Օգտագործողներ ցուցակում երևում են համակարգում գրանցված բոլոր օգտագործողները։ Այս թղթապանակից բացվում է կոնտեքստային ցանկ, որը կազմված է Ավելացնել, Խմբագրել, Հեռացնել, Պատճենել, Օգտագործողի իրավասությունները, Պահեստների դրույթներ և Փաստաթղթի դրույթներ հրահանգներից։
Ավելացնելիս պետք է լրացնել Օգտագործողի անուն, Օգտագործողի նկարագրություն, Գաղտնաբառ, Հաստատել գաղտնաբառը (պետք է համընկնի Գաղտնաբառ դաշտի արժեքի հետ) դաշտերը:
Մուտքը թույլատրված է դրոշակը ընտրելու դեպքում օգտագործողին թույլատրվում է մտնել համակարգ։
Ադմինիստրատոր է դրոշակը ընտրելու դեպքում օգտագործողը լրացուցիչ ստանում է ադմինիստրատորի իրավունքներ։ Դրանք են.
•Ադմինիստրատորի գործիքներ ցանկում գտնվող կետերին հասանելիություն,
•Տեղափոխել հավաստիության ամսաթիվը գործողության կատարում,
•Դրույթներում որոշ ներդիրների խմբագրում:
ՀԴՄ օպերատոր: Այստեղ նշվում է ՀԴՄ օպերատորի կոդը:
ՀԴՄ օպերատորի գաղտնաբառ: Լրացվում ՀԴՄ օպերատորի գաղտնաբառը:
Օգտագործողի տվյալները խմբագրելիս չի կարելի փոխել միայն օգտագործողի անունը։
Չի կարելի հեռացնել ADMIN անունով օգտագործողին։ Չի թույլատրվում հեռացնել նաև այդ պահին տվյալների պահոցների հետ աշխատող օգտագործողներին։
Օգտագործողի գաղտնաբառը կարելի է փոխել ցանկի Գաղտնաբառի փոփոխություն հրամանի միջոցով:
Օգտագործողի իրավասությունները հրահանգով բացվում է հետևյալ պատուհանը.
Դաշտ |
Նշանակություն |
Աշխատանքային ցանկի կետեր |
Լրացված են տվյալ օգտատործողին հասանելի ենթահամակարգերի աշխատանքային ցանկերի կետերը: |
Ցանկի կետի հասանելիություն |
Նշված լինելու դեպքում տվյալ օգտագործողին հասանելի է ցանկի համապատասխան կետը: |
Գործողությունների հասանելիություն |
Նշված լինելու դեպքում տվյալ օգտագործողին հասանելի են համապատասխան մատյանի համ հաշվետվության կոնտքեստային գործողությունները: Այս սյունը չի գործում միայն փաստաթղթերի համար: |
Ցուցակի ընթացիկ տողի կոնտեքստային ցանկից բացվող գործողություններն են.
•Փոխել ցանկի կետի հասանելիությունը. փոխում է սյան արժեքը:
•Փոխել գործողությունների հասանելիությունը. փոխում է սյան արժեքը:
Պահեստների դրույթներ հրամանով բացվող պատուհանում կարելի է սահմանել տվյալ օգտագործողի կազմակերպությունում գոյություն ունեցող պահեստների հետ աշխատելու իրավասությունները:
Եթե պահեստի դիմաց նշված է Հասանելի է դրոշակը, ապա օգտագործողն իրավասություն ունի այդ պահեստ ապրանքների մուտքեր և ելքեր գրանցել։ Եթե դրոշակը նշված չէ, ապա օգտագործողը չի կարող այդ պահեստ ապրանքներ մուտքագրել կամ ելքագրել։ Եթե նշված է նաև Թույլատրել առկայությունից ավելի ելքագրում դրոշակը, ապա օգտագործողն իրավասություն ունի այդ պահեստից ելքագրել եղած քանակությունից ավել: Զգուշացնել առկայությունից ավելի ելքագրումից դաշտը ակտիվ է, երբ նշված է Թույլատրել առկայությունից ավելի ելքագրում դրոշակը: Ապրանքների տեղաշարժ, Կոմպլեկտավորում և Ապակոմպլեկտավորում փաստաթղթերում պահեստի հասանելիությունը ստուգվում է միայն ելքի պահեստի համար։ Նկարում պատկերված դեպքում USER օգտագործողը կարող է գրանցել փաստաթղթերը, միայն եթե ելքի պահեստը Առևտրի սրահն է կամ Համակարգիչների հավաքման բաժինը։ Ադմինիստրատորին հասանելի են բոլոր պահեստները։
Փաստաթղթի դրույթներ հրահանգով բացվում է պատուհան, որն ունի հետևյալ էջերը` Ընդհանուր, Աշխատանքի սահմանափակումներ և Վաճառք (Կտրոն)։
Ընդհանուր էջի տեսքը հետևյալն է.
Էջում առանձնացված են երկու բաժիններ` Լռությամբ արժեքներ և Կարգավորումներ: Փաստաթուղթ մուտքագրելիս տվյալ օգտագործողին առաջարկվում են Լռությամբ արժեքները: Օրինակ` Պահեստի մուտքի օրդեր փաստաթուղթը լրացնելուց Պահեստ, Մատակարար և Գների տեսակներ դաշտերը լրացվում են համապատասխան դաշտերի արժեքներով։
Կարգավորումներ հատվածում ընտրվում է ապրանքը գծիկավոր կոդով կրկնակի մուտքագրելու ռեժիմը: Փաստաթղթում առկա ապրանքի գծիկավոր կոդը կրկին կարդալիս.
1- ավելացնել առաջին տողի քանակը. ավելացվում է ցուցակում տվյալ ապրանքի առաջին տողի քանակ դաշտի արժեքը,
2- ավելացնել ընթացիկ տողի քանակը. ավելացվում է տվյալ ապրանքի ընտրված տողի քանակ դաշտի արժեքը: Եթե ընտրված չէ տվյալ ապրանքի որևէ տող, ապա ավելացվում է նոր տող:
3- ավելացնել նոր տող. միշտ ավելացվում է նոր տող:
Աշխատանքի սահմանափակումներ էջի տեսքը հետևյալն է.
Աշխատանքային ժամանակահատվածը որոշում է, թե տվյալ օգտագործողն ինչ ժամանակահատվածում կարող է փաստաթղթեր ստեղծել, խմբագրել կամ հեռացնել։ Եթե տվյալ օգտագործողի համար աշխատանքային ժամանակահատված սահմանված չէ, ապա գործողությունների կատարելը սահմանափակվում է Դրույթների Ընդհանուր էջում սահմանված Աշխատանքային ժամանակահատվածով։
Դաշտ |
Նշանակություն |
Թույլ տալ խմբագրել վաճառքի գինը |
Դրոշակը նշված լինելու դեպքում օգտագործողը կարող է խմբագրել վաճառքի գները Վաճառք (Հաշիվ-Ապրանքագիր) և Վաճառք (Կտրոն) փաստաթղթերում։ |
Թույլ տալ խմբագրել զեղչված գինը |
Դրոշակը նշված լինելու դեպքում օգտագործողը վաճառքի փաստաթղթերում կարող է խմբագրել զեղչված գները: Այս կարգավորումը ցուցադրվում է Աշխատանքի սահմանափակումներում, եթե Դրույթների Ընդհանուր էջում նշված է Վաճառքի ժամանակ թույլատրել օգտագործել զեղչ դրոշակը: |
Նոր վաճառք գրանցելիս գումարը զեղչել ավտոմատ |
Եթե դրոշակը նշված է, ապա երբ օգտագործողը գրանցում է նոր Վաճառք (Հաշիվ-Ապրանքագիր), Վաճառք (Մանրածախ) կամ Վաճառք (Կտրոն) փաստաթուղթը և փաստաթղթի գումարը համապատասխանում է Զեղչի սանդղակ տեղեկատուի որևէ տողի, ապրանքների ցուցակում լրացված բոլոր տողերի վրա կիրառվում է զեղչի համապատասխան տոկոսը։ Զեղչի ավտոմատ վերահաշվարկ է կատարվում նաև փաստաթղթում նոր տող ավելացնելիս, տողը խմբագրելիս կամ հեռացնելիս։ Այս դրոշակի նշված լինելուց Վաճառք (Հաշիվ-Ապրանքագիր), Վաճառք (Մանրածախ) և Վաճառք (Կտրոն) փաստաթղթերում Զեղչել կոճակը չի երևում։ |
Ցույց տալ միայն գնացուցակում ներառվածները |
Դրոշակը նշված լինելու դեպքում տվյալ օգտագործողի համար ապրանքների ընտրման բոլոր ցուցակներում կերևան միայն այն ապրանքները, որոնց համար Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուում Ցույց տալ գնացուցակներում դրոշակը նշված է։ Այնուամենայնիվ, օգտագործողը կարող է աշխատել ցանկացած ապրանքի հետ` ստեղնաշարից մուտքագրելով այդ ապրանքի կոդը։ |
Ցույց տալ ապրանքների ինքնարժեքների գումարները |
Եթե դրոշակը նշված է, ապա փաստաթղթերում և հաշվետվություններում օգտագործողին հասանելի է ապրանքների ինքնարժեքները: |
Վաճառք գրանցելուց թույլ տալ գերազանցել պարտքի սահմանաչափը |
Դրոշակը նշված լինելու դեպքում Վաճառքի փաստաթղթերում, եթե գնորդի պարտքը գերազանցում է իր պայմանագրի վրա նշված գումարը, ապա փաստաթուղթը գրանցելիս բերվում է հաղորդագրություն և Օգտագործողը կարող է գերազանցել այս գումարի սահմանաչափը: |
Սահմանափակել աշխատանքը այլ օգտագործողներին պատկանող փաստաթղթերի հետ |
Դրոշակը նշված լինելու դեպքում տվյալ Օգտագործողի կողմից բացված Վաճառք (Կտրոն)- ում չի ցուցադրվի Հեղինակ դաշտը և Օգտագործողը ՀԴՄ կտրոններ մատյան- ում կարող է տեսնել միայն իր ստեղծած Վաճառք (Կտրոն) փաստաթղթերը: Այս կարգավորումը չի ցուցադրվում Ադմինիստրատորի իրավասությունով օգտագործողի համար: |
Վաճառք (Կտրոն) էջի տեսքը հետևյալն է.
Դաշտ |
Նշանակություն |
Կտրոնը օգտագործել պարզ ռեժիմով |
Հայտանիշը նշված լինելու դեպքում Վաճառք(Կտրոն) փաստաթղթի որոշ դաշտեր, սյուներ և կոճակներ թաքնվում են այն ավելի պարզ և հարմար դարձնելու համար: |
Օգտագործել ընթացիկ ամսաթիվը |
Հայտանիշը նշված լինելու դեպքում Վաճառք(Կտրոն) փաստաթղթի Ամսաթիվ դաշտը դառնում է չխմբագրվող: Այն ժառանգվում է համակարգչի ամսաթվից: |
Բազմապահեստային ռեժիմ |
Հայտանիշը նշված լինելու դեպքում Վաճառք(Կտրոն) փաստաթղթով կարելի է ապրանքներ վաճառել տարբեր պահեստներից: Հնարավորությունը կարելի է օգտագործել միայն ոչ Մանրածախ հայտանիշով պահեստների համար: |
Ընթացիկ տողի վահանակ |
Հայտանիշը նշված լինելու դեպքում Վաճառք(Կտրոն) փաստաթղթում առանձին մասով կերևա ընթացիկ տողի տվյալները: |
Ընթացիկ տողի վահանակում ցուցադրել նկարը |
Հայտանիշը նշված լինելու դեպքում Վաճառք(Կտրոն) փաստաթղթի Ընթացիկ տողի վահանում կերևա նաև ապրանքի նկարը: Դրոշակը կարելի է նշել, երբ նշված է Ընթացիկ տողի վահանակ դրոշակը: |
Հաճախորդի էկրան |
Հաճախորդի էկրան դրոշակը նշված լինելու դեպքում համակարգչին միացված լրացուցիչ մոնիտորի միջոցով հաճախորդը կարող է տեսնել ընթացիկ տողին վերաբերող տվյալներ: |
POS-տերմինալը տրամադրող բանկ |
Լրացվում է POS-տերմինալը տրամադրող բանկ-գործընկերը: |
POS-տերմինալի տրամադրման պայմանագիր |
Նշվում է POS-տերմինալը տրամադրող բանկ-գործընկերոջ պայմանագիրը: |
Անկանխիկ գործարքը կատարել ՀԴՄ-ի POS-տերմինալով |
Հայտանիշը նշված լինելու դեպքում ՀԴՄ կտրոն տպելիս անկանխիկ վճարումները հնարավոր կլինի ստանալ ՀԴՄ սարքի POS տերմինալով: |
Գնի տեսակ |
Նշվում է վաճառքի գնի տեսակը, որը կառաջարկվի Վաճառք (Կտրոն) փաստաթղթում: Ընդ որում, եթե փաստաթղթում նշված է Մանրածախ հայտանիշով պահեստ, ապա տվյալ Գնի տեսակով գները կառաջարկվեն որպես Զեղչված գներ: |
Թույլ տալ խմբագրել (հեռացնել) ապրանքի տողը |
Դրոշակը նշված լինելու դեպքում Օգտագործողն իրավասու կլինի Վաճառք (Կտրոն) փաստաթղթում հեռացնել ապրանքի տողը, հակառակ դեպքում հեռացված տողը կմնա փաստաթղթում հատուկ հայտանիշով և կարտացոլվի ՀԴՄ կտրոնների ապրանքացանկ հաշվետվությունում: |
Ապրանքային կտրոնի տպելու կարգավորումները հետևյալն են.
Տպել և նոր |
Հայտանիշը նշված լինելու դեպքում ապրանքային կտրոն տպելուց առաջ փաստաթուղթը կգրանցվի և կբացնի նոր Վաճառք (կտրոն) փաստաթուղթ: |
Տպելու ձևանմուշ |
Նշվում է ապրանքային կտրոնի տպելու ձևանմուշը: |
ՀԴՄ կտրոնի կարգավորումները հետևյալն են.
Տպել կտրոնի տպիչով |
Հայտանիշը նշված լինելու դեպքում ՀԴՄ կտրոնը կտպվի ապրանքային կտրոն տպող սարքով: |
Տպել և նոր |
Հայտանիշը նշված լինելու դեպքում ՀԴՄ կտրոն տպելուց առաջ փաստաթուղթը կգրանցվի և կբացնի նոր Վաճառք (կտրոն) փաստաթուղթ: |
Տպել ՀԴՄԿ ապառիկի համար |
Հայտանիշը նշված լինելու դեպքում ապառիկ վաճառքի դեպքում հնարավոր կլինի տպել ՀԴՄ կտրոն: |
Տպել զեղչի տոկոսը |
Հայտանիշը նշված լինելու դեպքում ՀԴՄ կտրոնում կարտացոլվեն փաստաթղթում նշված զեղչերը: |
Որպես տողի կոդ տպել |
ՀԴՄ կտրոնում որպես տողի կոդ կարելի է տպել հետևյալ տարբերակներից որևէ մեկը. 1-Կոդ, 2-Խմբի կոդ: |
Որպես տողի անվանում տպել |
ՀԴՄ կտրոնում որպես տողի անվանում կարելի է տպել հետևյալ տարբերակներից որևէ մեկը. 1-Անվանումը, 2-Լրիվ անվանումը, 3-Բնութագիրը, 4-Խմբի անվանումը: |
Դաշտերի կարգավորում մասում նշվում է, թե տվյալ օգտագործողը Վաճառք(Կտրոն) փաստաթղթում կարող է արդյոք խմբագրել Պահեստ, Դրամարկղ, Գնորդ կամ Վաճառող դաշտերը:
Սյուների կարգավորում մասում Լայնքի ավտոկարգավորում դրոշակը նշված լինելու դեպքում Վաճառք(Կտրոն) փաստաթղթում պատուհանի չափերը փոփոխելիս համապատասխանաբար կփոխվի նաև սյուների լայքնը:
Այս հատվածում է նշվում նաև, թե տվյալ օգտագործողի համար Վաճառք(Կտրոն) փաստաթղթի Անվանացուցակում Զեղչի տոկոս, Զեղչված գին, Զեղչի գումար, ԱԱՀ և Խմբաքանակ սյուները պետք է ցուցադրվեն, թե ոչ: