Վերադարձ մատակարարին

Ուղղորդիչ:  Գնումներ > Փաստաթղթեր >

Վերադարձ մատակարարին

Previous pageReturn to chapter overviewNext page

Վերադարձ մատակարարին փաստաթղթի միջոցով իրականացվում է մատակարարից նախօրոք ձեռքբերված ապրանքների հետ վերադարձ։ Փաստաթղթի գրանցումը կատարվում է պատուհանի միջոցով, որը բաղկացած է 4 էջից` Ընդհանուր, Ապրանքների ցուցակ, Մատակարար և Գնորդ։

Գլխավոր մասի դաշտերը հետևյալն են.

Դաշտ

Նշանակություն

Ամսաթիվ

Վերադարձ մատակարարին փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը:

Փաստաթղթի N

Վերադարձ մատակարարին փաստաթղթի հերթական համարն է։ Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից paytik կոճակը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում:

Հիմք փաստաթուղթ

Կարելի է նշել այն փաստաթուղթը, որի հիման վրա կատարվում է վերադարձ մատակարարին: Հիմք փաստաթուղթն ընտրելու համար անհրաժեշտ է բացել փաստաթղթերի մատյանը, որի համար պետք է սեղմել դաշտի աջ կողմում տեղադրված UI.OpenWindows.DownArrow կոճակը։ Նախքան մատյանի պատուհանը բացվելը կհայտնվի դիալոգ պատուհան, որում պետք է նշել հիմք փաստաթղթի գրանցման ժամանակահատվածը, տեսակը և վիճակը։ Հիմք-փաստաթուղթ կարող են հանդիսանալ Պահեստի մուտքի օրդեր, Պահեստի մուտքի օրդեր (Ներմուծում) կամ Պահեստի մուտքի օրդեր (Մանրածախ)  փաստաթղթերը։ Հիմք-փաստաթուղթն  ընտրելու դեպքում համակարգն առաջարկում է լրացնել փաստաթղթի դաշտերը հիմք փաստաթղթի համապատասխան դաշտերի արժեքներով։

Գծիկավոր կոդ (F2)

Ապրանքի գծիկավոր կոդը, օգտագործվում է անվանացուցակում նոր տող գրանցելու համար: Դաշտի արժեքը կարելի է մուտքագրել ստեղնաշարից կամ կիրառել գծիկավոր կոդ կարդացող սկաներ` ապրանքների ընտրման ճշտությունն ապահովելու համար: F2 ստեղնի միջոցով կարելի է արագորեն անցում կատարել այս դաշտ:

 

Ընդհանուր էջի տեսքը հետևյալն է.

 

Purchases_Documents_Returntovendor1

 

Դաշտ

Նշանակություն

Խումբ

Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա գործընկերների ցուցակից կարելի է ընտրել միայն տվյալ խմբին պատկանող մատակարարին։

Մատակարար

Լրացվում է մատակարարի կոդը: Եթե Գործընկերներ տեղեկատուում տվյալ մատակարարը գրանցված չէ, նրան կարելի է ավելացնել անմիջապես այս պատուհանից` սեղմելով avelacnel կոճակը: Գործընկերոջ տվյալները խմբագրելու համար սեղմել xmbagrel կոճակը:

Պայմանագիր

Գործընկերոջ հետ ունեցած պայմանագրերից որևէ մեկի կոդն է։ Համակարգն ավտոմատ առաջարկում է հիմնական պայմանագիրը։ Մատակարար դաշտի լրացված լինելու դեպքում, այս դաշտը պարտադիր լրացվող է, հակառակ դեպքում այն փակ է։

Գումար

Այս դաշտը խմբագրման ենթակա չէ: Համակարգը Ընդհանուր գումար դաշտի արժեքը վերահաշվարկում է ըստ Արժույթ դաշտում լրացված արժույթի և ստացված գումարը լրացնում է այս դաշտում։ 

Պարտք

Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, այստեղ պատկերվում է գործընկերոջ վերջնական պարտքը նշված պայմանագրի արժույթով։ Դաշտի արժեքը թարմացնելու համար նախատեսված է UI.Grid.RefreshButton կոճակը։

Արժույթ

Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, այստեղ ավտոմատ լրացվում է ընտրված պայմանագրի արժույթը։ Եթե մատակարարը լրացված չէ, այս դաշտը դատարկ է մնում։

Առաքողի գրանցման գրքի N

Լրացվում է առաքողի գրանցման գրքի համարը։

Էջի N

Լրացվում է առաքողի գրանցման գրքում էջի համարը։

Տողի N

Լրացվում է առաքողի գրանցման գրքի էջում տողի համարը։

Վաճառող

Նշվում է վաճառող խորհրդատուն: Ընդունում է արժեքներ Աշխատակիցներ տեղեկատուից:

Մեկնաբանություն

Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: Կարող է ընդունել արժեքներ Արտահայտություններ տեղեկատուից։

Հեղինակ

Նշվում է Փաստաթուղթը ստեղծող Օգտագործողը: Դաշտը առկա է և ենթակա է խմբագրման, եթե Օգտագործողի Փաստաթղթերի դրույթներում նշված չէ Սահմանափակել աշխատանքը այլ օգտագործողներին պատկանող փաստաթղթերի հետ դրոշակը:

 

Ապրանքների ցուցակ էջի տեսքը հետևյալն է.

 

Purchases_Documents_Returntovendor2

 

Դաշտ

Նշանակություն

Արժույթ

Փաստաթղթի արժույթն է։

Արտարժույթի փոխարժեք

Համակարգն ավտոմատ լրացնում է Արտարժույթի փոխարժեքներ տեղեկատուում տվյալ արտարժույթի համար վերջին գրանցված փոխարժեքը։ Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, եթե Արժույթ դաշտում լրացված է AMD։

ԱԱՀ-ի հաշվարկի ձև

Դաշտը կարող է ընդունել հետևյալ արժեքները. 1 - ԱԱՀ-ով, 2 - ԱԱՀ-ն այդ թվում,  3 - Առանց ԱԱՀ, 4 - Զրոյական ԱԱՀ։

Գնի տեսակ

Նշվում է, թե ապրանքները մուտքագրելիս համակարգն ինչ տեսակի գներ առաջարկի։ Եթե Ընդհանուր էջի Մատակարար դաշտը լրացված է և ընտրված պայմանագրում նշված է գնի տեսակը, ապա համակարգն ավտոմատ կլրացնի այդ գնի տեսակը:

Գումար ԱԱՀ

Այս դաշտը խմբագրման ենթակա չէ։ Համակարգն հաշվարկում և լրացնում է ԱԱՀ-ն այս դաշտում` օգտվելով ապրանքների գներից և ԱԱՀ-ի հաշվարկի ձևից:

Ընդհանուր գումար

Այս դաշտը խմբագրման ենթակա չէ։ Համակարգն այս դաշտում ավտոմատ լրացնում է  վերադարձվող ապրանքների ընդհանուր գումարը, որը ներառում է Գումար ԱԱՀ դաշտի արժեքը։

 

Ապրանքների ցուցակ աղյուսակում լրացվում են մատակարարին վերադարձվող ապրանքների կոդը, անվանումը, չափման միավորը, քանակը, գինը, գումարը, ԱԱՀ-ի տեսակը։ Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու add16, ընթացիկ տողը պատճենելու copy16 և հեռացնելու Trash-icon16 կոճակներ:

 

Ապրանքների ցուցակ էջի ներքևի հատվածում Ընթացիկ տողի վահանակն է, որտեղ կարող են ցուցադրվել աղյուսակում ընթացիկ ապրանքի նկարը, մնացորդը (փաստաթղթում նշված պահեստում, ինչպես նաև ընդհանուր բոլոր պահեստներում), բնութագիրը: Ընթացիկ տողի վահանակի հետ կապված կարգավորումները տրվում են օգտագործողի փաստաթղթերի դրույթներից:

Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:

 

Մատակարար էջի տեսքը հետևյալն է.

Purchases_Documents_Returntovendor3

Դաշտ

Նշանակություն

Անվանում

Մատակարարի անվանումը:

Իրավ. հասցե

Կազմակերպության իրավաբանական հասցեն:

Գործ. հասցե

Կազմակերպության գործունեության իրականացման վայրի հասցեն: Լռությամբ առաջարկվում է Դրույթների Գործ. հասցե դաշտի արժեքը: Կից ցանկից կարելի է ընտրել Լրացուցիչ հասցեներից որևէ մեկը:

Հաշվարկային հաշիվ

Մատակարարի հաշվարկային հաշվի համարը։

ՀՎՀՀ

Մատակարարի հարկ վճարողի հաշվառման համարը:

Ղեկավարի պաշտոն

Փաստաթուղթը ստորագրող ղեկավարի պաշտոնը:

Ղեկավարի Ա.Ա.Հ.

Ղեկավարի անուն, ազգանուն, հայրանունը:

Հաշվապահի պաշտոն

Փաստաթուղթը ստորագրող հաշվապահի պաշտոնը:

Հաշվապահի Ա.Ա.Հ.

Հաշվապահի անուն, ազգանուն, հայրանունը:

Ա/Ձ-ի պետ. գրանց. վկ. N

Անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի համարը։

Անձնագրի համար

Անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անձնագրի համարը։

Գնորդ էջի դաշտերը նույնությամբ կրկնում են Մատակարար էջի դաշտերը, բացառությամբ Ա/Ձ-ի պետ. գրանց. վկ. N և Անձնագրի համար դաշտերի:

 
Purchases_Documents_Returntovendor4

Փաստաթղթի տպվող ձևերում ՀՎՀՀԱ/Ձ-ի պետ. գրանց. վկ. N և Անձնագրի համար դաշտերը պատկերվում են հետևյալ կերպ.

Եթե Ա/Ձ-ի պետ. գրանց. վկ. N դաշտը լրացված է, ապա փաստաթղթի տպվող ձևերում պատկերվում են այս երեք դաշտերն էլ։ Եթե այս դաշտը լրացված չէ, պատկերվում է միայն ՀՎՀՀ դաշտը, բացառությամբ այն դեպքի, երբ ՀՎՀՀ դաշտը նույնպես դատարկ է, իսկ Անձնագրի համար դաշտը լրացված է։ Այդ դեպքում փաստաթղթի տպվող ձևում կերևա միայն Անձնագրի համար դաշտը։

 

note Նշում

Վերադարձ մատակարարին փաստաթուղթը կարելի է ներմուծել MS Excel-ի ReturnToSupplierGroupImport.xlsm ֆայի միջոցով, որը գտնվում է Import գրադարանում (Օրինակ` C:\Program Files\Armenian Software\AS-Trade\Import):