Հաշվետվությունը նախատեսված է նշված ամսաթվով կազմակերպությունում առկա ապրանքների մնացորդները ծառատիպ ստանալու համար։ Հաշվետվությունը խմբավորվում է ըստ ապրանքների խմբերի:
Այս հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտ է: Հաշվետվության մեջ երևում է ապրանքների առկայությունը տվյալ օրվա դրությամբ։ |
Պահեստ |
Կարելի է նշել մեկ կամ մի քանի պահեստ։ Հաշվետվության մեջ կընդգրկվեն նշված պահեստներում առկա ապրանքները, իսկ դաշտը դատարկ լինելու դեպքում բոլոր պահեստներում առկա ապրանքները։ |
Խումբ |
Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ խմբին պատկանող ապրանքների մնացորդները, հակառակ դեպքում` բոլոր ապրանքների մնացորդները։ |
Ապրանք |
Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա հաշվետվությունում արտացոլվում է միայն տվյալ ապրանքի մնացորդները, հակառակ դեպքում` բոլոր ապրանքների մնացորդները։ Եթե Խումբ դաշտի արժեքը լրացված է, ապա ապրանքների ընտրման ցուցակից կարելի է ընտրել միայն տվյալ խմբին պատկանող ապրանքները։ |
Քանակները ցույց տալ լրացուցիչ չափման միավորով |
Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվությունում ապրանքների առկայությունը բերվում է լրացուցիչ չափման միավորներով։ |
Ցույց տալ գումարները դրամով (Առանց ԱԱՀ) |
Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվությունում երևում են ապրանքների մեկ միավորի միջինացված ինքնարժեքները և ընդհանուր գումարները` ներկայացված դրամով և առանց ԱԱՀ-ի։ |
Ցույց տալ գումարները դրամով (Ներառյալ ԱԱՀ) |
Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվությունում երևում են ապրանքների մեկ միավորի միջինացված ինքնարժեքները և ընդհանուր գումարները` ներկայացված դրամով և ներառյալ ԱԱՀ-ն։ |
Ցույց տալ գումարները USD-ով |
Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվությունում երևում են ապրանքների մեկ միավորի միջինացված ինքնարժեքները և ընդհանուր գումարները` ներկայացված USD-ով։ |
Ըստ տարբեր խմբաքանակների |
Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվությունը կազմվում է բացված ըստ ապրանքների խմբաքանակների։ Այս դեպքում հաշվետվությունում ավելանում են խմբաքանակի հատկությունները ցույց տվող սյուներ (օգտագործման ժամկետ, երկիր, արտադրող և այլն)։ Այս դրոշակը նշելիս ավտոմատ նշվում է նաև Բացված ըստ պահեստների դրոշակը։ Այս դրոշակը և Ցույց տալ նվազագույնից փոքր քանակները դրոշակները միաժամանակ չեն կարող նշված լինել։ |
Բացված ըստ պահեստների |
Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվությունում տարբեր պահեստներում գտնվող միևնույն ապրանքը երևում է առանձին տողերով։ |
Նվազագույն քանակներ |
Նշված լինելու դեպքում հաշվետվությունում երևում են ապրանքների նվազագույն քանակները, ինչպես նաև առկայության և նվազագույն քանակի տարբերությունը։ |
Ցույց տալ գները ըստ գնի տեսակի |
Կարելի է լրացնել կազմակերպությունում գործող որևէ գնի տեսակ, և եթե տվյալ ապրանքն ունի սահմանված այդ տեսակի գին, ապա այն կերևա հաշվետվության մեջ։ |
Հաշվետվության ընթացիկ տողի կոնտեքստային ցանկից կարելի է կանչել տվյալ Ապրանքի քարտը։
Տեղեկանք ապրանքների առկայության մասին (ծառատիպ) հաշվետվությունից կարելի է նաև գրանցել մի քանի տեսակի փաստաթղթեր։ Դրա համար պետք է հաշվետվությունը կանչելիս դիալոգ պատուհանի Պահեստ դաշտում նշել որևէ պահեստ կամ նշել Բացված ըստ պահեստների դրոշակը, որպեսզի հաշվետվության մեջ երևա Պահեստ սյունը։ Այդ դեպքում հաշվետվության կոնտեքստային ցանկում ավելանում է Ստեղծել փաստաթուղթ հրամանը, որի միջոցով կարելի է ստեղծել Վաճառք (Հաշիվ-ապրանքագիր), Պահեստի ելք, Ապրանքների տեղաշարժ, Վերադարձ մատակարարին, Վաճառք (Կտրոն) տեսակի փաստաթղթեր:
Տեղեկատուից կարելի է դրույթների Սարքավորումներ էջում նշված թերմոտպիչով տպել գծիկավոր կոդ (bar code) պարունակող պիտակ։ Դրա համար պետք է կոնտեքստային ցանկից կատարել Տպել պիտակ հրամանը, որը կարելի է կանչել ինչպես ընթացիկ տողի, այնպես էլ նշված տողերի համար։ Հրամանն ընտրելուց հետո պետք է նշել տպվող պիտակների քանակը, ամսաթիվը և գնի տեսակը։