Գնացուցակ

Ուղղորդիչ:  Գնումներ > Հաշվետվություններ >

Գնացուցակ

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաշվետվությունը նախատեսված է որևէ ամսաթվի դրությամբ ապրանքների և ծառայությունների գնացուցակը ստանալու համար։ Գնացուցակը կարելի է ստանալ նաև MS Excel համակարգում։
Նախքան հաշվետվության ձևավորումը բերվում է Գնացուցակ դիալոգ պատուհանը, որն ունի հետևյալ դաշտերը.

Դաշտ

Նշանակություն

Ամսաթիվ

Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտ է: Գնացուցակը ձևավորվում է այդ ամսաթվով գործող գների համար։

Գների տեսակներ

Դաշտում կարելի է նշել մեկ կամ մի քանի գնի տեսակներ։

Տեսակ

Ընդունում է 1 - Ապրանք կամ 2 -Ծառայություն արժեքները։ Եթե նշված չէ, գնացուցակը ձևավորվում է և’ ապրանքների, և’ ծառայությունների համար։

Խումբ

Ապրանքների (ծառայությունների) խմբի կոդը։

Կոդ

Ապրանքի կամ ծառայության կոդը, ընդունում է արժեքներ Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուից։ Այս դաշտը դատարկ լինելու դեպքում տեղեկատուի մեջ ընդգրկվում են բոլոր ապրանքներն ու ծառայությունները։

Ցույց տալ

Գնացուցակում ընգրկվածները ընտրելու դեպքում գնացուցակում ընդգրկվում են միայն այն ապրանքները (ծառայությունները), որոնց համար Ցույց տալ գնացուցակում դրոշակը դրված է, Գնացուցակում չընդգրկվածները ընտրելու դեպքում` այն ապրանքները (ծառայությունները), որոնց համար Ցույց տալ գնացուցակում դրոշակը դրված չէ և Բոլորն ընտրելու դեպքում ընդգրկվում են բոլոր ապրանքները (ծառայությունները)։

Ցույց տալ առկաները

Դրոշակը միացված լինելու դեպքում գնացուցակը կձևավորվի մնացորդներ ունեցող ապրանքների համար:

Արտահանել MS Excel

Դրոշակը միացված լինելու դեպքում գնացուցակը ստացվում է MS Excel համակարգում։

note Նշում

Գնացուցակում ապրանքները դասավորվում են ըստ կոդի` աճման կարգով։