Ձեռքբերման ինքնարժեքի հաշվարկ

Ուղղորդիչ:  Գնումներ > Հաշվետվություններ >

Ձեռքբերման ինքնարժեքի հաշվարկ

Previous pageReturn to chapter overviewNext page

Ձեռքբերման ինքնարժեքի հաշվարկում արտացոլվում է մանրամասն տեղեկատվություն ձեռքբերված ապրանքների ինչպես ընդհանուր, այնպես էլ միավորի հաշվով ինքնարժեքի վերաբերյալ: Հաշվետվությունը ձևավորվում է Պահեստի մուտքի օրդերի և դրա հիման վրա ստեղծված Հավելյալ ծախսերի բաշխում փաստաթղթերի տվյալներով:

Հաշվետվությունը կանչելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Դիալոգ պատուհանը կատարել տալիս առաջարկվում են տվյալ ժամանակահատվածի գրանցված Պահեստի մուտքի օրդեր փաստաթղթերը:

Գործընկեր

Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա հաշվետվությունը ձևավորելու համար առաջարկվում է միայն տվյալ գործընկերոջ Պահեստի մուտքի օրդեր փաստաթղթերը:

Հեղինակ

Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա հաշվետվությունը ձևավորելու համար առաջարկվում է միայն տվյալ հեղինակի ստեղծած Պահեստի մուտքի օրդեր փաստաթղթերը:

Ցույց տալ գումարները դրամով (Առանց ԱԱՀ)

Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվությունում գումարները ներկայացվում են դրամով և առանց ԱԱՀ-ի։

Ցույց տալ գումարները դրամով (Ներառյալ ԱԱՀ)

Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվությունում գումարները ներկայացվում են դրամով և ներառյալ ԱԱՀ-ի։

Ցույց տալ գումարները USD-ով

Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվությունում գումարները ներկայացվում են USD-ով։

 

Հաշվետվության դիալոգ պատուհանում Կատարել կոճակը սեղմելուց հետո երևում է լրացված պարամետրերին համապատասխան Գնման փաստաթղթերի մատյան: Անհրաժեշտ Պահեստի մուտքի օրդերն ընտրելուց հետո կձևավորվի ինքնարժեքի հաշվարկ հաշվետվությունը: