Հաշվետվությունում արտացոլվում են նշված ապրանքի սկզբնական մնացորդը, մուտքերը, ելքերը և վերջնական մնացորդը։ Այս հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ժամանակահատված |
Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Հաշվետվությունում կընդգրկվեն տվյալ ժամանակահատվածում կատարված գործողությունները։ |
Պահեստ |
Կարելի է նշել մեկ կամ մի քանի պահեստներ։ Հաշվետվությունում կարտացոլվեն ապրանքի հետ կապված գործողությունները նշված պահեստներով, իսկ դաշտը դատարկ լինելու դեպքում` գործողությունները բոլոր պահեստներով։ |
Խումբ |
Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա ապրանքների ընտրման ցուցակից կարելի է ընտրել միայն տվյալ խմբին պատկանող ապրանքները։ |
Ապրանք |
Լրացվում է ապրանքի կոդը: Պարտադիր լրացվող դաշտ է: |
Քանակները ցույց տալ լրացուցիչ չափման միավորով |
Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվությունում քանակները բերվում են լրացուցիչ չափման միավորներով։ |
Ցույց տալ գումարները դրամով (Առանց ԱԱՀ) |
Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվությունում երևում են ապրանքների ինքնարժեքները` ներկայացված դրամով և առանց ԱԱՀ-ի։ |
Ցույց տալ գումարները դրամով (Ներառյալ ԱԱՀ) |
Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվությունում երևում են ապրանքների ինքնարժեքները` ներկայացված դրամով և ներառյալ ԱԱՀ-ն։ |
Ցույց տալ գումարները USD-ով |
Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվությունում երևում են ապրանքների ինքնարժեքները` ներկայացված USD-ով։ |
Ցույց տալ խմբաքանակները |
Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվությունը կազմվում է բացված ըստ ապրանքների խմբաքանակների։ Այս դեպքում հաշվետվությունում ավելանում են խմբաքանակի հատկությունները ցույց տվող սյուներ (օգտագործման ժամկետ, երկիր, արտադրող և այլն)։ |
Ցույց տալ ինքնարժեքի և վաճառքի գները |
Նշված լինելու դեպքում հաշվետվությունում կերևան նաև ինքնարժեքի տողերը, իսկ վաճառքի փաստաթղթերի տողերում` նաև վաճառքի գները: Դրոշակը կարելի է նշել, եթե նշված է Ցույց տալ գումարները դրոշակներից գոնե մեկը: |
Ցույց տալ մնացորդը օրվա վերջում |
Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվության մեջ երևում է ապրանքի մնացորդը յուրաքանչյուր օրվա վերջում։ |
Խմբավորել ըստ Գործընկեր/Պահեստ սյան |
Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվությունում միևնույն գործընկերոջ կամ պահեստի բոլոր մուտքերն ու ելքերը երևում են մեկ տողով։ |
Նշում |
---|
Խմբավորել ըստ Գործընկեր/Պահեստ սյան դրոշակը չի կարող միացված լինել Ցույց տալ մնացորդը օրվա վերջում կամ Ցույց տալ խմբաքանակները դրոշակների հետ միաժամանակ։ |
Հաշվետվության յուրաքանչյուր տողի վրայից բացվող կոնտեքստային ցանկից կարելի է բացել այն փաստաթուղթը, որի միջոցով գրանցվել է տվյալ գործողությունը, կանչել այդ փաստաթղթի տպվող ձևը, հեռացնել կամ պատճենել փասատթուղթը, ինչպես նաև դիտել պատմությունը: Եթե հաշվետվությունը խմբավորված է ըստ Գործընկեր/Պահեստ սյան, ապա այս հրամանները հասանելի չեն։
Ապրանքի քարտ հաշվետվությունը կարելի է կանչել նաև սեղմելով CTRL+L ստեղների համադրությունը: