Պահեստի ելքի օրդեր փաստաթուղթն օգտագործվում է պահեստից ապրանքների ելքերը գրանցելու համար։ Փաստաթղթի գրանցումը կատարվում է պատուհանի միջոցով, որը բաղկացած է 2 էջից` Ընդհանուր և Լրացուցիչ։
Գլխավոր մասի դաշտերը հետևյալն են.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Պահեստի ելքի օրդերի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը: |
Փաստաթղթի N |
Պահեստի ելքի օրդերի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից կոճակը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում: |
Պահեստ |
Պահեստը, որտեղից ելքագրվում են ապրանքները։ Ընդունում է արժեքներ Պահեստներ տեղեկատուից։ Ելքագրման պահեստը կարող է լինել ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ։ |
Հիմք փաստաթուղթ |
Կարելի է նշել այն փաստաթուղթը, որի հիման վրա կատարվում է պահեստի ելքը: Հիմք փաստաթուղթն ընտրելու համար անհրաժեշտ է բացել փաստաթղթերի մատյանը, որի համար պետք է սեղմել դաշտի աջ կողմում տեղադրված կոճակը։ Նախքան մատյանի պատուհանը բացվելը կհայտնվի դիալոգ պատուհան, որում պետք է նշել հիմք փաստաթղթի գրանցման ժամանակահատվածը, տեսակը և վիճակը։ Հիմք-փաստաթուղթ կարող են հանդիսանալ Ապրանքների գույքագրում և Ապրանքների գույքագրում (Մանրածախ) փաստաթղթերը: Հիմք փաստաթուղթն ընտրելու դեպքում համակարգն առաջարկում է լրացնել փաստաթղթի դաշտերը հիմք փաստաթղթի համապատասխան դաշտերի արժեքներով։ |
Գծիկավոր կոդ (F2) |
Ապրանքի գծիկավոր կոդը, օգտագործվում է անվանացուցակում նոր տող գրանցելու համար: Դաշտի արժեքը կարելի է մուտքագրել ստեղնաշարից կամ կիրառել գծիկավոր կոդ կարդացող սկաներ` ապրանքների ընտրման ճշտությունն ապահովելու համար: F2 ստեղնի միջոցով կարելի է արագորեն անցում կատարել այս դաշտ: Մուտքագրված գծիկավոր կոդով ապրանք Ապրանքների տեղեկատուում չհայտնաբերվելու դեպքում համակարգը կառաջարկի փնտրել այն b2b.armsoft հարթակի Ապրանքների միասնական տեղեկատուում: |
Ընդհանուր էջի տեսքը հետևյալն է.
Դաշտ |
Նշանակություն |
Մեկնաբանություն |
Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: Կարող է ընդունել արժեքներ Արտահայտություններ տեղեկատուից։ |
Հեղինակ |
Նշվում է Փաստաթուղթը ստեղծող Օգտագործողը: Դաշտը առկա է և ենթակա է խմբագրման, եթե Օգտագործողի Փաստաթղթերի դրույթներում նշված չէ Սահմանափակել աշխատանքը այլ օգտագործողներին պատկանող փաստաթղթերի հետ դրոշակը: |
Եթե Պահեստ դաշտում նշված է մեծածախ պահեստ, ապա ցուցակում լրացվում են ելքագրվող ապրանքների կոդը, անվանումը, չափման միավորը, քանակը և խմբաքանակը։ Մանրածախ պահեստի դեպքում` ավելանում են Վաճառքի գին և Գումար դաշտերը։ Ցուցակում տող գրանցելիս, համակարգն ավտոմատ լրացնում է տվյալ պահեստում տվյալ ապրանքի համար սահմանված վաճառքի գինը։ Եթե տվյալ ապրանքի համար պահեստում սահմանված են մի քանի վաճառքի գներ, ապա օգտագործողը կարող է ընտրել դրանցից որևէ մեկը։ Համակարգն ավտոմատ լրացնում է սահմանված գներից փոքրագույնը։
Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու , ընթացիկ տողը պատճենելու և հեռացնելու կոճակներ: Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:
Լրացուցիչ էջի տեսքը հետևյալն է.
Այս էջում լրացվում են լրացուցիչ տվյալներ, որոնք օգտագործվում են փաստաթղթի տպվող ձևերում։
Դաշտ |
Նշանակություն |
Լիազորագիր |
Լիազորագրի համարը: |
Միջնորդ |
Լրացվում է միջնորդը, այն կարելի է ընտրել Աշխատակիցներ տեղեկատուից: |
Ավտ/Բեռնարկղ |
Ավտո բեռնարկղի համարը: |
Գլխավոր հաշվապահ |
Գլխավոր հաշվապահի Ա.Ա.Հ., լրացվում է համակարգի դրույթներից, կարելի է խմբագրել: |
Թույլատրեց |
Թույլատրողի Ա.Ա.Հ., այն կարելի է ընտրել Աշխատակիցներ տեղեկատուից: |
Պահանջել է |
Նյութական պատասխանատու անձը, այն կարելի է ընտրել Արտահայտություններ տեղեկատուից: |
Փաստաթղթի Այլ բաժնից բացվող Կարգավորումներ պատուհանով հնարավոր է սահմանել.
Դրոշակ |
Նշանակություն |
Բաշխել ըստ Օգտ. ժամկ. |
Դրոշակը նշված լինելու դեպքում ապրանքների ելքագրումը կկատարվի դրանց օգտագործման ժամկետների հիման վրա: Ավելի մոտ օգտագործման ժամկետ ունեցող ապրանքների խմբաքանակը կելքագրվի առաջինը: |
Ավտոմատ թարմացնել ապրանքների ընտրման ցուցակները յուրաքանչյուր 15 րոպեն մեկ |
Դրոշակը նշված լինելու դեպքում ապրանքների ընտրման ցուցակը թարմացվում է որոշակի պարբերականությամբ: |
Նշում |
---|
Պահեստի ելքի օրդեր փաստաթուղթը կարելի է ներմուծել MS Excel-ի ExpenseGroupImport.xlsm ֆայի միջոցով, որը գտնվում է Import գրադարանում (Օրինակ` C:\Program Files\Armenian Software\AS-Trade\Import): |