Այս տեղեկատուն պարունակում է ապրանքների պահպանման վայրերի մասին տվյալներ, որոնք օգտագործվում են փաստաթղթեր գրանցելիս և խմբագրելիս։ Օրինակ` պահեստներ, խանութներ, բաժիններ և այլն։ Տեղեկատուում կարելի է գրանցել ցանկացած քանակությամբ պահեստներ, սակայն գոնե մեկ պահեստի գոյությունն անհրաժեշտ է։
Տեղեկատուի մեջ նոր տողի ավելացումը և մուտքագրվածի խմբագրումը կատարվում է Պահեստ դիալոգ պատուհանի միջոցով։ Տողերի մուտքագրման, խմբագրման և հեռացման գործողությունները նկարագրված են Աշխատանք տեղեկատուների հետ բաժնում։
Դաշտ |
Նշանակություն |
Կոդ |
Պահեստի կոդը։ Նոր ավելացվող պահեստի համար, որպես հերթական կոդ, համակարգն ավտոմատ առաջարկում է հաջորդը, որը հաշվարկվում է վերջին ավելացված պահեստի կոդից։ |
Անվանում |
Պահեստի անվանումը։ |
Պահեստապետ |
Նշվում է նյութական պատասխանատու անձը: Կարող է ընդունել արժեքներ Աշխատակիցներ տեղեկատուից։ |
Հասցե |
Նշվում է պահեստի հասցեն: |
Մանրածախ |
Դրոշակը նշված լինելու դեպքում համակարգը խստորեն վերահսկելու է ապրանքների մնացորդների հաշվառումը մանրածախ գներով: Ապրանքային շարժ գրանցելուց հետո դրոշակը չի թույլատրվում հանել։ Ապրանքի մանրածախ գինը սահմանվում են ձեռքբերման պահին: Հետագայում գները հնարավոր է փոփոխել միայն Ապրանքների վերագնահատում (Մանրածախ) փաստաթղթով: Դրոշակը նշելուց առաջ խորհուրդ է տրվում ուսումնասիրել և գնահատել նպատակահարմարությունը: Դրոշակն ավելանում է դրույթներում Պահեստում ապրանքների մնացորդների հաշվառում մանրածախ գներով դրոշակը նշված լինելու դեպքում: |
|
---|
Չի թույլատրվում հեռացնել այն պահեստները, որոնցով գործողություն է գրանցված։ |