փաստաթղթի N |
Փաստաթղթի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից կոճակը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում: |
Մատակարարման ա/թ |
Նշվում է, պատվերի մատակարարման ամսաթիվը: |
Պահեստ ելքի |
Պահեստը, որտեղից ելքագրվելու են պատվիրվող ապրանքները: |
Պահեստ մուտքի |
Պահեստը, որտեղ մուտքագրվելու են (որտեղից պատվիրվում են) ապրանքները: |
Գծիկավոր կոդ (F2) |
Ապրանքի գծիկավոր կոդը, օգտագործվում է անվանացուցակում նոր տող գրանցելու համար: Դաշտի արժեքը կարելի է մուտքագրել ստեղնաշարից կամ կիրառել գծիկավոր կոդ կարդացող սկաներ` ապրանքների ընտրման ճշտությունն ապահովելու համար: F2 ստեղնի միջոցով կարելի է արագորեն անցում կատարել այս դաշտ: |
Փաստաթղթի տեսքը հետևյալն է.
Դաշտ |
Նշանակություն |
Մեկնաբանություն |
Փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը: |
Հեղինակ |
Նշվում է Փաստաթուղթը ստեղծող Օգտագործողը: Դաշտը առկա է և ենթակա է խմբագրման, եթե Օգտագործողի Փաստաթղթերի դրույթներում նշված չէ Սահմանափակել աշխատանքը այլ օգտագործողներին պատկանող փաստաթղթերի հետ դրոշակը: |
Կատարված է |
Պատվերի տեղաշարժը փաստացի կատարելուց հետո անհրաժեշտ է նշել Կատարված է դրոշակը: |
Անվանացուցակում լրացվում են պատվիրվող ապրանքների կոդը, անվանումը, չափման միավորը և քանակը: Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու , ընթացիկ տողը պատճենելու և հեռացնելու կոճակներ: Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:
Փաստաթղթի Անվանացուցակում տողեր կարելի է ներմուծել տեքստային ֆայլից։ Դրա համար փաստաթղթի Ժապավենի Այլ բաժնից պետք է ընտրել Ապրանքների ցուցակի ներմուծում հրամանը և նշել տեքստային ֆայլը։ Ապրանքների նույնականացումը կատարվում է գծիկավոր կոդի հիման վրա։ Տեքստային ֆայլը պետք է ունենա *.txt կամ *.dat ընդլանում և պարունակի հետևյալ ֆորմատի տողեր` P; <Ապրանքի գծիկավոր կոդ>; <Քանակ>։ Օրինակ`
P; 123456780001; 10
P; 123456780002; 5
P; 123456780003; 1.5
Նշում |
---|
Ապրանքների տեղաշարժի պատվեր փաստաթուղթը կարելի է ներմուծել MS Excel-ի MoveOrderGroupImport.xlsm ֆայի միջոցով, որը գտնվում է Import գրադարանում (Օրինակ` C:\Program Files\Armenian Software\AS-Trade\Import): |