Հաշվետվությունը նախատեսված է կազմակերպության վաճառքները վերլուծելու համար։ Հաշվետվությունում երևում են վաճառքի ինքնարժեքները, վաճառքի գումարները և վաճառքից ստացված օգուտները/վնասները` գումարային և տոկոսային ներկայացմամբ։ Այս հաշվետվությունը կանչելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ժամանակահատված |
Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Հաշվետվության մեջ ընդգրկվում են տվյալ ժամանակահատվածում կատարված վաճառքները։ |
Պահեստ |
Դաշտին կից ընտրման ցուցակում կարելի է նշել մեկ կամ մի քանի պահեստներ։ Հաշվետվությունում երևում են նշված պահեստներից կատարված վաճառքները, իսկ դաշտը դատարկ լինելու դեպքում` բոլոր վաճառքները։ |
Տեսակ |
Եթե դաշտի արժեքը նշված է, ապա հաշվետվությունը կազմվում է ընտրված տեսակին համապատասխան: Եթե ընտրված է Ծառայություն տեսակը, ապա Պահեստ դաշտը ակտիվ չէ: |
Ապրանքի կամ ծառայության խումբ |
Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ խմբին պատկանող ապրանքները կամ ծառայությունները, հակառակ դեպքում` բոլոր ապրանքները և ծառայությունները։ |
Ապրանք կամ ծառայություն |
Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա հաշվետվությունը կազմվում է միայն տվյալ ապրանքի կամ ծառայության համար, հակառակ դեպքում` բոլոր ապրանքների կամ ծառայությունների համար։ Եթե Խումբ դաշտի արժեքը լրացված է, ապա ապրանքների ընտրման ցուցակից կարելի է ընտրել միայն տվյալ խմբին պատկանող ապրանք կամ ծառայություն։ |
Գործընկերների խումբ |
Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ խմբի գործընկերներին կատարված վաճառքները, հակառակ դեպքում` բոլոր գործընկերներին կատարված վաճառքները։ |
Գործընկեր |
Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա հաշվետվությունը կազմվում է միայն տվյալ գործընկերոջ համար, հակառակ դեպքում` բոլոր գործընկերների համար։ |
Քանակները ցույց տալ լրացուցիչ չափման միավորով |
Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվությունում քանակները բերվում են լրացուցիչ չափման միավորներով։ |
Ցույց տալ գումարները դրամով (Առանց ԱԱՀ) |
Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվությունում երևում են ապրանքների ինքնարժեքները` ներկայացված դրամով և առանց ԱԱՀ-ի։ |
Ցույց տալ գումարները դրամով (Ներառյալ ԱԱՀ) |
Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվությունում երևում են ապրանքների ինքնարժեքները` ներկայացված դրամով և ներառյալ ԱԱՀ-ն։ |
Ցույց տալ գումարները USD-ով |
Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվությունում երևում են ապրանքների ինքնարժեքները` ներկայացված USD-ով և ներառյալ ԱԱՀ-ն։ |
Ցույց տալ խմբաքանակները |
Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվությունում երևում են ապրանքների խմբաքանակները բնորոշող սյուներ։ |
Ցույց տալ ինքնարժեքի և վաճառքի գները |
Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվությունում երևում են ապրանքների ինքնարժեքներն ու վաճառքի գները: |
Ցույց տալ զեղչերը |
Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվությունում երևում են վաճառքների ժամանակ կիրառված զեղչի գումարները և տոկոսները։ Այս դրոշակը կարելի է նշել միայն այն դեպքում, երբ նշված է Ցույց տալ գումարները դրամով (Առանց ԱԱՀ), Ցույց տալ գումարները դրամով (Ներառյալ ԱԱՀ), Ցույց տալ գումարները USD-ով դրոշակներից որևէ մեկը։ |
Ցույց տալ ԱԱՀ-ի գումարները |
Դրոշակը նշելու դեպքում կցուցադրվեն Վաճառքի գումարի ԱԱՀ և Ինքնարժեքի գումարի ԱԱՀ սյուներ: |
Ցույց տալ բոնուսային միավորները |
Դիալոգ պատուհանում հայտանիշը երևում է, եթե Դրույթներում նշված է Վաճառքի ժամանակ օգտագործել բոնուսային համակարգ դրոշակը: Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվությունում երևում են բոնուսների կուտակումներն ու մարումները: |
Կոդ սյուների համար ակտիվացնել հղումները |
Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվության կոնտեքստային ցանկից հնարավոր կլինի բացել ընթացիկ տողի ապրանքի կամ գործընկերոջ տեղեկատուն: |
Խմբավորել ըստ |
Հաշվետվությունը կարելի է կանչել խմբավորված ըստ ապրանքների և ծառայությունների կամ ըստ գործընկերների։ Այդ դեպքում հաշվետվության մեջ միևնույն ապրանքների (գործընկերներին) վաճառքները երևում են մեկ տողով։ |
Նշում |
---|
Խմբավորել ըստ ապրանքների և ծառայությունների արժեքը լրացված լինելու դեպքում Ցույց տալ խմբաքանակները դաշտը ակտիվ չէ։ Խմբավորել ըստ գործընկերների արժեքի լրացված լինելու դեպքում ակտիվ չեն Քանակները ցույց տալ լրացուցիչ չափման միավորով և Ցույց տալ խմբաքանակները դաշտերը։ |
Վաճառքների վերլուծություն հաշվետվությունում արտացոլվում են Վաճառքի շահութաբերություն (%) և Վաճառքի արդյունավետություն (%) ցուցանիշները:
Վաճառքի շահութաբերություն (%) ցուցանիշը հաշվարկվում է Շահույթի և Վաճառքի գումարի հարաբերությամբ` արտահայտված տոկոսներով:
Վաճառքի արդյունավետություն (%) ցուցանիշը հաշվարկվում է Շահույթի և Ինքնարժեքի գումարի հարաբերությամբ` արտահայտված տոկոսներով:
Հաշվետվության կոնտեքստային ցանկից կարելի է Խմբագրել (CTRL+E), Դիտել տպելու ձևը (F5), Պատճենել (CTRL+Y) և նշված տողերի համար ստեղծել Պահեստի մուտքի օրդեր, Պահեստի մուտքի օրդեր (Մանրածախ), Վերադարձ գնորդից և Վերադարձ (Կտրոն) փաստաթղթերը: Հնարավոր է սկաների միջոցով կամ կոնտեքստային ցանկի Փնտրել գծ. կոդով հրամանով գտնել և նշել ցանկացած ապրանքները: Եթե հաշվետվությունը խմբավորված է ըստ Գործընկերների կամ ըստ Ապրանքների և ծառայությունների, ապա այս հրամանները հասանելի չեն: Կոնտեքստային ցանկից կարելի է բացել նաև ընթացիկ տողի ապրանքի կամ գործընկերոջ տեղեկատուն: Այս հրամանը ակտիվ է, եթե հաշվետվությունը կանչելիս դիալոգ պատուհանում դրվում է Կոդ սյուների համար ակտիվացնել հղումները դրոշակը: