Վաճառք (Կտրոն) փաստաթուղթը նախատեսված է վաճառքների արագ իրականացման համար։ Դրա կարիքը հատկապես զգացվում է մանրածախ առևտրում, երբ պահանջվում է արագ սպասարկել հաճախորդին։ Այդ պատճառով այս փաստաթղթում ապրանքների ցուցակը կարելի է լրացնել նաև օգտվելով գծիկավոր կոդ (barcode) կարդացող սարքից (սկաներից)։
Փաստաթղթի որոշ դաշտերի (Փաստաթղթի արժույթ, Պահեստ, Դրամարկղ և Գնորդ) արժեքների խմբագրումը յուրաքանչյուր օգտագործողի համար նախօրոք սահմանվում են համակարգի ադմինիստրատորի կողմից Փաստաթղթի դրույթներ պատուհանում։ Այն բացելու համար անհրաժեշտ է Օգտագործողներ պատուհանում (Ադմինիստրատորի գործիքներ->Օգտագործողներ) գտնել օգտագործողի տողը և կոնտեքստային ցանկից ընտրել Փաստաթղթի դրույթներ հրամանը։
Եթե Պահեստ դաշտում լրացված է մեծածախ պահեստ, ապա hամակարգն ավտոմատ լրացնում է վաճառքի այն տեսակի գները, որը նշված է օգտագործողի Փաստաթղթերի դրույթներ պատուհանի Վաճառքի գնի տեսակ դաշտում։ Եթե վաճառք գրանցող օգտագործողի համար Փաստաթղթերի դրույթներ պատուհանի Աշխատանքի սահմանափակումներ էջում միացված է Թույլ տալ խմբագրել վաճառքի գինը դրոշակը, ապա նա կարող է փոխել առաջարկվող վաճառքի գինը։
Եթե Պահեստ դաշտում լրացված է մանրածախ պահեստ, ապա համակարգն ավտոմատ լրացնում է տվյալ պահեստում տվյալ ապրանքի համար սահմանված վաճառքի գինը արտահայտված դրամով։ Եթե տվյալ ապրանքի համար պահեստում սահմանված են մի քանի վաճառքի գներ, ապա օգտագործողը կարող է ընտրել դրանցից որևէ մեկը։ Համակարգն ավտոմատ լրացնում է սահմանված գներից փոքրագույնը։ Այն դեպքում, երբ վաճառվում (մատուցվում) է ծառայություն, կիրառվում է օգտագործողի դրույթներում նշված վաճառքի գնի տեսակը։
Վաճառք (Կտրոն) փաստաթղթի գրանցումը կատարվում է հետևյալ պատուհանի միջոցով.
Վաճառք (Կտրոն) փաստաթղթի պատուհանը կարելի է կանչել` սեղմելով ստեղնաշարից F12 ստեղնը։
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Վաճառք (Կտրոն) փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը: |
Փաստաթղթի N |
Վաճառք (Կտրոն) փաստաթղթի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից կոճակը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում: |
ՀԴՄ կտրոնի N |
Լրացվում է ՀԴՄ կտրոնի համարը: Խմբագրման ենթակա չէ: |
Փաստաթղթի արժույթ |
Իրականացվող վաճառքի արժույթը։ Լրացվում է օգտագործողի Փաստաթղթերի դրույթներ պատուհանում նշված Արժույթ դաշտի արժեքը։ Եթե այն դատարկ է, ապա լրացվում է AMD արժեքը։ |
Պահեստ |
Պատկերվում է պահեստի կոդը, որից իրականացվում է վաճառք։ Լրացվում է օգտագործողի Փաստաթղթերի դրույթներ պատուհանում նշված Պահեստ դաշտի արժեքը։ Եթե այն դատարկ է, ապա փաստաթուղթը հնարավոր չի լինի գրանցել: |
Դրամարկղ |
Դրամարկղի կոդը, որտեղ կմուտքագրվի վաճառքի արդյունքում ստացված գումարը։ Լրացվում է օգտագործողի Փաստաթղթերի դրույթներ պատուհանում նշված Դրամարկղ դաշտի արժեքը։ Եթե այն դատարկ է, ապա փաստաթուղթը հնարավոր չի լինի գրանցել: |
Գնորդ |
Նշվում է գնորդի կոդը: Ընդունում է արժեքներ Պայմանագրեր տեղեկատուից: |
Վաճառող խորհրդատու |
Վաճառքն իրականացնող աշխատակիցը: Ընդունում է արժեքներ Աշխատակիցներ տեղեկատուից: |
Զեղչի տոկոս |
Այս դաշտը երևում է, եթե Դրույթներ պատուհանի Ընդհանուր էջում նշված է Վաճառքի ժամանակ թույլատրել օգտագործել զեղչը դրոշակը։ Կարելի է լրացնել տոկոսը, որի չափով պետք է կատարվի գների իջեցումը տվյալ վաճառքի ժամանակ։ Կարելի է լրացնել տոկոսը, որի չափով պետք է կատարվի գների իջեցումը տվյալ վաճառքի ժամանակ։ Այս դաշտում կարելի է լրացնել նաև բացասական տոկոս։ Այդ դեպքում տեղի կունենա տվյալ տոկոսի չափով գների բարձրացում։ |
Ընդամենը |
Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, այստեղ ավտոմատ լրացվում է վճարման ենթական ընդհանուր գումարը։ |
Կանխիկ (F6) |
Այս դաշտում լրացվում է կանխիկով ստացված գումարը: |
Անկանխիկ |
Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, այստեղ ավտոմատ լրացվում է վճարային քարտով վճարված գումարը: |
Ապառիկ |
Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, այստեղ ավտոմատ լրացվում է ապառիկով ձևակերպված գումարը: |
Վճարման ենթակա/Մանր |
Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, համակարգն այստեղ լրացնում է Ընդամենը և Կանխիկ, Անկանխիկ, Ապառիկ դաշտերի արժեքների տարբերությունը, որը գնորդին վճարվելիք մանրն է։ |
Մեկնաբանություն |
Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: Կարող է ընդունել արժեքներ Արտահայտություններ տեղեկատուից։ |
Հեղինակ |
Նշվում է Փաստաթուղթը ստեղծող Օգտագործողը: Դաշտը առկա է և ենթակա է խմբագրման, եթե Օգտագործողի Փաստաթղթերի դրույթներում նշված չէ Սահմանափակել աշխատանքը այլ օգտագործողներին պատկանող փաստաթղթերի հետ դրոշակը: |
Վաճառք (Կտրոն) փաստաթղթում աշխատանքի և դաշտերի կարգավորումները տրվում են Օգտագործողի Փաստաթղթերի դրույթներում Վաճառք կտրոն էջում:
Վաճառք (Կտրոն) փաստաթղթի պատուհանում կան մի շարք կոճակներ և մուտքագրման դաշտ, որոնք նախատեսված են փաստաթղթի հետ աշխատանքը ավելի հեշտ և արագ դարձնելու համար։
Մուտքագրել արժեք դաշտը և դրան կից կոճակները աշխատում են հետևյալ կերպ. դաշտում կարելի է մուտքագրել պահանջվող ապրանքի գծիկավոր կոդը, կոդը կամ անվանումը և սեղմել համապատասխան կոճակը։ Այդ դեպքում տվյալ ապրանքը կավելանա ապրանքների ցուցակում։ Գծիկավոր կոդի և Կոդի դեպքում պետք է մուտքագրել արժեքն ամբողջությամբ։ Անվանման դեպքում կարելի է մուտքագրել ապրանքի անվանման մի մասը։ Այդ դեպքում կոճակը սեղմելուց հետո բացվում է ընտրման ցուցակ, որտեղ երևում են բոլոր այն ապրանքները, որոնց անվանման մեջ պարունակվում է մուտքագրված արժեքը։ Այդ ցուցակից արդեն կարելի է ընտրել անհրաժեշտ ապրանքը։ Մուտքագրման դաշտում արժեք մուտքագրելու և կոճակը սեղմելու դեպքում ապրանքների ցուցակի ընթացիկ տողի քանակ դաշտում կլրացվի տվյալ արժեքը։
Անկանխիկ կոճակի միջոցով նշվում է անկանխիկ վճարվող գումարի չափը, ինչպես նաև պլաստիկ քարտի տեսակը: Անկանխիկ վճարում գրանցելու համար անհրաժեշտ է նշել նաև POS տերմինալ տրամադրող բանկին: POS-ի հետ աշխատանքը կարգավորվում է օգտագործողի Փաստաթղթերի դրույթներ պատուհանում։
Ապառիկ կոճակի միջոցով նշվում է ապառիկ տրվող գումարի չափը: Ապառիկ գումար նշելու համար անհրաժեշտ է, որ նշված լինի Գնորդ դաշտը:
Այս կոճակների, ինչպես նաև Մուտքագրել արժեք և Կանխիկ մուտքագրման դաշտերի համար գործում են նաև արագ հասանելիության ստեղներ, որոնք գրված են կոճակների վրա կամ մուտքագրման դաշտերի կողքին։
Ապրանքների ցուցակի վերևում տեղադրված կամ կոճակը սեղմելիս ընթացիկ տողի քանակը կավելանա կամ կպակասի մեկով։
կոճակը նախատեսված է ապրանքների ցուցակում լրացված ապրանքների վրա Զեղչի սանդղակում սահմանված զեղչերը կիրառելու համար։ Եթե ապրանքների հանրագումարը կազմում է այնպիսի թիվ, որի համար սահմանված է զեղչ, ապա կոճակը սեղմելուց հետո այդ զեղչը կկիրառվի ապրանքների ցուցակում լրացված բոլոր տողերի վրա։ Եթե տվյալ օգտագործողի համար Աշխատանքի սահմանափակումներ էջում նշված է Նոր վաճառք գրանցելիս գումարը զեղչել ավտոմատ դրոշակը, ապա փաստաթղթում նոր տող ավելացնելիս, տողը խմբագրելիս կամ հեռացնելիս ավտոմատ կիրառվում է զեղչ` համապատասխան Զեղչի սանդղակի։ կոճակի միջոցով կարելի է ապրանքների ցուցակում լրացնել կոմպլեկտի բաղադրամասերը բացված տեսքով: կոճակի միջոցով բացվում է դիալոգ պատուհան, որտեղ նշվում է ԱԱՀ-ի հաշվարկի ձևը (2 - ԱԱՀ-ն այդ թվում, 3 - Առանց ԱԱՀ կամ 4 - Զրոյական ԱԱՀ) և Գնի տեսակը, ընդ որում մանրածախ պահեստ նշված լինելու դեպքում երևում է միայն ԱԱՀ-ի հաշվարկի ձև դաշտը:
և կոճակներն երևում են, եթե գործում է բոնուսային համակարգ: Բոնուսային համակարգի մասին կարգավորումները տրվում են Դրույթների Ընդհանուր էջում` Զեղչեր և բոնուսներ հատվածում:
կոճակը նախատեսված է թերմոտպիչի վրա ապրանքային կտրոն տպելու համար։ Թերմոտպիչի հետ աշխատանքը կարգավորվում է դրույթների Սարքավորումներ էջում։ կոճակը նախատեսված է ՀԴՄ կտրոն տպելու համար:
Անվանացուցակ աղյուսակում լրացվում են վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների կոդը, անվանումը, չափման միավորը, քանակը, վաճառքի գինը, գումարը և ԱԱՀ-ի տեսակը։ Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու , ընթացիկ տողը պատճենելու և հեռացնելու կոճակներ: Նշված հրամանները արագ հասանելիության ստեղներով (օրինակ CTRL+N) աշխատեցնելու համար պետք է ակտիվացնել անվանացուցակի որևէ վանդակ կամ սեղմել CTRL+1 ստեղների համադրությունը:
Փաստաթղթի ան Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում: