Ապրանքների վերագնահատում (Մանրածախ) փաստաթուղթն օգտագործվում է ապրանքների վաճառքի գները մանրածախ պահեստում վերագնահատելու համար։
Գլխավոր մասի դաշտերը հետևյալն են.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Ապրանքների վերագնահատում փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը: |
Փաստաթղթի N |
Ապրանքների վերագնահատում փաստաթղթի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից կոճակը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում: |
Հիմք փաստաթուղթ |
Կարելի է նշել այն փաստաթուղթը, որի հիման վրա կատարվում է ապրանքների վաճառքի գների վերագնահատումը: Հիմք փաստաթուղթն ընտրելու համար անհրաժեշտ է բացել փաստաթղթերի մատյանը, որի համար պետք է սեղմել դաշտի աջ կողմում տեղադրված կոճակը։ Նախքան մատյանի բացվելը կհայտնվի դիալոգ պատուհան, որում պետք է նշել հիմք-փաստաթղթի գրանցման ժամանակահատվածը, տեսակը և վիճակը։ Հիմք-փաստաթուղթ կարող են հանդիսանալ Ապրանքների տեղաշարժ կամ Պահեստի մուտքի օրդեր (Մանրածախ) փաստաթուղթը։ Եթե հիմք-փաստաթղթով մուտքագրվել են ապրանքներ, որոնցից տվյալ պահեստում կային այլ վաճառքի գներով, ապա եղած ապրանքների վաճառքի գները փոխարինվում են նոր մուտքագրված ապրանքների վաճառքի գներով։ |
Պահեստ |
Մանրածախ պահեստը, որտեղ վերագնահատվում են ապրանքների վաճառքի գները։ Ընդունում է արժեքներ Պահեստներ տեղեկատուից։ |
Փաստաթղթի տեսքը հետևյալն է.
Դաշտ |
Նշանակություն |
Արժույթ |
Այս դաշտը խմբագրման ենթակա չէ։ Քանի որ մանրածախ պահեստում վաճառքի գները հաշվառվում են դրամով, ապա համակարգն այս դաշտում լրացնում է AMD արժեքը։ |
Գնի տեսակ |
Ապրանքների ցուցակ աղյուսակում ապրանքների նոր վաճառքի գները կարելի է լրացնել` օգտվելով համակարգում վարվող գների տեսակներից (գնացուցակներից)։ Ընտրությունը հաստատելուց հետո համակարգը կառաջարկի լրացնել Նոր գին սյունը նշված գնի տեսակով։ |
Մեկնաբանություն |
Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: Կարող է ընդունել արժեքներ Արտահայտություններ տեղեկատուից։ |
Հեղինակ |
Նշվում է Փաստաթուղթը ստեղծող Օգտագործողը: Դաշտը առկա է և ենթակա է խմբագրման, եթե Օգտագործողի Փաստաթղթերի դրույթներում նշված չէ Սահմանափակել աշխատանքը այլ օգտագործողներին պատկանող փաստաթղթերի հետ դրոշակը: |
Ապրանքների ցուցակ աղյուսակում լրացվում են ապրանքների կոդը, անվանումը, չափման միավորը, քանակը, վաճառքի հին գինը և վաճառքի նոր գինը։ Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու , ընթացիկ տողը պատճենելու և հեռացնելու կոճակներ: Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:
Լրացնել կոճակը սեղմելիս Ապրանքների ցուցակ աղյուսակում լրացվում են վերը նշված մանրածախ պահեստի առկայությունում եղած բոլոր ապրանքները` իրենց քանակներով և վաճառքի գներով։ Եթե ապրանքն ունի մեկից ավելի վաճառքի գներ, ապա ցուցակում դրանք կպատկերվեն առանձին տողերով։
Հնարավոր է, որ վերագնահատման ժամանակ առաջանա անհրաժեշտություն Հին գին սյան վրա կիրառելով տոկոս և կլորացման աստիճան, ստանալ Նոր գին սյան արժեքները։ Տոկոսի հիման վրա հին գների վերագնահատումը կատարվում է Ձևավորել նոր գները կոճակի օգնությամբ։ Կոճակը սեղմելիս բացվում է պատուհան, որտեղ նշվում է տոկոսը (կարելի է նշել նաև բացասական տոկոս) և կլորացման աստիճանը։ Կատարել կոճակը սեղմելուց և գների փոփոխության մասին հաղորդագրությունը հաստատելուց հետո կկատարվի հին գների վերագնահատում։
Ապրանքների ցուցակ աղյուսակն ունի հետևյալ սյուները.
Սյուն |
Նշանակություն |
Կոդ |
Ապրանքի կոդն է։ |
Անվանում |
Ապրանքի անվանումն է։ |
Միավոր |
Լրացվում է տվյալ ապրանքի հիմնական չափման միավորը։ |
Քանակ |
Լրացվում է տվյալ ապրանքի առկայությունը նշված մանրածախ պահեստում հիմնական չափման միավորով։ |
Հին գին |
Այս դաշտում պատկերվում է ապրանքի վաճառքի գինը։ Այն խմբագրման ենթակա չէ։ Ցուցակում տող ավելացնելուց այս դաշտում ավտոմատ լրացնում է մանրածախ պահեստում նշված ապրանքի ֆիքսված վաճառքի գինը։ Եթե տվյալ ապրանքի համար մանրածախ պահեստում հայտարարված են մի քանի վաճառքի գներ, ապա համակարգն ավտոմատ առաջարկում է փոքրագույնը։ |
Նոր գին |
Այս դաշտում նշվում է ապրանքի նոր վաճառքի գինը։ Այն պարտադիր լրացվող դաշտ է։ Լռությամբ առաջարկվում է Հին գին դաշտի արժեքը։ Կարելի է վերագնահատել նշված ապրանքի մնացորդի մի մասը։ Դրա համար անհրաժեշտ է նշել այդ քանակը և մուտքագրել նոր վաճառքի գինը։ Եթե նոր վաճառքի գին չի մուտքագրվում, ապա տվյալ տողի համար վերագնահատում չի գրանցվում։ |
Փաստաթղթի Անվանացուցակում տողեր կարելի է ներմուծել նաև տեքստային ֆայլից։ Դրա համար փաստաթղթի Ժապավենի Այլ բաժնից պետք է ընտրել Ապրանքների ցուցակի ներմուծում հրամանը և նշել տեքստային ֆայլը։ Ապրանքների նույնականացումը կատարվում է գծիկավոր կոդի հիման վրա։ Տեքստային ֆայլը պետք է ունենա *.txt կամ *.dat ընդլանում և պարունակի հետևյալ ֆորմատի տողեր` P; <Ապրանքի գծիկավոր կոդ>; <Քանակ>։ Օրինակ`
P; 123456780001; 10
P; 123456780002; 5
P; 123456780003; 1.5
Ժապավենի Այլ բաժնից կարելի է նաև Տպել պիտակ: