Հաշվետվությունը նախատեսված է որևէ ապրանքի կամ ապրանքների շրջանառության մասին տեղեկատվություն ստանալու համար։
Այս հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ժամանակահատված |
Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Հաշվետվությունում կընդգրկվեն ապրանքների շրջանառությունը նշված ժամանակահատվածում: |
Պահեստ |
Կարելի է նշել մեկ կամ մի քանի պահեստներ։ Հաշվետվությունում կարտացոլվի շրջանառությունը նշված պահեստներով, իսկ դաշտը դատարկ լինելու դեպքում` բոլոր պահեստների շրջանառությունը։ |
Խումբ |
Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա հաշվետվությունում արտացոլվում է միայն տվյալ խմբին պատկանող ապրանքների շրջանառությունը, հակառակ դեպքում` բոլոր ապրանքների շրջանառությունը։ |
Ապրանք |
Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա հաշվետվությունում արտացոլվում է միայն տվյալ ապրանքի շրջանառությունը, հակառակ դեպքում` բոլոր ապրանքների շրջանառությունը։ Եթե Խումբ դաշտի արժեքը լրացված է, ապա ապրանքների ընտրման ցուցակից կարելի է ընտրել միայն տվյալ խմբին պատկանող ապրանքներ։ |
Քանակները ցույց տալ լրացուցիչ չափման միավորով |
Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվությունում ապրանքների շրջանառությունը բերվում է լրացուցիչ չափման միավորներով։ |
Ցույց տալ գումարները դրամով (Առանց ԱԱՀ) |
Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվությունում երևում են ապրանքների ինքնարժեքները ներկայացված դրամով և առանց ԱԱՀ-ի։ |
Ցույց տալ գումարները դրամով (Ներառյալ ԱԱՀ) |
Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվությունում երևում են ապրանքների ինքնարժեքները ներկայացված դրամով և ներառյալ ԱԱՀ-ն։ |
Ցույց տալ գումարները USD-ով |
Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվությունում երևում են ապրանքների ինքնարժեքները ներկայացված USD-ով։ |
Ըստ տարբեր խմբաքանակների |
Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվությունը կազմվում է բացված ըստ ապրանքների խմբաքանակների։ Այս դեպքում հաշվետվությունում ավելանում են խմբաքանակի հատկությունները ցույց տվող սյուներ (օգտագործման ժամկետ, երկիր, արտադրող և այլն)։ |
Բացված ըստ պահեստների |
Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվությունում տարբեր պահեստներում շարժ ունեցող միևնույն ապրանքը երևում է առանձին տողերով։ |
Բացված ըստ գործողությունների |
Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվությունում ապրանքների քանակները և գումարները երևում են բացված ըստ գործողությունների։ |
Կոդ սյան համար ակտիվացնել հղումները |
Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվության կոնտեքստային ցանկից հնարավոր կլինի բացել տվյալ տողի ապրանքի տեղեկատուն: |
Ենթագումարներ |
Նշված լինելու դեպքում հաշվետվությունը խմբավորվում է ըստ ենթագումարների: Կարող է ընդունել հետևյալ արժեքները. 1 - Պահեստ, 2 - Խումբ, 3 - Ապրանք: |
Ցույց տալ նաև 0 պարունակող տողերը |
Նշված լինելու դեպքում հաշվետվությունում կընդգրկվեն նաև 0 արժեքներով տողերը: |
Ապրանքների շրջանառություն հաշվետվությունում երևում են ապրանքների սկզբնական մնացորդները, մուտքերը, ելքերը և վերջնական մնացորդները։
Հաշվետվության ընթացիկ տողի կոնտեքստային ցանկից կարելի է կանչել տվյալ Ապրանքի քարտը, նշված տողերի համար ստեղծել փաստաթղթեր, ապրանքներն ավելացնել ապրանքների սեգմենտում: Հաշվետվությունից կարելի է դրույթների Սարքավորումներ էջում նշված թերմոտպիչով տպել գծիկավոր կոդ (bar code) պարունակող պիտակ։
Խմբագրել նշվածները հրամանով կարելի է խմբագրել նշված ապրանքների տեղեկատուների դաշտերը:
Հաշվետվության կոնտեքստային ցանկից կարելի է բացել նաև ընթացիկ տողի ապրանքի տեղեկատուն: Այս հրամանը ակտիվ է, եթե հաշվետվությունը կանչելիս դիալոգ պատուհանում դրվում է Կոդ սյան համար ակտիվացնել հղումները դրոշակը: