Հաշվետվությունը նախատեսված է նշված ամսաթվով կազմակերպությունում առկա ապրանքների մնացորդները ստանալու համար։
Այս հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտ է: Հաշվետվության մեջ երևում է ապրանքների առկայությունը տվյալ օրվա դրությամբ։ |
Պահեստ |
Կարելի է նշել մեկ կամ մի քանի պահեստ։ Հաշվետվության մեջ կընդգրկվեն նշված պահեստներում առկա ապրանքները, իսկ դաշտը դատարկ լինելու դեպքում բոլոր պահեստներում առկա ապրանքները։ |
Խումբ |
Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ խմբին պատկանող ապրանքների մնացորդները, հակառակ դեպքում` բոլոր ապրանքների մնացորդները։ |
Ապրանք |
Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա հաշվետվությունում արտացոլվում է միայն տվյալ ապրանքի մնացորդները, հակառակ դեպքում` բոլոր ապրանքների մնացորդները։ Եթե Խումբ դաշտի արժեքը լրացված է, ապա ապրանքների ընտրման ցուցակից կարելի է ընտրել միայն տվյալ խմբին պատկանող ապրանքները։ |
Քանակները ցույց տալ լրացուցիչ չափման միավորով |
Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվությունում ապրանքների առկայությունը բերվում է լրացուցիչ չափման միավորներով։ |
Ցույց տալ գումարները դրամով (Առանց ԱԱՀ) |
Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվությունում երևում են ապրանքների մեկ միավորի միջինացված ինքնարժեքները և ընդհանուր գումարները` ներկայացված դրամով և առանց ԱԱՀ-ի։ |
Ցույց տալ գումարները դրամով (Ներառյալ ԱԱՀ) |
Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվությունում երևում են ապրանքների մեկ միավորի միջինացված ինքնարժեքները և ընդհանուր գումարները` ներկայացված դրամով և ներառյալ ԱԱՀ-ն։ |
Ցույց տալ գումարները USD-ով |
Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվությունում երևում են ապրանքների մեկ միավորի միջինացված ինքնարժեքները և ընդհանուր գումարները` ներկայացված USD-ով։ |
Ըստ տարբեր խմբաքանակների |
Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվությունը կազմվում է բացված ըստ ապրանքների խմբաքանակների։ Այս դեպքում հաշվետվությունում ավելանում են խմբաքանակի հատկությունները ցույց տվող սյուներ (օգտագործման ժամկետ, երկիր, արտադրող և այլն)։ Այս դրոշակը նշելիս ավտոմատ նշվում է նաև Բացված ըստ պահեստների դրոշակը։ Այս դրոշակը և Ցույց տալ նվազագույնից փոքր քանակները դրոշակները միաժամանակ չեն կարող նշված լինել։ |
Բացված ըստ պահեստների |
Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվությունում տարբեր պահեստներում գտնվող միևնույն ապրանքը երևում է առանձին տողերով։ |
Նվազագույն քանակներ |
Այստեղ կարելի է նշել հետևյալ` 1 - Ցույց տալ նվազագույնից փոքր քանակները, 2 - Ցույց տալ բոլորը: Ցույց տալ նվազագույնից փոքր քանակները ընտրելու դեպքում հաշվետվությունում երևում են այն ապրանքները, որոնց համար լրացված է Նվազագույն քանակ դաշտը և տվյալ պահին այդ ապրանքի առկայությունը նշված նվազագույն քանակից քիչ է, ինչպես նաև ցուցադրվում են առավելագույն և պատվիրման քանակությունները։ Ցույց տալ բոլորը ընտրելու դեպքում հաշվետվությունում ընդգրկվում են բոլոր ապրանքները և հաշվետվությանն ավելանում են նվազագույն, առավելագույն և պատվիրման քանակները: Նշված տարբերակներից որևէ մեկն ընտրելու դեպքում հաշվետվության կոնտեքստային ցանկում կավելանա Ստեղծել պատվեր մատակարարին հրամանը: Պատվիրման ենթակա քանակները հաշվարկվում են min-max մեթոդի համաձայն. 1. եթե ապրանքի մնացորդը փոքր է նվազագույն (min) քանակից, պատվիրման ենթակա քանակն առաջարկվում է առավելագույն (max) քանակի չափով, |
Ցույց տալ գները ըստ գնի տեսակի |
Կարելի է լրացնել կազմակերպությունում գործող որևէ գնի տեսակ, և եթե տվյալ ապրանքն ունի սահմանված այդ տեսակի գին, ապա այն կերևա հաշվետվության մեջ։ |
Կոդ սյան համար ակտիվացնել հղումները |
Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվության կոնտեքստային ցանկից հնարավոր կլինի բացել ընթացիկ տողի ապրանքի տեղեկատուն: |
Ենթագումարներ |
Նշված լինելու դեպքում հաշվետվությունը խմբավորվում է ըստ ենթագումարների: Կարող է ընդունել հետևյալ արժեքները. 1 - Պահեստ, 2 - Խումբ, 3 - Ապրանք: |
Հաշվետվության ընթացիկ տողի կոնտեքստային ցանկից կարելի է կանչել տվյալ Ապրանքի քարտը։
Ապրանքների մնացորդներ հաշվետվությունից Գների ձևավորում հրամանի միջոցով նշված տողերի համար կարելի է հայտարարել նոր գներ:
Հաշվետվությունից կարելի է դրույթների Սարքավորումներ էջում նշված թերմոտպիչով տպել գծիկավոր կոդ (bar code) պարունակող պիտակ։ Դրա համար պետք է կոնտեքստային ցանկից կատարել Տպել պիտակ հրամանը, որը կարելի է կանչել ինչպես ընթացիկ տողի, այնպես էլ նշված տողերի համար։ Հրամանն ընտրելուց հետո պետք է նշել տպվող պիտակների քանակը, ամսաթիվը և գնի տեսակը։
Փնտրել գծ. կոդով հրամանը նախատեսված է հաշվետվությունում ապրանքը գծիկավոր կոդով գտնելու համար: Բացվող պատուհանում լրացվում է գծիկավոր կոդը, Պահպանել նախկին նշումները դրոշակը նշված լինելու դեպքում հերթական ապրանքի գծիկավոր կոդը գտնելիս նշված կմնան նաև նախորդ տողերը: Սկաներով փնտրելու դեպքում կարելի է անմիջապես հաշվետվության պատուհանում կարդալ ապրանքի գծիկավոր կոդը և չօգտվել այս հրամանից:
Ավելացնել սեգմենտին հրամանով ապրանքը կարելի է ավելացնել ապրանքների սեգմենտում:
Պատվերների ձևավորման պարամետրեր (min-max) հրամանով բացվում է համանուն տեղեկատուն` ֆիլտրված տվյալ ապրանքով:
Խմբագրել պատվերների ձևավորման պարամետրեր (min-max) հրամանով կարելի է փոփոխել նվազագույն (min) և առավելագույն (max) քանակները:
Խմբագրել նշվածները հրամանով կարելի է խմբագրել նշված ապրանքների տեղեկատուների դաշտերը:
Ապրանքների մնացորդներ հաշվետվությունից հնարավոր է բացել ընթացիկ տողի ապրանքի տեղեկատուն: Այս հրամանը ակտիվ է, եթե հաշվետվությունը կանչելիս դիալոգ պատուհանում դրվում է Կոդ սյան համար ակտիվացնել հղումները դրոշակը:
b2b.armsoft հարթակի Հրապարակել b2b.armsoft հարթակում հրամանի միջոցով մատակարարմամբ զբաղվող ընկերությունները կարող են իրենց ապրանքացանկը հրապարակել b2b.armsoft հարթակում: