Փոխանցման հաշիվ

Ուղղորդիչ:  Վաճառքներ > Փաստաթղթեր >

Փոխանցման հաշիվ

Previous pageReturn to chapter overviewNext page

Փոխանցման հաշիվը պարունակում է վաճառողի (ստացողի) տվյալները, որի հիման վրա գնորդը (վճարողը) կատարում է դրամական միջոցների փոխանցում ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) դիմաց: Փաստաթուղթը ծառայում է վճարման կամ կանխավճարի փոխանցման համար: Փաստաթղթի գրանցումը կատարվում է պատուհանի միջոցով, որը բաղկացած է 4 էջից` Ընդհանուր, Անվանացուցակ, Մատակարար և Գնորդ։

Գլխավոր մասի դաշտերը հետևյալն են.

 

Դաշտ

Նշանակություն

Ամսաթիվ

Փոխանցման հաշիվ փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը:

Փաստաթղթի N

Փոխանցման հաշիվ փաստաթղթի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից paytik  կոճակը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում:

Գնորդ

Լրացվում է գնորդի կոդը: Եթե Գործընկերներ տեղեկատուում տվյալ գործընկերը գրանցված չէ, նրան կարելի է ավելացնել անմիջապես այս պատուհանից` սեղմելով avelacnel կոճակը:  Գործընկերոջը խմբագրելու համար սեղմել xmbagrel կոճակը:

Գծիկավոր կոդ (F2)

Ապրանքի գծիկավոր կոդը, օգտագործվում է անվանացուցակում նոր տող գրանցելու համար: Դաշտի արժեքը կարելի է մուտքագրել ստեղնաշարից կամ կիրառել գծիկավոր կոդ կարդացող սկաներ` ապրանքների ընտրման ճշտությունն ապահովելու համար: F2 ստեղնի միջոցով կարելի է արագորեն անցում կատարել այս դաշտ:

 

Ընդհանուր էջի տեսքը հետևյալն է.

 

Transfer Invoice1

 

Դաշտ

Նշանակություն

Արժույթ

Փաստաթղթի արժույթն է:

Արտարժույթի փոխարժեք

Համակարգն ավտոմատ լրացնում է Արտարժույթի փոխարժեքներ տեղեկատուում տվյալ արտարժույթի համար վերջին գրանցված փոխարժեքը։ Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, եթե Արժույթ դաշտում լրացված է AMD։

Պայմանագիր

Գործընկերոջ հետ ունեցած պայմանագրերից որևէ մեկի կոդն է։ Համակարգն ավտոմատ առաջարկում է հիմնական պայմանագիրը։ Գնորդ դաշտի լրացված լինելու դեպքում, այս դաշտը պարտադիր լրացվող է, հակառակ դեպքում այն փակ է։

Պայմանագրի Ամսաթիվ

Այս դաշտում լրացվում է ընտրված պայմանագրի ամսաթիվը:

Մեկնաբանություն

Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: Կարող է ընդունել արժեքներ Արտահայտություններ տեղեկատուից։

Հեղինակ

Նշվում է Փաստաթուղթը ստեղծող Օգտագործողը: Դաշտը առկա է և ենթակա է խմբագրման, եթե Օգտագործողի Փաստաթղթերի դրույթներում նշված չէ Սահմանափակել աշխատանքը այլ օգտագործողներին պատկանող փաստաթղթերի հետ դրոշակը:

 

Անվանացուցակ էջի տեսքը հետևյալն է.

 

Transfer Invoice2

 

Դաշտ

Նշանակություն

ԱԱՀ-ի հաշվարկի ձև

Դաշտը կարող է ընդունել հետևյալ արժեքները. 1 - ԱԱՀ-ով, 2 - ԱԱՀ-ն այդ թվում,  3 - Առանց ԱԱՀ, 4 - Զրոյական ԱԱՀ։

Գնի տեսակ

Նշվում է, թե ինչ գներով են վաճառվում ապրանքները։ Եթե Ընդհանուր էջի Մատակարար դաշտը լրացված է, և ընտրված  պայմանագրում նշված է գնի տեսակը, ապա համակարգն ավտոմատ կլրացնի այդ գնի տեսակը:

Պահեստ

Պահեստ դաշտում մուտքագրված արժեքն առաջարկվում է ապրանքի նոր տող գրանցելիս: Այս դաշտում կարելի է լրացնել միայն օգտագործողին հասանելի մեծածախ պահեստ:

Գումար ԱԱՀ

Այս դաշտը խմբագրման ենթակա չէ։ Համակարգն հաշվարկում և լրացնում է ԱԱՀ-ն այս դաշտում` օգտվելով ապրանքների գներից և ԱԱՀ-ի հաշվարկի ձևից:

Ընդհանուր գումար

Այս դաշտը հնարավոր է խմբագրել, սակայն անվանացուցակում նշված տողերի գումարը և այս դաշտի արժեքի միջև տարբերությունը չի կարող մեծ լինել 100 (հարյուր) դրամից։ Համակարգն այս դաշտում ավտոմատ լրացնում է  վաճառվող ապրանքների ընդհանուր գումարը, որը ներառում է Գումար ԱԱՀ դաշտի արժեքը։

 

Անվանացուցակ աղյուսակում լրացվում են վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների կոդը, անվանումը, չափման միավորը, քանակը, գինը, գումարը և խմբաքանակի այլ հատկությունները։ Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու add16, ընթացիկ տողը պատճենելու copy16 և հեռացնելու Trash-icon16 կոճակներ:
Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:

 

Մատակարար էջի տեսքը հետևյալն է.

 

Transfer Invoice3

 

Դաշտ

Նշանակություն

Անվանում

Մատակարարի անվանումը:

Իրավ. հասցե

Կազմակերպության իրավաբանական հասցեն:

Գործ. հասցե

Կազմակերպության գործունեության իրականացման վայրի հասցեն: Լռությամբ առաջարկվում է Դրույթների Գործ. հասցե դաշտի արժեքը: Կից ցանկից կարելի է ընտրել Լրացուցիչ հասցեներից որևէ մեկը:

Հաշվարկային հաշիվ

Մատակարարի հաշվարկային հաշվի համարը։

ՀՎՀՀ

Մատակարարի հարկ վճարողի հաշվառման համարը:

Ղեկավարի պաշտոն

Փաստաթուղթը ստորագրող ղեկավարի պաշտոնը

Ղեկավարի Ա.Ա.Հ.

Ղեկավարի անուն, ազգանուն, հայրանունը:

Հաշվապահի պաշտոն

Փաստաթուղթը ստորագրող հաշվապահի պաշտոնը:

Հաշվապահի Ա.Ա.Հ.

Հաշվապահի անուն, ազգանուն, հայրանունը:

 

Փաստաթղթի ներքին տպվող ձևում հասցեները պատկերվում են հետևյալ կերպ. եթե գործունեության հասցեն լրացված չէ կամ այն ամբողջովին համընկնում է իրավաբանական հասցեին, ապա տպվող ձևում պատկերվում է միայն իրավաբանական հասցեն: Եթե գործունեության հասցեն տարբերվում է իրավաբանական հասցեից, ապա տպվող ձևում երկու տողերն էլ երևում են:

 

Գնորդ էջի տեսքը հետևյալն է.

 

Transfer Invoice4

 

Գնորդ էջի դաշտերը նույնությամբ կրկնում են Մատակարար էջի դաշտերը, բացառությամբ հետևյալ դաշտերի.

 

Դաշտ

Նշանակություն

Ա/Ձ-ի պետ. գրանց. վկ. N

Գնորդի պետական գրանցման վկայականի համարը: Այս դաշտերը լրացվում են այն դեպքում, երբ գնորդն անհատ ձեռնարկատեր է:

Անձնագրի համար

Գնորդի անձնագիր համարը: Այս դաշտերը լրացվում են այն դեպքում, երբ գնորդը ֆիզիկական անձ է:

 

Եթե Ա/Ձ-ի պետ. գրանց. վկ. N դաշտը լրացված է, ապա փաստաթղթի տպվող տեսքերում կպատկերվեն և´ ՀՎՀՀ, և´ Ա/Ձ-ի պետ. գրանց. վկ. N, և´ Անձնագրի համար դաշտերը: Եթե Ա/Ձ-ի պետ. գրանց. վկ. N դաշտը դատարկ է, ապա տպվող տեսքերում կպատկերվի միայն ՀՎՀՀ դաշտը: Եթե Անձնագիր դաշտը լրացված է և ՀՎՀՀ դաշտը դատարկ է, ապա տպվող տեսքում կպատկերվի միայն Անձնագիր դաշտը:

Փոխանցման հաշվին հնարավոր է կցել ֆայլեր (նախահաշիվներ, կատարողական ակտեր և այլն), հղումներ: Ֆայլերի և հղումների կցումը նկարագրված է Կցված ֆայլեր բաժնում: