Հավելյալ ծախսերի բաշխում փաստաթուղթը նախատեսված է ապրանքների ձեռքբերման հետ կապված ծախսերի (տրանսպորտային, բեռնման և բեռնաթափման ծախսումներ և այլն) բաշխման համար։ Մուտքագրված գումարը բաշխվում է հիմք փաստաթղթում նշված ապրանքների արժեքներին համամասնաբար` ավելացնելով դրանց արժեքը։ Փաստաթղթի գրանցումը կատարվում է պատուհանի միջոցով, որը բաղկացած է 2 էջից` Ընդհանուր, Ապրանքների ցուցակ։
Գլխավոր մասի դաշտերը հետևյալն են.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Հավելյալ ծախսերի բաշխում փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը: |
Փաստաթղթի N |
Հավելյալ ծախսերի բաշխում փաստաթղթի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից կոճակը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում: |
Հիմք փաստաթուղթ |
Հավելյալ ծախսերի բաշխում փաստաթղթի համար հիմք հանդիսացող փաստաթուղթը, որի վրա կատարվում է հավելյալ ծախսերի բաշխումը։ Հիմք փաստաթուղթն ընտրելու համար անհրաժեշտ է բացել փաստաթղթերի մատյանը, որի համար պետք է սեղմել դաշտի աջ կողմում տեղադրված կոճակը։ Նախքան մատյանի պատուհանը բացվելը կհայտնվի դիալոգ պատուհան, որում պետք է նշել հիմք-փաստաթղթի գրանցման ժամանակահատվածը, տեսակը և վիճակը։ Հիմք փաստաթուղթ կարող են հանդիսանալ Պահեստի մուտքի օրդեր, Պահեստի մուտքի օրդեր(Ներմուծում) կամ Պահեստի մուտքի օրդեր(Մանրածախ) փաստաթղթերը։ Հիմք փաստաթուղթն ընտրելու դեպքում համակարգն առաջարկում է լրացնել փաստաթղթի դաշտերը հիմք փաստաթղթի համապատասխան դաշտերի արժեքներով։ |
Ընդհանուր էջի տեսքը հետևյալն է.
Դաշտ |
Նշանակություն |
Խումբ |
Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա գործընկերների ցուցակից կարելի է ընտրել միայն տվյալ խմբին պատկանող մատակարարին։ |
Մատակարար |
Լրացվում է մատակարարի կոդը: Եթե Գործընկերներ տեղեկատուում տվյալ մատակարարը գրանցված չէ, նրան կարելի է ավելացնել անմիջապես այս պատուհանից` սեղմելով կոճակը: Գործընկերոջ տվյալները խմբագրելու համար սեղմել կոճակը: |
Պայմանագիր |
Գործընկերոջ հետ ունեցած պայմանագրերից որևէ մեկի կոդն է։ Համակարգն ավտոմատ առաջարկում է հիմնական պայմանագիրը։ Մատակարար դաշտի լրացված լինելու դեպքում, այս դաշտը պարտադիր լրացվող է, հակառակ դեպքում այն փակ է։ |
Գումար |
Այս դաշտը խմբագրման ենթակա չէ: Համակարգը Ընդհանուր գումար դաշտի արժեքը վերահաշվարկում է ըստ Արժույթ դաշտում լրացված արժույթի և ստացված գումարը լրացնում է այս դաշտում։ |
Պարտք |
Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, այստեղ պատկերվում է գործընկերոջ վերջնական պարտքը նշված պայմանագրի արժույթով։ Դաշտի արժեքը թարմացնելու համար նախատեսված է կոճակը։ |
Արժույթ |
Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, այստեղ ավտոմատ լրացվում է ընտրված պայմանագրի արժույթը։ Եթե մատակարարը լրացված չէ, այս դաշտը դատարկ է մնում։ |
Հ/Ա-ի համար |
Լրացվում է մատակարար կազմակերպության կողմից դուրս գրված հաշիվ-ապրանքագրի համարը։ |
Մեկնաբանություն |
Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: Կարող է ընդունել արժեքներ Արտահայտություններ տեղեկատուից։ |
Ապրանքների ցուցակ էջի տեսքը հետևյալն է.
Դաշտ |
Նշանակություն |
Արժույթ |
Փաստաթղթի արժույթն է։ |
Արտարժույթի փոխարժեք |
Համակարգն ավտոմատ լրացնում է Արտարժույթի փոխարժեքներ տեղեկատուում տվյալ արտարժույթի համար վերջին գրանցված փոխարժեքը։ Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, եթե Արժույթ դաշտում լրացված է AMD։ |
ԱԱՀ-ի հաշվարկի ձև |
Դաշտը կարող է ընդունել հետևյալ արժեքները. 1 - ԱԱՀ-ով, 2 - ԱԱՀ-ն այդ թվում, 3 - Առանց ԱԱՀ, 4 - Զրոյական ԱԱՀ։ |
Բաշխման հիմք |
Հավելյալ ծախսերի բաշխման հիմքը. Գումարային, Քանակային կամ Քանակի և գործակցի արտադրյալը: Գործակիցը նշում է Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուում: |
Բաշխվող գումար |
Լրացվում է բաշխման ենթակա գումարը: |
Գումար ԱԱՀ |
Այս դաշտը խմբագրման ենթակա չէ։ Համակարգը հաշվարկում է Գումար դաշտում լրացված գումարի ԱԱՀ-ն և լրացնում այս դաշտում։ |
Ընդհանուր գումար |
Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, արժեքը հավասար է Բաշխվող գումար + Գումար ԱԱՀ։ |
Թույլատրել ցուցակի խմբագրումը |
Բաշխումը կատարվում է միայն նշված դրոշակներով տողերի վրա. դրոշակները խմբագրելու համար անհրաժեշտ է նշել Թույլատրել ցուցակի խմբագրումը դրոշակը: |
Ապրանքների ցուցակը ունի հետևյալ սյուները`
Սյուն |
Նշանակություն |
|
Բաշխումը կատարվում է միայն նշված դրոշակներով տողերի վրա. դրոշակները խմբագրելու համար անհրաժեշտ է նշել Թույլատրել ցուցակի խմբագրումը դրոշակը: Ցուցակում բոլոր տողերը նշելու կամ նշումը հանելու համար կարելի է սյան շապիկի վրա մկնիկով կատարել կրկնակի կտտոց: |
Կոդ |
Ապրանքի կոդը: |
Անվանում |
Ապրանքի անվանումը: |
Միավոր |
Չափման միավորը: |
Քանակ |
Հիմք փաստաթղթում ապրանքների քանակը: |
ՀԾԲ գործակից |
Հավելյալ ծախսերի բաշխման գործակիցը: Այս սյուննը ցուցադրվում է, եթե Բաշխման հիմքը 3` ՔանակxԳործակիցն է: Գործակիցը հարկավոր է լրացնել Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուում: |
Նշում |
---|
Հավելյալ ծախսի բաշխման արդյունքում ապրանքների գների կլորացումից առաջացած շեղման գումարը վերագրվում է ցուցակի վերջին տողի գումարին: |