Ապրանքներ և ծառայություններ

Ուղղորդիչ:  Գնումներ > Տեղեկատուներ >

Ապրանքներ և ծառայություններ

Previous pageReturn to chapter overviewNext page

Այս տեղեկատուն պարունակում է ապրանքների և ծառայությունների մասին տվյալներ, որոնք օգտագործվում են ձեռքբերման, իրացման կամ պահեստային գործողություններ կատարելիս:  

Տեղեկատուն ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

Դաշտ

Նշանակություն

Տեսակ

Տեղեկատուի տեսակը: Դաշտին կից ընտրման ցուցակում կարելի է նշել ապրանք կամ ծառայություն տեսակը: Տեղեկատուում կընդգրկվեն նշված տեսակի տեղեկատուն, իսկ դաշտը դատարկ լինելու դեպքում` ամբողջ տեղեկատուն:

Խումբ

Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա տեղեկատուում արտացոլվում են միայն տվյալ խմբին պատկանող ապրանքները (ծառայությունները), հակառակ դեպքում` բոլոր ապրանքներն ու ծառայությունները։

Ցույց տալ

Գնացուցակում ընգրկվածները ընտրելու դեպքում տեղեկատուում ընդգրկվում են միայն այն ապրանքները (ծառայությունները), որոնց համար Ցույց տալ գնացուցակում դրոշակը դրված է, Գնացուցակում չընդգրկվածները ընտրելու դեպքում` այն ապրանքները (ծառայությունները), որոնց համար Ցույց տալ գնացուցակում դրոշակը դրված չէ և Բոլորն ընտրելու դեպքում ընդգրկվում են բոլոր ապրանքները (ծառայությունները)։

Ընդլայնված

Հայտանիշը նշված լինելու դեպքում տեղեկատուի մեջ կընդգրկվեն նաև երկիրը, արտադրողը, հատկություն 1, հատկություն 2, հավելագինը, բոնուսի տոկոսը (միավորը), ՀԾԲ գործակիցը, զեղչը:

 

Նոր տողի ավելացումը և մուտքագրվածի խմբագրումը կատարվում է Ապրանք կամ ծառայություն պատուհանի միջոցով, որը բաղկացած է երկու էջերից` Ընդհանուր և Այլ տվյալներ: Տեղեկատուում տողերի մուտքագրման, խմբագրման և հեռացման գործողությունները նկարագրված են Աշխատանք տեղեկատուների հետ բաժնում:

Գլխավոր մասի դաշտերը հետևյալն են.

Դաշտ

Նշանակություն

Կոդ

Ապրանքի կամ ծառայության կոդը: Նոր ավելացվող ապրանքի կամ ծառայության համար, որպես հերթական կոդ, համակարգն ավտոմատ առաջարկում է հաջորդը, որը հաշվարկվում է վերջին ավելացված ապրանքի կամ ծառայության կոդից: Պարտադիր լրացվող դաշտ է:

Անվանում

Ապրանքի կամ ծառայության անվանումը: Պարտադիր լրացվող դաշտ է:

Լրիվ անվանում

Ապրանքի կամ ծառայության լրիվ անվանումը (255 տառաթվանիշ): Օգտագործվում է փաստաթղթերի տպման տեսքերում:

ԱԴԳՏ դասակարգիչ

Ապրանքի դասակարգիչն է: Ընդունում է արժեքներ արտադրանքի դասակարգումն ըստ գործունեության տեսակների (ԱԴԳՏ) դասակարգիչների ցանկից:

Նկար

Կարելի է տեղադրել ապրանքի նկարը:

 

Ընդհանուր էջն ունի հետևյալ տեսքը.

 

Purchases_Lists_ProductsandServices1

 

Ընդհանուր էջի դաշտերn են.

Դաշտ

Նշանակություն

Տեսակ

Ընդունում է 1 - Ապրանք կամ 2 -Ծառայություն արժեքները: Պարտադիր լրացվող դաշտ է:

Խումբ

Ապրանքների կամ ծառայությունների խումբը: Ընդունում է արժեքներ Ապրանքների և ծառայությունների խմբեր տեղեկատուից: Պարտադիր լրացվող դաշտ է:

Հիմնական չափման միավոր

Ապրանքի կամ ծառայության այն չափման միավորը, որով կատարվում է ապրանքի առկայության քանակային հաշվառումը: Փաստաթղթերում ապրանքի տող մուտքագրելու ժամանակ լռությամբ առաջարկվում է հիմնական չափման միավորը: Ընդունում է արժեքներ Չափման միավորներ տեղեկատուից: Պարտադիր լրացվող դաշտ է:

Լրացուցիչ չափման միավոր

Հաշվետվությունները կազմելիս հիմնական չափման միավորով հաշվառվող քանակը կարելի է վերահաշվարկել լրացուցիչ չափման միավորի գործակցով: Ընդունում է արժեքներ տվյալ ապրանքի կամ ծառայության Չափման միավորներ տեղեկատուից: Նոր տող գրանցելու ժամանակ այս դաշտն ընդունում է հիմնական չափման միավորի կոդը, որը հետագայում կարելի է փոխել: Պարտադիր լրացվող դաշտ է:

Հաշվառման մեթոդ

Ապրանքի ինքնարժեքի հաշվառման մեթոդն է` ՖԻՖՈ (առաջինը մուտք՝ առաջինը ելք), ԼԻՖՈ (վերջինը մուտք՝ առաջինը ելք), Միջին կշռված գնով։ Պարտադիր լրացվող դաշտ է:

Դիտարկենք այս մեթոդներն ավելի մանրամասն։ Միջին կշռված գնով հաշվառման ժամանակ ապրանքը ծախսագրվում է ինքնարժեքով, որը հաշվարկվում է ծախսագրման ամսաթվին ապրանքի գումարային մնացորդը բաժանելով ապրանքի ընդհանուր քանակի վրա։ Այսինքն կատարվում է միջինացում ելքագրման պահին։ ՖԻՖՈ (առաջինը մուտք՝ առաջինը ելք) հաշվառման դեպքում վաճառքի կամ ելքագրման պահին ապրանքը ծախսագրվում է այն խմբաքանակից, որը ձեռք է բերվել ամենասկզբում (այդ պահին եղած խմբաքանակներից)։ ԼԻՖՈ (վերջինը մուտք՝ առաջինը ելք) հաշվառման ժամանակ հակառակը` ապրանքը ծախսագրվում է այն խմբաքանակից, որը ձեռք է բերվել վերջինը։ Այս հաշվարկները ապահովվում է այն բանի հաշվին, որ յուրաքանչյուր պահեստով վարվում է ձեռք բերված խմբաքանակների հաշվառում։ Ինքնարժեքները հաշվարկվում են ամեն պահեստի համար առանձին։

Գծիկավոր կոդ

Ապրանքի գծիկավոր կոդը: Կարելի է լրացնել սկաների միջոցով: Հնարավոր է նաև ավտոմատ գծիկավոր կոդ վերագրել` օգտվելով դաշտին կից paytik կոճակից: Վերագրվող գծիկավոր կոդերի պարամետրերը նկարագրված են Դրույթների Հատով հաշվառվող ապրանքների պարամետրեր բաժնում:

ԱԱՀ

Այս դրոշակը նշված լինելու դեպքում փաստաթղթերում ապրանքի նոր տող մուտքագրելիս հաշվառվում է ԱԱՀ:

Ցույց տալ գնացուցակներում

Այս դրոշակը օգտագործվում է երկու նպատակով.

1. Եթե որևէ օգտագործողի Փաստաթղթի դրույթներում Ցույց տալ միայն գնացուցակում ներառվածները դրոշակը նշված է, ապա տվյալ օգտագործողի համար բոլոր ապրանքների ընտրման ցանկում կերևան միայն այն ապրանքները, որոնց համար Ցույց տալ գնացուցակներում դրոշակը նշված է։

2. Թույլատրում է ընդգրկել կամ չընդգրկել տվյալ ապրանքը Գնացուցակ կազմելու ժամանակ։

Քաշային

Նշվում է` տվյալ ապրանքը քաշային է, թե ոչ: Կիրառվում է էլեկտրոնային կշեռքով աշխատելու դեպքում:

Նվազագույն քանակ (min)

Նշվում է ապրանքի մնացորդի քանակային մեծությունը, որի առկայությունն անհրաժեշտ է կազմակերպությունում։ Նշված ցուցանիշը թույլ է տալիս Տեղեկանք ապրանքների առկայության մասին հաշվետվությունը կազմել միայն այն ապրանքների համար, որոնց մնացորդները փոքր են նշված մեծությունից։ Դրա համար անհրաժեշտ է հաշվետվությունը կանչելիս դիալոգ պատուհանում Նվազագույն քանակներ ցանկից ընտրել Ցույց տալ նվազագույնից փոքր քանակները արժեքը։

Առավելագույն քանակ (max)

Նշվում է ապրանքի մնացորդի առավելագույն (max) քանակային մեծությունը պատվերի ձևավորման համար:

Այլ տվյալներ էջի տեսքը հետևյալն է.

Purchases_Lists_ProductsandServices2

Այլ տվյալներ էջն ունի հետևյալ դաշտերը.

Դաշտ

Նշանակություն

Երկիր

Ապրանքն արտադրող երկիրը։ Ընդունում է արժեքներ Երկրներ տեղեկատուից։ Այս դաշտի արժեքը ավտոմատ լրացվում է Պահեստի մուտքի օրդեր փաստաթղթում ապրանքի նոր տողի մուտքագրման ժամանակ` որպես խմբաքանակը բնութագրող արժեք

Արտադրող

Ապրանքն արտադրող կազմակերպությունը։ Ընդունում է արժեքներ Արտադրողներ տեղեկատուից։ Այս դաշտի արժեքը ավտոմատ լրացվում է Պահեստի մուտքի օրդեր փաստաթղթում ապրանքի նոր տողի մուտքագրման ժամանակ` որպես խմբաքանակը բնութագրող արժեք։

Հատկություն 1

Ապրանքը բնութագրող հատկության կոդը։ Ընդունում է արժեքներ Հատկությունների տեսակներ տեղեկատուից։ Նշված հատկության արժեքները կարելի է ընտրել Պահեստի մուտքի օրդեր փաստաթղթում ապրանքի նոր տողի մուտքագրման ժամանակ` որպես խմբաքանակը բնութագրող արժեք։ է:

Հատկություն 2

Ապրանքը բնութագրող հատկության կոդը։ Ընդունում է արժեքներ Հատկությունների տեսակներ տեղեկատուից։ Նշված հատկության արժեքները կարելի է ընտրել Պահեստի մուտքի օրդեր փաստաթղթում ապրանքի նոր տողի մուտքագրման ժամանակ` որպես խմբաքանակը բնութագրող արժեք։

Բնութագիր

Ապրանքի կամ ծառայության բնութագիրը։

Բոնուս %/միավոր

Նշված տոկոսը կիրառվում է Վաճառք (Կտրոն) փաստաթղթերով վաճառք գրանցելիս, եթե Դրույթների Ընդհանուր էջում որպես բոնուսի տեսակ նշված է Տոկոսային և բոնուսի կուտակման եղանակ ընտրված է Ապրանքի համար նշված %-ի կամ միավորի կիրառում կետը: Միավորները կկիրառվեն, եթե Դրույթների Ընդհանուր էջում որպես բոնուսի տեսակ նշված է Գումարային տեսակը:

Հավելագին %

Այս դաշտում նշված տոկոսը կիրառվում է Պահեստի մուտքի օրդեր (Մանրածախ) փաստաթղթով ապրանք մուտքագրելու ժամանակ վաճառքի գինն առաջարկելիս` հիմնվելով ձեռքբերման գնի վրա: Եթե այս դաշտի արժեքը լրացված չէ, վաճառքի գինն առաջարկելիս համակարգն օգտվում է Դրույթներ պատուհանի Ընդհանուր էջում գտնվող հավելագնի տոկոսից:

ՀԾԲ գործակից

Հավելյալ ծախսերի բաշխման գործակիցը: Օգտագործվում է Հավելյալ ծախսերի բաշխում փաստաթղթում բաշխման հիմքը 3` քանակի և գործակցի արտադրյալը կիրառելիս:

Զեղչ (%)

Ապրանքի զեղչի տոկոսն է: Նշված արժեքը կարտացոլվի Վաճառքի փաստաթղթերում:

Բնապահպանական վճարի %

Այս դաշտում նշված տոկոսը կիրառվում է Վաճառք (Հաշիվ-Ապրանքագիր) և Վաճառք (Մանրածախ) փաստաթղթերում ապրանքի կամ ծառայության բնապահպանական վճարի գումարը հաշվարկելու համար` հիմնվելով վաճառքի գումարի վրա:

 

Չափման միավորներ էջի տեսքը հետևյալն է.

 

Purchases_Lists_ProductsandServices4
 

Չափման միավորներ էջում երևում են ապրանքի հիմնական և լրացուցիչ չափման միավորները: Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու add16,  հեռացնելու Trash-icon16 և ընթացիկ տողը պատճենելու copy16 կոճակներ:

Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում: Չափման միավորներում փոփոխություններ կարելի է կատարել նաև Ապրանքների և ծառայությունների չափման միավորներ տեղեկատուում:

Այս էջից հնարավոր չէ հեռացնել չափման միավորը, եթե դրանով գրանցված է գործողություն։

Գծիկավոր կոդեր էջի տեսքը հետևյալն է.
 

Purchases_Lists_ProductsandServices5
 

Գծիկավոր կոդեր էջում երևում են ապրանքի բոլոր չափման միավորների համար սահմանված գծիկավոր կոդերը: Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու add16,  հեռացնելու Trash-icon16 և ընթացիկ տողը պատճենելու copy16 կոճակներ: Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում: NewBarcode կոճակով ընթացիկ տողին վերագրվում է նոր գծիկավոր կոդ: Գծիկավոր կոդերում փոփոխություններ կարելի է կատարել նաև Գծիկավոր կոդեր տեղեկատուում:

 
Ապրանքի կամ ծառայության քարտից հնարավոր է նաև ձևավորել հաշվետվություններ: Դրա համար քարտի ժապավենի Այլ ներդիրից անհրաժեշտ է ընտրել համապատասխան հաշվետվությունը, որի դիալոգ պատուհանում ավտոմատ կժառանգվի տվյալ ապրանքի կամ ծառայության կոդը:

 

Purchases_Lists_ProductsandServices3

 

Նույն հաշվետվությունները կարելի է ձևավորել նաև Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուի ընթացիկ տողի կոնտեքստային ցանկից ընտրելով Հաշվետվություններ հրամանը: Բացվող պատուհանից մկնիկի երկու կտտոցով կարելի է կանչել առաջարկվող հաշվետվությունները:

 

Տեղեկատուի կոնտեքստային ցանկից կարելի է.

Գների ձևավորում հրամանի միջոցով նշված տողերի համար կարելի է հայտարարել նոր գներ:

Հրապարակային զեղչերի հայտարարություն հրամանը նախատեսված է զեղչերի մասին հայտարարությունը XML ֆորմատով արտահանելու և Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ (taxservice.am) ներմուծելու համար:

Տպել պիտակ հրամանի միջոցով նշված տողերի համար կարելի է տպել պիտակ:

Ստեղծել փաստաթուղթ հրամանի միջոցով ընթացիկ կամ նշված տողերի համար ստեղծել Պահեստի մուտքի օրդեր, Վաճառք (Հաշիվ-Ապրանքագիր), Վաճառք (Կտրոն) (F12), Վաճառք (Մանրածախ) փաստաթղթերը:

Հաշվետվություններ հրամանի միջոցով կանխել ընթացիկ ապրանքին կամ ծառայությանը վերաբերող հաշվետվությունները:

Փնտրել գծ.կոդով հրամանը նախատեսված է ապրանքը գծիկավոր կոդով գտնելու համար: Բացվող պատուհանում լրացվում է գծիկավոր կոդը, Պահպանել նախկին նշումները դրոշակը նշված լինելու դեպքում հերթական ապրանքի գծիկավոր կոդը գտնելիս նշված կմնան նաև նախորդ տողերը: Սկաներով փնտելու դեպքում կարելի է անմիջապես տեղեկատուի պատուհանում կարդալ ապրանքի գծիկավոր կոդը և չօգտվել այս հրամանից:

Արտահանել XML էլ. կշեռքի ֆորմատով հրամանի միջոցով ստեղծել Էլ. կշեռք ներմուծվող XML ֆայլ, որը պարունակում է տեղեկատվություն տվյալ ապրանքի վերաբերյալ: Այս հրամանը կարելի է կանչել նաև նշված տողերի համար:

Արտահանել տերմինալի ֆորմատով հրամանի միջոցով ստեղծել տերմինալ ներմուծվող XML ֆայլ, որը պարունակում է տեղեկատվություն տվյալ ապրանքի վերաբերյալ: Այս հրամանը կարելի է կանչել նաև նշված տողերի համար:

b2b.armsoft հարթակի հրապարակել b2b.armsoft հարթակում հրամանի միջոցով կարելի է ապրանքացանկը արտահանել b2b.armsoft հարթակ։ Համեմատել նշվածները b2b.armsoft հարթակի հետ հրամանի միջոցով կարելի է ներքին տեղեկատուում նշված ապրանքները և ծառայությունները համեմատել b2b.armsoft հարթակում հրապարակված տվյալների հետ։ Համեմատել b2b.armsoft հարթակի հետ հրամանի միջոցով կարելի է ամբողջ Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուն համեմատել b2b.armsoft հարթակում հրապարակված տվյալների հետ։

Խմբային խմբագրում հրամանի միջոցով նշված տողերի համար խմբագրել որոշ դաշտեր:

 

note Նշում

Ապրանքներ և ծառայություններ տեղակատուն կարելի է ներմուծել MS Excel-ից GoodsServicesImport.xls ֆայլի միջոցով, որը գտնվում է Import գրադարանում (Օրինակ` C։\Program Files\Armenian Software\AS-Trade 6\Import)։